Սուրբ Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որ Հռոմում բռնվում և բանտ է նետվում: Այնտեղ ծանոթանում է ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:
Ամուսնությունը քեզ համար չի…
Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:
Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:
0 կարծիք