Սուրբ Ղուկաս Ավետարանիչը երրորդ Ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն մասնագիտությամբ բժիշկ է եղել: Լսելով Քրիստոսի քարոզության մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է Գործք Առաքելոցը: Ըստ հին ավանդության նահատակվել է Թեբայում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չորս սբ Ավետարանիչների հիշատակը տոնում է Սբ Խաչի տոնին հաջորդող Ե կիրակիից հետո, հանդիպակաց շաբաթ օրը:
0 կարծիք