Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո մեծագույն անձն ու գլխավոր գործիչն է, Աստծո թագավորության, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու դարաշրջանի պաշտոնապես բացողը: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ և Աստծո ներկայության ու շնորհների ներքո: 30 տարեկանում, միջնորդական առաքելությամբ, քարոզության է իջնում Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ապաշխարության արժանի գործե՛ր կատարեցեք… որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. Գ 2, 9-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որ ասում է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները» (Մատթ. Գ 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Իր այս առաքելությունից հետո Հովհաննեսին Հերովդես արքան նախ բանտարկում է իր եղբոր կնոջը հափշտակելու առիթով իրեն հանդիմանելու համար, ապա և գլխատում:
Ամուսնությունը քեզ համար չի…
Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:
Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:
0 կարծիք