Հովհաննեսը կամ Տիրոջ սիրելի առաքյալը Հիսուսի 12 աշակերտներից է, Աստվածաշնչի չորրորդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Հիսուսի կողմից արժանացել է «սիրելի աշակերտ» տիտղոսին: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո գալիս է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում` աքսորվելով Պատմոս կղզին, ուր և գրում է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է իր բնական մահով:
Մահացել է շուրջ 100 թ. Եփեսոսում 95 տարեկան հասակում:
Հայ Առաքելական Եկեղեցին Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:
0 կարծիք