Սուրբ Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի, ըստ ավանդության, նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք այս մանուկների նման, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր և նահատակվել է 113/117թթ.՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ՝ ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը:
Հայ Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ. կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
0 կարծիք