Թեոդիտոն քահանան († 303) Անտիոքի մեծ եկեղեցու ավագերեցն էր, որ ապրում էր Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին՝ Հուլիանոս Կոմսը, որ կայսրության Արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորելու բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը՝ շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը ձերբակալում է նրան, նախ՝ չարչարանքի ենթարկում, և ապա՝ գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը՝ Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ իր կազմակերպած պատերազմի ընթացքում անծանոթ մեկի արձակած նետից խոցվելով, չարաչար մեռնում են:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսիոս զինվորների ու Ռամելասի հիշատակը տոնում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 կարծիք