Սուրբ Դավիթ մարգարե

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Աստվածաշունչ մատյանը նկարագրում է նրան որպես սաղմոս ասող, շնորհալի, պատերազմիկ, իմաստուն, ճարտասան և գեղեցիկ տեսքով մի մարդ: Նա հովիվ է եղել: Փողշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո դարձել է Իսրայելի թագավորը և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Նա արժևորվում է նրանով, որ աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է:

Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը նրա «եղբայրը», ազգականը՝ ըստ մարմնի: Այս երկու սուրբերի անուները միասին են տոնախմբվում՝ խորհրդանշելու համար Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ:

Հայ Եկեղեցին ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. Ծնունդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

Հատկորոշիչներ՝ Դավիթ, մարգարե

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...