Սուրբ Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թ. Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը՝ Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով:
Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 կարծիք