Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից վանական կյանքով էր ապրում: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր իսկ հոր կողմից՝ դառնալով նրա գործակիցը: 325 թ. մասնակցել է Նիկիայի Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ:
Սպանվել է 333 թ. Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար, և թաղվել Թիլ ավանում:
0 կարծիք