Ադոկտոսը նահատակվել է 320 թ. հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Իր քրիստոնյա լինելու պատճառով կայսեր հրահանգով զրկվում է իր կոչումից և ունեցվածքից` վտարվելով Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում հեթանոսության դարձնել Ադոկտոսին: Անսասան մնալով իր հավատքին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
Հայ եկեղեցին Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը տոնում է Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
-------------------
Հին հղումը
0 կարծիք