Մարգարեներ և գուշակներ

Ադամ քհն. ՄԱԿԱՐՅԱՆ

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԳՈՒՇԱԿՆԵՐ

Անդրադառնանք գուշակների և մարգարեների տարբերության հարցին։ Մարգարեները փոխանցել են այն, ինչ նրանց ասել է Աստված: Մինչդեռ գուշակությունները միմյանց հետ կապ չունեցող գրվածքներ կամ ասված խոսքեր են: Իսկ մարգարեությունները կապված են իրար հետ և լրացնում են միմյանց: Գուշակություններն առանձին անձանց կամ ժողովուրդների մասին են, մինչդեռ աստվածաշնչյան մարգարեությունն ընդգրկում է ողջ մարդկությունը: Մարգարեությունները մեզ համար կարևոր են հատկապես նրանով, որ նրանցում Հիսուս Քրիստոսին վերաբերող շատ խոսքեր կան, որ կատարվել և կատարվելու են իրենց ժամանակին:

Հայտնի է, որ Մովսեսը վճռական պահերին Աստծուց խորհուրդ էր հարցնում, և իմանալով Տիրոջ կամքը՝ հնազանդվում էր և հետևելով Աստծո թելադրանքին՝ առաջնորդում ժողովրդին։ Շատ աղանդներ իրենց նմանեցնում են աստվածաշնչյան այս կամ այն պատմությանը։ Օրինակ` մորմոնական աղանդի պատմությունը՝ իր հայտնություններով, նմանեցված է հինկտակարանյան Իսրայելի պատմությանը, այն տարբերությամբ, որ այստեղ Թագավորն ու Մարգարեն՝ մորմոնական աղանդի առաջին նախագահն է։ Աղանդների հետևորդները պետք է իմանան, որ նաև սուտ մարգարեներ կան, որոնք մոլորություն են տարածում։ Հովհաննու Հայտնության մեջ ասվում է. «Տեսա, որ սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ» (ԺԶ 13), կամ՝ «Եվ բռնվեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց» (ԺԹ 20)։ Աստվածաշունչն ասում է, որ այդ սուտ մարգարեներին ներշնչողը սատանան է, որն ի վերջո պիտի պատժվի. «Եվ երկնքից, Աստծու մոտից կրակ պիտի իջնի ,- ասվում է Աստվածաշնչում,- ու պիտի լափի նրանց և նրանց զորագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց (Հայտն. Ի 9)։ Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանք ծագել են մարգարեական հողի վրա, բայց իրականում այդ մարգարեությունները չեն կատարվել ո՛չ անցյալում և ո՛չ էլ՝ ներկայում։ Մինչդեռ Աստվածաշնչի բոլոր մարգարեությունները կատարվել են, և ապագայի համար սահմանվածները ևս պիտի կատարվեն։ Սակայն, օրինակ, մորմոնական «Վարդապետություն և Ուխտեր» գրքում առկա մարգարեություններից ոչ մեկը մինչև օրս չի կատարվել։ Նույնն են նաև ադվենտիստների՝ Քրիստոսի Երկրորդ գալստյան մասին գուշակությունները, Եհովայի վկաների՝ Արմագեդոնի զանազան տարեթվերի մասին գուշակությունները և այլն։ Մոլորյալ, միամիտ շարքային աղանդավորները, չգիտես ինչու, մատների արանքով են նայում իրենց հրամցված տարբեր մարգարեությունների չիրականացված լինելու հանգամանքին, մինչդեռ, ըստ Հին Կտակարանի, եթե չի կատարվում մարգարեի ասածը, նրան քարկոծում են, որպեսզի չմոլորեցնի ժողովրդին։ Այս է որևէ մարգարեության ստուգման սկզբունքը. եթե այն չի կատարվում, ուրեմն սուտ է։ Հենց այս սկզբունքն է, որ հմտորեն շրջանցվում է կամ էլ այլաբանորեն մեկնաբանվում այսօրվա աղանդների ղեկավարության կողմից։ Այս իմաստով որոշ աղանդների առաջնորդներ հայտնվել են շատ խղճալի վիճակում. նրանք ստիպված պիտի բացատրեն, թե ինչու չեն կատարվել իրենց նախորդների մարգարեությունները։

Հատկորոշիչներ՝ գուշակ, մարգարե

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Մարգարեները և մարգարեությունները

Մարգարեները և մարգարեությունները Մարգարեությունը...