Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
-------------------------------------
Հակոբ նահապետի տեսիլքում հրեշտակները երկնքից սանդուղքով իջնում էին երկիր ու բարձրանում երկինք։ Սա ցույց է տալիս, որ մարդը միայնակ չէ երկրի վրա` թողնված աշխարհային ուժերին, և հրեշտակները սպասավորում են մարդուն, նրա աղոթքները բարձրացնում երկինք և այնտեղից իջեցնում Աստծո ողորմությունները։
Հրեշտակապետաց տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագ է մատուցվում զանգականտան տանիքի ներքո, իսկ հավատացյալ ժողովուրդը եկեղեցում ունկնդրում է Պատարագը։ Պատարագի ավարտին քահանան մտնում է եկեղեցի, ընթերցում Ավետարանը և արձակում ժողովրդին։
Հարկավոր է իմանալ, որ հրեշտակների դասերն ինն են։ 10-րդ դասը սատանան և իր հրեշտակներն էին, որոնք Աստծո դեմ ապստամբելով՝ վտարվեցին երկնքից։ Դրանից հետո է, որ ամենալուսավոր հրեշտակը ստացավ սատանա՝ հակառակորդ անունը։ Չափազանց տարօրինակ է աղանդավորներից հատկապես Եհովայի վկաների դիրքորոշումը «սատանա» բառի նկատմամբ. հասկանալի չէ, թե ինչու են նրանք իրենց Աստվածաշնչում «Սուրբ Հոգի»-ն փոքրատառով գրում, մինչդեռ «սատանա»-ն՝ միշտ մեծատառով։ Իսկ գուցե հենց սա՞ է ամեն ինչ հասկանալի դարձնում։
0 կարծիք