Գիտես, Տիգրան ջան, կրոնական յուրաքանչյուր դրսևորում ենթակա է վերաճելու սնոտիապաշտության կամ ծայրահեղ դրսևորման։
Այն, որ կենդանուն կուռքերին զոհաբերելուց անցանք աղքատներին մատաղ բաժանելուն, հեթանոսությունից/կռապաշտությունից հրաժարվեցինք և սկսեցինք ողորմություն տալու մեջ փնտրել Աստծուն, քիչ բան չէր։
Այստեղ կարևոր է անհատի մոտեցումը։ Սովորաբար անտեղյակ մարդիկ պատրաստակամ են լսելու և հասկանալու իրական իմաստը մատաղի, երբ բացատրվում է։ Շատերը այդպես էլ վարվում են. օրհնել են տալիս աղը, իրենց ձեռքերով պատրաստում են մատաղը և տանում ծերանոցներ կամ բաժանում են։
Յուրաքանչյուրիս պարտականությունն է տեսնելուց բացատրելը։