Մատաղի վերաբերյալ

Started by Satenik, September 05, 2007, 10:39:20 PM

Previous topic - Next topic

Tigran

  Ես հասկանում եմ, որ դա ազգապահպանման համար է արվել, ու գնահատում եմ Եկեղեցու հայրերի արած գործը:
Quote from: Abegha on January 09, 2008, 12:06:09 AM
Լուսավորիչը, գիտակցելով այս, քրիստոնեացրեց մշակութային այդ դրսևորումները
Սակայն բոլորն, ում ես մինչ օրս գիտեմ, շարունակում են օգտագործել մատաղի արարողությունը փորձանքից ազատվելու համար: ՈՒ, որ ամենա զարմանալին է, նրանք բոլորն էլ գնում են եկեղեցու սպասավորների մոտ, որ նրանք  օրհնեն կենդանուն, բայց տենց էլ ոչ ոք չի զգուշացնում նրանց, ու ետ չի պահում սնոտիապաշտությունից:
  Հուսանք, որ Լուսավորչի սկսածը իր վեչջնական նպատակին կհասնի... Շնորհակալություն:

Abegha

Գիտես, Տիգրան ջան, կրոնական յուրաքանչյուր դրսևորում ենթակա է վերաճելու սնոտիապաշտության կամ ծայրահեղ դրսևորման։
Այն, որ կենդանուն կուռքերին զոհաբերելուց անցանք աղքատներին մատաղ բաժանելուն, հեթանոսությունից/կռապաշտությունից հրաժարվեցինք և սկսեցինք ողորմություն տալու մեջ փնտրել Աստծուն, քիչ բան չէր։
Այստեղ կարևոր է անհատի մոտեցումը։ Սովորաբար անտեղյակ մարդիկ պատրաստակամ են լսելու և հասկանալու իրական իմաստը մատաղի, երբ բացատրվում է։ Շատերը այդպես էլ վարվում են. օրհնել են տալիս աղը, իրենց ձեռքերով պատրաստում են մատաղը և տանում ծերանոցներ կամ բաժանում են։
Յուրաքանչյուրիս պարտականությունն է տեսնելուց բացատրելը։

Tigran

#22
Quote from: Abegha on January 10, 2008, 09:30:06 AM
Շատերը այդպես էլ վարվում են. օրհնել են տալիս աղը, իրենց ձեռքերով պատրաստում են մատաղը և տանում ծերանոցներ կամ բաժանում են։

Փառք Աստծուն նրանց համար ովքեր իրոք օգտագործում են մատաղը ողորմության համար:
Ուղակի կցանկանաի, որ եկեղեցու սպասավորները միքիչ ավելի շատ աշխատանք տանեին մարդկանց սնոտիապաշտությունից ետ պահելու համար: Շնորհակալություն:

Abegha

Ինչո՞ւ միայն եկեղեցականները։ Յուրաքանչյուրս իր շրջապատում։
Այն, որ մարդիկ ձեզ հրավիրում են իրենց մատաղից օգտվելու, արդեն բավականին լավ առիթ է իրենց հետ քննարկելու այս հարցը 10:)

CHULPAN

 13:)Բարև ձեզ ես կցանկանայ մեկ հարց տալ ձեզ. Եթե կարելի է ???

Abegha

Չուլպան, սիրով սպասում ենք։