Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

CHERRY

Մասնագետ ջան, բայց այսպես ոնց կլինի 41:), ուսանողների խումբ եք հավաքում, բայց նաև ասում եք, որ շուտով լքելու եք ֆոռումը: Թե հեռանալու եք մնալով... 1:):   

Masnaget

Quote from: CHERRY on February 21, 2008, 01:44:02 AM
Մասնագետ ջան, բայց այսպես ոնց կլինի 41:), ուսանողների խումբ եք հավաքում, բայց նաև ասում եք, որ շուտով լքելու եք ֆոռումը: Թե հեռանալու եք մնալով... 1:):   

Ուսանողներիս հետ կարող եմ նաև էլփոստով  հաղորդակցվել:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

Quote from: Masnaget on February 21, 2008, 11:41:05 AM
Quote from: CHERRY on February 21, 2008, 01:44:02 AM
Մասնագետ ջան, բայց այսպես ոնց կլինի 41:), ուսանողների խումբ եք հավաքում, բայց նաև ասում եք, որ շուտով լքելու եք ֆոռումը: Թե հեռանալու եք մնալով... 1:):   

Ուսանողներիս հետ կարող եմ նաև էլփոստով  հաղորդակցվել:


8:) 9:) 14:)??????????????
Չեմ հասկանում....
:)

Masnaget

Գրանցվելուն մնաց 12 ժամ: Շտապեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ողջույն հարգելի Մասնագետ, 12 ժամը վաղուց լրացել է, իսկ Դուք չեք հայտարարաում մեր դասի ժամը երբ է, որ պատրսատված ներկայանանք 22:)

Masnaget

#55
Շարունակենք միջակետի մասին  դասախոսությունը` դարձյալ խոսքը տալով լեզվաբան Արա Թորոսյանին

Միջակետը դրվում է՝
1. Առանց շաղկապի միացած բարդ համադասական նախադասության այն բաղադրիչ նախադասությունների միջև, որոնք զգալի ինքնուրույնություն ունեն և անջատվում են վերջակետին բնորոշ արտասանական մեծ դադարով.
2. Բազմաբարդ նախադասության բարդ համազորական նախադասությունների միջև (համազորական նախադասությունների գերադաս բաղադրիչ նախադասություններում սովորաբար կրկնվում է միևնույն ստորոգյալը կամ նախադասության այլ անդամերբեճև, մերթ, ահա և այլն).
3. Առանց շաղկապի կամ շաղկապական բառի միացած այնպիսի անհամազոր նախադասությունների միջև, որոնցից մեկը մյուսի բացատրությունը, մեկնաբանությունն է, ե որոնք իրար հետ կապված են պատճառի, հետևանքի, հիմունքի հարաբերությամբ.
4. Բարդ համադասական նախադասության՝ առանց շաղկա պի միացած այնպիսի անհամազռր բաղադրիչների միջև, որոնցից առաջինը ընդհանուր դատողություն արտահայտող նախադասություն է, իսկ երկրորդը հստակեցնում է առաջին նախադասության միտքը կամ տալիս նրա հանգամանալից մեկնաբանությունը
5.   Բարդ համադասական նախադասության՝ ընդհանուր դատողություն արտահայտող բաղադրիչ նախադասությունից
հետո, որին հաջորդում է մասնավորեցում կամ նկարագրություն.

6.   Հավելական կապակցությունից կամ նախադասությունից առաջ.
7.   Չակերտով կամ անջատման գծով սկսվող ուրիշի ուղղակի խոսքին նախորդող հեղինակային խոսքից հետո.
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#56
Դարձյալ լսենք  դասախոսություն` Արա Թորոսյանի  գրքից` ավարտելով  միջակետի մասին դասը
8.   Համարակալված կամ չհամարակալված թվարկում ենթադրող նախադասության վերջումօրինակ՝
ա) Պրոֆեսորի դեմքը հենց այդպիսին էր. լայն ճակատ, խոշոր ու խոհուն աչքեր, մինչև կուրծքը իջնող փարթամ մորուք և մազ-մորուքի մեջ կորած անհավատալի փոքր քիթ:
բ) Ըստ խոսքի մասեր կերտելու հատկանիշի՝ ածանցները լինում են հինգ տեսակ.
1. գոյականակերտ, 2. ածականակերտ, 3. թվականակերտ, 4. բայակերտ, 5. մակբայակերտ:

9.   Վերջադաս օրինակներից առաջ, եթե դրանք վերաբերում են որևէ սահմանման, կանոնի (նման դեպքերում բացակայում են թվարկվող օրինակներին նախորդող օրինակ, ինչպես, այս¬պես և այլ բառերը).
օրինակ՝
ա) Շեշտը դրվում է կոչականին նախորդող լրացման վրա. -"Ամենազոր արքա, քո երկրում անվիշտ ու անհոգ մարդ չկա:
բ) Կենսաբանական տերմինաբանության մեջ հատկացուցիչ-հատկացյալ շարահյուսական փոխհարաբերությամբ կազմ¬ված տերմիններից նշենք մի քանիսը.
ծնկահոդ, ուղեղակեղև, լեղապարկ, ճարպաթթու, գլխուղեղ և այլն:

10.   Համարակալված կամ չհամարակալված ծավալուն յուրաքանչյուր՝ բառակապակցությամբ կամ նախադասությամբ արտահայտված թվարկումից հետո.
11 Անվանում, կոչ, հարցադրում արտահայտող բառերից, բառակապակցություններից, ինչպես նաև այն նախադասություն¬ներից հետո, որոնց հաջորդում է կարծիք, մտահանգում, եզրա¬կացություն.
12. Թվարկում նշող թվանշաններից կամ դրանց փոխարեն որպես համարժեք գործածվող տառերից հետո.

13.Վերնագրերում, այն բառերից և բառակապակցու¬թյուններից հետո, որոնց հաջորդում է ենթավերնագիր կամ հա¬վելված, մասնավորում կամ լրացուցիչ միտք.
14. Բառերի կրճատ գրված մասից՝ համառոտագրությունից հետո.
Ծանոթություն 1: Առանց միջակետի են գործածվում մի շարք չափի միավորներ, ինչպես՝ մ (մետր), սմ (սանտիմետր), դմ (դեցիմետր), կմ (կիլոմետր), կգ (կիլոգրամ), ց (ցենտներ), տ(տոննա), լ (լիտր) և այլն:
Սովորաբար չափի միավորների կրճատ ձևերը գործածվում են թվանշանների հետ: Բառերի հետ գործածվելիս, որպես կա¬նոն, չափի միավորները չեն կրճատվում:
Օրինակ՝
ա) Մարզիկը հաղթահարեց 20կմ տարածություն:
բ) Երկու ամանների տարողությունը միասին կազմում է 5լ:
Բայց՝
ա) Մարզիկը հաղթահարեց քսան կիլոմետր տարածություն:
բ) Երկու ամանների տարողությունը միասին կազմում է հինգ լիտր:
Ծանոթություն 2: Ներքին ձայնավորների հաշվին կրճատ¬վող որոշ հապավումներից հետո միջակետ չի դրվում, իսկ որոշ դեպքերում հապավվող բառի առաջին և վերջին տառերի միջև դրվում է միության գիծ:
Օրինակ՝
պրն (պարոն), մլն (միլիոն), մլրդ (միլիարդ):
Այլև՝
պ - ն (պարոն), դ -ր (դոկտոր):

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Hasik on February 22, 2008, 10:07:56 PM
Ողջույն հարգելի Մասնագետ, 12 ժամը վաղուց լրացել է, իսկ Դուք չեք հայտարարաում մեր դասի ժամը երբ է, որ պատրսատված ներկայանանք 22:)

Խնդրում եմ ասացեք, թե յուրաքանչյուրդ հայերենի ինչ բաժին է նախընտրում

Ում հետ ինչից սկսենք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Մասնագետ, ես դեռ կետադրական նշաններն եմ սովորում  32:)

CHERRY

Quote from: CHERRY on February 26, 2008, 09:57:07 PM
Մասնագետ, ես դեռ կետադրական նշաններն եմ սովորում  32:)

Ըստ կարգի` նախ սովորում են  տրոհության նշանները
Տրոհության նշաններն են վերջակետը ( : ), միջակետը (.), ստորակետը (,), բութը (՝), փակագծերը [()]:


Միգուցե, շարունակեք տրոհության նշանները  6:):