Մեղքը

Started by Mariam, September 29, 2005, 12:17:10 PM

Previous topic - Next topic

Mariam

Ցանկանում եմ մոր իմ վկայությունը տալ: Երբեք Աստուծո այնքան «մոտիկ» չեմ եղել, որքան մայր լինելուց ի վեր: Դրա զուգահեռ, համեմատաբար, խորացան մեղքի գիտակցությունը ու մեղանչական լինելուս գիտակցությունը : Մայր եմ ու դողում եմ երեխայիս համար, անընդհատ վախենում եմ մեղք գործելուց, որովհետև փորձառությամբ հասկացել եմ հրեական օրենքի հիմքերից մեկը՝ հոր կամ մոր գործած հանցանքը – չխոստովանված ու Աստուծո կողմից չներված մեղքը - ընկնում է որդու ու սերնդից սերունդ իր շուքը տարածում շառավիղի վրա:
Պատահում է՝ մեղք եմ ցանկանում գործել, ինքս իմ մեջս արդարացնում, նույնաժամանակ աղերսելով Աստծու որ իմ երեխայի վրա նա ազդեցություն չունենա: Ուրեմն, կարող եմ ես ինքս խափել, բայց երբեք չեմ կարող մայրական բնազդ դարձած սերը խափել: Դա Աստուծո տված շնորհ է, սուրբ է, ու դրա վրա հիմնվելիս կարող եմ միշտ կողմնորոշվել կյանքում:
Քանի՛ անգամ հատկապես մենք ՝մայրերս դադարում ենք աշխարհի մեջ ապրելուց, մոռանում ենք ամեն ինչ ու դառնում ենք մեր հիվանդ երեխայի վրա հսկող ու աղերսող էակ: Կյանքի ու մահու միջև աղերսում ենք, որպեսզի մեր - և մյուս – երեխան ապրի, ճանաչի միմիայն սերն ու երբեք չընկնի մեղքի քաոսի մեջ: Քանի անգամ էլ մենք մեզ անբաստանում ենք, որովհետև համոզված ենք որ մեր երեխայի հիվանդանալու պատճառը հենց մեր գործած մեղքն է:
Մայրը անընդհատ պարտադիր է աղոթելու երեխայի համար – սեփական ու ուրիշի զավակի համար: Ու նա իրեն հեռու պահել մեղքից: Կարող ենք այդ վիճակին մոտենալ հավատով, հենվելով Քրիստոսին և մնալով զղջման ու հույսի մեջ:
Մայրական սերը բխում է Աստուծո սիրուց ու աստվածային այս սիրույն մի պատկեր է:

Zatik

Քանի որ խոսքը գնած երեխաների և մեղքի մասին , ուզում եմ ես էլ մի խոստովանանք անեմ:
Երեկ որդիս եկավ դպրոցից խիստ վրդոված ու անտրամադիր:Հարց ու փորձից հետո եկա այն եզրակածության ,որ իր այդ հոգեկան վիճակի ակամա պատճարը ես եմ:
Դպրոցում վիճվելա մի տղայի հետ,լեզվակրիվը վերածվելա ծծկրտոցի,առաջինը բռունցքների օգնությանը դիմելա մյուս տղեն:Մանկավարժը կանչում է իր մոտ իմ տղուն և նախատում բռնության համար, ասելով ,որ երբ դիմացի տղան նրան խբեց ,նա չպետք է պատասխաներ նրան ,այլ գար մանկավարժին տեղյակ պահեր:Այնինչ նա բռնությանը պատասխանել է բռնությունով ,հիշելով մեր ' իրա ծնողների բառերը"Երբեք բռնությունով վեճերը չլուծել ,բայց եթե քեզ խբում են ,պետք է այնպես ի պատասխան խբես ,որ երկրորդ անգամ մտքներով անգամ չանցնի մոտենան"
Ի՞նչ կասեք , հարգարժան ծնողներ,ի՞նչ ասեմ իմ տղուն ես,ի՞նչ պատասխանեմ իրա հարցին թե որ վարվելաձևն է ճիստ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք

Satenik

Հայրը պիտի ասի, Զատիկ ջան: Եթե ճշմարտությունը անցել է ծնող-ուսուցիչ կշեռքին, դուք այն փոխեք կին-տղամարդ կշեռքի: Այսինքն պետք է ասել, որ ուսուցչուհին կին է նա ուղակի չի պատկերացնում դա ինչ է, երբ քեզ խփում են:
Ասա նա կնոջ պես է մտածում և այդքանով ճիշտ է: Մամային եթե փողոցում մի խուլիգան գա խփի, մաման կին է, ի՞նչ կարող է անել, պիտի գա պապային ասի: Բայց որ պապային խփեն, պապան պիտի կարողանա ինքն իրեն տեղում պաշտպանի, հո չի՞ կանգնելու որ իրան հանգիստ խփեն հետո էլ փախնեն:
Իսկ ուսուցչուհուն ասել, որ նա կին է ու չի հասկանում՝ պետք չէ, որովհետև կնեղանա: Թող դա մնա տղամարդկանց գաղտնիքը:
Պապան կարող է ասել, որ նույն բանն էլ իր հետ է եղել դպրոցում, երբ նա փոքր էր: ՈՒսուցչուհի է, պիտի դիտողություն անի, որպես ուսուցչուհի նա ճիշտ է, բայց որպես կին՝ նա այդ հարցերում շատ չի հասկանում ( ;D): Դու էլ տղամարդ ես, պիտի քեզ պաշտպանես:

Կարճ ասաց, կորցրեք դրան, չթողնեք երեխուն խեղճացնեն:  :)

Zatik

Սաթենիկ ջան , գիտես ի՞նչ ասեց ինձ այսօր մանկավարժը:Նա ասաց ,որ  ես պետք է փորձեմ փոքրուց դաստիրակեմ օրինապաշտ քաղաքացի և բարի քրիստոնեա:Այսինքը 'մեղավորին պետք է պատժի օրենքը ,տվյալ պարագայում դպրոցը,իսկ քրիստոնեան չպետք է բռնությանյը պատասխանի բռնուտթյամբ:
Այսինքն կին - տղամարդ կշերքը դնում ենք մի կողմ,ուսուցիչ -ծնողն էլ նույնպես :Հարցը ավելի շուտ օրենք բարոյականուտթյան մասին է:

Գիտեք ,տիկին Սաթենիկ ,ես նույնիսկ եթե աղջիկ ունենայի կարողա այդպես դաստիրակեի ;աստված ճիշտ արեց ,որ ինձ աղջիկ չպարգևեց երևի: 6:) 20:)

Satenik

 Եվ ի՞նչ օրենքով պատժեցին այդ երեխային օրինապահ "քրիստոնյաները":
Օրիինապահ լինելը հլա դեռ հասկացանք, իսկ քրիստոնյա լինելը՝ դա է՞լ է պարտադիր պայման դպրոցում:  9:)

Mariam

Քրիստոնյա լինելը պարտադիր չէ,Սաթենիկ, այլ առաջարկվում է մարդուն որպես բացարձակ երջանկության միակ ճամբան: Իբր մայր ,ցանկանում եմ որ իմ երեխան միշտ ապրի Քրիստոսի պաշտպանության ու օրհնության տակ: Ու դրա համար, պարտադիր եմ նրան սովորեցնել քրիստոնեական կյանքի դժվարությունները, կամավոր «զրկանքները» - մանավանդ հրաժարվելը մեղքից. ատելությունից, նախանձից, եսասիրությունից, ընչասիրությունից.. ու զանազան «բնազդներից», ինչպես ուժի դիմելու բնազդից - ու կյանքը հիմնել ուրիշ չափանիշի վրա, որի միջոցով նա միշտ անբաժան կլինի Քրիստոսից:
Կյանքի ու մահու մասին մտածելիս, անդրադարձել եմ որ գերադասում եմ մեռնելը - բայց մեղքը չճանաչելը- քան մեղքի ազդեցության տակ ապրելը: Նախընտրում եմ մարմնի մահը քան մեղքերի ապականություն տեսնելը երեխայի մեջ: Դա իմ չափազանցությունն է, բայց իմ կյանքի ուղեկիցն է: Պարտադիր չէ ոչ մեկին, բայց իսկապես երջանիկ ենք երբ վստահում ենք Աստուծո: Երեխայիս դաստիարակության մեջ էլ կարելի է վստահել Աստուծո:
Զատիկ, հավանաբար զգացել էք էական տարբերությունը պաշտպանվելու ու մյուսի վրա հարձակվելու մեջ, ու պաշտպանվելու զանազան ձևեր էլ կան: Առանց ձեր երեխայի կաշկանդելու, կարող եք սովորեցնել նրան պաշտպանելու ձևը որ միշտ մնում է մեր հակակշռության մեջ, առանց ատելության ու չափավոր կերպով:


Zatik

Մարիամ ջան, որոնք են այդ ձևերը:Եթե ձեր տղան լիներ,ի՞նչ խորհուրդ կտաիք,ո՞ր պաշպանվելու միջոոցը նա պիտի ընտրի; :)
"ՈՒժի դիմելու" բնազդը -սա ինձ դուր եկավ ,այս արտահայտությունը: :)Եթե դա բնազդ է ուրեմն դա տվաց է ի ծնե,այիսինքը աստծո կողմիծ ու եթե կան մարդիկ ,որոնք դիմում են ուժի "բնազդաբար" հարձակվելու նպատակով, ես չեմ հասկանում ինչու մարդ չի կարող դիմել ուժի "բնազդաբար" իհարկե պաշպանվելու նպատակով:
Այո դու ճիշտ ասացիր դա բնազդ է առանց չակերտների ի դեպ:
իսկ քո այս բարերի հետ ես համաձայնեմ
"հրաժարվելը մեղքից. ատելությունից, նախանձից, եսասիրությունից, ընչասիրությունից.

Սաթենիկ ջան պատիժը այստեղ կրումա այսպիսի բնույթ գրել տետրում ,որ ."Ես էլ չեմ խբի իմընկերոջս" -50 անգամ: ;D բայց նա իհարկե կխպի ,մի գուցե դիտավորյալ ,մի գուցե բնազդաբար, իսկ իմ տղեն կպատասխանի բնականաբար ,ես ուզում էի ասել բնազդաբար: :)դա իմ կարծիքով այդքան էլ մեծ մեղք չի լինի իր կողմից :

Mariam

#7
Զատիկ, պաշտպանվելու մասին ոչինչ գիտեմ, աղջիկս էլ՝ ոչինչ: Բայց ինձ թվում է՝ անհրաժեշտ պարագային կհաջողվի կռվասերի ուժը չեզոքացնել, առանց ոչ մի չար հարված հասցնելու: Պաշտպանվելու մի ձև կա, որ մեղք չունի: Այսպիսով՝ հստակ կերպով հասկցնում եմ որ դեմ եմ բռնությանը. կտրականապես չեմ ընդունում բռնությունը, ոչ ուրիշինը՝ իմ դեմ, ու նաև անհատապես չեմ դիմում նրան:
Չգիտեմ՝ քանի տարեկան է որդիդ: Հրաշալի երիտասարդներին եմ տեսել՝ հավասարակշռված ու զուսպ, որոնք բոլորի մեջ հանգանք ու համակրանք են ներշնչում: Ու նաև խռովարարների, պատրաստ ամեն ինչի, որոնք պաշտում են ուժն, ու չգիտեմ նրանք ինչպիսի քաղաքացիներ ու ամուսիններ են լինելու: Կարծես՝ բոլոր օրենքներից վեր գերադասում են արական ուժը:
Առաջին նշված երիտասարդ դառնալու համար, անհրաժեշտ է հավասարակշռել ուճդ ու բարկությունդ: Մարդը անասունի նման չպիտի առաջին հերթին իր ուժին դիմի, ու իր բնազդը պիտի դաստիարակի: Մարդու կառուցված քաղաքակրթությունները հենց այն ուժի ընդհանուր նպատակի ծառայեցնելու մեջն է, ու մարդու բոլոր ստեղծագործությունները հիմնված են այդ ուժի վրա, նրան վերածելով գեղեցկության ու գիտության:
Հարկավ, պետք չէ արգելել այդ ուժը, այլ, իմ կարծիքով, նրան ճիշտ ուղղությունը տալ: Փոքրիկ երեխային չպիտի արգելվի անձնական ուժը փորձել, բայց պիտի բացատրվի նրան թե երբ և ում դեմ կարող է այդ փորձն անել, ու նաև պիտի միշտ սահման դրվի նրան :Նախ ընկերոջ հետ խաղալիս, կսովորի երբեք արտոնված սահմանից չանցնել, ու արտոնվածը կսահմանվի երբ մեր դժգոհությունը հայտնում ենք նրան, ու կհստականա իր մտքի մեջ: Անասունը սահման չունի իր բնազդին, բայց հրաշալի քաղաքակրթությունների հեղինակ չէ:
Դա իմ կարծիքն է, իբրև մայր: Հաջողություն ձեզ, ծնողական ձեր պարտականությունների մեջ:

Zatik

Մարիամ ջան զգացվում է ,որ տղա չունես ու չես առնչվել "տղայական հարաբերությունների" հետ 30:) :Մարիամ այ հենց այդ հարցն էլ ես ուզում էի դիմել ֆորումի մասնակիցներին Քեզ թվումա, որ  կռվասերի ուժը կարելի է ուրիշ միջոցով չեզոքացնել:Ի՞ նչի միջոցով ,խոսքի՞:Հասկանում ես Մարիամ ջան ուսուցչի  առաջարկացը նույնպես խնդրի լուծում չէ ,մատնողի համբա՞վ   ձերք բերի:Մյուս կողմից ,(թողնենք այդ "բնազդ" բառը)ինչպես դու գրեցիր մարդիկ արտոնում են սահմաններ,բարոյական և իրավական :)Եթե նա վազի ուսուսչուհու մոտ,նրա մեջ դա փիս սովորություն կարող է դառնալ , (լավ նորից գրեմ այդ բնազդ բառը )կդաստիրակվի վատ "բնազդ" -"մատնիչի բնազդ",մյուս կողմից  էլ "կրվարարի բնազդի" ձերքբերելու վտանգն էլ կլինի:Իսկ ինձ համար ,մոր համար թե մեկը ,թե մյուսը ընդհունելի չեն:
Պետք է ընտրեմ չարիքի նվազագույնը:
Մարիամ ջան տղես դեռահաս է ,դջվար տարիք է մեծ համբերություն է պահանջում այս տարիքը :
Քեզ էլ եմ ցանկանում հաջողություն:

Mariam

#9
Զատիկ, չգիտեմ՝ ինչ բառերով հասկցնել իմ միտքը: Հայերենին լավ չեմ տիրապետում: Թերևս իմ աղջկա բերած վկայությամբ:
Սկզբին, առաջին տարին, տղաների ոմանց նրան ծեծում էին. նա իսկապես չի գիտեր նույնիսկ բառերով պաշտպանվել, ինչպես մյուս աշջիկներ են անում: Նույնիսկ իր լավ տիրապետած լեզվով՝ ֆրանսերենով: Նա ոչ մեկին էլ բան չեր ասում, մինչև անդրադառնամ որ արտակարգ ձևով տխուր էր: Նրան երկար հարցուփորձելուց հետո, լալով ինձ ասեց թե այս ինչ տղան իր գլուխն է պահում նստարանի տակ - դասարանում - ու մյուսը նրան սպառնաց դաշույնով բակում, մեծ աշակերտները միջամտել են, դանակը վերցրել են, ուսուցիչը ծեծել է տղուն: Երեք անգամ, այսպես, տխուր, դպրոց եմ գնացել, խոսել ուսոպւցչուհու հետ, ի զուր, ու երբ դանաով այս դեպքը կատարվեց, գնացել եմ տնորենուհու հետ հանդիպելու: Տղուն ծեծել էն, սպառնացել, չգիտեմ ինչ պատիժ են խոստացել, ներկա չէի: Բայց չէի ցանկանում որ տղուն ծեծեն, չէի երեվակայում որ կարող էին այսպիսի պատիժին դիմել: Տղոց ասեցին որ «Հ...ին ձեռք չտաք: Արգելված է այս -իմ- աղջկա ծեծելը դպրոցում:»Օրենքը զարմանալիորեն խտրականություն է կատարում:
Առանձին խոսելիս մարդկանց հետ, ասեցին « Բնական է. տղաք են: Սա նրանց բնազդն է: Կարելի է «սիրահարվել» են քո աղջկայով ու իրենց ցանկությունն այս ձևով են արտահայտում:» Ամեն արդարացնող խոսք եմ լսել, ու զարմացել եմ. բնական են համարում չարը, որովհետև հայտնի էր որ իմ աղջիկը շատ էր տառապում այս նեղությունների պատճառով ու դիտավորյալ կերպով նրան նեղացնում էին: Ծեծը, միգուցե և տան մեջ են տեսել այսպիսի վարմունք, հայրը մոր վրա, բնական է նկատվում, ու հարաբերվելու բնական մի ձև:
Իմ աղջիկը այսպես մեկնաբանեց դեպքերը. «Նրանք չար են, ցանկանում են չարություն անել մարդկանց, ոչ միայն իմ վրաս, այլ նկատել եմ ՝ բոլորի վրա: Բայց բոլոր տղաքը այնպես չեն:» Ու օրինակ բերեց:« Հրայրը շատ ուժեղ տղա է, բայց ինքը չի ծեծում ոչ մեկին: Բոլորը նրան հարգում են, տղաքը չեն ծեծում նրան, որովհետև պաշտպանվել գիտէ: Բայց երբեք չի հարձակվում մյուսների վրա, հանդարտ է, նա դասերը լավ է սովորում: Հրայրը կատարյալ տղա է:»
Անպայման, երբ Հրայրին վրա հարձակվում են չարությամբ, այսինքն նրան ցավ պատճառելու միտումով, Հրայրը իր բոլոր ուժերովը պաշտպանվում է: Ու այս՝ գովելի է: Բայց ճանաչվում է որպես բարի տղա, աղջիկներին չնեղացնող, կարգապահ, օրինակելի բարեկամ ու աշակերտ:
Անդրադարձել եմ , որ դպրոցում հաջողություն չգտնող տղաքը «չարանում» են բակում, ու կրած «ամոթը» դասարանում , կամ նեղությունները - դասը հետաքրքիր չէ գոնե նրանց համար, կամ ուսուցիչը չկարողացավ գնահատել իրենց աշխատանքն ու առաջդիմությունները, նրանց չգիտցավ քաջալերել- նեղացած տղաքը ձևով մը քաշած ստորկանացնող նեղությունները մաքրում են բակում, թափում անմեղների վրա - սովորաբար տկարների վրա:
Կցանկանայի որ տղադ Հրայրի նման լինի, ու երբեք չշահագործի իր ուժը մարմնապես իրենից ավելի տկարների վրա: Այդ չի նշանակում որ պետք չէ իրեն լավ պաշտպանել չգիտենա:
Կարող է կռվի ժամանակ չեզոքացնի հակարակորդի ուժը ու նրան զգետնի, բայց առանց շատ ցավեցնող հարվածներին դիմելու: