Մեղքը

Started by Mariam, September 29, 2005, 12:17:10 PM

Previous topic - Next topic

Zatik

Մարիմա ջան , քո հայերենյ գերազանց է:
Quote
Կարող է կռվի ժամանակ չեզոքացնի հակարակորդի ուժը ու նրան զգետնի, բայց առանց շատ ցավեցնող հարվածներին դիմելու:
Quote


ես հասկացա քո միտքը:Չեզոքացնել առանց ցավեցնող հարվածի, դա մի արվեստ է:
Լավ Մարիամ ջան կասեմ զգույշ լինի մարմնական վնասվացքներ չհասցնի:
Թեման փոխեց իր ուղղությունը ես խոսում էի նրա մասին թէ տվյալ պարագայում որ մի չարիքը ընտրի տղես.........






Satenik

#11
 21:)

Mariam

Կարծես՝ երբ պաշտպանվել չես կարողանում, Աստված բացում է քո սիրտը ու լցնում Իր սիրով ու ճշմարտությամբ: Այսպես, իմ աղջիկը իր մեկնաբանությունը բերեց այս դեպքերին, որ երեխայի լեզվով ասած ճշմարտությունն է:« Մայրիկ, սրանք շատ են տեսել կռիվի մասին ֆիլմերն ու նույնն են կրկնում:» Փառք Աստուծո, քեն չպահեց, իր բացատրությունը բերավ ու մեղքցավ նրանս վրա:» Ճիշտ է,նրանց ծնողների հոգևիճակում պատերազմի հետևանքները դրոշմվել են ու նոր սերունդն էլ տառապելու է սույն հետևանքներից: Օտարի հանդեպ ատելությունն էլ բնական է այն մարդկամց քով, ովքեր շատ ծանր տարիներ են ապրել են օտարի լուծի տակ, ու մենակ դիմացել են պատերազմի ատեն:
Բայց Սաթենիկի պատմությունը ինձ հուսահատեցրեց, որովհետև մինչ այդ, չէի ու չեմ կարողանում երևակայել որ Հայը կարող է Հային խփել: Երանելի վիճակում ենք մենք ապրում սփյուռքում, ու մտածում ենք միմիայն մեր - բոլոր - նախնիքների վերքերը ամոքելու մասին: Ու անկարող ենք հային խփելու:- կարելի է միայն բարկանալ, հուսահատվել, հույսը վերագտնել, ջանալ տխուր իրականությունները փոխել: Բայց ոչ ատել:
Մնացածը թող մտնի մեր հավատի այն անկյունը ուր Աստված կարող է մեզ բոլորիս բուժել մեր վատառողջ հոգևիճակից:

Satenik

Մարիամ ջան, սրտիցս խոսեցիր, հայի հային խփելը աշխարհի վերջին ստորությունն է:
Այ սրա համար էլ , եթե հայը իրեն հայի պես չի պահի ու ձեռք կբարձրացնի հայի վրա, կամ կգցի հային, նրան պատժել պետք է սրա համար:  Թրքություն անելու համար:
Տես, մեր իշխանությունները, որոնք պարտակում էին հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեր Խորհրդարանում՝ չպատժվեցին, նրանք իրավունք չունեին մնալ իշխանությանը այդպիսի դեպքից հետո: Արդյունքն եղավ այն, որ ապրիլի 12 լույս 13-ի գիշերը խաղաղ ցուցարարներին ջարդեցին: Շատ էլ որ անունով հայ են, բայց թրքություն թրքության ետևից են անում, որովհետև պատիժ չեն ստանում:
Գրանցեցին եհովայի վկաներին, նախագահը պարգևատրեց Հայաստանում մորմոնների մեծին սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ նոր Սահմանադրության մեջ Հայոց Եկեղեցին դրվեց աղանդների կողքին որպես հավասար իրավունքի տեր մի կառույց և այդ սահմանադրությունը զոռով փաթաթվում է ժողովրդի վզին:
Ի՞նչ պիտի սովորի մեր երիտասարդությունը այսպիսի խուժան օրենքներ տեսնելիս:
Ես այն կարծիքին եմ, որ եթե հայը իր հայ լինելը մոռացել է և սկսում է թուրք անասունի պես իրեն պահել, ապա պիտի  համապատասխան պատիժ ստանա, որովհետև ինչպես ճշմարիտ ասացիր, հայը հային չի կարող խփել՝ դա մեծ հանցագործություն է:

Mariam

#14
Սաթենիկ,
Այսօր ու հաջորդ օրերին, չեմ ցանկանում խոսել:
Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթքը - որ կարող ես գտնել Լուսամուտում, բոլոր լեզուների բաժիններում, գրաբար ու արևելահայերենով «Աղոթքների» բաժնում -, որ մեր սիրելի Սուրբ Ներսես Շնորհալին, ապագային Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գրել էր հատուկ իր սիրած ժողովրդի  համար, մի ժամանակում երբ մեր եկեղեցիները տարածված էին ու գործոն էին ամբողջ Հայաստանում, բայց աշխատանքի ծանր լուծի տակ տառապող ժողովուրդը չէր կարողանում միշտ ժամերգություններին ներկա լինել...այս հիանալի աղոթքը գրեց ուրեմն նաև մեզ բոլորիս համար, որպեսզի վառ պահենք քրիստոնեական Հավատն ու Հույսը, ու արմատավորենք Սերը:  Նրա եղբոր՝ Գրիգոր Հայրապետի կողմից անձնարարվեց մեզ բոլորիս, ինձ ու քեզ, օրական հինգ անգամ ասել: Իսկապես հիանալի է: Մեր բոլոր հարցերի պատասխանը կա:
Մյուսներին՝ մեզ կարդացողներին բայց մեր խոսակցություններին երբեք չմիջամտողներին, ցանկանում էի ասել որ դա նման է հետաքրքրասիրության, որ անքաղաքավարություն է. ուրիշների կյանքում ծածուկ նայել դրան կղպանքի ծակից, ու չտալ նույնիսկ անձնական անունն ու բարևը: