Աստծո զենքեր

Started by Petros, November 22, 2005, 12:56:38 AM

Previous topic - Next topic

Petros

Սիրելի հավատացյալներ, վերջերս մի ահավոր լուր լսեցի հեռուստացույցով, որ դայակները կամ մայրերը մանկիկների հանդեպ շատ դաժան են՝ հարվածում են, չեն կերակրում և այլն: Չգիտեմ, դա պարզապես անմարդկային է: Սրանից բացի, կան նաև մայրեր, որոնք սպանում են իրենց երեխաներին՝ ծնվեծ և չծնված:
     ՈՒզում եմ կոչ անել ձեզ, սիրելի հավատացյալներ, որ ձեր աղոթքներում հիշեք նաև աշխարհի բոլոր անպաշտպան (ֆիզիկապես) երեխաներին: Եկեք լինենք Աստծո "զորեղ զենքերից" ի օգուտ երեխաների: Եկեք աղոթենք նրանց հոգևոր և մարմնական ապահպվության համար:

Կարող եմ առաջարկել մի աղոթք.
     
Զորավոր և բարեգութ Տեր մեր, Հիսուս Քրիստոս, Քո ողորմությանն արժանացրու անպաշտպան զավակներիդ, պատվիրելով Սուրբ Հրեշտակներիդ, որ միշտ օգնության հասնեն թե  ծնվածներին, և թե չծնվածներին: Մի թող, որ տանջվեն Քո սիրելիները այս պիղծ աշխարհում, այլ Սուրբ Խաչիդ նշանով պահիր և պահպանիր նրանց և ապահովիր նրանց հոգևոր և մարմնական վտանգներից: Թող Քո Կամքը լինի և ոչ՝ իմ. Ամեն:
27:)

Հուսով եմ, որ ձեր աղոթքները նույնպես կառաջարկեք այս բանի համար: Շնորհակալություն:

Mariam

#1
Քո աղոթքը դարձել է մեր մտահոգությունը:
Իսկ ես,շատ պարզ բառերով եմ խոսում, համարյա՝ երեխա լինեի. «Հիսուս, իմ կյանքը, օրհնիր անպաշտպան երեխաներին: Օրհնիր տառապող մարդկությանը: Ներիր մեզ ու փոխիր մեր սրտի չարությունը: Հանիր իմ չարությունը: Մաքրիր մեզ մեղքերից ու չարից:»

Petros

Quote from: Mariam on November 25, 2005, 09:25:08 PM
Քո աղոթքը դարձել է մեր մտահագությունը:

Ի՞նչ ի նկատի ունես, Մարիամ ջան:

Mariam

#3
Քո մտահոգությունը դարձել է նաև իմս, դարձել է իմ աղոթքը:
Ցանկանում եմ Սուրբ Ծնունդից առաջ կատարածս փոքրիկ պահքը նվիրել այդ դժբախտ մարդկանց, ովքեր մարդկությունից իսկ զրկում են իրենք իրենց ու վնասում են անպաշտպան երեխաներին:
Կցանկանայի որ այս աղոթքը արթուն պահվի իմ հոգուս մեջ ու երբեք իմ մտահոգությունից դուրս չհանվի: Կցանկանայի սովորել մնալ աղոթքի մեջ, ու խոստանում եմ ամեն ջանք կատարել այս ուղղությամբ: