սրբապաշտություն,'ճիշտ է արդեոք?

Started by akunq, October 17, 2008, 06:42:00 PM

Previous topic - Next topic

mane

Հարգելի Վահան, այն, ինչ որ Դուք գրել եք, դրա հիմքում ընկած է Տիեզերական Եկեղեցուց բաժանված Լյութերի վարդապետությունը, ինչը աճելով հիմք դարձավ բազմաթիվ և բազմազան բողոքական ճյուղավորումների: Դուք անտես եք անում մինչ Լյութերը եղած  բոլոր ավանդական եկեղեցիների շուրջ 1500 տարվա գործունեությունը: Եթե չեք ցանկանում սուրբ անվանել այնպիսի սյուներին, ինչպիսիք են Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, Գրիգոր Աստվածաբանը, Բարսեղ Կեսարացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլոք, ապա գոնե նայելով նրանց հոգևոր աշխատություններին և ճգնակենցաղ կյանքին, ձեզ ավելի բարձր չդասեք նրանցից, ովքեր ընդունել են եկեղեցու սրբադասման կարգը և մյուս ավանդություները: Հիշեք, որ նման մարդիկ են, որ կարողացել են ճգնությունների, նահատակությունների միջով անցնելով մեզ հասցրել քրիստոնեությունը: Ինչ վերաբերվում է, որ դա նրանց արժանիքը չէ, այլ Սուրբ Հոգու ներգործության հետևանքը, դա էլ ավելի է շեշտում հենց նրանց արժանիքը, քանզի Սուրբ Հոգու տաճար դառնալու համար նրանք ամեն ջանք թափել են, որպեսզի զատվեն հին ադամական բնությունից և նորը` Քրիստոս իրենց սրտերի մեջ կրեն` դառնալով Սուրբ Հոգու տաճարներ: Բանը նրանում է, որ Սուրբ Գրքում գրվածքները շատերը ուղղակի կարդում են և ասում, որ սա այսպես  ենք հավատում, բայց հավատալ այլ բան է, իսկ գործով այդ գրվածքները իրականացնելը լրիվ այլ բան է:
Ինչ վերաբերվում է Հովհաննես Մկրտչին, Դուք, ցավոք, հեռու լինելով սուրբ հայրերի մեկնաբանություններից, չեք կարող ճշմարիտ գնահատական տալ, այլ ուղղակի ինչ կարդում եք, այնպես էլ հասկանում եք, իսկ հայրերը ամբողջ Հին ու Նոր Կտակարանը անգիր իմանալով կարողանում էին խորը քննություն անցկացնել և նոր տվյալ հարցի պատասխանը տալ:

Եկեղեցու պատմության մեջ եղել են այնպիսի բաներ, երբ Սուրբ Գրքի ինչ-որ մի հատված մի մասը մի կերպ են հասկացել, մյուս մասը` այլ, ինչի համար էլ գումարվել են տիեզերական ժողովներ, որպեսզի այդ հարցերին լուծում տան, օրինակ` 1000-ամյա թագավորության հետ կապված եղած վեճերը բերեցին նրան, որ ժողովը նզովք դրեց այն բանի վրա, որ ոչ մեկ չընկալի հազարամյան այնպես, իբր դա ապագայում սպասվելիք բան է և այն պիտի հասկանալ որպես Քրիստոսի հարությունից մինչ երկրորդ գալուստ ընկած ժամանակաշրջան, իսկ բողոքականությունը միանշանակ ընդունում է, որ դա դեռ սպասելիք բան է: Եվ շատերն էլ, որ առաջին անգամ ընթերցում են, այնպես պարզ է գրված, որ հասկանում են որպես թե գալիք բան, միայն խորը քննությունն է ցույց տալիս, որ եթե դա այդպես է, ապա այն հակասու է Ավետարանի բազմաթիվ այլ համարներին: Եվ նման բազմաթիվ հարցեր կան, որոնք առանց խորը վերլուծության ընկալելու պատճառով է, որ առաջանում են բազմաթիվ շեղումներ: Մի խոսքով, խորհուրդ կտայի, որ ընթերցեիք սուրբ հայրերի մեկնությունները, այլ ոչ թե անվերապահորեն ընդունեք, այսպես կոչված ժամանակակից քարոցիչների, որոն ժողովարաններում քարոզներ են կարդում, բայց հետո վայելում են այս աշխարհի փափկությունները, ի տարբերություն վանքերում և անապատներում իրենց անձը հանուն Քրիստոսի անմնացորդ ուրացող եկեղեցու հայրերի:
Ցանկալի է նաև Լուսամուտում գտնվող հոգևորականների խոսքը ասվեր այս կապակցությամբ, ինչը կարծում եմ, պետք է որ ավելի համոզիչ լինի:

Petros

Ժողովուրդ, երբ Տիրամոր վերաբերյալ եք գրում նկատի ունեցեք, որ նա վերափոխվեց երկինք: Էլ ի՞նչ առարկումներ կառող են լինել նրա սրբության վերաբերյալ:
Մի փաստ, որ առարկման չի կարող ենթարկվել` Քրիստոս` Աստծո Որդին, 9 ամիս մնաց Մարիամի որովայնում, ծնվեց, սնվեց ու մեծացավ: Հենց մենակ սա արդեն իսկ սրբացնում է Մարիամին: Արդյոք ԱՍՏՎԱԾ կարո՞ղ էր որևէ անմաքուր տեղից ակունք առներ: Եւ ինչպե՞ս կարելի է կասկածել Տիրամոր կուսության վրա, երբ նա կրել էր իր որովայնում Աստծո Որդուն: Էլ ին՞չ Աստվածային ըմբռնումներից կարելի է խոսալ, երբ հավատքին խոսքն է գերակշռում:

Մեղա Աստծո

vahan

Quote from: Petros on August 29, 2009, 01:56:10 AM

Պետրոս խնդրում եմ մեջ բեր այն տողերը. որտեղ ակնարկվում է. թէ Մարիամը սուրբ չէ.կամ կասկածի տակ է առնվում նրա սրբությունը։Խոսքը վերաբերվում է պաշտամունքներին. նկարների առաջ մոմ վառելուն կամ նկարներից  որևէ բան խնդրելուն։
ՈՒզում եմ նաև հիշես Հիսուսի պատասխանը այն կանանց. որոնք ասացին ՝ երանի այն որովայնին որ քեզ  ծնեց։ Տերն էլ  ասաց  ՙէլ ավելի երանի նրանց ով իմ խոսքը կկատարի՚։
թէ չէ առանց Աստծո խոսքն հետևելու. ուզում ես առավոտից երեկո մոմ վառիր. կամ քահանայի ձեռքերն ու վանքի դռները համբուրիր .ոչ մի արժեք չունի։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Quote from: akunq on October 21, 2008, 06:32:31 PM
...heto zarmanum em ,vor  Surb Mariam@ hamarvum e minchev kyanki verj aprac kuys.che vor Hovsep@ nran knutyan arav,yev arnvazn 12 tari aprum er nra het.inchpes e da haskacvum?yev gtnum em vor aydpes chisht e,vorpesxi na chdarnar kurq...

...usti Surb Marim@ NRAN kyank cher tvel,ayl yerknavor HAYRy ....
Ահա 2 դրվագ:

Petros

Quote from: vahan on August 29, 2009, 09:22:09 AM
...նկարների առաջ մոմ վառելուն կամ նկարներից  որևէ բան խնդրելուն...
Ընկեր, ձեր մոտ պարզապես ոչ ճշգրիտ ըմբռնում է վերը ցիտվածի վերաբերյալ:
Նախ նկարի մասին ասեմ, որ Բարդուղիմեոս առաքյալը Տիրամոր նկարը ձեռքին քարոզում էր Հայաստանում: Նկարը մի միջոց է, որը հիշեցնում է տվյալ սուրբի մասին: Ու եթե նկատել եք, Առաքելական Եկեղեցում նկարները իրենց մեջ հիմնականում պարունակում են քարոզ: Օրինակ Սբ. Հռիպսիմեի պատկերն է շատ հետաքրքիր, նա` խաչը ձեռքին կանգնած է Տրդատ թագավորի վրա և հետևի պլանում նկարած է մյուս կույսերի նահատակումը:
Երբ կանգնում ենք նկարի առաջ բոլորովին չի նշանակում, որ նյութն ենք պաշտում:

Երբ ես դեռ հոգեգալստական ոգու մեջ էի, ես էլ, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ, չէի կարողանում ընդունել Սուրբերի բարեխոսություն իրականությունը:
"Թող որևէ ակնար չնդունվի որևիցե մեկի կողմից:"

vahan

Quote from: Petros on August 29, 2009, 10:57:44 PM
Quote from: akunq on October 21, 2008, 06:32:31 PM
...heto zarmanum em ,vor  Surb Mariam@ hamarvum e minchev kyanki verj aprac kuys.che vor Hovsep@ nran knutyan arav,yev arnvazn 12 tari aprum er nra het.inchpes e da haskacvum?yev gtnum em vor aydpes chisht e,vorpesxi na chdarnar kurq...

...usti Surb Marim@ NRAN kyank cher tvel,ayl yerknavor HAYRy ....
Ահա 2 դրվագ:
Բարեկամս. քո բերած օրինակում ոչ թէ 2 այլ 0.2 դրվագ էլ չկա այն մասին.թէ ակնարկում եմ . որ Մարիամը սուրբ չէ։եթե այդ օրինակները համարում ես անսրբության ակնարկ.ես էլ պիտի կարծեմ. որ դու ամուսնությունը համարում ես անսուրբ ու պիղձ մի բան։ Այդպե՞ս է արդյոք. եթե  ոչ. կխնդրեի մեջբերումներիդ տրամաբանությունը պարզեցնել՝ ինչու  այդ տողերից հասկացար որ Մարիամին ոչ սուրբ եմ համարել։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: Petros on August 29, 2009, 11:09:20 PM
Quote from: vahan on August 29, 2009, 09:22:09 AM
...նկարների առաջ մոմ վառելուն կամ նկարներից  որևէ բան խնդրելուն...
Նախ նկարի մասին ասեմ, որ Բարդուղիմեոս առաքյալը Տիրամոր նկարը ձեռքին քարոզում էր Հայաստանում:
իսկ ո՞ր աղբյուրներից ելնելով ես սա ասում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Quote from: vahan on August 29, 2009, 11:55:03 PM
Բարեկամս. քո բերած օրինակում ոչ թէ 2 այլ 0.2 դրվագ էլ չկա այն մասին.թէ ակնարկում եմ . որ Մարիամը սուրբ չէ։եթե այդ օրինակները համարում ես անսրբության ակնարկ.ես էլ պիտի կարծեմ. որ դու ամուսնությունը համարում ես անսուրբ ու պիղձ մի բան։ Այդպե՞ս է արդյոք. եթե  ոչ. կխնդրեի մեջբերումներիդ տրամաբանությունը պարզեցնել՝ ինչու  այդ տողերից հասկացար որ Մաիամին ոչ սուրբ եմ համարել։
Վահան, ես իմ փոսթինգն սկսել եմ "ժաղովուրդ" բառով ու մեջբերումը ձերը չէ:  ;D

vahan

Quote from: Petros on August 30, 2009, 12:02:47 AM
Quote from: vahan on August 29, 2009, 11:55:03 PM
Բարեկամս. քո բերած օրինակում ոչ թէ 2 այլ 0.2 դրվագ էլ չկա այն մասին.թէ ակնարկում եմ . որ Մարիամը սուրբ չէ։եթե այդ օրինակները համարում ես անսրբության ակնարկ.ես էլ պիտի կարծեմ. որ դու ամուսնությունը համարում ես անսուրբ ու պիղձ մի բան։ Այդպե՞ս է արդյոք. եթե  ոչ. կխնդրեի մեջբերումներիդ տրամաբանությունը պարզեցնել՝ ինչու  այդ տողերից հասկացար որ Մաիամին ոչ սուրբ եմ համարել։
Վահան, ես իմ փոսթինգն սկսել եմ "ժաղովուրդ" բառով ու մեջբերումը ձերը չէ:  ;D
Պետրոս.ինչպես ասվում է ՝ տեր եմ Ակունքի խոսքերին. քանի որ Ակունքը հանդիսանում է  սույն տողերի հեղինակը։ :)(ես եմ)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Quote from: vahan on August 29, 2009, 11:58:08 PM
Quote from: Petros on August 29, 2009, 11:09:20 PM
Quote from: vahan on August 29, 2009, 09:22:09 AM
...նկարների առաջ մոմ վառելուն կամ նկարներից  որևէ բան խնդրելուն...
Նախ նկարի մասին ասեմ, որ Բարդուղիմեոս առաքյալը Տիրամոր նկարը ձեռքին քարոզում էր Հայաստանում:
իսկ ո՞ր աղբյուրներից ելնելով ես սա ասում։
Երբ մտնեք Եկեղեցի ու տեսնեք Բարդուղիմեոս առաքյալի նկարը, ուշ դարձրեք, նրա ձեռքին մի կնոջ նկար կա, դա հենց Տիրամոր նկարն է: