սրբապաշտություն,'ճիշտ է արդեոք?

Started by akunq, October 17, 2008, 06:42:00 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Quote from: vahan on January 07, 2009, 01:08:09 AM
Quote from: Admin on December 29, 2008, 06:34:31 PM։
Հարցն այն է, որ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։

Ադմին ջան։անկեղծ եմ ասում. որ թեման բացելիս. չէի ենթադրել. որ կհանգեիք  այսպիսի մի գեղեցիկ մտքի։
                        ԱՅՈ՜ ՄեՆՔ ՉԳԻՏեՆՔ. Թէ Ի՞ՆՉ ԿԱ ՄԱՐԴՈՒ ՍՐՏՈՒՄ

հիմա.՝ եթե այս բաժնում համաձայնվեմ ձեզ հետ. ապա կստացվի. որ ՙսրբապաշտություն՚թեմայում  չեմ կարող համամիտ լինել ձեզ։չէ ՞ որ այնտեղ էլ ես էի ուզում. որ դուք ընդունեիք որ ՙչգիտենք թե ինչ կա մարդու սրտում՚ ուստի չենք էլ կարող որևէ մեկին  ՍՈՒՐԲ կարգել։մանավանդ. երբ տվյալ սուրբին չենք էլ չանաչել։
(իհարկե՛սա ավետարանական սուրբերին չի վերաբերվում ) 13:)

Նախ որևէ մեկը սուրբ չի կարգում, Եկեղեցին ընդամենը ճանաչում է, ընդունում է կամ հաստատում է, որ տվյալ անձը Աստուծո սուրբն է։ Երկրորդ՝ մենք՝ անհատներս չենք որոշում, թե այս անձը սուրբ է, թե՝ ոչ, այսինքն՝ ես չեմ դա որոշողը, կամ մեզանից յուրաքանչյուրը իր համար կամայականորեն չի որոշում, թե այսինչ անձը սուրբ է, թե՝ ոչ։ Եթե ես կամայականորեն որոշողը լինեի, ապա Ձեր ասածը ճիշտ կլիներ ինձ համար։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Quote from: vahan on November 30, 2008, 11:14:07 PM
լուսամուտի թեմաներից մեկում .կարդացի՝ՙորոշ բողոքականներ նոյնիսկ համարձակվում են Մարիամին  քույր անվանել՚
երբ Տեր Հիսուսը ասում է.ՙդուք իմ եղբայրներն եք .եթե պահեք իմ  խոսքերը՚
միթե՞ Մարիամը  պատվելի է Տիրոջից։

Նշածիդ տրամաբանությունը չհասկացա։
Այնուամենայնիվ Դուք տարբեր հարցերի եք անդրադառնում, բայց բուն հարցը բաց եք թողնում, այն է՝ եթե ես Աստվածամորը որպես սուրբ եմ ընդունում, մի՞թե նրան պաշտում եմ որպես Աստված։ Եթե ըստ Ձեզ դա աստվածացման հասնող պաշտամունք է, ապա տվեք Ձեր մոտեցման պատճառաբանությունը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan


Նախ որևէ մեկը սուրբ չի կարգում, Եկեղեցին ընդամենը ճանաչում է, ընդունում է կամ հաստատում է, որ տվյալ անձը Աստուծո սուրբն է։ Երկրորդ՝ մենք՝ անհատներս չենք որոշում, թե այս անձը սուրբ է, թե՝ ոչ, այսինքն՝ ես չեմ դա որոշողը, կամ մեզանից յուրաքանչյուրը իր համար կամայականորեն չի որոշում, թե այսինչ անձը սուրբ է, թե՝ ոչ։ Եթե ես կամայականորեն որոշողը լինեի, ապա Ձեր ասածը ճիշտ կլիներ ինձ համար։

[/quote]
եկեղեցին սիրտ ու երիկամունք զննո՞ղ է։արդյոք եկեղեցին հստակ գիտի՞.թե ով գնաց դժոխք և ով գնաց դրախտ։

եկեղեցին հա՜րսն է Քրիստոսի։
արդյոք ճիշտ կանի հարսը .մտնելով  իր ամուսնու տուն . ամուսնու հոր  փոխարեն. որոշի. թէ ով ինչ դիրք  է գրավում տան մեջ։կամ ում ին՞չ ժառանգություն է հասնում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

 եթե ես Աստվածամորը որպես սուրբ եմ ընդունում, մի՞թե նրան պաշտում եմ որպես Աստված։ Եթե ըստ Ձեզ դա աստվածացման հասնող պաշտամունք է, ապա տվեք Ձեր մոտեցման պատճառաբանությունը։
[/quote]

այստեղ հարցս այսպիսին է։(կներեք պրիմիտիվ ձևակերպմանս համար)։
ՙՄարիամը մյուս սուրբերից. ավելի՜ սուրբ է՚
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Quote from: vahan on January 07, 2009, 05:07:50 PM
եթե ես Աստվածամորը որպես սուրբ եմ ընդունում, մի՞թե նրան պաշտում եմ որպես Աստված։ Եթե ըստ Ձեզ դա աստվածացման հասնող պաշտամունք է, ապա տվեք Ձեր մոտեցման պատճառաբանությունը։

այստեղ հարցս այսպիսին է։(կներեք պրիմիտիվ ձևակերպմանս համար)։
ՙՄարիամը մյուս սուրբերից. ավելի՜ սուրբ է՚

[/quote]

Ես ցանկանում եմ հասկանալ՝ ո՞րն է հարցիդ ուղղակի կապը սրբապաշտության հետ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

իսկ միթե՞ կապ չկա։ 14:)
լավ.գուցե փոխենք թեմայի վերնագիրը.գուցե չիշտ վերնագիր չեմ ընտրել ասելիքիս համար։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

Մեր եկեղեցին սուրբ ասելով հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը երկրի վրա յուրահատուկ սրբությամբ են անցկացրել և հետմահու սրբացվել եկեղեցու կողմից, ինչպես որ առաքելական շրջանում կային այնպիսի քրիստոնյաներ (Կորնթոսում), որոնց համար Պողոս Առաքյալն ասում էր.  Ներկայումս լսում ենք, թե պոռնկություն կա ձեր մեջ և այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ իսկ չկա (Ա. Կորնթ. 5։1)  և սրանից պիտի եզրակացնենք, որ նման քրիստոնյաներին և Պողոս Առաքյալին նույն սրբությունը, բնականաբար, չի կարելի վերագրել, դա անհարիր է։ Այստեղից էլ պարզ է, որ սրբացման դասին են արժանանում Պողոս Առաքյալի պես նախանձախնդիր քրիստոնյաները և ոչ թե ուղղակի շարքային քրիստոնյաները։ Մեր եկեղեցին արդեն մոտ վեցը դար է, ինչ ոչ ոքի չի սրբացրել, առավել ևս այսօր երկրի վրա սրբեր չկան, ըստ այս չափանիշի։ Ուզում եմ ասել, որ կա երկու չափանիշ՝ քրիստոնյաները՝ համեմատ հեթանոսների, համարվում են սրբվածներ, իսկ երբ համեմատությունը անցկացվում է հենց բուն քրիստոնյաների մեջ, արդեն հատուկ սրբակենցաղ մարդկան է, որ եկեղեցին սրբացնում է։

mane

Ինչ վերաբերվում է Գրիգոր Նարեկացուն, իհարկե նրա սրբությունը կայանում է նաև նրանում, որ ինքն իրեն սուրբ չի համարել և թեև իր կենդանության օրոք մարդիկ նրան արդեն սուրբ էին համարում, նա այդ մասին վշտացած գրում է. «Մի այլ դժնդակ կսկիծ ևս կա իմ սրտում, քանզի համարում են ինձ ինչ որ չեմ, արտաքնահարդար բաժակս անմաքուր...» (Նարեկ, Բան ԻԷ, գ)։ Բնական է՝ ովքեր Աստծուն ավելի հաճելի կյանքով են ապրում այս երկրի վրա, նրանց աղոթքները, բնականաբար,  ավելի ազդու են և լսելի Աստծո մոտ։ Դրա համար մենք ոչ միայն խնդրում ենք աղոթել միմյանց համար, այլ առավելապես խնդրում ենք Աստվածահաճո սրբերի բարեխոսությունը, իսկ եթե Դուք կասեք, թե՝ նրանք արդեն երկրի վրա չեն, այլ մահացել են և ինչպե՞ս կարող ենք նրանց դիմել, հիշեք, թե ինչ ասաց Աստված Մովսեսին՝ ««Ես եմ, – ասում է, – Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» , իսկ Աստված  մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի» (Մարկ. 12։26-27), այսինքն՝ նրանց, ում մենք մեռած ենք համարում, Աստված կենդանի է համարում, իսկ ոմանք էլ իրենց ոչ աստվածահաճո կենցաղավարության պատճառով թեև կենդանի են, սակայն Աստված նրանց մեռած է համարում, ըստ այնմ, թե՝ «Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին» (Ղուկ. 9։60) Եվ հիմա ո՞ւմ է ճիշտ դիմել՝ կենդանի մեռածներին, թե մեռած կենդանի եղողներին։

vahan

Quote from: mane on March 09, 2009, 08:59:42 PM
Մեր եկեղեցին սուրբ ասելով հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը երկրի վրա յուրահատուկ սրբությամբ են անցկացրել և հետմահու սրբացվել եկեղեցու կողմից,
Մանե զան.ահա այստեղ է թագնված այս թեմայի կատուն։ 32:) խնդիրը կայանում է նրանում. որ ցանկացած  խոստովանված և մկրտված մարդ ՝ըստ Քրիստոնեական դավանանքի համարվում է սուրբ։ այսինքն սրբված՝մաքրված նաղքին և Ադամական մեղքերից։սուրբ բառի տակ պետք չէ հասկանալ արտառոց կամ լեգենդար դեմքեր։ սա արդեն  տանում է դեպի անձի պաշտամունքի։իսկ այն մարդիք ովքեր առավել գործերով և շնորհներով են հայտնի. պետք  չէ առավել և գերակա սուրբեր կարգել։քանի որ. այդ գործերը ոչ թէ իրենք իրենցից են արել. կամ ոմն զորավոր մեկն են եղել.այլ Սորբ Հոգու առաջնորդությամբ  է կատարվել։իսկ ինչպես գիտենք. ում շատ է տրված.նրանցից շատ է պահանջվելու։ուստի եթէ որևէ մեկը  առանձնացել է շարքային քրիստոնյաներից.բայց գուցէ թէ թերի է կատարել իրեն հանձնարարվածը։քանի որ Պողոս առաքյալը ասում է ՙերբ գործդ կատարես և վերջացնես  մի սեպիր թէ  մեծ գործ ես կատարել՝այլ ասա՝ անպիտան ծառա էի և իմ հանձնարարությունն էի կատարում՚(ներողություն որ իմ բառերով եմ մեջբերում)ինչի՞ համար եմ սա ասում։առ այն. որ ճիշտ է եկեղեցին զորավոր շնորհների տեր է .բայց  որևէ  իրավասություն չունի  սուրբերին  երկնքում դասակարգելու։դա միայն ու միայն  ՀՈՐ գործն է ։  Ինկատի առնենք. որ Տեր Հիսուսն անգամ ասաց. որ  Ինքը չէ որ պետք է  որոշի թէ ով կնստի իր աջ ու ձախ կողմերում։ արդ՝ մարմինը արդեն Գլխից առաջ է ընկնու՞մ։
լավ է որ հարցրեցիր թէ կարո՞ղ է քրիստոնյան իրեն արդեն փրկված համարել։ եթե ինքներս մեզ չենք կարող սեպել որպես  արդեն փրկված.այն դեպքում երբ  Հովհանես առաքյալն ասում է ՙսիրելիներ .եթե մեր սրտեպը մեզ չդատապարտեն.վստահություն ունեցեք Աստծոյ առաջ՚Ա. 21 հապա ուրիշին ինչպե՞ս սեպեցինք արդեն փրկված.այն էլ կարգեցինք արդեն երկնային քահանայության մեջ։Ճիշտ է հարգարջան Ադմինն ասում է որ դա մենք չէ որ կարգում ենք՝այլ եկեղեցին։ բայց ցույց տվեք խնդրեմ եկեղեցու այդ լիազորությունը։ երբ  Պողոս առաքյալն ասում է  ՙքո մտքում ոչ ոքի մի բարձրացրու երկինք. և ոչ ոքի մի իջեցրու դժոխք՚արդյոք այն մարդկանց չի ասում.որոնք կազմում են եկեղեցին։եթե Տերը Հովհաննես մկրտչի մասին չհայտներ.արդյոք եկեղեցին համարելու է՞ր որ բազմահալած Հովհաննեսը  երկնքում  ամենացածրն է համարվելու։ իհարկէ ոչ. կվերցնեին ու կկարգեին գերակա սուրբերի շարքին։Կարճ ասած.ուզածս ի՞նչ է՝ դատաստանից առաջ չնկնենք։ 21:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: mane on March 09, 2009, 10:00:44 PM
««Ես եմ, – ասում է, – Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» , իսկ Աստված  մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի» (Մարկ. 12։26-27),
Հա՜ հարգելի ՄԱՆե  միթե ես սրան հակառակ բան եմ ասել։իմ ասածն էն  ա.թէ ու՞մ է Աստված  իր խորհուրդներին մասնակից անում և հայտնում թէ  ովքեր են իր համար ողջերը։
Quote from: mane on March 09, 2009, 10:00:44 PM
այսինքն՝ նրանց, ում մենք մեռած ենք համարում, Աստված կենդանի է համարում, իսկ ոմանք էլ իրենց ոչ աստվածահաճո կենցաղավարության պատճառով թեև կենդանի են, սակայն Աստված նրանց մեռած է համարում,
Այո. հենց Աստծո համար շատերը գուցէ մեռած են.բայց վերցնում և կենդանյոց կենդանիների կարգին ենք դասում։իսկ ու՞մ մասին է ասվում.նրանց խոսքերը լսեք.բայց գործերին մասնակից մի եղեք։ դրա համար եմ ասում. արդյոք  չենք շտապում որևէ մեկի ուսուցանությամբ .արդեն իրեն սուրբ  դասելը։
և հետո. ես ինչի համար եմ զգուշանում՝ճիշտ է բավական հնարամիտ լուծում է տվված  ՙՍուրբերի բարեխոսություն՚ վարդապետության ներքո։բայց ինչպես մի օրենք.որը թղթի վրա բավական ախորժելի է դիտվում.բայց գործնականում իր հետ բերում ավերածություններ.այնպես էլ այս դավանանքը բերել է նրան. որ շատ շատերը գործնականում ոչ թէ բարեխոսություն են խնդրում. այլ փառք են մատուցանում որևէ Սուրբի կամ ողղակի խնդրանքի կատարում են հայցում նրանից։իսկ  վատագույն տարբերակում. ամեն մեկը իր համար ունենում է մի սուրբ։։մեկն ասում է թէ ՝իմ սուրբը Գևորգն է.մյուսը՝թէ Հովհաննեսը և այլն։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։