սրբապաշտություն,'ճիշտ է արդեոք?

Started by akunq, October 17, 2008, 06:42:00 PM

Previous topic - Next topic

akunq

Ադմին ջան շատ շնորհակալություն պատասխանի համար։բայց  ինձ մոտ ծագեց մի առավել բարդ հարձ՜ այնե՝եսիրոգք չեմ կարողանում մտքերս շարադրել՞թե մենք իրար չենք հասկանում՞ 28:)կխնդրեի մյոս ունկնդիրներին որ պատասխանեին(ես հասկանալի չեմ խոսում)՞

Ղուկաս Վահան

Ակունք ջան, խնդիրն այն է, որ դու քո իսկ բացած թեմայի շուրջ կիսատ ես խոսում։ Դու պետք է քո հարցերը ուղղակի շարադրես, որ հասկանանք, թե ի՞նչ ես հասկանում սրբապաշտություն ասելով, ինչո՞ւ է քեզ մոտ տպավորություն ստեղծվում, որ սրբերի բարեխոսությունը խնդրելը սրբապաշտություն է և այլն։ Այլապես կիսատ–պռատ հարցերի ենք անդրադառնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

լավ մի շատ պարզ օրինակ։Անառարկելի է որ եկեղեցին ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ Է։ինչպես ՞ հասկանանք սուրբ Գեվորգ կամ Սարգիս եկեղեցի անվանումները։

Ղուկաս Վահան

Ակունք ջան, մեզանից յուրաքանչյուրն էլ Աստուծո տաճար է, սակայն յուրաքանչյուրս իր անունն ունի։
Սկզբնական շրջանում մատուռները կառուցվում էին սրբերի նահատակության վայրում կամ սրբերի աճյուններն ամփոփվում էին կառուցվող եկեղեցիներում, այդ պատճառով էլ եկեղեցիները կրում էին այդ սրբերի անունները։ Ըստ այդ սովորության հետագայում յուրաքանչյուր եկեղեցի ստացել է կամ ստանում է իր անունը։ Բայց սա չի նշանակում, որ տվյալ եկեղեցում այդ սուրբը պաշտվում է։
Այն պատիվը կամ պաշտամունքը, որ ընծայվում է Աստծուն, չի կարող նույնությամբ փոխադարձվել որևէ սրբի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

Հարգելի Ադմին բավականին գեղեցիկ մտքի թել ունեք ու շատ լավ եք մեկնաբանում։ես մոտավորապպես նույն պատասխանն էի սպասում։բայց  որքանով է  այս գեղեցիկ բացատրությունը համապատասխանում կտակարանին՞։լավ վերցնենք մի ուրիշ որինակ։ Քրիստոնեությունը ճշմարտության  ճանապարհ է այլ ոչ թե լեգենդների։հիմնաորեմ ասածս ՜ որևէ սուրբ չի կարող լինել ինչ որ ՙգձով՚ բարեխոս։ասենք սիրո բարեխոս՜կամ մայրության բարեխոս։օրինակ՜ ինձ համար շատ վերապահումով սուրբ՜ Սարգիսը։

Masnaget

Quote from: akunq on October 27, 2008, 09:58:37 PM
Ադմին ջան շատ շնորհակալություն պատասխանի համար։բայց  ինձ մոտ ծագեց մի առավել բարդ հարձ՜ այնե՝եսիրոգք չեմ կարողանում մտքերս շարադրել՞թե մենք իրար չենք հասկանում՞ 28:)կխնդրեի մյոս ունկնդիրներին որ պատասխանեին(ես հասկանալի չեմ խոսում)՞
Ոչ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Ակունք ջան, գեղեցիկ մտքի շարադրանք չէ, այլ եկեղեցու պատմությունն է, որ բնավ, կարծում եմ, չի հակասում Աստվածաշնչին։

Quote from: akunq on November 01, 2008, 06:33:12 PM
Քրիստոնեությունը ճշմարտության  ճանապարհ է այլ ոչ թե լեգենդների։հիմնաորեմ ասածս ՜ որևէ սուրբ չի կարող լինել ինչ որ ՙգձով՚ բարեխոս։ասենք սիրո բարեխոս՜կամ մայրության բարեխոս։օրինակ՜ ինձ համար շատ վերապահումով սուրբ՜ Սարգիսը։

Համաձայն Հայ եկեղեցու աստվածաբանության, ինչքան որ ես գիտեմ, որևէ սուրբ որևէ կոնկրետ բանի բարեխոս չէ։ Այդ բոլորը, հատկապես սուրբ Սարգսի հետ կապված, որ իբր սիրո բարեխոս է, ժողովրդական երևույթներ են։
Պարզապես պետք է մարդկանց օգնել, որ այդ ամենը որպես հավատ չընկալեն։
Ամեն դեպքում այստեղ սրբապաշտություն չկա։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

ես այնպես եմ կարծում.որ ննջեցյալ սուրբերը երկնքում են և Աստծո մխիթարությունն են վայելում։Աստվածաշնչյան հիմք չունենք ենթադրելու որ  նրանք ամենուր են ու լսում են  բոլորին։ուստի ունայնություն եմ համարում ննջեցյալ սուրբերին  բարձրեցված  խնդրանքը։ավելի լավ չէ՞աղոթքի կամ բարեխոսության համար դիմենք մեր ժամանակի սուրբ հավատակիցներին։

Ղուկաս Վահան

Ակունք ջան, կարծում եմ ճիշտ կլինի, որ դու նախ կարդաս այս թեման՝ Բարեխոսություն, և եթե այնտեղից էլ քեզ համար անհասկանալի հարցեր ծագեն, նոր շարունակենք։
Առաջարկում եմ չփորձել միայն իմացածը հաստատելու միտումով և գրվածին հակառակվելով կարդալ, այլ՝ հասկանալ փորձելով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

լուսամուտի թեմաներից մեկում .կարդացի՝ՙորոշ բողոքականներ նոյնիսկ համարձակվում են Մարիամին  քույր անվանել՚
երբ Տեր Հիսուսը ասում է.ՙդուք իմ եղբայրներն եք .եթե պահեք իմ  խոսքերը՚
միթե՞ Մարիամը  պատվելի է Տիրոջից։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։