Բարև Ձեզ: Ես իմ միջամտության համար ներողություն կխնդրեի, բայց քանի որ անձամբ ծանոթ եմ Արսեն սարկավագին, ով արդեն ձեռնադրվել և Տեր Տաթև է վերանվանվել, կփորձեմ հնարավորության սահմաններում պատասխանել, եթե դեմ չեք լինի: Այս մասին խոսել եմ Տեր Տաթևի հետ, նա հիմա ոչ հաճախակի կարող է ֆորում այցելել: Եթե դեմ չեք` կփորձեմ ես պատասխանել:
Լեզվախոսության երևույթն Ընդհանրական Քրիստոնեական Եկեղեցում, բնականաբար ծանոթ և ընդունելի երևույթ է առաքյալների` Հոգեգալուստի տոնի ժամանակ հրե լեզուների տեսքով Ս. Հոգին ստանալու օրինակով: Սակայն այն տեսքով, ինչ հիմա քարոզում և ներկայացնում են հոգեգալստականներն ու հարակից ուղղությունները, Եկեղեցու համար ընդունելի չի կարող լինել, որովհետև Ս. Հոգին Աստված է, և որևէ մեկը չի կարող հրամայել կամ ուղղակի շատ ցանկանալով ստանալ Ս. Հոգին: Որպեսզի ավելի հստակ հասկացվի, Տիրոջ խոսքն եմ ուզում հիշեցնել, թե քամին ուր ուզում, փչում է` Ս. Հոգին նմանեցնելով հենց քամու: Արդյոք ճիշտ չէ? շնորհների բաշխումը վստահել Աստծուն, որով մենք կստանաք այն, ինչ իսկապես մեզ պետք կլինի և ոչ այն, ինչ թվում է, թե օգտակար է մեզ: Լավագույն ուղեցույցը Պողոս առաքյալի կորնթացիներին գրած նամակն է` Ա Կորնթ. 12-14 գլուխները: Սա, ինձ թվում է, պետք է որ ապացուցի, որ լավագույն շնորհը ՍԵՐ ն է: