Author Topic: Ռեման  (Read 26663 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Ռեման
« on: September 06, 2008, 02:49:34 AM »
Չգիտեմ էլ, ճիշտ եմ գրել թեմայի անունը, թե ոչ, բայց ուզում եմ ճշտել հետևյալը.
Վերջերս ինձ հարցրեցին, թե ի՞նչ է «Ռեման» «կազմակերպությունը կամ աղանդը»։ Հավաքվում եմ օպերայի շրջակայքում ինչ–որ սպորտդահլիճում և երգեր են լսում, քարոզներ և այլն։
Ո՞վ կարող է արդյոք որոշակի տեղեկություններ տալ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline StrangeLittleGirl

  • Newbie
  • *
  • Posts: 7
  • Rating: -1
Re: Ռեման
« Reply #1 on: January 08, 2009, 01:37:56 PM »
Ես բավական հաճախ ներկա եմ գտնվել այդ եկեղեցու հավաքներին, ճանաչում եմ անդամներից շատերին: Նրանց աղանդավոր չեմ համարում. Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես Տեր և Փրկիչ ու ընդհանրապես համապատասխանում են "քրիստոնյա եկեղեցի" կոչվածի սահմանմանը:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Ռեման
« Reply #2 on: January 08, 2009, 10:55:32 PM »
Ես բավական հաճախ ներկա եմ գտնվել այդ եկեղեցու հավաքներին, ճանաչում եմ անդամներից շատերին: Նրանց աղանդավոր չեմ համարում. Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես Տեր և Փրկիչ ու ընդհանրապես համապատասխանում են "քրիստոնյա եկեղեցի" կոչվածի սահմանմանը:
ես առաջին անգամ եմ լսում ռեման անունը .և ուզում եմ մեկ բան հարցնել քեզ.որպես տեղյակի։
 հավաքույթի ժամանակ. կանայք գլխաշոր կրում՞են.
այնհեղ հանդիպե՞լ ես կին քարոզողի կամ  կին հովվի։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Ռեման
« Reply #3 on: January 08, 2009, 11:25:28 PM »
Իսկ ինչո՞ւ է կոչվում «Ռեման»։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: Ռեման
« Reply #4 on: January 09, 2009, 12:55:22 AM »
Ես որքան որ գիտեմ այդ ուղղությունը կոչվում է ոչ թե Ռեման, այլ Ռեմա։ Ես էլ եմ ինչ–որ չափով դրան ծանոթ եմ, բայց չեմ կարող ասել, թե ինչ սկզբունքներ ունեն նրանք, ո՞վ է նրանց համար Հիսուս Քրիստոսը։ Ես նրանց հետ շփվել եմ  մի կրոնական կազմակերպության շրջանակներում, որը ևս արտասահմանից ներմուծված բողոքական ինչ–որ ուղղվածություն էր, որտեղ հավաքվում էին տարբեր աղանդների ներկայացուցիչներ, գերակշռող էր Կյանքի խոսքը (խարիզմաթները), կային նաև Ռեմայից մարդիկ։

Եթե Ռեմայի ներկայացուցիչները աղանդավոր չեն, ինչպես Ստրանջլիթլգըլն է ասում, ապա էլ ինչո՞ւ են իրենց համար առանձին հավաքատեղի ստեղծել, ունեն իրենց գլխավորը ու հեռու են պահում իրենց Հայոց միակ ճշմարիտ եկեղեցուց։

Offline StrangeLittleGirl

  • Newbie
  • *
  • Posts: 7
  • Rating: -1
Re: Ռեման
« Reply #5 on: January 29, 2009, 07:04:13 AM »
Այո', կոչվում է Ռեմա, և Ռեմա նշանակում է լոգոս` խոսք:

Ճիշտն ասած, ես մի քիչ չեմ ընդունում առաքելական եկեղեցու` աջ ու ձախ բոլորին աղանդ անվանելու սովորությունը: Դրա համար էլ ես ասում եմ, որ Ռեման աղանդ չէ, բայց դուք կարող եք այլ կարծիքի լինել:
Կանայք գլխաշոր չեն կրում, կին հովվի կամ քարոզողի իմ աչքով չեմ տեսել:
Ամեն դեպքում, ինձ համար աղանդ է այն կրոնական կազմակերպությունը, որը.
1. Չի ընդունում Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ
2. Չի ընդունում, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, և երկիր գալով մարդացավ
3. Չի ընդունում, որ փրկությունը հավատքով է
4. Չի ընդունում, որ Քրիստոս մեր մեղքերի համար խաչվեց
5. Չի ընդունում Սուրբ Երրորդությունը
...և այլն
Իմ պատկերացմամբ Ռեման այս բոլոր կետերն ընդունում է, հետևաբար աղանդ չէ: Ի դեպ, ես նկատել եմ, որ ավելի շատ Հայ առաքելական եկեղեցին է իրեն հեռու պահում մյուս եկեղեցիներից, քան հակառակը:Անկեղծ ասած, ինքս ցավում եմ ամբողջ աշխարհում Քրիստոնյա Եկեղեցու այսպիսի մասնատվածության համար:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Ռեման
« Reply #6 on: January 29, 2009, 07:29:16 AM »

ողջ գրածի մեջ ինձ շատ դուր եկավ.որ ասացիր. իմ պատկերացմամբ աղանդ չէ։ շատ լավ. իսկ կարող ենք արդյոք դիտարկել կտակարանի պատկերացումը ։չէ՞ որ Պողոս առաքյալը հենց գլխաշոր կրելու մասին. իր  թղթի վերջում. հատուկ  նշում է ՙիսկ ովքեր կուզեն հակառակվել.մենք նման սովորություն չունենք և ոչ էլ Աստծո եկեղեցիները՚։
միթե՜ սա Աստծո խոսքի դեմ հակառակություն չէ .որը ոչ այլն ինչէ.եթե ոչ աղանդ։
« Last Edit: January 29, 2009, 07:31:17 AM by vahan »
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline StrangeLittleGirl

  • Newbie
  • *
  • Posts: 7
  • Rating: -1
Re: Ռեման
« Reply #7 on: January 31, 2009, 09:48:37 AM »
Կարծում եմ` պարզ է, որ իմ պատկերացումները հենց Աստվածաշնչից են: Գիտե?ք զարմանալին որն է: Ինչ վերաբերում է չորս ավետարաններին, քրիստոնեական եկեղեցիների միջև (շեշտում եմ` քրիստոնեական եկեղեցիների, ոչ թե աղանդների) բացարձակապես տարաձայնություններ չկան, բայց հենց բանը հասնում է Գործքին և թղթերին, պատերազմները (այո', ցավոք, պատերազմները) սկսվում են: Կարծում եմ, որ էական չէ, թե մարդ ինչպես է պաշտում Աստծուն կամ ինչ վերաբերմունք ունի հոգևոր պարգևների նկատմամբ: Կարևորը` Նոր կտակարանի հիմնարար սկզբունքներին հավատալն է: Ընդհանրապես, կարևորը` Աստված տեսնում է բոլորի սրտերը, մեզնից լավ տարբերում է թե որն է Իրենը, որը` ոչ:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Ռեման
« Reply #8 on: January 31, 2009, 10:38:29 AM »
Կարծում եմ` պարզ է, որ իմ պատկերացումները հենց Աստվածաշնչից են: Գիտե?ք զարմանալին որն է: Ինչ վերաբերում է չորս ավետարաններին, քրիստոնեական եկեղեցիների միջև (շեշտում եմ` քրիստոնեական եկեղեցիների, ոչ թե աղանդների) բացարձակապես տարաձայնություններ չկան, բայց հենց բանը հասնում է Գործքին և թղթերին, պատերազմները (այո', ցավոք, պատերազմները) սկսվում են: Կարծում եմ, որ էական չէ, թե մարդ ինչպես է պաշտում Աստծուն կամ ինչ վերաբերմունք ունի հոգևոր պարգևների նկատմամբ: Կարևորը` Նոր կտակարանի հիմնարար սկզբունքներին հավատալն է: Ընդհանրապես, կարևորը` Աստված տեսնում է բոլորի սրտերը, մեզնից լավ տարբերում է թե որն է Իրենը, որը` ոչ:
ես ոչ ոքի ոչ իրավասու եմ դատել.ոչ էլ ուզում եմ։ ես ուղղակի հիշեցրեցի Պողոս առաքյալի հղումը Աստծո եկեղեցիներին։հետևությունը թողնելով ձեզ։
 և մի հարց էլ. ռեմանի  հովիվը  Արթուր Սիմոնյանը չէ՞։ Սա ՙկյանքի  խոսք ՚ուղղությունը չէ՞ արդյոք։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Ռեման
« Reply #9 on: February 28, 2009, 09:34:38 PM »
Quote
ռեմանի  հովիվը  Արթուր Սիմոնյանը չէ՞։ Սա ՙկյանքի  խոսք ՚ուղղությունը չէ՞ արդյոք
Վահան ջան ՌԵՄԱՆ չի, այլ ՌԵՄԱ է, դա եբրայերենում շատ հայտնի ու գործածական բառ է, որը նշանակում է ոչ թե ուղղակի խոսք, այլ կենդարարար, կենդանի, կյանք տվող խոսք.
Իմ իմանալով Արթուր Սիմոնյանը <Կյանքի Խոսք> եկեղեցու հովիվն է, իսկ Ռեմայինը կարծեմ Կարեն է անունը:
Խաղաղություն ձեզ...