Ռեման

Started by Ղուկաս Վահան, September 05, 2008, 03:49:34 PM

Previous topic - Next topic

Tigran

#20
Quote from: vahan on September 02, 2009, 09:13:39 PM
գլխաշորից բացի չեմ ընդունում նաև աստվածպաշտության ժամանակ  թռչկոտելը.պարային ռիթմերը.կանանց ու աղջինկերի գայթակղիչ ու կիպ կիսահագուստները...
Ինչպես նաև՝  
մատաղ անվան տակ զոհ մատուցվող գառան բերանը աղ լցնելը.մոմավառությունը  որպես քավության միջոց ներկայացնելը.սիմվոլիկ մկրտությունները ... և այլն։
գրածներիտ հետ համաձայն եմ, բացի պարելուց, քանի ոը Դավիթ թագավորը, որ Աստծո մարդ էր, պարելով փառաբանեց Աստծուն։ եվ խիստ հանդիմանեց իր կնոջը, որը դեմ էր նրա պարով փառաբանելուն։ Դեմ եմ եթե պարը ձև է դառնում փառաբանության ընթացքում։

Գլխաշորի թեման կգտնեմ և կգրեմ անպայման, բայց վաղը

vahan

Տիգրան.արդյո՞ք ունեք Դավթի ցնծությունը։

Օրինակ՝

Չեմ կարծում որ ուսանողները պետք է քննության մտնեն պարելով ու  անհոգությամբ. այլ զգուշությամբ ու երկյուղածությամբ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Quote from: Tigran on September 02, 2009, 01:47:24 PM
«Ռեմա» եկեղեցին ընդունում է «Առաքելական» և «Նիկեո» հանգանակները, ինչը բավարար հիմք է աղանդ չկոչվելու համար:
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը և ի՞նչ նշանակություն ունի ձեր համար Խաչը:

vahan

Quote from: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը և ի՞նչ նշանակություն ունի ձեր համար Խաչը:
Ռեմայից չեմ իհարկե. բայց կուզեի կաթողիկոս բառի կտակարանային հիմնավորումը տաիք։
իմ կողմից էլ թույլ տվեք պատասխանեմ խաչի վերաբերյալ հարցին։
Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը.
միայն՝ ոչ  զարդարանք ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Quote from: vahan on September 03, 2009, 12:04:24 AM
Ռեմայից չեմ իհարկե. բայց կուզեի կաթողիկոս բառի կտակարանային հիմնավորումը տաիք։
իմ կողմից էլ թույլ տվեք պատասխանեմ խաչի վերաբերյալ հարցին։
Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը.
միայն՝ ոչ  զարդարանք ։
Շատ շնորհակալ եմ, ես ռեմայի մասին եմ ուզում իմանալ, թե ինչքանով այն աղանդ չէ:
Խաչին վերաբերյալ ձեր պատկերացումը լիովին ներկայացված չէ, այն թերի է:
Կարող եք մի նոր թեմա բացել Խաչի մասին ու այնտեղ քննարկենք, միայն թե ո՛չ այստեղ, խնդրում եմ:

Tigran

#25
Quote from: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը և ի՞նչ նշանակություն ունի ձեր համար Խաչը:
Խաչը Քրիստոնեական վարդապետության հիմքն է: Եդեմի պարտեզում Աստծո տված խոստման, և մարդկության փրկության իրականացումը: Քրիստոսի մահն ու հարությունն է:

1.   Խաչը Աստծո անսահման սիրո դրսևորումն է: Հռոմ 5:8
2.   Հիսուսի խաչը Աստծո հատուցումն է որպես զոհ մեր մեղքերի փոխարեն: Ես 53:5
3.   Մարդկության փրկագնումն ու վերականգնումն է:  Եփ 1:7
4.   Եվ Հիսուսի փառավոր հաղթանակն է Սատանայի նկատմամբ: Կող 2:15


Խաչի շնորհիվ մենք
1.   Ներված ենք
2.   Արդարացված
3.   Որդեգրված
4.   Սրբված
5.   Եվ ունենք իշխանություն
6.   Ու ժառանգություն


Խաչի մասին ամեն ինչ գրելու համար մի ամբողջ աշխատություն պետք կլինի գրել: Թեև կարծում եմ, որ ոչ ոք երբեք ամբողջ խորությամբ չի կարող հասկանալ Քրիստոսի խաչի խորհուրդը:

Quote from: Petros on September 02, 2009, 10:52:53 PM
Իսկ Ո՞ւմ եք դուք համարում ձեր կաթողիկոսը
Կաթողիկոսն Առաքելական եկեղեցում օգտագործվող կոչում է: Եվ ես պատվում և ընդունում եմ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր Կաթողիկոսներին որպես Հոգևոր Հայրերի: Ռեմա եկեղեցում կան Երեցներ և Սարկավագներ ինչպես առաջին դարի եկեղեցում էր, որի մասին գրված է Նոր Կտակարանում:

Ղուկաս Վահան

Տիգրան, եկեք ճշտենք, Դուք սա ներկայացնում եք որպես Ձեր վերաբերմունքը/ընկալումը, թե Ռեմայի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Tigran

Quote from: Admin on September 03, 2009, 02:36:22 PM
Տիգրան, եկեք ճշտենք, Դուք սա ներկայացնում եք որպես Ձեր վերաբերմունքը/ընկալումը, թե Ռեմայի։
Ես պատասխանում եմ Պետրոսի ինձ ուղված հարցին:

Ղուկաս Վահան

Իսկ Ձեր տեսակետը համապատասխանո՞ւմ է Ռեմայի սկզբունքներին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Tigran

Quote from: Admin on September 03, 2009, 03:14:07 PM
Իսկ Ձեր տեսակետը համապատասխանո՞ւմ է Ռեմայի սկզբունքներին։
Ես այստեղ չեմ գրել Ռեմա Եկեղեցու ամփոփ Աստվածաբանուտյունը: Թեև, այն ինչ գրել եմ համապատասխանում է Ռեմյի հավատամքին: Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ այն համապատասխանում է Աստվածաշնչին: