Author Topic: Աղանդ  (Read 17856 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Աղանդ
« on: March 07, 2008, 10:40:37 AM »

Հարգելի հոգեվորականներ խնդրում եմ պատասխանեք՝

1. Ի՞նչ է նշանակում աղանդ: 23:)
2. Ինչից ելնելեվ մարդուն կարող ենք անվանել աղանդ: 28:)
3. ԵՎ խնդրում եմ հիմնավորում Աստվածաշնչից: 20:)

Abegha

  • Guest
Աղանդ
« Reply #1 on: March 09, 2008, 09:52:05 AM »

Հարգելի հոգեվորականներ խնդրում եմ պատասխանեք՝

1. Ի՞նչ է նշանակում աղանդ: 23:)
2. Ինչից ելնելեվ մարդուն կարող ենք անվանել աղանդ: 28:)
3. ԵՎ խնդրում եմ հիմնավորում Աստվածաշնչից: 20:)

«Աղանդ» բառը Եկեղեցին պաշտոնապես չի սահմանել, թե ինչ է այն։ Տարբեր ժամանակներում գործածվել է տարբեր շարժումների նկատմամբ, ինչպես ունենք Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» գործում նշված։ Որպես ընդհանուր ընկալում կարող ենք ասել՝ ճշմարիտ կամ ուղղափառ վարդապետություններից շեղված։ Հայկազյան բառարանը բնորոշում է որպես մոլար հավատք, հերետիկոսություն, հերձված։ Լատիներենում որպես համարժեք օգտագործվում է նաև secta /սեկտա/ բառը։ Զգուշացիր փարիսեցիների և սադուկեցիների աղանդից /Մատթ., ԺԶ, 12/: Սադուկեցիների աղանդ /Գործք առ., Ե, 17/:

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: Աղանդ
« Reply #2 on: March 17, 2008, 04:10:39 AM »
Ձեզ  հայտնի է, որ այլ երկրներում, օրինակ, հենց մեր հարեվան Վրաստանում օրենսդրորեն արգելված է, որ այլ երկրների քաղաքացիներ իրավունք չունեն իրենց երկրում միսիոներական գործողությւններ կատարել, ինչպես օրինակ մեր երկրում դա կատարում են մորմոնները, ինչու՞ մեր պետությունը եվս նման դիրքորոշում չի որդեգրել:

Abegha

  • Guest
Re: Աղանդ
« Reply #3 on: March 17, 2008, 08:03:29 AM »
Թերևս պետք է ուսումնասիրել այլ երկրների փորձը։

akunq

  • Guest
Re: Աղանդ
« Reply #4 on: November 06, 2008, 10:11:52 AM »
դիտել եք արդյոք  ԹՈՄ ՓԱՓԱՆՅԱԻ վկայությունը։ինչպես հասկացա նա կաթոլիկ չեր.ոչ էլ ուղղափառ։չլինի թե աղանդավոր էր՞։

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Աղանդ
« Reply #5 on: November 11, 2008, 03:04:43 AM »
ավելի մանրամսն կպատմե, թե խոսքն ում մասին է կամ ինչպիսի վկայության

akunq

  • Guest
Re: Աղանդ
« Reply #6 on: November 11, 2008, 08:47:30 AM »
 սիրով կարող եմ տրամադրել տեսանյութը.եթե իմանամ որտեղ եք։
բայց համառոտ ասեմ։
պատմողը. հեղինակն է. որը դաժան մանկություն տեսնելով. ընկնում է ամերիկյան մաֆիաի  ազդեցության տակ։ իր դաժանությամբ  ոչ ոքի չզիջելով .շուտով դառնում է մաֆիաի պարագլուխներից։ունենում է ամեն ինչ (բացի կարևորից) կազինոներ .տարածքներ.իշխանություն և միլիոններ։  տեսած լինելով ամեն ինչ և լինելով անվախ մեկը.նա ն փորձում է ապացուցել Աստծուն.որ ինքը նույնիսկ մահից չի վախենում.և ատրճանակը դեմ է տալիս քունքին. բայց Աստված ՙբռնում է նրա ձեռքից՚։Թոմը զարմանալիօրեն փոխվում է և թողնում իր սև գործերը։նա անցնոմ է սևագործ աշխատանքի և երբ լուր են հասցնոմ նրան .որ իր մայրը մահամերձ է.  նա նոյնիսկ տոմսի փող չի ոնենում  որ հասնի հիվանդանոց։այնուհանդերձ նա ծեռք է քաշում կեխտոտ փողերից .մի կերպ հասնելով հիվանդանոց.Թոմը գտնում է մորը անճանաչելի վիճակում։բժիշկը ասում է որ նա տառապումէ ոսկորների քաղցկեղով և 2 շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել ապրելու ։բայց այստեղ էլ է Աստված հրաշք  անում. և մի քանի օրից  մայրը լրիվ առողջանում է։
մաֆիաի օրենքի համաձայն Թոմին ուզում են վերացնել։բայց լիովին վստահված լինելով Աստծուն  նա ոչինչ չի ծեռնարկոմ։և ինչ ՞մի քան օրից.հեռուստատեսությամբ  հայտնում են որ մաֆիաի պարագլուխներին սպանված են գտել։
այժմ Թոմ Փափանյան ամերիկյան (երևի ՙաղանդավոր՚) եկեղեցու քարոզիչ է։
« Last Edit: November 11, 2008, 11:33:21 AM by akunq »

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Աղանդ
« Reply #7 on: July 07, 2009, 10:01:19 PM »
դիտել եք արդյոք  ԹՈՄ ՓԱՓԱՆՅԱԻ վկայությունը։ինչպես հասկացա նա կաթոլիկ չեր.ոչ էլ ուղղափառ։չլինի թե աղանդավոր էր՞։
Ես դիտել եմ այդ վկայությունը եւ ասեմ, որ շատ ազդեցիկ ու հրաշալի վկայություն է:
Ես վստահ եմ, որ ԹՈՄը ոչ առաքելական եկեղեցուց էր :D ոչ էլ կաթոլիկ, հաստատ որեւէ բողոքական եկեղեցուց, բայց դա խոչընդոտ չի, որ Աստված այդ մարդու միջոցով գործի ու կյանքեր փոխի ::)
...հենց այս պատճառով էլ չեմ հասկանում, որ ասում են <եթե առաքելականից չի , ուրեմն աղանդ է>...
Խաղաղություն ձեզ...

Karensrk

  • Guest
Re: Աղանդ
« Reply #8 on: July 12, 2009, 03:58:33 PM »
Quote
...հենց այս պատճառով էլ չեմ հասկանում, որ ասում են <եթե առաքելականից չի , ուրեմն աղանդ է>...

Հարգելի Լիլիթ.
Հայ Առաքելական Եկեղեցին չի բացառում, որ Աստված կարող է գործել զանազան մարդկանց միջոցով: Եթե այդպես չլիներ, մենք կսահմանափակեինք Աստծո գործունեության շրջանակները: Եթե մենք ասում ենք <աղանդ>, դրա տակ ի նկատի ունենք ոչ թե առանձին անհատների, այլ մի խմբակ կամ մի համայնք, որը փորձում է արտաավետարանական և  ոչ ավանդական գաղափարախոսությամբ իր վրա վերցնել Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու դերը, առաքելությունը. ինչպիսիք են օրինակ` Եհովայի վկաները, մորմոնականները և այլն: Ընդհանրական Եկեղեցի ասելով հասկանում ենք այն եկեղեցիները, որոնք հիմնվել են առաքյալների կողմից, կամ նրանց անմիջական հաջորդների, և ունեն ազգային դիմագիծ, ինչպիսիք են, օրինակ` Հայ Առաքելական մեր Ս.Եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին, Հնդիկ Մալաբար եկեղեցին և այլն: Այսպես, աղանդավորն այն մարդն է, ով մաս է կազմում որևէ աղանդավորական կազմակերպության և իր գործունեությամբ փորձում է հոգեբանական տարբեր մեխանիզմներ օգտագործելով մարդկանց ներգրավվել իր կողմից <ճիշտ> համարվող խմբակի մեջ:

Եթե մենք մանրամասն խոսենք աղանդի մասին, կարծում ենք, այլևս այն պարզապես խոսակցություն չի լինի,  այլ  աշխատություն: Ուղղակի նշեմ, որ յուրաքանչյուր գիտակից անձնավորություն կհասկանա, որ աղանդները ունեն մեկ նպատակ` ներսից քայքայել ազգը, ընտանիքը:
Մտցնել նոր գաղափարներ մարդկանց հոգուց ներս, նշանակում է փոխել նրանց հոգեբանությունը, լվանալ ուղեղները և նորովի ծրագրավորել: Դա վիրուս է, որը հովանավորվում է տարբեր կազմակերպությունների կողմից, և մեր կողմից նման տարանցիկ քամիներին ընդառաջ գնալը կլիներ մեծագույն անմտություն: Լիլիթ ջան ինչ որ մեզ պետք է կյանքում, մենք դա ունենք, ուղղակի չգիտենք այդ մասին, և ուրիշները չէ, որ պիտի մեզ սովորեցնեն:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Աղանդ
« Reply #9 on: July 12, 2009, 10:39:25 PM »
Մտցնել նոր գաղափարներ մարդկանց հոգուց ներս, նշանակում է փոխել նրանց հոգեբանությունը, լվանալ ուղեղները և նորովի ծրագրավորել:
Հարգելի Karensrk իհարկե ուղեղ լվանալ և ծրագրավորել հասկացողությունը շատ ընդհանրական  և լայն թեմա է.բայց չե՞ք կարծում արդյոք.որ Աստծուն դարձած և ապաշխարություն  գտած մարդը  պետք է դառնա ՙնոր մարդ՚ ՝ակներև վերստին ծնունդ ունենա։
Լիլիթ ջան ինչ որ մեզ պետք է կյանքում, մենք դա ունենք, ուղղակի չգիտենք այդ մասին, և ուրիշները չէ, որ պիտի մեզ սովորեցնեն:
ՙՀավատքը լսելուց է.լսելն էլ Աստծո խոսքից՚ ի՞նչ հասկանանք ՙուրիշ՚ անվան տակ։ Արդյոք ցանկացած մարդ .մյուսի համար ուրիշ չէ՞։Բա ումից լսենք Աստծո խոսքի մեկնություն։
էս ձեր վերջի միտքը շատ նման էր մեր ֆորումի մասնակիցներից ՝Սամվելի տեսակետին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։