Աղանդ

Started by Hasik, March 06, 2008, 11:40:37 PM

Previous topic - Next topic

BAREV

Եկեղեցին որոշակի սահմանում ունի <հերձված> և <աղանդ> եզրերի համար: Գոնե վերջին տասնամյակներում դրանք ավելի են հստակեցվել: <Հերձված>-ը գրաբարյան <բաժանել> բառից է գալիս և նշանակում է բաժանում եկեղեցու մեջ: Այս դեպքում հնարավոր է դավանական նույնությունը, բայց տարբեր են լինում արդեն վարչական մոտեցումները: Ենթադրենք, որևէ եպիսկոպոս հրաժարվում է ճանաչել Ամ.Հայոց Կաթողիկոսի գերակայությունը և ցանկանում առանձնացնել թեմը, իր տեսակի մեջ <հերձվածի> հիմք է դնում:
Իսկ <աղանդ>-ը կոնկրետ այս կամ այն դավանական շեղումը որդեգրած կրոնական խումբն է, որը մեծ կամ փոքր հարցերում Ընդհանրական Եկեղեցու կողմից սահմանված վարդապետությունից շեղվել է: Դրա տակ կարելի  է հասկանալ Երեք տիեզերաժողովների արդյունքում սահմանված Հավատո Հանգանակը կամ դավանությունը: Իսկ աղանդի դեպքում անդամների նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքը թշնամական չէ, այլ ավելի խրատական` դեպի Մայր Եկեղեցի վերադարձի հրավերով և ոչ երբեք պարտադրանքով: Մեղավորը ոչ թե անդամներն են, այլ հիմնադիրները /<վայ գայթակղեցնողին> սկզբունքով/:
Առ այժմ:

Tigran

#11
Quote from: Abegha on March 08, 2008, 10:52:05 PM
«Աղանդ» բառը Եկեղեցին պաշտոնապես չի սահմանել, թե ինչ է այն։
հարգելի Աբեղա, այդ դեպքում ինչի հիման վրա են այս կամ այն մարդուն անվանվում աղանդ.
ա. Աստվածաշնչի՞
բ. մեր պապերի ավանդությա՞ն
թե
գ. մարդկային եզրակացությունների՞

Tigran

#12
Quote from: BAREV on July 16, 2009, 10:54:43 AM
Իսկ <աղանդ>-ը կոնկրետ այս կամ այն դավանական շեղումը որդեգրած կրոնական խումբն է, որը մեծ կամ փոքր հարցերում Ընդհանրական Եկեղեցու կողմից սահմանված վարդապետությունից շեղվել է: Դրա տակ կարելի  է հասկանալ Երեք տիեզերաժողովների արդյունքում սահմանված Հավատո Հանգանակը կամ դավանությունը:
հարգելի հոգևորական, ցավոք սրտի այսօր աղանդ են անվանում շատերին, ովքեր ընդունում են Երեք տիեզերաժողովների արդյունքում սահմանված Հավատո Հանգանակը կամ դավանությունը:ինչպե՞ս եք դա բացատրում:

*LILIT*

թանկագիններս, այդ դեպքում ինչու է Առաքելական եկեղեցին մենաշնորհը վերցնում իր վրա եւ համարում, որ ով Առաքելական եկեղեցուց չի, աղանդավոր է
Խաղաղություն ձեզ...

BAREV

ԲԱՐԵՎներ բոլորին:
Ուրախալի է, որ այս հարցերը քննարկվում են բոլորովին նոր լույսի տակ, բայց ցավալի է, որ շատ դեպքերում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նույնիսկ հեգնական արտահայտություններ են հանդիպում: Ցանկացած մեկը կարող է մարդու արարքից հետևություն անել մարդու մասին, բայց չի կարելի նույն տրամաբանությունը տեղափոխել Եկեղեցի, որովհետև շատ եկեղեցականներ կարող (ոչ թե իրավունք ունեն, այլ մարդկայնորեն հնարավոր է) են սխալվել, ոչ ճիշտ վարքով ապրել, անգամ գայթակղության պատճառ դառնալ, բայց երբեք դա չի կարող տարածվել Եկեղեցու վրա: ,,Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, կճզմի'' /Մտթ. 21.44/: Սա խոսվում է Եկեղեցու մասին, մեծատառով եմ գրում, որ հասկացվի հենց Քրիստոսի Եկեղեցու: Քրիստոսի Եկեղեցին միշտ մեկ է: Բաժանողը չի կարող Աստծուց լինել:
<<ինչու է Առաքելական եկեղեցին մենաշնորհը վերցնում իր վրա եւ համարում, որ ով Առաքելական եկեղեցուց չի, աղանդավոր է>> - Հայ Առաքելական եկեղեցին երբեք չի տառապել ինքնասիրահարվածությամբ: Գոնե այդ առումով մեր եկեղեցուն ոչ մի առիթ չունենք մեղադրելու` չնայած էլի եմ ասում` մենք շատ ենք <փոքր>, որպեսզի մեղադրենք մի ողջ եկեղեցու, որ հազարավոր նահատակներ, սրբեր ու հավատի վկաներ է տվել: Դրա համար մենք գոնե հավատքային մինիմալ չափորոշիչները լրացնել: Որևէ հոգևորական չի կարող իր անձով սահմանել ամբողջ մի եկեղեցի, քանի որ Եկեղեցու շարժիչ ուժը Սուրբ Հոգին է, և մարդիկ չէ, որ <հետադիմական, հետամնաց, ժամանակավրեպ> կոչելով փորձեն խարխլել  .,,Վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն'' /Մատթ. 16.18/:
Իսկ ինչ վերաբերում է Երեք Տիեզերաժողովների արդյունքում սահմանված Հավատո Հանգանակի հետևորդների վերաբերյալ Տիգրանի նկատողությանը, հարցը մի քիչ այլ կերպ պիտի դնել: Եթե ես ասեմ, որ հարգում եմ Ձեզ, բայց բոլորովին դրան ոչ համապատասխան կամ անգամ հակառակ վերաբերմունք ցույց տամ, դուք ինչ անունով կորակեք ինձ? Եթե ես ասում եմ, որ հետևում եմ այդ Հանգանակին, բայց իրականում բավականին տարբերվող հավատքային կյանք եմ ապրում, արդյոք հետևում եմ?
Եվ ի վերջո, եթե օրինակներ եք ուզում: Հենց մի քանի օր առաջ Հառիճում Ավետարանչական մի պատվելի տուն է գնում և սկսում մարդկանց քարոզել: Դուք կասեք` եկեղեցին չի անում, իրենք են անում: Բայց հարցն էլ հենց այն  է, որ Հառիճն ու 12 գյուղերը հովվում է հենց Հառիճի վանահայրը, ով, վստահեցնում եմ, անգործության մեջ չէ: Երբ գյուղացիները հարցնում են, պատվելին ասում է, որ ոչ մի տարբերություն չկա իր և Հայ Առաքելական եկեղեցու միջև, բայց արդյունքում կիրակի օրերը պատարագի փոխարեն իր մոտ է կանչում և ինքն է խոսում:
Եթե ուղղակի կարճ ասենք` երբ շահը մտնում է հավատքի մեջ, սկսվում է հենց բաժանումը, իսկ բաժանման համար, հավատացեք, մի <փոքրիկ> հարց կգտնվի ու արդյունքում մենք կունենանք հազարումի անուններով <եկեղեցիներ>, որոնք բոլորը կքարոզեն, որ իրենցն է միակ ճշմարիտ ճանապարհը, որ տանում է ուղիղ դրախտ:
Հայ Առաքելական եկեղեցին ուղղակի ասում է, որ այս ճանապարհը վերևում հիշածս նահատակների, սուրբ հայրապետների, վարդապետների ու հավատի վկաների գծած ճանապարհն է` հիմնադրված Քրիստոսի առաքյալների կողմից, իսկ մնացած ճանապարհների <հեղինակները> իրենք են պատասխանատու իրենց հիմնած ճանապարհներով քայլողների համար, որովհետև ցանկացած հովիվ նաև պատասխանատու է իր հոտի յուրաքանչյուր անդամի համար:

Masnaget

Բրավո, հենց այս օրինակը ես ուզում եմ մգացնել` ի տես բոլորի: Միանում եմ Ձեր խոսքերին, սիրելի Բարև:

QuoteԵվ ի վերջո, եթե օրինակներ եք ուզում: Հենց մի քանի օր առաջ Հառիճում Ավետարանչական մի պատվելի տուն է գնում և սկսում մարդկանց քարոզել: Դուք կասեք` եկեղեցին չի անում, իրենք են անում: Բայց հարցն էլ հենց այն  է, որ Հառիճն ու 12 գյուղերը հովվում է հենց Հառիճի վանահայրը, ով, վստահեցնում եմ, անգործության մեջ չէ: Երբ գյուղացիները հարցնում են, պատվելին ասում է, որ ոչ մի տարբերություն չկա իր և Հայ Առաքելական եկեղեցու միջև, բայց արդյունքում կիրակի օրերը Պատարագի փոխարեն իր մոտ է կանչում և ինքն է խոսում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Quote from: Տ. Տաթև քհն. on November 10, 2008, 04:04:43 PM
ավելի մանրամսն կպատմե, թե խոսքն ում մասին է կամ ինչպիսի վկայության
Վերջապես. ահակին ուշացումով գտա հղումը։http://www.christrevelation.info/index.php?option=com_hwdvideoshare&task=viewvideo&Itemid=54&video_id=11&lang=ru
եթե ժամանակ տրամաղրեք.կարծում եմ չեք զղջա։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Չգիտեմ` ի'նչ կապ ունեն Հայ Առաքելական Եկեղեցու տաճարները այդ նորաձև աղանդների հետ: Նրանք միշտ այդ պատկերներն օգտագործում են իրենց տեսահոլովակներում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Quote from: Masnaget on March 21, 2011, 02:01:42 AM
Չգիտեմ` ի'նչ կապ ունեն Հայ Առաքելական Եկեղեցու տաճարները այդ նորաձև աղանդների հետ: Նրանք միշտ այդ պատկերներն օգտագործում են իրենց տեսահոլովակներում:
Մասնագետ ջան. մի օր գալու է Տիրոջ դատաստանի օրը։ Ու  այդ օրը Աստված ինքն է ցույց տալու. թէ ո՞վ է ճշմարիտ հավատացողն ու ով աղանդավորը։Աղանդավորներ հայտնաբերվելու են թէ՛ Առաքելական.թէ՛ Ավետարանչական թէ՛ Հոգեգալստական և թէ այլ եկեղեցիների միջից։
Հղումը. որը տվել էի.Ավետարանչական եկեղեցու կայքից էր։ Անձամբ ես  նրանց վարդապետության  հետ ունեմ որոշակի անհամաձայնություններ։ Անհամաձայնությունները առավել քիչ չեն  ՀԱե ի հետ. որը սակայն. չի արգելում ինձ հավատալ ու ընդունել. որ նշված եկեղեցու անդամների մեջ կան իսկական աստվածասեր  մարդիկ։Որն էլ իր հերդին թույլ չի տալիս ինձ թշնամություն սերմանել  նշված եկեղեցիների ու Աստծո խոսքին անտեղյակ մարդկանց միջև։Նույն բանը կոչ եմ անում այն մարդկանց ովքեր պատեհ անպատեհ  շահարկում են  աղանդ բառը։
Էսօր անհավատների. հեթանոսների.  ցեղակրոն կոչվածների ահռելի  բանակ կա։Ըստ այդմ էլ. ահռելի գործ կա՝ նրանց Աստծո խոսքին հաղորդ դարձնելու։Կարծում եմ. դա ավելի պտղաբեր գործ է. քան ատելություն ու թշնամանք սերմանելը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Հասկանում եմ, սակայն ես խոսում եմ իրենց հոլովակներում երևացող տաճարների մասին: Դրանք իրենցը չեն, իրենք ուղղակի իրավունք չունեն Եկեղեցու նկարները գործածելու:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: