Author Topic: սատանայի դրո՞շմ  (Read 46562 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #80 on: January 16, 2008, 09:46:04 AM »
Marie, կներեք, բայց գործից բացարձակապես անտեղյակ լինելով, պետք չէ այդպես բուռն կերպով ձեր կարծիքները հայտնել: Նախ մեր հայ առաքելական եկեղեցին միանշանակ ընդունում է միջքաղկեդոնի ժողովը եղած բոլոր սուրբ հայրերի հեղինակությունը եւ նրանց հերձված չի համարում եւ մենք հենց նրանց աշխատություններից արդեն իսկ օրինակներ բերեցինք այս թեմայի շուրջ, որտեղ գրված էր ոչ թե այլաբանորեն, այլ՝ բացահայտ, բայց եթե դուք այդպես պնդում եք, որ հենց մեր եկեղեցու վարդապետների խոսքն է ձեր համար արժեքավոր, կարող եմ նրանցից էլ ձեզ համար շատ օրինակներ բերել, սակայն լավ կլինի ինքներդ փնտրեք եւ գտնեք, որպեսզի մարդկանց անհիմն կերպով հայ եկեղեցու դավանանքից հեռացած եւ հերձվածող չհամարեք: Ես չգիտեմ, թե դուք ումից ինչ եք լսել, բայց ավելի լավ է լսեք հենց հայոց մեծ վարդապետներին, ճանաչեք նրանց գրվածքները, որպեսզի նրանց անունից անհիմն բաներ չգրեք:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #81 on: January 16, 2008, 09:46:37 AM »
 Հուսով եմ լսել եք Վարդան Այգեկցի անունը, եթե ոչ կարող եք հարցում անել եւ կիմանաք, որ նա մեր միջնադարի մեծ վարդապետներից մեկն է եւ նրա հեղինակությունը ոչ ոքի մոտ տարակուսանք չի առաջացնում. «Եվ ովքեր կամովին կհավանեն նրան ու կերկրպագեն նրա աթոռին ու պատկերին եւ դավանանքով կմիանան նրան, նա ԴՐՈՇՄՈՎ  ԿԿՆՔԻ նրանց, որպեսզի չկարողանան դուրս գալ իր գրքից եւ կամ ուրանան եւ նզովեն իրեն: Եվ այս է նրա պղծության նշանը ու կործանման խորհրդի դրոշմը . . .: Եւ դարձյալ ասում է. «Նրան անվան գիրը 666 է», իսկ սա թարգմանվում է՝ ուրանում եմ: Եվ նա այս չար գրով ԿԴՐՈՇՄԻ եւ ԿԿՆՔԻ իր սիրելիների ՃԱԿԱՏՆ ՈՒ ԱՋ ՁԵՌՔԻՆ, որովհետեւ նրան աստված կդավանեն եւ կուրանան Ճշմարիտ Աստծուն» (Վարդան Այգեկցի «Խրատներ»): Այս մասին կարող եք ընթերցել Ներսես Մեծի, Գրիգոր Տաթեւացու եւ այլոց մոտ, հուսով եմ, որ նրանց հայոց վարդապետ լինելու վրա կասկած չունեք:


Marie

  • Guest
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #82 on: January 16, 2008, 09:59:08 PM »
Marie, կներեք, բայց գործից բացարձակապես անտեղյակ լինելով, պետք չէ այդպես բուռն կերպով ձեր կարծիքները հայտնել:
Ես չգիտեմ, թե դուք ումից ինչ եք լսել, բայց ավելի լավ է լսեք հենց հայոց մեծ վարդապետներին, ճանաչեք նրանց գրվածքները, որպեսզի նրանց անունից անհիմն բաներ չգրեք:

Կներեք, իմ համոզումը այնքան բուռն կերպով արտահայտած լինելու համար: Իմ համոզումը գալիս է կաթոլիկության վարդապետությունից, որի տակ դաստիարակված եմ ամբողջ մանկությանս, պատանեկությանս և չափահասության երկար տարիների ընթացքին:
Ամփոփեմ այս տեսակետը, որը  իմ կարծիքով  լիքը իմաստություն է պարունակում:
Սուրբ Հովհաննեսը երկար աղոթասեր կյանքից հետո արժանացել է այս մարգարեական տեսիլքներին, որը մեզ համար գրի է արել Հայտնության գրքում: Բայց մենք՝ հավատացյալ ընթերցողներս, ոչ մարգարե ենք, ոչ էլ սուրբ: Ուստի մեզ համար բարոյական պարտք է կիռարել այս գրքում մեր հավատի գոտեպնդման համար տրված խորհուրդները – կենդանի հավատով լցվելը, չգաղջանալ ,երբեք չշեղվել պատվիրաններից – ու թողնել մնացած մարգարեությունները,  որ պահեն մեզ համար իրենց գաղտնիքները : Մարգարեությունների մյուս երեսը վերապահված են սրբերին, որոնց շարքերին ես չեմ գտնվում: Ու իմ կողմից կլիներ մեղավոր հանդգնություն, եթե փորձեի  կարծիք կազմել դրանց մասին: Խիստ մեծ արգելք է դրվում հասարակ հավատացյալներին այս գրքում արտահայտված մարգարեական բուն խոսքերի դիմաց: Խստորեն արգելված է որևէ մեկնաբանություն կատարել դրանց մասին:
Այս վարդապետության  վրա եմ հիմնվել - բնազդաբար:
Իսկ Վարդան Այգեկցու այս մեկնության մասին, ի՞նչ են ասում մեր  - Հայ Եկեղեցու - աստվածաբանները: Նա չչափազանցե՞ց երբեմն ՝ բառացի իմաստ տալով մարգարեական գրքի մը հավասարապես բոլոր խոսքերին: Սուրբը Քրիստոսը չէ, ոչ էլ սուրբ Հովհաննեսը: Հնարավո՞ր չէ, թե սրբի մը կողմից ասված բոլոր խոսքերը հավասարապես Ավետարանների Խոսքերի անսխալականություն և ուժը չունենան:
« Last Edit: January 16, 2008, 10:07:34 PM by Marie »

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #83 on: January 17, 2008, 09:24:40 AM »
Marie ջան, եթե տիեզերական եւ մեր հայ եկեղեցու հայրերի խոսքը ձեզ համար որպես հիմնավորում չեն ծառայում, իսկ հայ եկեղեցուց դուրս մնացած բոլորին դուք հերձվածող եք համարում, այդ դեպքում ձեզ մնում է հիմնվել զուտ ձեր մտային կարողությունների վրա: Չեմ կարծում, որ ինչ որ մեկը ձեր խոսքը ավելի արժեքավոր համարի, քան այդ հոգեւոր հայրերի: Հիշենք, թե ինչի բերեց նման մտածողությունը հենց կաթոլիկ եկեղեցու ծոցում, թե ինչպես Լյութերը ինքնակամ ցանկանալով ինչ որ բաներ շտկել կաթոլիկ եկեղեցու մեջ, բողոքականության եւ դրա բազում ճյուղերի ծագման պատճառ դարձավ: Ինչ կարող եմ ասել, այսքանից հետո միայն մի բան. ինչպես կամենում եք, այնպես էլ մտածեք:

Marie

  • Guest
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #84 on: January 17, 2008, 09:38:09 AM »
Իսկ Վարդան Այգեկցու այս մեկնության մասին, ի՞նչ են ասում մեր  - Հայ Եկեղեցու - աստվածաբանները: Նա չչափազանցե՞ց երբեմն ՝ բառացի իմաստ տալով մարգարեական գրքի մը հավասարապես բոլոր խոսքերին: Սուրբը Քրիստոսը չէ, ոչ էլ սուրբ Հովհաննեսը: Հնարավո՞ր չէ, թե սրբի մը կողմից ասված բոլոր խոսքերը հավասարապես Ավետարանների Խոսքերի անսխալականություն և ուժը չունենան:
Կներեք, բայց կցանկանայի նաև ձեզանից բացի լսել նաև Հայ Եկեղեցու հոգևորականների կարծիքը իմ հարցի վերաբերյալ:
Ինչպե՞ս մեր կարգին պիտի մեկնաբանենք Վարդան Այգեկցու մոտեցումը Հայտնության գրքին:
Տիեզերական բոլոր սուրբ Հայրերը նույն մեկնությո՞ւն են տվել մարգարեական այս գրքին:

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #85 on: January 18, 2008, 03:56:50 AM »
Ողջույն Մանե և Մարի, տեսնում եմ որ այս թեմայի շուրջ ձեր  ծավալած բանավեճը նոր ու ոչ այնքան էլ հաշտ ընթացք է ստանում. փորձեմ խառնվել; կարծում եմ որ դուք այնքան էլ տարբեր բաներ չեք ասում, քանզի բոլորիս համար էլ գաղթնիք չէ  Եկեղեցու վարդապետների գրվածքներով շարժվելու անառարկելի ճշմարտությունը և այսս ահարում միմյանց մեղադրելն անիմաստ է. մեր բանավեճի նյութն ախր դա չէ,  հարգելի Մանե, որ դուք անընդհատ շահարկում եք դա. եկեք հասկանանք միմյանց.  ոչ ոք էլ չի ասում , որ վարդապետները սխալ են, այլ հարցը նրանում է, թե արդյոք այդ ասածն ուղղակի վերաբերում է մեր ժամանակաշրջանին:Այո, համամիտ եմ ձեր հետ, որ Հայտնության գրքի այլաբանական մեկնաբանումը միմիայն պետք է հասկանանք ու ընկալենք հայրերի մատուցմամբ և որ նեռի մասին այդ վտանգները իրոք գոյություն ունեն, բայց որտեղից վերցրեցիք որ դրանք արդեն իսկ նախակարապետներրի  տեսքով գործւումմ են

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #86 on: January 18, 2008, 09:54:29 AM »
Արսեն սարկավագ, ես արդեն նշեցի, որ մի քանի տարի է, ինչ զբաղվում էի այս հարցերով, բնականաբար այս ընթացքում ծանոթանալով այդ թեմայի շուրջ գրված բազմաթիվ գիտական եւ հոգեւոր աշխատությունների, որոնք շատ հարցերի պարզաբանման պատճառ դարձան ինձ համար եւ այդ մի քանի տարվա ուսումնասիրությունները երկու բառով չեմ կարող ձեզ ներկայացնել: Ասեմ, որ աշխարում տիրող իրավիճակը եւ հենց մեզ մոտ եղող շատ բաներ շատ հստակ վկայում են այդ մասին, բայց միեւնույնն է, եթե խոր ուսումնասիրություններ չարվի, դրանք տեսնելը համարյա անհնարին կլինի, ինչպես որ սովորական աչքի համար անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարելի է տեսնել միայն հատուկ սարքավորումների միջոցով, այդպես էլ այս դեպքում:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #87 on: February 01, 2008, 03:10:44 AM »
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ                                   



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
      Հունիս 25, 2004թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարվույս հունիսի 24-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի և Հայաստանի եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների միացյալ ժողով։ Ժողովը քննության առավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական առաքելությանը, կանոնական, թեմական կյանքին առնչվող հարցեր։
Նկատի առնելով նաև հավատացյալների շրջանում շարունակվող  անհանգստությունները՝ մասնավոր ուշադրությամբ քննության առնվեցին Հայաստանի Հանրապետությունում  ներդրվող սոցիալական քարտերի համակարգի հետ կապված հարցեր ևս, որոնք նախապես քննարկվել էին նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի  նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի աշխատակիցների և հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքին։
Ժողովը վերահաստատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ արձանագրեց.
Սուրբգրային Հայտնությամբ և Եկեղեցու ուղղափառ հայրերի սրբազան ուսուցումների լույսի ներքո բացառելի է սոցիալական քարտի համարի որևէ առնչում «Նեռի դրոշմին»: Հայաստանի Հանրապետությունում ներդրվող սոցիալական ապահովության քարտերի համակարգը վտանգ չի պարունակում անձի հոգու փրկության առումով, քանզի Աստված և մարդ հարաբերությունները հոգևոր աննյութական աղերս են: «Հոգի է Աստված, և Նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ. 4: 24)։
Այսուհանդերձ, նկատի առնելով հանրության մեջ եղած տարակուսանքները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ բացառվել է «6» թվի երեք անգամ հաջորդական կրկնությունը սոցիալական ապահովության քարտերի համարներում և գծիկավոր պայմանանշաններում, որով նմանօրինակ փաստի արձանագրումը առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատավոր իր հոտին տուրք չտալ նախապաշարումներին, այլ Տիրոջ Խաչի ապավինությամբ, զորացած հավատքով շարունակել իր կյանքը՝ ի շինություն մեր երկրի և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

###
Let's open the window of our soul and let the light enter our souls