Իսկ եթե ես չունեմ հոգևորական, մի՞թէ պարտադիր է խոստովանահայր ունենալը: Կամ ինչպե՞ս համոզված լինեմ, որ նա ճիշտ պատասխաններ կտա և ես փորձության մեջ կրկին չեն մոլորվի: 
Արփի ջան, փորձության մեջ ընկնելու ամենից լավ տարբերակը միայնակ որոշումներ կայացնելն է։
Պետք է եկեղեցի գնալ, արարողություններին մասնակցել, միջոցառումներին, երբ հրավիրում են, այսպես ավելի լավ կճանաչեք թե՛ եկեղեցականներին, թե՛ հավատակիցներիդ, արդյունքում, կարծում եմ, առանց մարդկանց հարցնելու էլ շատ հարցերի պատասխաններ կստանաս։
Խոստովանության հարցում եթե դժվարանում ես, ապա կարող ես պարզապես մի երրորդ անձի նկատի ունենալով խորհրդակցես։
Հոգևորականին վստահելու, խորհուրդ հարցնելու մի փորձ եղել է, երբ պատմածս հետո, թեկուզ կիսով չափ, բայց ուրիշից եմ լսել: Այնքան էի հիասթափվել, որ անգամ Պատարագների չէի մասնակցում, միայն Նարեկ էի կարդում:
Եթե խոստովանություն չի եղել, ապա հոգևորականը պարտավորված չէ գաղտնիություն պահելու։