Փորձություն

Started by arphi, October 27, 2007, 01:00:47 AM

Previous topic - Next topic

arphi

Շատ կցանկանաի իմանալ` արդյո՞ք փորձությունը կարող է պատահել եկեղեցում:Արդյո՞ք փորձությունը միայն սատանայից է լինում, թե կարող է լինել նաև Աստծուց /ասենք` մեր հավատքն ամրապնդելու կամ մեր գործած սխալն ցույց տալու նպատակով/:
Չգիտեմ, հարցերս որքանով եմ պարզ գրել:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Abegha

Արփի ջան, պիտի խնդրեմ փորձես այստեղ։
Տեղադրված է սբ Գր Տաթևացու ճառը փորձությունների մասին։ Կարդալուց հետո, եթե նորից հարցեր ունենաս, կշարունակենք  21:)

arphi

Հայր սուրբ, շնորհակալ եմ պատասխանի համար:Սբ Գր Տաթևացու ճառը ինձ համար բավականին օգտակար է: 21:) Միայն մի բան չեմ կարողանում հասկանալ. նախ մեջբերումը տամ. Չգիտենք տեղը, թե որտեղ մեզ կփորձի սատանան` տանը, դրսում, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս, քաղաքում, թե անապատում և այլն:  Մի՞թե սատանայի փորձությունը կարող է պատահել եկեղեցում, չէ՞ որ այն Աստծո տունն է, նաև ըստ Սբ Գր. Տաթևացու, «Հայր մեր»-ն ասելիս, երբ Աստծո արքայությունն ենք խնդրում, դևերը, որոնք մեզ պաշարել էին, կորչում են:
Եթե կարելի է, մի փոքր ավելի պարզաբանեիք սույն վերոնշյալ հատվածը:
Շնորհակալություններս: 37:)

Abegha

Եթե նկատի ունենանք, որ Աստուծո տաճար է նաև մարդն ինքը, ապա այո, փորձությունները կարող են լինել նաև եկեղեցում։
Պատմությունից գիտենք, որ թշնամին հարձակվելով ամենից առաջ այրել և պղծել է եկեղեցիները, որոնք վերաբացվելուց առաջ նորից են օծվել։
Այո, երբեմն նաև վեճեր ու անախորժություններ են լինում եկեղեցիներում, ուստի փորձությունը կարող է լինել ամենուր։

Quote from: arphi on October 30, 2007, 12:20:33 AM
ըստ Սբ Գր. Տաթևացու, «Հայր մեր»-ն ասելիս, երբ Աստծո արքայությունն ենք խնդրում, դևերը, որոնք մեզ պաշարել էին, կորչում են:

Այո, մենք միշտ աղոթում ենք առ Աստված, և դա զեն զորավոր է՝ ի պաշտպանություն մեզ՝ մեղավորացս, սակայն Աստված թույլ է տալիս, որ ոսկին կրակի միջոցով մաքրվի, հետևաբար մաքուր սրտով արված աղոթքը կպահպանի մեզ։
Ի վեջո, փորձությունները հաղթահարելով է, որ մոտենում ենք Աստուծո արքայությանը։

arphi

Հայր Սուրբ, շնորհակալ եմ պատասխանների համար:  37:)
Եթե Ձեզ նեղություն չէ, պարզաբանեիք նաև Սբ. Գրիգոր Տաթևացու ճառի հետևյալ հատվածը. «Մարդը մարդուն փորձում է 3 պատճառով. Նախ`որպեսզի իմանա, թե նա տկա՞ր է, թե զորեղ, իմաստու՞ն է, թե տգետ, բարի՞ է, թե չար, համբերո՞ղ է, թե անհամբեր:Երկրորդ` փորձում է մարդուն, որպեսզի մոլորեցնի նրան և գցի հավատից, գործից և այլնից:Երրորդ` փորձում է մարդուն, որպեսզի հաղթի, նախատի ու արհամարհի նրան: Այս երեք պատճառներով է մարդը մարդուն փորձում»:
Արդյո՞ք ճիշտ է և առաքինի, որ մարդը փորձի մեկ այլ մարդու:  19:)
Ես կարծում եմ, որ վերոնշյալ պատճառներից առաջինը սխալ չէ, և երբեմն էլ անհրաժեշտ, բայց ոչ մյուս երկուսն, թեև առաջինի դեպքում էլ նման փորձը կարող է վիրավորել կամ հոգևոր հարված հասցնել դիմացին: Խնդրանքս է, ճիշտ պարզաբանումը տաիք:
Նորէն շնորհակալություններս: ::)

Abegha

Տաթևացին այս օրինակները մեջբերում է որպես երևույթներ, որ առկա են կյանքում, այլ ոչ թե, որ լավ է փորձելը։ Պողոս Առաքյալը հռոմեացիներին գրում է. «Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը» (Հռոմ., ԺԴ, 22):
Նկատի պետք է ունենալ, որ կան դեպքեր, որոնց համար, ճիշտ է, գործածվում է «փորձել» բառը, սակայն քննել իմաստն է նկատի առնվում, ուստի երբ հարցը գնում է անձը քննելուն, ապա պետք չէ պարտադիր բացասական նկատել։ Այլ է, երբ հարցը վերաբերում է մարդուն փորձելուն։

arphi

Հայր Սուրբ, մի հարց ևս ունեմ փորձության վերաբերյալ:  9:)
Եվ Սբ Գրիգոր Տաթևացին իր ճառում, և առհասարակ Եկեղեցու հայրերը ասում են թե պետք է պատրաստվել, պատրաստ լինել փորձություններին . « ...մահն ու փորձությունը անիմանալի են մեզ համար, մենք մշտապես պետք է պատրաստվենք, որպեսզի սատանայի փորձության ժամանակ անպատրաստ չլինենք, և նա մեզ չհաղթի...»: Ի՞նչ է նշանակում այդ պատրաստվելը, ինչպե՞ս պետք է մարդ պատրաստվի. արդյո՞ք միայն աղոթքներն ու հոգևոր ընթերցանությունը բավարար են. լինում են դեպքեր, կես ճանապարհ արդեն անցած ես լինում, երբ հասկանում ես, որ փորձության մեջ ես: 36:)
Եթե Ձեզ համար նեղություն չէ, մի փոքր պարզաբանեիք այս հարցն ևս: Շնորհակալ եմ: :)

Abegha

Ոչ, միայն աղոթքներն ու հոգևոր ընթերցանությունը բավարար չէ։
Հարանց վարքի մեջ հայր Քսանթիոսն ասում է. «Ավազակը խաչի վրա մի խոսքով արդարացավ, իսկ Հուդան առաքյալներից էր, սակայն մի գիշերվա մեջ կորցրեց ամեն ինչ և երկնային բարձունքից ընկավ դժոխք։ Այս պատճառով որևէ մեկը թող չպարծենա և իր վրա հույս դնի, որ աղոթում է միշտ և Սուրբ Գիրքն ընթերցում անդադար, ինչպես նաև թող որ որևէ մեղավոր մարդ չհուսահատվի»։
Մեկ այլ օրինակի մեջ հայր Անտոնն ասում է. «Տեսա ճգնավորների, որ չարչարանքներից և ճգնություններից հետո հիմարացան և ընկան, որովհետև հույսները դրեցին իրենց արածների վրա ...»։
Այս ամենը ցույց է տալիս, որ պատրաստ լինելու համար նախ պետք է միշտ հուսալ ի Տեր։

arphi

Հայր Սուրբ կարելի՞  է հասկանալ, որ
Quote from: Abegha on November 03, 2007, 07:29:08 PM
պետք է միշտ հուսալ ի Տեր։
միտքը իր մեջ ներառում է Հիսուսի ասած երեք խոսքերը անապատում Սատանայի կողմից փորձվելիս. այսինքն` 1. էլ ավելի շատացնել ընթերցանությունը Սուրբ Գրքից և Սրբազան Ավանդությունից, 2. վստահել Աստծուն և հուսալ Նրա ողորմությանը, 3. ոչ մի դեպքում չհուսահատվել հավատքից և չհեռանալ Աստծուց: 27:)
Եվ մի այսպիսի հարց ևս ունեմ. փորձության հանդիպելիս, անկախ նրանից մեղավոր ենք, թէ ոչ, հա՞րկ է դիմել ապաշխարության կարգին: 32:)

Abegha

Կարելի է քիչ ընթերցել Սբ Գրքից, սակայն շատ խոկալ, խորհել, մտածել և վերլուծել ընթերցածը։
Փորձության հանդիպելիս խորհուրդ եմ տալիս նախ խորհրդակցել Ձեր հոգևորականի հետ։