Author Topic: Իրերի խեղաթյուրո՞ւմ  (Read 15968 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Իրերի խեղաթյուրո՞ւմ
« on: September 30, 2007, 06:19:57 PM »
Մի հոգևորական (անունը չտամ) զրույցի մեջ ասաց, որ ղեկավարությունն այնպիսին է, որպիսին ժողովուրդն է: Իմ հանդիմանական "մի՞թե մեր ժողովուրդը նման է մեր ղեկավարներին" հարցին, հոգևորականը պատասխանեց "այո, եթե վաղը ես ու դու դառնանք ղեկավար, էլի նույն բաներն ենք անելու, ինչ որ այսօրվա ղեկավարները": ???
Պահը հարմար չէր բանավիճելու համար և ես չշարունակեցի, ուղղակի մեկ-երկու րեպլիկով արտահայտեցի անհամաձայնությունս և այդքանով փակվեց խոսակցությունը:
Լավ, բայց եթե հոգևորականն է այդպես ասում, բա մյուսներն ի՞նչ կասեն ու կանեն:
ՈՒրեմն, մի կողմից, հոգևոր առումով, Քրիստոսին ենք արժանի, իսկ մյուս, պետական կողմից՝ կողոպտիչներին ու խաբեբաների՞ն:
ՈՒրեմն ամեն դիմացինիս նայելիս պետք է տեսնեմ կողոպտիչ ու խաբեբա՞:  Այդ թվում և նույնիսկ հոգևորականի՞ մեջ: 28:)
Իսկ եթե մենք այսքան ցածր կարծիքով պետք է ուղղորդվենք միմյանց հետ շփվելիս, այն անեկդոտի պես, որ ասում է "արա', չեմ ջոկում սա ինձ որտեղ է ուզում գցի", բա սրա վերջը ի՞նչ  պիտի լինի:
Չսիրե՞նք իրար: Չհավատա՞նք մարդկանց, որոնցից բացի լավից ուրիշ բան չենք տեսել: 36:)
Սա ի՞նչ քաղաքականություն է կրոնի և մշակույթի մեջ (հարմարեցնում եմ թեմային 10:)):

Խնդրեմ, պարոնայք, Ձեր կարծիքները:

CHERRY

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #1 on: October 04, 2007, 10:41:35 AM »
Մի հոգևորական (անունը չտամ) զրույցի մեջ ասաց, որ ղեկավարությունն այնպիսին է, որպիսին ժողովուրդն է:

Սաթենիկ ջան, ես մասաբ համաձայն եմ այդ հոգևորականի հետ: Ավելի ճիշտ ժողովուրդն արժանի է ղեկավարությանը: 

Mandarinka

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #2 on: October 04, 2007, 11:27:43 AM »
Ափսոս Աննա ջան, որ դու առժանի ես ՌՔ-ին և ՍՍ-ին: Ես կարծում էի ավելիին էիր արժանի: 9:)

Abegha

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #3 on: October 05, 2007, 01:58:54 AM »
Իսկ դուք կարդացե՞լ եք Սիրաքի իմաստության 10-րդ գլուխը, հատկապես 2-րդ համարը։ Եվ ի՞նչ է ձեր կարծիքն այդ համարի մասին։
« Last Edit: October 05, 2007, 02:06:43 AM by Abegha »

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #4 on: October 06, 2007, 08:44:40 AM »

Abegha

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #5 on: October 06, 2007, 11:24:14 AM »
Ես ուղղակի մեջբերեմ այդ հատվածը՝
Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանութիւնը կարգաւորուած է լինում:
Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասաւորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները:

Abegha

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #6 on: October 06, 2007, 11:27:03 AM »
Սաթենիկ, քո տված հղումում 9-րդ գլխում է, ինձ մոտ՝ 10-րդ։ Չգիտեմ, ինչու էր այդպես։

Offline arphi

  • Newbie
  • *
  • Posts: 35
  • Rating: 2
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #7 on: October 06, 2007, 12:13:09 PM »
Թույլ  տվեք մասնակից դառնալ ձեր քննարկմանը:
Իհարկե, ղեկավարները երկնքից չեն ընկնում կամ գետնի տակից դուրս գալիս, այլ` ժողովրդի միջից, այսինքն` մեզ հետ նույն պատմամշակութային միջավայրում ծնված և մեծացած մարդիկ: Եթե ղեկավարները կողոպտիչ ու եսասեր են, նշանակում է` ժողովուրդն էնքան չկա, որ իր ուզած արդարներին ղեկին նստեցնի: Ըստ իս, մեր ժողովուրդն այսպիսի մի թերացում էլ ունի` ղեկավարների թերությունները միշտ տեսնում է ու փնովում, բայց լավ ու բարի գործերն` դժվարությամբ է նկատում:
Սիրաքի իմաստության 10-րդ գլխի 4-րդ համարն ավելի հետաքրքրեց ինձ. «Երկրի իշխանություն Տիրոջ ձեռքին է Նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանության»: Բայց կարող եմ ասել նաև հետևյալը. Աստուած մարդուն օժտել է ազատ կամքով և ժողովուրդն կարող է հեռանալ Աստծուց, լինել անմիասնական ու ցաքուցրիվ ու նա մեծ դժվարությունների մեջ կընկնի:  Բայց եթե դառնա առ Աստված, անշուշտ կունենա լավ ղեկավարներ:

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #8 on: October 06, 2007, 12:32:43 PM »
Հայր սուրբ, ինչո՞ւ հենց Հին Կտակարանը և Սիրաքը:

Abegha

  • Guest
Re: Իրերի խեղաթյուրո՞ւմ
« Reply #9 on: October 06, 2007, 12:45:55 PM »
Ո՛չ Հին Կտակարանը, և ո՛չ էլ Սիրաքը, այլ Աստվածաշունչը։