Main Menu

36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

VAHAG

Quote from: Masnaget on October 10, 2008, 05:30:59 PM
Quote from: Hasik on October 10, 2008, 11:14:51 AM
Մասնագետ ջան կարո?ղ եմ ես էլ հերթագրվել ու մասնակցել այս հարցազրույցին, կարծեմ Թիլիլից հետո պետք է լինեմ: Ասեմ, որ շատ հետաքրքրիր բնորոշումներ ես տվել Արսեն սարկավագին ու Բարմենին: Նմանատիպ հաղորդում կա, չէ? Հ1-ով, տանել չեմ կարողանում, բայց դու այնքան լավ ես ընտրում, թե ում ինչ հարց պետք է տաս, ավելին, բնութագրում ես մարդուն, որ ակամայից  ինձ մոտ էլ նման ցանկություն առաջացավ մասնակցել:
Այո, հերթական հարցազրույցը կլինի Թիլիլի, ապա Հասիկի հետ:
Իսկ Վահագը չի՞ ցանկանում.... Իսկ Չերրի՞ն...
Iharke cankanum e,bayc qani vor es aystex norek em,uremn kspasem:

Masnaget

Quote from: VAHAG on October 11, 2008, 02:30:45 AM
Quote from: Masnaget on October 10, 2008, 05:30:59 PM
Quote from: Hasik on October 10, 2008, 11:14:51 AM
Մասնագետ ջան կարո?ղ եմ ես էլ հերթագրվել ու մասնակցել այս հարցազրույցին, կարծեմ Թիլիլից հետո պետք է լինեմ: Ասեմ, որ շատ հետաքրքրիր բնորոշումներ ես տվել Արսեն սարկավագին ու Բարմենին: Նմանատիպ հաղորդում կա, չէ? Հ1-ով, տանել չեմ կարողանում, բայց դու այնքան լավ ես ընտրում, թե ում ինչ հարց պետք է տաս, ավելին, բնութագրում ես մարդուն, որ ակամայից  ինձ մոտ էլ նման ցանկություն առաջացավ մասնակցել:
Այո, հերթական հարցազրույցը կլինի Թիլիլի, ապա Հասիկի հետ:
Իսկ Վահագը չի՞ ցանկանում.... Իսկ Չերրի՞ն...
Iharke cankanum e,bayc qani vor es aystex norek em,uremn kspasem:
Լավ. ուրեմն հերթականությունը հետևյալն է` Թիլիլ, Հասիկ, Սալմաստ, Վահագ: Ուրի՞շ....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#32
Թիլիլ.

Այբբենարանը դպրոցական դեռ պահե՞լ ես, թե՞ դեն եք նետել: Պատմի՛ր, խնդրում եմ, ի՛նչ է պատահել այդ դասագրքի հետ:
Մեկն էլ. Անմարդաբնակ կղզում ինչի՞ մասին առաջին հերթին կմտածեիր:
Բ.Գ.Թ. -ն ի՞նչ է նշանակում:
Գարնան ավետաբերները ո՞ր թռչուններն են:
Դպրոցում դո՞ւ էիր կազմակերպում փախուստները դասերից, թե՞ ուրիշը:
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի այս ֆորումին:
Զարդանախշի արվեստով կամ գործով հետաքրքրվո՞ւմ ես:
Էրզրումի մասին ի՞նչ գիտես:
Ըղձական եղանակով մի բայ ասա:
Թոնիրը կարո՞ղ է լինել ինը հարկ ունեցող շենքի իններորդ հարկում: Իսկ առաջինո՞ւմ:
Թ-ով մեկ հարց ևս. Թշնամուդ երբևէ կսիրե՞ս:
Ժամանակից շուտ կգնա՞ս ժամադրության, եթե նույնիսկ հաստատ իմանաս, որ քեզ հետ հանդիպողն ուշանալու է:
Իջևանատուն բառը ի՞նչ է նշանակում:
Լուսամուտը քեզ ի՞նչ տվեց և ի՞նչ վերցրեց /դու ի՞նչ տվեցիր/:
Խոսքի արվեստով է՞լ չես հետաքրքրվում:
Ծաղիկ վաճառող կաշխատեի՞ր: Ծաղիկ սիրո՞ւմ ես:
Կակազող մարդկանց ինչպե՞ս ես վերաբերվում: Գիտե՞ս ծանոթ մեկին:
Հունվարին ի՞նչ նշանավոր իրադարձություններ կամ տոներ կան. թվարկի՛ր:
<Ձմեռնամուտ>  բառով նախադասություն ասա:
Մեկն էլ. Ձեր վերելակն աշխատո՞ւմ է:
Ղեկը նավի՞նն է, թե՞ մեքենայինը:
Ճարպային կուտակումը մարդու օրգանիզմում ի՞նչ հետևանքների կարող է բերել:
Մեծատառը թող անհրաժեշտ տեղում.
<ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ Է: ԿԱՌՈՒՅՑԻ ԴԻՄԱՑ ԿԱ, ՕՐԻՆԱԿ, ՀԱՅ ՊԱՏՄԻՉԻ ԱՐՁԱՆ>:
Յուրօրինա՞կ մարդ եք:
<Նուրին-Նուրին էկել ա...>   երգը գիտե՞ք. ե՞րբ էին երգում: Շարունակի՛ր քառատողը:
Շաբլոն բառն ի՞նչ է նշանակում:
Ոզնի տեսե՞լ ես կյանքում:
Չղջիկը թռչո՞ւն է, թե՞ ոչ:
Պաղպաղակ սիրո՞ւմ ես:
Ջուր խմե՞լ ես երազում:
Ռուսաստանը Հայաստանից քանի՞անգամ է մեծ տարածքով:
Սուվորովի լրիվ անուն-ազգանուն-հայրանունը: Ո՞վ է եղել:
Վանդակի մեջ հայտնելու դեպքում առաջին հերթին ի՞նչ կանեիր:
Տարագրությունը կարո՞ղ է մարդու համար օգտակար լինել:
Րոպեաչափ տեսե՞լ ես:
Ցուրտ է այնտեղ, ուր... /ավարտի՛ր միտքը փիլիսոփայորեն/:
Ուսանող տեսնելիս ի՞նչ ես մտածում:
Եվս մեկը. Ուզո՞ւմ ես դառնալ միլիոնատեր:
Փեթակում ի՞նչ կա:
Քանաքեռ-*** /լրացրո՛ւ/

և

<Օրենքը լուռ դատավոր է, դատավորը` խոսող օրենք> մտքի հետ համաձա՞յն ես:
Ֆրակցիա բառի հայերենը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

TILIL

Այբբենարանը դպրոցական դեռ պահե՞լ ես, թե՞ դեն եք նետել: Պատմի՛ր, խնդրում եմ, ի՛նչ է պատահել այդ դասագրքի հետ:-Չեմ պահել, բայց չեմ հիշում ինչ եմ արել 28:) 28:) 28:):
Մեկն էլ. Անմարդաբնակ կղզում ինչի՞ մասին առաջին հերթին կմտածեիր:-Ոչ մի բանի մասին չէի մտածի, ուրախությունից կպարեի 18:) :
Բ.Գ.Թ. -ն ի՞նչ է նշանակում:-Բարձրագույն գիտությունների թեկնածու :
Գարնան ավետաբերները ո՞ր թռչուններն են:-Ծիծեռնակները:
Դպրոցում դո՞ւ էիր կազմակերպում փախուստները դասերից, թե՞ ուրիշը:-Երկուսն էլ պատահել է:
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի այս ֆորումին:- Բազում հաջողություններ:
Զարդանախշի արվեստով կամ գործով հետաքրքրվո՞ւմ ես:-Ոչ:
Էրզրումի մասին ի՞նչ գիտես:-Այս պահին միանգամից հիշեցի, որ այն նկարագրվում էր որպես շատ գեղեցիկ քաղաք:
Ըղձական եղանակով մի բայ ասա:-Կուզենայի:
Թոնիրը կարո՞ղ է լինել ինը հարկ ունեցող շենքի իններորդ հարկում: Իսկ առաջինո՞ւմ:-Երևի իններորդ հարկում կարող է, իսկ առաջինում` ոչ:
Թ-ով մեկ հարց ևս. Թշնամուդ երբևէ կսիրե՞ս:-Եթե հավատքս էլ ավելի զորանա, այո, իսկ դրա համար դեռ ժամանակ է պետք:
Ժամանակից շուտ կգնա՞ս ժամադրության, եթե նույնիսկ հաստատ իմանաս, որ քեզ հետ հանդիպողն ուշանալու է:-Սովորաբար ճիշտ ժամին եմ գնում:
Իջևանատուն բառը ի՞նչ է նշանակում:-Հյուրանոց:
Լուսամուտը քեզ ի՞նչ տվեց և ի՞նչ վերցրեց /դու ի՞նչ տվեցիր/:-Հոիյսը կորցնելու ունակությունս էլ ավելի ամրապնդեց, ընկերներ, ինքնուրույնություն տվեց,պիտանի լինելու զգացում արթնացրեց և ...Ես առանձնապես ոչինչ չեմ տվել, ուղղակի մասնակցություն :
Խոսքի արվեստով է՞լ չես հետաքրքրվում:-Առայժմ ոչ:
Ծաղիկ վաճառող կաշխատեի՞ր: Ծաղիկ սիրո՞ւմ ես:-Ծաղիկ շաաաաաաաատ եմ սիրում և մեծ սիրով ծաղիկ վաճառող կլինեի:
Կակազող մարդկանց ինչպե՞ս ես վերաբերվում: Գիտե՞ս ծանոթ մեկին:-Ծանոթ չունեմ, բայց հանդիպել եմ և վատ չեմ վերաբերվում:
Հունվարին ի՞նչ նշանավոր իրադարձություններ կամ տոներ կան. թվարկի՛ր:-Ամանոր, Ճրագալույց, Սուրբ Ծնունդ,Անվանակոչություն, Բանակի օր:
<Ձմեռնամուտ>  բառով նախադասություն ասա:-Ձմեռնամուտին ժողովուրդը սարսափով էր հիշում ամառվա շոգ օրերը:
Մեկն էլ. Ձեր վերելակն աշխատո՞ւմ է:-Իհարկե:
Ղեկը նավի՞նն է, թե՞ մեքենայինը:-Մեքենայինը:
Ճարպային կուտակումը մարդու օրգանիզմում ի՞նչ հետևանքների կարող է բերել:-Սրտի աշխատանքի վատացման:
Մեծատառը թող անհրաժեշտ տեղում.
<ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ Է: ԿԱՌՈՒՅՑԻ ԴԻՄԱՑ ԿԱ, ՕՐԻՆԱԿ, ՀԱՅ ՊԱՏՄԻՉԻ ԱՐՁԱՆ>:-Մեր մշակույթի հուշարձանների հիմնական պահապանը Մատենադարանն է:Կառույցի դիմաց կա, օրինակ, հայ պատմիչի արձան:
Յուրօրինա՞կ մարդ եք:-Երևի թե ոչ:
<Նուրին-Նուրին էկել ա...>   երգը գիտե՞ք. ե՞րբ էին երգում: Շարունակի՛ր քառատողը:-Չգիտեմ 28:) 28:) 28:):
Շաբլոն բառն ի՞նչ է նշանակում:-Տարածված:
Ոզնի տեսե՞լ ես կյանքում:-Ոչ:
Չղջիկը թռչո՞ւն է, թե՞ ոչ:-Ոչ:
Պաղպաղակ սիրո՞ւմ ես:-Այո:
Ջուր խմե՞լ ես երազում:-Ոչ:
Ռուսաստանը Հայաստանից քանի՞անգամ է մեծ տարածքով:-Շատ, բայց կոնկրետ թվեր չեմ հիշում 28:) 28:) 28:):
Սուվորովի լրիվ անուն-ազգանուն-հայրանունը: Ո՞վ է եղել:-Այս պահին չեմ հիշում 28:) 28:) 28:):
Վանդակի մեջ հայտնելու դեպքում առաջին հերթին ի՞նչ կանեիր:-Կմտածեի վերջապես մենակ եմ:
Տարագրությունը կարո՞ղ է մարդու համար օգտակար լինել:-Միգուցե հայրենասիրությունն էլ ավելի ուժեղանար:
Րոպեաչափ տեսե՞լ ես:-Այո:
Ցուրտ է այնտեղ, ուր... /ավարտի՛ր միտքը փիլիսոփայորեն/:-Ցուրտ է այնտեղ, ուր մարդկանց հոգիները սառել են և բնականաբար սեր չկա:
Ուսանող տեսնելիս ի՞նչ ես մտածում:-Տեսնես խելացի է, թե ժամանակն իզուր վատնում է և ոչինչ չի սովորում:
Եվս մեկը. Ուզո՞ւմ ես դառնալ միլիոնատեր:Ոչ:
Փեթակում ի՞նչ կա:-Մեղու:
Քանաքեռ-*** /լրացրո՛ւ/-Զեյթուն:

և

<Օրենքը լուռ դատավոր է, դատավորը` խոսող օրենք> մտքի հետ համաձա՞յն ես:-Ներկայիս իրականության դեպքում համաձայն չեմ, ընդհանրապես համաձայն եմ:
Ֆրակցիա բառի հայերենը:-Խումբ, մաս, ճակատ:
Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր,կսպասեմ հոգեբանի արձագանքին 16:):

Masnaget

Հասիկ.

Առաջին սիրուն հավատո՞ւմ ես:
Բժշկի հաճա՞խ ես դիմում:
Գույներից ո՞րն ես նախընտրում:
Դասղեկիդ հիշո՞ւմ ես:
Երանոսյան ազգանունով ուսուցիչ ունեցե՞լ եք:
Զրույց չէիր վարի ո՞ւմ հետ:
Էապես ինչո՞վ ես տարբերվում մյուսներից` քո շրջապատի մարդկանցից: Իսկ քո մանկական կերպարի՞ց:
Ընձառյուծ տեսե՞լ ես: Իսկ ինչո՞ւ չես տեսել:
Թաղապետի ընտրություններին գնալո՞ւ ես:
Ժամանակի չափման միավոր ասա:
Իսկապես չես սիրում ո՞ւմ /կամ ի՞նչ տիպի մարդկանց/:
Լավագույն մարդը նա է, որ ... /փիլիսոփայորեն ավարտիր/:
Խեղճուկրակ բառին հոմանիշ ասա: Մի հատ էլ` հականիշ:
<Ծաղկահովիտ> ճամբարում եղե՞լ ես:
<Կ>- ով հարց չունեմ:
Հիշո՞ւմ ես քո մանկության վատ արարքները: Պատմի՛ր մեկը:
Ձոնը ի՞նչ է:
Ղեկավար ի՞նչ պաշտոնում կզգայիր առավելագույն բավարարվածություն:
Ճի՞շտ է, որ մարդը բաղկացած է այն նյութերից, ինչ ուտում է` գումարած հոգի:
Մարդկային ի՞նչ հատկություններ չպետք է լինեն աշխարհիս երեսին: Ինչո՞ւ:
Մի հարց էլ. Մի պահ նայի՛ր կախարդական հայելուն. այն ցույց է տալիս ոչ թե քո դեմքը, այլ իրական կերպարը: Գո՞հ ես կերպարիցդ:
Յոլա կգնա՞ս մեկի հետ /կողքդ նստող դասընկեր, համալսարանցի, աշխատակից, կենակից/, որ քեզ անընդհատ անտեսում է և վիրավորում:
Նկարագրի՛ր քեզ մեկ գոյականով /այլաբանորեն/ և  մեկ ածականով /իրական/:
Շտապո՞ւմ ես կյանքումդ, թե՞ հետևում ես <դանդաղ գնաս` շատ կգնաս> կարգախոսին:
Որոշե՞լ ես, թե ի՞նչ ես անելու տասը րոպե հետո: Իսկ տասը տարի հետո՞...
Չսպասված հյուրեր տանը ունենո՞ւմ ես:
Պատկերավոր ասած` կյանքը .... /ի՞նչ է/:
Ջերմոցում ե՞րբ է շոգ` ձմռա՞նը, թե՞ ամռանը:
Ռացիոնա՞լ ես մոտենում կյանքի հետ կապված կարևոր հարցերին /ուսում, աշխատանք, մասնագիտացում և այլն/, թե՞ սպասում ես իրերի ինքնաբերական կարգավորությանը:
Սովորաբար ե՞րբ ես պառկում քնելու:
Մեկն էլ. Սալմաստին ի՞նչ հարց կուզենայիր <Ա>, <Ս>, <Ե> տառերով տալ:
Վազգեն Առաջին կաթողիկոսը քանի՞ տարեկան կլիներ հիմա:
<Տերն ու ծառան> կարդացե՞լ ես:
Րոպեական կարձագանքե՞ս փողոցում` քո աչքի առաջ կատարվող գողության դեպքին, թե՞ անտարբեր կանցնես` գործը թողնելով ոստիկաններին:
Ցուրտ է այնտեղ, ուր... /ավարտի՛ր փիլիսոփայորեն/:   
Ուրա՞խ մարդկանց հետ ես ընկերություն անում, թե՞ տխուր:
Փիղը շոկոլադ ուտո՞ւմ է:
Քաղցա՞ծ ես: Հաջորդ երկու հարցերից հետո մի բան կեր ու նորից նայիր պատասխաններիդ:
 
և

Օրինակա՞ն պետություն է Հայաստանը, թե՞ ոչ:
Քանի՞ տարեկան է մեր ազգային դրամը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մինչ պատրաստ կլինի Թիլիլի բնութագիրն ու Հասիկը կպատասխանի, Սալմաստին հարցեր տամ:


Սալմաստ.

Առաջին սիրուն հավատո՞ւմ ես:
Բուսաբանական այգում եղե՞լ ես:
Գրական ի՞նչ հերոսի ես հավանում:
Դրսում քո աչքի առաջ գողության դեպք պատահե՞լ է:
Երևանը հենց հիմա քանի՞ տարեկան է:
Զրույց չէիր վարի ո՞ւմ հետ:
Էությամբ բարի՞ ես, թե՞ ոչ:
Ընկույզի մուրաբա սիրո՞ւմ ես:
Թույլ կտա՞ս, որ քեզ քո ընկերների առաջ վիրավորեն և կամ գովերգեն
Ժողովրդավարությունն ի՞նչ է:
Իսկապես ի՞նչն է աշխարհից պակասում:
Լավագույն մարդը նա է, որ ... /փիլիսոփայորեն ավարտիր/:
Խնդրահարո՞ւյց մարդ ես:
Ծիծեռնակներիս սիրո՞ւմ ես
Կեսգիշերին ի՞նչ ես անում սովորաբար:
Հրշեջի մասնագիտությո՞ւնն է վտանգավոր, թե՞ փրկարարի:
Ձմռան  մի գիշեր ... /շարունակիր և միտքն ավարտիր . ի՞նչ եղավ/:
Ղեկավար ի՞նչ պաշտոնում կզգայիր առավելագույն բավարարվածություն:
Ճիշտը հաճա՞խ ես քողարկում:
Միտինգների գնո՞ւմ ես: Ինչո՞ւ:
Յոգուրտ կարողանո՞ւմ ես պատրաստել:
Նայի՛ր կախարդական հայելուն: Ի՞նչ կերպար ես տեսնում:
Շուտասելուկ գիտե՞ս... ասա մեկը:
Որոշումներդ միշտ հաստատո՞ւն են, թե փոխում ես հաճախ:
Չունևոր բառին հոմանիշ ասա:
Պիկասոյի արվեստը դուրդ գալի՞ս է:
Ջե՞րմ է քո սիրտը բոլորի համար:
Ռուսական մի անուն ասա:
Սովորաբար ի՞նչ ես անում, երբ հոգնած ես լինում: Եվ... <Սալմաստ> անունը որտեղի՞ց ես վերցրել:
Վերնիսաժում եղե՞լ ես: Լա՞վ էր:
Տնտեսություն բառի միջազգային հոմանիշը կասե՞ս:
<Ր> տառով հարց չունեմ:
Ցուրտ է այնտեղ, ուր... /ավարտի՛ր փիլիսոփայորեն/:   
Ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն... իսկ ի՞նչ ես անում դրա համար:
Փնովել բառի հականիշը:
Քունը քեզ համար ի՞նչ է:
 
և

<Օրրան> կազմակերպության հիմնադիրն ո՞վ է:
Քանի՞ տարեկան է Լուսամուտը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik


Առաջին սիրուն հավատո՞ւմ ես:               Հարցը պետք է այլ կերպ հնչեր, ի?նչ է ինձ համար սերը, քանի որ ամեն մարդ իր ընկալումներն ունի սիրո վերաբերյալ, իսկ դրանից հետո նոր կկարողանայի պատասխանել այս հարցին:
Բժշկի հաճա՞խ ես դիմում:                     ՀԻմա այո
Գույներից ո՞րն ես նախընտրում:              Վարդագույն և երկնագույն գույներն եմ ավելի շատ նախընտրում, ոչի?նչ որ երկու հատ եմ նշում;
Դասղեկիդ հիշո՞ւմ ես: Անշուշտ, ընկեր Աֆրիկյանը
Երանոսյան ազգանունով ուսուցիչ ունեցե՞լ եք:Անմիջական ուսուցիչ, ոչ, բայց ջոկատավար ունեինք:
Զրույց չէիր վարի ո՞ւմ հետ: Դատական գործով մյուս կողմից հետ, հատկապես ի վնաս իմ վստահորդի:
Էապես ինչո՞վ ես տարբերվում մյուսներից` քո շրջապատի մարդկանցից: Իսկ քո մանկական կերպարի՞ց:օրինակ աշխատանքի վայրում էապես տարբերվում եմ իմ կոկիկությամբ, պարտաճանաչությամբ, անկեղծ իմ մանկան կերպարը ես այդքան էլ լավ չեմ հիշում, բայց երևի թե առաջվա նման էլ չեմ հավատում ու վստահում մարդկանց
Ընձառյուծ տեսե՞լ ես: Իսկ ինչո՞ւ չես տեսել:Մի գուցե տեսել եմ, բայց չեմ իմացել, որ ընձառյուծ է, մեր գազանանոցում կա?
Թաղապետի ընտրություններին գնալո՞ւ ես:Ոչ
Ժամանակի չափման միավոր ասա:վայրկյան
Իսկապես չես սիրում ո՞ւմ /կամ ի՞նչ տիպի մարդկանց/:գլուխգովան, մեծամիտ, ինքնահավան ու ստախոս մարդկանց
Լավագույն մարդը նա է, որ ... /փիլիսոփայորեն ավարտիր/:Լավագույն մարդը, Սևակն ասում էր` ներեցեք ես եմ, բայց ես կասեմ, որ դա ես չեմ
Խեղճուկրակ բառին հոմանիշ ասա: Մի հատ էլ` հականիշ:ընչազուրկ-հոմանիշ, բարբառով աչայնի` հականիշ
<Ծաղկահովիտ> ճամբարում եղե՞լ ես:ոչ
<Կ>- ով հարց չունեմ:ես հարց առաջարկեմ, կոկա-կոլա սիրում ես?, սիրում եմ, բայց չեմ խմում` հասկանալով վտանգավորությունը
Հիշո՞ւմ ես քո մանկության վատ արարքները: Պատմի՛ր մեկը:ես շատ խելոք եմ եղել անկեղծ ասած, ինձ համար խելոք ժամերով կանգնել եմ մեր տան ցանկապատի մոտ ու նայել անցուդարձին, չե?ք հավատում
Ձոնը ի՞նչ է:երգ` նվիրված ինչ-որ բանի
Ղեկավար ի՞նչ պաշտոնում կզգայիր առավելագույն բավարարվածություն:ես արդեն իսկ ղեկավար եմ ճիշտն ասած, բայց զուտ ձևական, քանի որ մեր աշխատանքի վայրում խաղաղ ու հաշտարար մթնոլորտ է տիրում, փոխադարձ հարգանքի, չէի զգա, ես այդքան էլ չեմ սիրում ղեկավարել մարդկանց, չնայած նայած երբ և ում
Ճի՞շտ է, որ մարդը բաղկացած է այն նյութերից, ինչ ուտում է` գումարած հոգի:այդ տարբերակը չէի լսել, չի բացառվում, եթե լավ ապացուցեն, կարևորը հոգին շեշտվում է
Մարդկային ի՞նչ հատկություններ չպետք է լինեն աշխարհիս երեսին: Ինչո՞ւ:անբարոյականություն, դավաճանություն, ստախոսություն, էլի կան, սպառիչ չեմ կարող թվարկվել, չէի ուզի դրանք լինել, քանի որ դրանց պատճառով խաթարվում է ամենակարևորը, սերը,որ դրվել է աշխարհի ստեղծման հիմքում
Մի հարց էլ. Մի պահ նայի՛ր կախարդական հայելուն. այն ցույց է տալիս ոչ թե քո դեմքը, այլ իրական կերպարը: Գո՞հ ես կերպարիցդ:դժգոհ չեմ այս պահին, բայց իրոք կան պահեր, ոչ չէի ուզի այդպիսին լինել
Յոլա կգնա՞ս մեկի հետ /կողքդ նստող դասընկեր, համալսարանցի, աշխատակից, կենակից/, որ քեզ անընդհատ անտեսում է և վիրավորում:նայած ում հետ, չէ? որ քո թվարկած անձինք կարող են տարբեր դեր խաղալ իմ կյանքում,տարբեր ժամանակահատվածներում` ժամանակվոր կամ մշտական
Նկարագրի՛ր քեզ մեկ գոյականով /այլաբանորեն/ և  մեկ ածականով /իրական/:ծաղիկ, զգացմունքային
Շտապո՞ւմ ես կյանքումդ, թե՞ հետևում ես <դանդաղ գնաս` շատ կգնաս> կարգախոսին:նայած ուր եմ գնում և ում հետ, բայց չեմ սիրում մի բանը ականջի հետև գցել ու սպասել բախտին, չնայած հիմա մեկ-մեկ այդպես էլ է պատահում իմ կամքից անկախ
Որոշե՞լ ես, թե ի՞նչ ես անելու տասը րոպե հետո: Իսկ տասը տարի հետո՞...հայցի պատասխան եմ գրելու 10 րոպես հետո,իս տաս տարի հետո կապրենք, կտեսնենք, չնայած ինչ-որ նպատակներ ունեմ ապագայի հետ կապված
Չսպասված հյուրեր տանը ունենո՞ւմ ես:երբեմն
Պատկերավոր ասած` կյանքը .... /ի՞նչ է/:հիասքանչ է, լի անակնկալներով
Ջերմոցում ե՞րբ է շոգ` ձմռա՞նը, թե՞ ամռանը:ձմռանը
Ռացիոնա՞լ ես մոտենում կյանքի հետ կապված կարևոր հարցերին /ուսում, աշխատանք, մասնագիտացում և այլն/, թե՞ սպասում ես իրերի ինքնաբերական կարգավորությանը:աշխատում եմ ռացիոնալ, բայց օրինակ այդ բոլոր թվարկվածներն են ինքնաբերաբար են ստացվել, բայց ոչ պատահական
Սովորաբար ե՞րբ ես պառկում քնելու:աշխատում եմ 00:00-ից ուշ չպառկել
Մեկն էլ. Սալմաստին ի՞նչ հարց կուզենայիր <Ա>, <Ս>, <Ե> տառերով տալ: դու արդեն տվել ես, բացի այդ, ես սալմաստին վաղուց էի հարցեր տվել, որոնք անպատասխան են մնացել, չէի ուզի մյուս հարցերս էլ այդ կարգավիճկում հայտնվեն
Վազգեն Առաջին կաթողիկոսը քանի՞ տարեկան կլիներ հիմա:հարյուր
<Տերն ու ծառան> կարդացե՞լ ես:այո, կինոն էլ եմ նայել, շատ եմ սիրում
Րոպեական կարձագանքե՞ս փողոցում` քո աչքի առաջ կատարվող գողության դեպքին, թե՞ անտարբեր կանցնես` գործը թողնելով ոստիկաններին:արձագանքել էլ կա, արձագանքել եմ, բայց ամեն դեպքում ես անձամբ չեմ դիմի ոստիկանություն այդ դեպքի առիթով, դա տուժողի անձնական իրավունքն ու ցանկությունն է, բայց վրաս հաստատ կազդի այդ բացասական երևույթը ու կխղճամ այդ մարդուն
Ցուրտ է այնտեղ, ուր... /ավարտի՛ր փիլիսոփայորեն/:   սեր չկա ու ընտանեկան ջերմություն
Ուրա՞խ մարդկանց հետ ես ընկերություն անում, թե՞ տխուր:ունեմ և ուրախ և տխուր ընկերներ` փորձում եմ ուրախի հետ կիսեմ իր ուրախությունը, իսկ տխուրին օգնեմ, որ ուրախանա
Փիղը շոկոլադ ուտո՞ւմ է:կարծում եմ, որ Գրանդ Քենդի ոնց էլ չլինի, մի անգամ կերած կլինի մեր Գրանդիկը
Քաղցա՞ծ ես: Հաջորդ երկու հարցերից հետո մի բան կեր ու նորից նայիր պատասխաններիդ:մի քիչ, լավ միտք է, բայց կդիմանամ

և

Օրինակա՞ն պետություն է Հայաստանը, թե՞ ոչ:կասեմ, ոչ, բայց հույս ունեմ, որ կդառնա, կուզեի մի փոքր շտկել, որ ՀՀ Սահմանադրությամբ խոսվում է իրավական, ոչ թե օրինական պետություն լինելու հատկանիշի մասին, բայց միևնույն ժամանակ օրինակնության սկզբունքն ընկած է իրավունքի հիմքում
Քանի՞ տարեկան է մեր ազգային դրամը: տասնվեց

Շնորհակալություն համբերությամ համար, հիմա էլ ես համբերությամբ կսպասեմ պատասխանին

Masnaget

#37
Դատելով Թիլիլի պատասխաններից` կարելի է ասել, որ նա իր ժամանակը ռացիոնալ է տնօրինում կյանքի բոլոր պահերին, հավասարակշիռ է, գլխավոր և կենսական նշանակություն ունեցող քայլերը կատարում է շատ մտածված ու կշռադատված: Երազկոտ է, ոչ ռեալիստ, կարելի է նույնիսկ ասել, որ նա կյանքին շատ թեթև է նայում: Բայց դա, իհարկե, ունի իր անցանկալի հետևանքները. կարող է մարդ գլուխը կորցնել:
Մասնագիտական հետազտությունները պարզեցին, որ Թիլիլը մի քանի  հարցերի էլ դժկամորեն է պատասխանել` լրացնելով այն մարդկանց շարքը, որոնք չեն վստահում նման հարցաշարերով մարդկանց հոգեբանությունը պարզելու գործին, իսկ մի քանի պատասխաններ էլ կարող էին լինել ավելի անկեղծ: Դա իր գործն է, սակայն ընդհանուր իրավիճակը դրանից աղքատացել է: 
Ինչևէ, նա հումորի զգացումից զուրկ չէ և սիրում է ընկերների շրջանում կատակել, սակայն հեշտությամբ կարող է վիրավորվել կատակներից, որոնք անձնական բնույթ ունեն: Չի սիրում երկակի ստանդարտներ, ինչը խոսում է նրա ճշգրտության մասին: Լավ հատկություն է:
Թիլիլը հետաքրքրվում է ճշգրիտ գիտություններով, պրպտում է կյանքի ողջ ընթացքում` սպասելով իր ստեղծագրծական արշալույսին: Հետաքրքրվում է բանաստեղծություններով:
Թիլիլի համար գոյություն ունի մեկ ճշմարտություն, և այն պետք է լինի ոչ աղավաղված: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Հետաքրքիր կլիներ լսել հարցազրույցը անցածների կարծիքը՝ արդյո՞ք Մասնագետի գնահատականները ճիշտ են, կամ արդյո՞ք դուք համաձայն եք տրված բնորոշմանը, արդյո՞ք ձեզ տրված հարցերը դիպուկ են և այլն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

#39
Այո, կարելի է, իհարկե: Բայց դիպուկության վերբերյալ չեմ կարող երաշխավորել, որովհետև մենք` մասնագետներս, հարցի միջոցով ուրիշ հարց հալու և պատասխանի միջոցով ուրիշ պատասխան տեսնելու հատկություն ունենք: Կարող է առաջին հայացքից մասնակիցներին չառնչվող թվա հարցը: Կամ եզրակացություն-պատասխանը` <երկնքից իջած>` անիրական համարվի: Պատահական հարցեր էլ են լինում` պարզապես մթնոլորտը ցրելու համար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: