Main Menu

36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

TILIL

Իհարկե, շատ ուրախ կլինեմ

Barmen

#21
Առակներ գիտե՞ք-Այո
Բժշկի մոտ վերջին անգամ ե՞րբ եք եղել-չեմ հիշում
Գեղամա լեռներում ի՞նչ կանեիք-կնայեի երկնքին
Դիմակահանդեում ո՞ւմ կամ ինչի՞ կերպարով կամ դիմակով կներկայանայիք-Բարմենի
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի Ձեզ համար - Շեյքեր
Զգացմունքայի՞ն մարդ եք-այո
Էլեկտրականությամբ աշխատող մի սարքի անուն ասեք:-Հեռուստացույց
Ընտրություններին մասնակցո՞ւմ եք-այո
Թույլ կտա՞ք, որ Ձեզ  ասեն, որ Դուք այնքան էլ հետաքրքիր կամ հաճելի անձնավորություն չեք մի վայրում, թե՞ կզգաք դա ու շուտ կլքեք:- կզգամ ու շուտ կլքեմ
Ժրաջան ի՞նչն է լինում-մեղուն
Իսկապես բառին մի հոմանիշ ասեք-iիրականում
Լավագույն երգը....  /ինչպիսի՞ երգն է/- սիրո մասին
Խստագույնս չեք հանդուրժում /ո՞ւմ կամ ինչի՞  ներկայությունը/- անհամ մարդկանց
...  Ծանոթ, բարեկամ /Ո՞ր բառն է պակասում/. խնամի?
Կասկածամի՞տ մարդ եք-ոչ
Հուզառատ մարդկանց սիրո՞ւմ եք-նայած ում
Եվս մեկ հարց. Հայելին Ձեր ո?ր կերպարը թող ցույց տա:- բարմենային ու մեկ էլ, բերի հաշիվը  :)
Ձայնալարերի վարժություններ անո՞ւմ եք-ոչ
Ղարաբա՞ղ թե՞ Արցախ-երկուսն էլ
Ճապաղ բառն ինչ է նշանակում-տաղտկալի, դատարկ
Միասին բառի կիրառությունը ճի՞շտ է հետևյալ նախադասության մեջ. <Արտակն Արտեմի հետ միասին գնաց խանութ>- ոչ
Յունգան ի՞նչ պաշտոն է:-navi vra poqr pashton e, zbaxvum e spasarkumov
Նեղացկո՞տ մարդ եք:-մի քիչ
Շուտասելուկ /փորձեք կրկնել  3 անգամ/. <Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր><Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>
<Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>
<Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>
<Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>
<Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>
<Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>

Որքա՞ն կկազմեր Ձեր պահանջած ամսական աշխատավարձը, եթե Դուք աշխատեիք իրական բարում  կամ սրճարանում:- հիմա օրական 3500 dr
ՉԹՕ հապավումն ի՞նչ է նշանակում չհայտնաբերված թռչող օբյեկտ
Պիոներ եղե՞լ եք:- չեմ հասցրել
Ջրաշխարհում եղե՞լ եք:-ոչ
Ռաֆայելի արվեստին ծանո՞թ եք- ոչ
Սերը Ձեզ համար ինչպիսի՞ զգացմունք է- չգիտեմ, բայց էդ ժամանակ փողերդ միշտ չեն հերիքում
Վերջապես ի՞նչ է Ձեր իսկական անունը-Մասնագետ, դու գիտես, էլ չեմ ասի
Տունտունիկ խաղը մանուկ հասակում խաղացե՞լ եք:- լիքը
Րոպեն ի՞նչ է Ձեզ համար:ժամանակի կարևոր միավոր
Ցուրտ է այնտեղ, ուր ... /ավարտեք միտքը փիլիսոփայորեն ժպտացող մարդ չկա
Ուրախությա՞մբ եք մուծում հարկերն ու վարձերը:- այո
Փաստորեն աշխարհը... /ի՞նչ է/- դառն է
Քներակի բաբախումը հաճա՞խ եք զգում - մեկ-մեկ

և

Օդապարիկում եղե՞լ եք-ոչ
Ֆադեյ ... /ազգանունը/ իհարկե Սարգսյան

Masnaget

Quote from: arsensrk on September 24, 2008, 02:38:53 PM
Բարմենից հետո ես էլ եմ հերթագրվում, շատ հետաքրքիր կլինի տեսնել հոգեբանի կարծիքը

Հ.գ. կարծեմ նման մի հաղորդում էլ կար
Արսեն սարկավագ

Ազնվությունն ինչ է Ձեզ համար
Բուրատինո մուլտֆիլմի հերոսներին թվարկեք
Գուսանական երգեր սիրո՞ւմ եք
Դեսերտ բառի հայերենը
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի Ձեզ համար
Զզվե՞լ եք երբևէ մեկի պահվածքից  այս ֆորումում:
Էջմիածինն ի՞նչ է Ձեզ համար
Ընկույզով մուրաբա սիրո՞ւմ եք
Թեյասրահում հաճա՞խ եք լինում /Լուսամուտի/
Ժամանակը Ձեզ համար....
Իրականում ինչպիսի՞ մարդ եք Դուք
Լուսամուտ կայքը քանի՞ տարեկան է
Խելագար կամ....
Ծաղիկներ սիրո՞ւմ եք
Կփոխեի՞ք երկու այլ կայքի ֆորում Լուսամուտի կայքի մեկ ֆորումի հետ
Հետաքրքիր մի դեպք պատմեք:
Ձմեռը Աֆրիկայում ինչի՞ նման է
Ղուկասյանում եղե՞լ եք: Եթե այո` երբ, եթե ոչ` ինչո՞ւ
Ճիշտ կլինի՞, եթե մեկը Ձեզ փորձի համոզել, որ Դուք երբեմն սխալվում եք:
Միլիոնատե՞ր եք: Եթե այո` օգնեք ինձ  200 000 դրամով, եթե ոչ` ես Ձեզ կտամ մնացածը, եթե գտնեմ Ձեզ:
Յոգայով երբեևէ զբաղվե՞լ եք:
Նշանավոր մի մարդու անուն ասեք:
Շուտասելուկ /փորձեք կրկնել 3 անգամ/. <Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին` սարի ուսին>
Որոշե՞լ եք, թե ինչ եք անելու  վաղը:
Չսպասված հյուրեր հաճա՞խ եք ունենում:
Պարզապես ի՞նչ եք անում ինտերնետում
Ջո՞ւր, թե հյութ կխմեիք առավոտյան
Ռուսական մի ֆիլմի անուն ասեք:
Սասունցի Դավիթ էպոսից մի հատված անգիր ասացեք հիմա
Վարդան Պետրոսյանի ներկայացումներից ո՞ր մեկն է Ձեզ դուր գալիս
Տա՞նն եք հանգիստ զգում, թե՞ բնության գրկում: Ինչո՞ւ
Րաֆֆի սիրո՞ւմ եք կարդալ
Ցորենից ի՞նչ են ստանում
Ուրախությա՞մբ եք մուծում հարկերն ու վարձերը:
Փիլիսոփայական մի միտք ասեք, որի հետ համաձայն չեք
Քնած մարդն ի՞նչ հարցի չի կարող պատասխանել
Օրական կատարվող ո՞ր պարտականությունն եք մեծ ուրախությամբ անում
Ֆրունզիկ ... /ազգանունը/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

Ազնվությունն ինչ է Ձեզ համար - կարոտած երևույթ
Բուրատինո մուլտֆիլմի հերոսներին թվարկեք - Բուրատինո, Պապա Կառլո, Մալվինա, Պիեռօ,  8:), փորձում եմ հիշել...,    ճիշտն ասած այդ ֆիլմն այդքան էլ չէի սիրում
Գուսանական երգեր սիրո՞ւմ եք - երբեմն
Դեսերտ բառի հայերենը - աղանդեր
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի Ձեզ համար - մի հատ գոլ Հայաստանի ֆուտ. հավաքականի կատարմամբ
Զզվե՞լ եք երբևէ մեկի պահվածքից  այս ֆորումում - այս ֆորումում ոչ ...
Էջմիածինն ի՞նչ է Ձեզ համար - համայն հայության ամենանվիրական ուխտատեղին
Ընկույզով մուրաբա սիրո՞ւմ եք - երբ ուտում եմ` շատ
Թեյասրահում հաճա՞խ եք լինում /Լուսամուտի/ - դուք էլ գիտեք, որ ոչ
Ժամանակը Ձեզ համար .... ոտքերիս տակով հոսող գետ
Իրականում ինչպիսի՞ մարդ եք Դուք - մեծ քթով, երկու ականջներով և այլն
Լուսամուտ կայքը քանի՞ տարեկան է - երևի 5 կամ վեց, որ մի քիչ համբերեք, կնայեմ կասեմ
Խելագար կամ.... վերևում նշված բարի փերիի երազանքին հավատացող
Ծաղիկներ սիրո՞ւմ եք - սիրում եմ երբ աճում են, բայց մեկմեկ իրենց լավ չեն պահում, օր. մեր տանինները, շատ նազուկ են
Կփոխեի՞ք երկու այլ կայքի ֆորում Լուսամուտի կայքի մեկ ֆորումի հետ - այս հարցազրույցից հետո` ոչ /գովազդներում հանդես եկող ոչինչ չասող ժպիտով սմայլիկ/
Հետաքրքիր մի դեպք պատմեք - այս դեպքը դեռ չեմ մոռանում. մի օր մի տղա ինձ չիմանալովօգնեց այն գործում, որն ուղղված էր իրենց կազմակերպության դեմ, ես էլ ինձ շատ վատ զգացի
Ձմեռը Աֆրիկայում ինչի՞ նման է  2:) 2:), գիտեք ինչու եմ ծիծաղում... նորից բարի փերին միտքս ընկավ
Ղուկասյանում եղե՞լ եք: Եթե այո` երբ, եթե ոչ` ինչո՞ւ - եղել եմ երկու ամիս առաջ ու երբեք չեմ մոռանա այդ օրը, մի առանձին նյութի թեմայ է, չեմ խոստանում, բայց եթե կուզենաք կպատմեմ, Ղուկասյանն ինձ համար բացի քաղաքից նաև երևույթ է
Ճիշտ կլինի՞, եթե մեկը Ձեզ փորձի համոզել, որ Դուք երբեմն սխալվում եք - այո, շատ ճիշտ կլինի
Միլիոնատե՞ր եք: Եթե այո` օգնեք ինձ  200 000 դրամով, եթե ոչ` ես Ձեզ կտամ մնացածը, եթե գտնեմ Ձեզ - համեստությունս թույլ չի տալիս Ձեզանից գումար ուզեմ, բայց չեմ կարող խաբել. միլիոնատեր չեմ
Յոգայով երբեևէ զբաղվե՞լ եք - ոչ
Նշանավոր մի մարդու անուն ասեք - Հ. Թումանյան
Շուտասելուկ /փորձեք կրկնել 3 անգամ/. <Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին` սարի ուսին> - կրկնեցի
Որոշե՞լ եք, թե ինչ եք անելու  վաղը - այո, Մայր Աթռում աշակերտների եմ դիմավորելու
Չսպասված հյուրեր հաճա՞խ եք ունենում- ոչ այնքան, ռուսը ասում է, որ այդպիսի հյուրը թաթարից էլ վատթար է: Բայց ես ռուսի հետ համամիտ չեմ
Պարզապես ի՞նչ եք անում ինտերնետում - մի մասնագետ եմ փնտրում, որ ինձ հարցաքննի
Ջո՞ւր, թե հյութ կխմեիք առավոտյան - էս վերջերս կաթ եմ խմում, իսկ ձեր ասածից` ոչ մեկը
Ռուսական մի ֆիլմի անուն ասեք - էլեկտրոնիկի արկածները
Սասունցի Դավիթ էպոսից մի հատված անգիր ասացեք հիմա - Ով  40:), արթուն կենա, ով արթուն ... հետո չասեք Դավիթն եկավ ... 33:) 33:) 33:)
Վարդան Պետրոսյանի ներկայացումներից ո՞ր մեկն է Ձեզ դուր գալիս - Վերելքն եմ դիտել ու մյուսի անունը չեմ հիշում, շատ են դուր եկել
Տա՞նն եք հանգիստ զգում, թե՞ բնության գրկում: Ինչո՞ւ - կարծում եմ, որ բնության գրկում մարդ ավելի է մոտենում Աստծուն
Րաֆֆի սիրո՞ւմ եք կարդալ - կարդացել եմ ոչ սիրուց դրդված, այժմ չեմ կարդում
Ցորենից ի՞նչ են ստանում - այսօր չեմ նախաճաշել, հիշեցրիք  28:) 28:) 28:)
Ուրախությա՞մբ եք մուծում հարկերն ու վարձերը - տան վարձ, որն իմ աշխատավարձից էլ շատ է, տալուց շատ վատ միտք է գալիս գլուխս, որ էդ տանտերերը պիտի դժոխք գնան, կներեք, բարկացա ու շատ վատ բան ասի
Փիլիսոփայական մի միտք ասեք, որի հետ համաձայն չեք - դժվարանում եմ հիմա
Քնած մարդն ի՞նչ հարցի չի կարող պատասխանել - թե երբ է արթնանալու
Օրական կատարվող ո՞ր պարտականությունն եք մեծ ուրախությամբ անում - աշխատում եմ, որ սիրով անեմ այն, ինչ դեռ չի դարձել պարտականություն
Ֆրունզիկ ... - Մկրտչյան, իմ ամենասիրված դերասանը

Masnaget

Բարմենը շատ հավասարակշռված, լրջամիտ ու խելացի անձնավորություն է: Դատելով պատասխաններից` կարելի է եզրակացնել, որ նա ունի հասարակական ու ընտանեկան արժեքներ, որոնց հավատարիմ լինելն օգնում է նրան ազնիվ ու սառը դատելու, ուրիշներին անշահորեն ծառայելու որակներ զարգացնել: Դիմակահանդեսային հարցը օգնեց բացահայտել Բարմենի լուրջ վերաբերմունքը դեպի իր մասնագիտացումը: Վերաբերմունք, որ նաև հումորային է` թեթև: Այն, որ նա կարողանում է հեշտությամբ շփվել, խոսում է նրա տանելի բնավորության ու իդեալական զրուզակից ստանալու համար գործադրած ջանքերի մասին: Չէ՞ որ ոչ բոլորը կարող են իսկապես լսել դիմացինին և նրանից քաղել լավն ու այն հակադարձել ուրիշներին:
Բարմենն անկեղծ է, քանի որ նա պրովակացիոն հարցերին էլ անկեղծորեն պատասխանեց, ինչը խոսում է նաև նրա համարձակության մասին: Երազկոտ, զգացմունքային մարդ է, նաև` իրապաշտ: Նրբանկատ է ու խոսելիս երբեք դիմացինին չի վիրավորի:  Առհասարակ, մեր պացիենտը /ինչպես ասում են բժիշկները/ կենսասեր է: Միաժամանակ նա նախընտրում է հնարավորին քիչ միջամտել ուրիշների գործերին: Դա երևում է նաև նրա պատասխանների ինչ-որ միապաղաղությունից: Կամ պատասխանելիս էր մտազբաղ, կամ առհասարակ է այդպես: Կարող է դժգոհել աշխարհային գործերից, սակայն և չի խուսափի կառուցել, լավացնել աշխարհը` չնայած փոքր հնարավորությանը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Ասեմ, որ շատ հետաքրքիր թեմա է դառնում, հաճույքով ընթերցվող 18:) 39:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

#26
QuoteԱսեմ, որ շատ հետաքրքիր թեմա է դառնում, հաճույքով ընթերցվող

Շնորհակալ եմ

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև պատրաստ եղավ Արսեն սարկավագի բնութագիրը: Դժվար էր աշխատել այն պատասխանների հետ, որոնք չէին մտնում չափորոշիչների մեջ: Այնուամենայնիվ լուծումը գտնվեց:
Արսեն սարկավագը առաջին հայացքից թվաց կյանքից հեռու փիլիսոփա, բայց նույն պատասխանն այլ լույսի ներքո դիտարկելով` ստացվեց իրական պատկերը: Նա կարոտած հույսեր ունի մարդկային բարոյականության` այս աշխարհում վերակառուցվելու վերաբերյալ և սպասում է այդ <հայրենական և բարոյական արժեքների վերականգնմանը>: Նա կարողանում է խնդիրներ լուծել: 
Ասեմ, որ հավաքականի նկատմամբ այդ երազային մտածումը զուրկ չէ իրական հենքից, այդու եզրակացությունը կլինի այն, որ սարկավագը կարողանում է սեփական նկատառումը ներկայացնել ու պաշտպանել, ինչ էլ լինի:

Մասնագետիս շրջապատող մարդիկ հաճախ են ինձ ասում. <Դու կարողանում ես դժվար և բարդագույն խնդիրներ լուծել բավական վարժ, բայց կարկամում-կանգնում ես հասարակների առաջ>: Այս օրինակը ցանկանում եմ սարկավագի համար օգտագործել: Նա փակուղային և սխալ կառուցված հարցերին կարողացավ միակ ճիշտ պատասխանը տալ, ինչը վկայեց նրա` դժվար խնդիրները  շախմատային բարդ կոմբինացիաներով վճռելու էլեկտրոնային հատկությունների մասին, մի բան, որ վկայում է նրա, չեմ վախենում ասել, հանճարեղության մասին: Նա լուրջ հայտանիշներ ունի իրեն հանձնարարված կամ իր հանձնառած պարտականություններում առաջնոդի դեր ստանձնելու շահեկան հատկության: Նրա պատասխանները կամ հումորային են, կամ փիլիսոփայական, կամ անկեղծ-ռեալիստական: Օրինակ` վարձի մասին պատասխանը հեգնական ոճ ուներ և փաստում էր այն մասին, որ Արսեն սարկավագի պատասխաններն ավելի խոր արմատներ ունեն ոչ թե կամ ոչ միայն այն պատճառով, որ նա <գրքի մարդ> է, այլ կամ այլ նաև նրա համար, որ այդ <գրքի մարդը> սարկազմով է վերաբերվում իրական կյանքի իրական դժվարություններին` փորձելով հաշվի չառնել դրանք խոշոր առումով:   
Մի քիչ խելագար է, ինչպես ինքն իրեն բնութագրեց, անկեղծ ու շուտ կողմնորոշվող: Յոգայի մասին հարցի պատասխանը նա տվել է փոքր-ինչ զզվանքով: Ինքն իրեն համարում է ծույլ, մինչդեռ փորձելով անցնել <պատասխանից այն կողմ> (սա հաճախ են անում հոգեբանները)` Մասնագետս բացահայտեց, որ սարկավագի խոսքերն այլ բան են ասում: Շատ աշխատասեր է, և այդ հատկությունը նա, փաստորեն, տարօրինակորեն թաքցնում է:
Սարկավագը հաջողությամբ կարողանում է միակողմանի իրականությունը շուռ տալ, թեքել և ստանալ եռաչափ իրականություն, որը <մեդալի երկրորդ երեսը տեսնելու> լավ հատկություն է: Սա նշանակում է, որ նա կարողանում է դատավորի կեցվածք ընդունելով` դատել մարդկանց ու երևույթները ոչ այնպես, ինչպես իրեն տուժող կողմ համարող յուրաքանչյուր քաղաքացի է ներկայացնում, որ դատարան է դիմել, - այլ տեսնել իրականն ու կեղծը երկար կշռադատելուց հետո: Սա կարծեմ, հոգևորականի համար չափազանց կայուն և կարևոր հատկություն է: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հոգևորականներն են այդպես: Ու նորից` ժրաջան է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Մասնագետ ջան կարո?ղ եմ ես էլ հերթագրվել ու մասնակցել այս հարցազրույցին, կարծեմ Թիլիլից հետո պետք է լինեմ: Ասեմ, որ շատ հետաքրքրիր բնորոշումներ ես տվել Արսեն սարկավագին ու Բարմենին: Նմանատիպ հաղորդում կա, չէ? Հ1-ով, տանել չեմ կարողանում, բայց դու այնքան լավ ես ընտրում, թե ում ինչ հարց պետք է տաս, ավելին, բնութագրում ես մարդուն, որ ակամայից  ինձ մոտ էլ նման ցանկություն առաջացավ մասնակցել:

Masnaget

Quote from: Hasik on October 10, 2008, 11:14:51 AM
Մասնագետ ջան կարո?ղ եմ ես էլ հերթագրվել ու մասնակցել այս հարցազրույցին, կարծեմ Թիլիլից հետո պետք է լինեմ: Ասեմ, որ շատ հետաքրքրիր բնորոշումներ ես տվել Արսեն սարկավագին ու Բարմենին: Նմանատիպ հաղորդում կա, չէ? Հ1-ով, տանել չեմ կարողանում, բայց դու այնքան լավ ես ընտրում, թե ում ինչ հարց պետք է տաս, ավելին, բնութագրում ես մարդուն, որ ակամայից  ինձ մոտ էլ նման ցանկություն առաջացավ մասնակցել:
Այո, հերթական հարցազրույցը կլինի Թիլիլի, ապա Հասիկի հետ:
Իսկ Վահագը չի՞ ցանկանում.... Իսկ Չերրի՞ն...
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

Quote from: Masnaget on October 10, 2008, 05:30:59 PM
Quote from: Hasik on October 10, 2008, 11:14:51 AM
Մասնագետ ջան կարո?ղ եմ ես էլ հերթագրվել ու մասնակցել այս հարցազրույցին, կարծեմ Թիլիլից հետո պետք է լինեմ: Ասեմ, որ շատ հետաքրքրիր բնորոշումներ ես տվել Արսեն սարկավագին ու Բարմենին: Նմանատիպ հաղորդում կա, չէ? Հ1-ով, տանել չեմ կարողանում, բայց դու այնքան լավ ես ընտրում, թե ում ինչ հարց պետք է տաս, ավելին, բնութագրում ես մարդուն, որ ակամայից  ինձ մոտ էլ նման ցանկություն առաջացավ մասնակցել:
Այո, հերթական հարցազրույցը կլինի Թիլիլի, ապա Հասիկի հետ:
Իսկ Վահագը չի՞ ցանկանում.... Իսկ Չերրի՞ն...


ԷԷԷԷ փաստորեն Մասնագետը մոռացել է ինձ: Հետո ինչ որ հազվադեպ եմ Ձեզ այցելում?  Մասնագետ ջան, <<մի հատ էլ ինձ քընընի>> (Մենք ենք, մեր սարերը)