Հարցազրույց Մանեի հետ

Started by Maro, November 23, 2007, 05:36:12 PM

Previous topic - Next topic

Marie

#50
Սուրբ Հայրերը ուսուցանում են հրաժարվել սեփական կամքից, Եկեղեցու նկատմամբ բացարձակ հնազանդությունը պահելու համար - զգուշացնում են անհնազանդությունից, իբրև սատանայի կողմից թելադրված մեծագույն մեղքից:Եվ Եկեղեցու նկատմամբ անհնազանդությունից, իբրև Քրիստոսի ուրացման մեծագույն մեղքից՝ Սուրբ Հոգու դեմ կատարված մեծագույն ու աններելի մեղքից:

Ի վերջո՝ Կաթողիկոսի օրհնությա՞մբ եք շարժվում:

mane

Եթե ձեր խոսքը կապված է սատանայի թեմայի հետ, նախ ասեմ, որ դա արդեն վաղուց փակված թեմա է, իսկ ինչ վերաբերվում է օրհնություններին, սա մի հախուռն պայքար էր, ինչի մասին արդեն վերը նշվել է եւ չեմ ցանկանում նարից նույնը կրկնել:


mane

Ինչ վերաբերվում է, որ հայրերն են պայքարել հերձվածողների դեմ, ցավում եմ, որ մի ասածը ճիշտ չեք հասկացել, որովհտեւ ձեր հարցը այն էր, թե նմանօրինակ պայքարները սեր ավելացնում են, թե ոչ, ես էլ ցանկացա ասել, որ հոգեւոր կյանքում կան պարագաներ աղոթքը, ընթերցանությունը, սուրբ պատարագին եւ ժամերգություններին մասնակցելը եւ այլն, որոնք կարող են նպաստել սիրո աճին, իսկ կան պարագաներ, ինչպսիք են այդ ժողովները, որոնք պարտադրված բաներ են եւ այդ մասնակցությունը ինքան էլ որ կարեւորագույն բան է, տվյալ մասնակցի մեջ սիրո աճի նպաստող հանգամանք չէ: Դրանով ընդհամենը ուզում էի ասել, որ լավ կլիներ ընդհանրապես այդ համարակալման հետ կապված որեւէ հարց չծագեր եւ մենք զբաղվեինք զուտ ներքին հոգեւոր վիճակի վարելավման համար, բայց քանի որ սա հույժ անհանգստացնող հարց էր, մենք չէին կարող աչք փակել սրա վրա եւ բնական է, որ այդ պայքարի մեջ եղած տարբեր գործունեությունները սիրո աճի հետ անմիջական առնչություն ունենալ չեն կարող եւ այսպես, հուսով եմ հնարավորինս պարզ գրեցի ձեր նախկին հարցի պատասխանը:Այնպես որ, նորից եմ կրկնում, որ խոսքը այստեղ չի գնում հերձվածողների կամ աղանդավորների դեմ պայքարի մասին, դա ընդհամենը խորհրդանշական օրինակ էր: