Աշխարհականի դեր

Started by Mariam, May 29, 2005, 11:06:28 PM

Previous topic - Next topic

Mariam

Կցանկանայի իմանալ թե ի՞նչ ձևով աշխարհականին արտոնված է իր մասնակցությունը բերել ժամերգության: Ընդհանրապես նկատել եմ թե շարակնոցը ու ժամագիրքը վերապահված են քահանաներին ու սարկավագներին: Եկեղեցում աղոթելը աշխարհականի համար նշանակում է սրտով միանալ քահանաների ու սարկավագների աղոթքին: Դա դյուրին է երբ լավ իմանում ենք արտասանված խոսքերն ու նրանց իմաստն: ( Թեև մեզ էլ օգտակար կլիներ երբեմն օրհնաբանական աղոթքը բարձրացնել նաև ամբողջ սրտով  առ Աստված: Շատ կցանկանայի որ ժողովրդին սովորեցնեն մի քանի շարականներ, որոնք միաբերան երգվեն բոլոր զավակների կողմից, ժամերգության կամ պատարագի ատեն:) Բայց այս մասնակցությունն ավելի դժվար է երբ պատարագի կամ ժամերգության երգը հազվադեպ է երգվում, հատուկ տոների առիթով միայն: Անկարելի է հոգով միանալ հազիվ լսված ու չհասկացված խոսքերին: Եկեղեցում ինձ միակ արտոնված աղոթքն  ուղղափառների այն «սրտի» աղոթքն է, որին պարզ խոսքերն իջնում են սրտի մեջ ու մեզ միացնում Աստուծո հետ, և որ ամենուն հասանելի է: Ու եկեղեցին ինձ պարգևում է ամենաերջանիկ աղորթքի պահեր:
Աղջկանս, որ շատ նեղանում է երբ երգված շարականը մեր գրքի մեջ չունենք ու անհնարին է հետևել խոսքերին, սովորեցրել եմ նույնպես պասիվ չմնալ եկեղեցում ու աղոթքը սրտից չհեռացնել: Միթե՞ Հայ Առաքելական Եկեղեցին ցանկանում է որ ա'յս ձևով նրա զավակներն մասնակցեն քահանաների ու սարկավագների աղոթքին:
Շնորհապարտության զգացումս շատ մեծ է Մայր Եկեղեցու նկատմամբ, ումից ստանում եմ հոգևոր ամեն աջակցություն: Բայց կցանկանայի որ իր առաքելությունն կատարյալ լինի, ու գեղեցկությունը' գերազանց:

Abegha

#1
Նախ Շարակնոցը կամ Ժամագիրքը վերապահված չէ հոգևորականներին։Յուրաքանչյուր անհատ կարող է ձեռք բերեն և ժամերգությունների ժամանակ օգտագործել։Եկեղեցական արարողությունների ժամանակ յուրաքանչյուր հավատացյալ կարող է հետևել իր ժամագրքին և մեղմ ձայնով ձայնակցել կատարվող արարողությանը, բայց իր ձայնը չպետք է գերազանցի հոգևորականների ձայնին, ավելին, պետք է լինի այնքան մեղմ, որ չխանգարի իրեն շուրջ գտնվողների աղոթքին։Այս կարգը խիստ անհրաժեշտ է, քանի որ հաճախ հավատացյալները միմյանցից շատ տարբերվող ձայնեղանակներով են երգում՝ խախտելով ողջ արարողության ներդաշնակությունը։Ուստի որպեսզի 5 հոգին 15 երգ չերգեն, և եկեղեցում կարգ ու կանոն պահպանվի, ավելի լավ է, որ բոլորը հետևեն հոգևորականներին շատ ցածր ձայնով։
Շարականներ սովորելու համար դիմեք ձեր եկեղեցու հոգևորականներին։Կարծում են նրանք ուրախ կլինեն նման առաջարկի համար, մանավանդ որ Պատարագի դպրաց դասը ներկայացնում է հավատացյալների աղոթքի ձայնը, ուստի ավելի ճիշտ է, որ ժողովուրդն ինքը երգի դպրաց բաժինը։

Mariam

#2
Վկա եղա եկեղեցում կատարված խախտումներին, պատարագի ժամանակ, ու անձնապես որոշել եմ բացարձակ լռություն պահել: Ժամերգության ժամանակ կատարվող աղոթքին մասնակցում եմ «սրտի աղոթքով»: Ու նախընտրում եմ պատարագի ընթացքին դպիրների բաժնի ատեն լուռ հետևել քահանայի կողմից արտասանված «ծածուկ աղոթքներին», որոնք շատ ավելի դաստիարակում են մեր հավատն ու մեզ պատրաստում հաղորդվելու քան ամենեն սքանչելի շարականները:
Լուռ մնալով, հավատացյալները միասնական աղոթք են բարձրացնում առ Աստված:
Ձեր խորհուրդին հետևելու եմ սակայն իմ ծանոթ երիտասարդ աղջիկների համար, ովքեր ցանկանում են սովորել շարականներն ու հոգևոր երգերը:
Նուրբ խնդիր է որոշել մեր մասնակցելու ձևը ժամերգության կամ պատարագի: Քահանաներն ընտրել են ամենեն լավ ձայն ունեցող անձանց կորիզ մը, երաժշտական դպրոցն ավարտած երգի ուսուցիչներ կամ պետական երգչախումբի պատկանող երգչուհիներ: Ու նրանց ձայնը անգերազանցելի է: Ափսոսում եմ միայն հոգևոր երգ ու շարական սիրողների համար, ու հատկապես երեխաների համար: Ու անպայման այս փափագս ներկայացնելու եմ քահանաների. շարականների ու հագևոր երգերի ուսուցումն համայնքի փափագն է, ու այս երգերն սովորելով չի խանգարվելու եկեղեցում հաստատված կարգն ու կանոնը: Ավելի հեշտ է սրտով ու հոգով մասնակցել արդեն ծանոթ շարականին:
Երգչախումբ մը ստեղծելով, այս հոգևոր երգերը կը դառնային նաև համայնքի սեփականություն: Ու ժամերգություններն թող շարունակվեն երգվել միմիայն մի կորիզի կողմից: Բոլորս հասկանում ենք որ դա անհրաժեշտ է որպեսզի երբեք իրար չխանգարենք: Բավական է որ շաբաթը մի կամ երկու անգամ երիտասարդներն ու երեխաներն այս հոգևոր երգերով ուրախանան, նրանց հավատը ամրապնդվի մեր հոգևոր գանձերով ևհոգեպնդվեն: Հետո նրանք շատ խելացի են ու հարգում են եկեղեցու կարգը. պատարագի ատեն միշտ մեղմ ձայնով հետևում են այս կորիզին:

Abegha

Մարիամ, երանի Հայ Եկեղեցու զավակների մեջ շատերը քեզ նման նախանձախնդիր լինեին եկեղեցում կատարվող արարողությունների հարցում։
Կարծում եմ Երևանում կան որոշ եկեղեցիներ, որտեղ կարելի է բավականին լուրջ ներդաշնակություն նկատել նման հարցերի մեջ։