Recent posts

#81
աթեիստ գիտնականների հաջորդ պնդումներից մեկն այս թեմայի առնչությամբ այն է, որ դինոզավրեր ապրել են միլիոնավոր տարիներ աջառ, այնինչ Սուրբ Գիրքը վեց հազարամյակների մեջ է դնում ողջ պատմությունը արարչագործությունից ի վեր: Սակայն հենց այստեղ էլ աթեիստ գիտնականներին մեծ հիասթափություններ են սպասվում, քանի որ արդի գիտական որոշ տվյալների համաձայն երկրի տարիքը միլիոնավոր տարիներով ծերացնելու մեթոդները շատ խարխւուլ են եղել, և մեր երկիր մոլորակը շատուշատ ավելի երիտասարդ է
#82
բարև Էդգար, դինոզավրերի մասին Եկեղեցու դիրքորոշումը սահմանափակվում է այնքանով, ինչքանով  որ չի հակասում Սբ Գրքին, քանի որ Եկեղեցին իր բոլոր դիրքորոշումներում առաջնահերթորեն սնվում է Սբ. Գրքից: Հենց այստեղ ծագում է երկրորդ հարցը, թե ինչ է ասում հենց Սբ Գիրքը դինոզավրերի մասին. այո, արարչագործության հատվածում բառացի չկա դինոզավրերի մասին հիշատակում, սակայն անմիտ կլիներ  պատկերացնելը, որ Տիրոջ արարչագործության ողջ տեսականին պիտի թվարկեր Սուրբ Գիրքը: Եվ այսպես, ըստ հիմնական տեսակետի, դինոզավրերը Տիրոջ հրամանով պարզապես չեն մտել Նոյի տապան: Այս վարկածի օգտին են խոսում հենց գիտական պեղումները, որոնց տվյալներով դինոզավրերի ոսկորների կույտերի առկայությունը հենց ջրհեղեղի արդյունք կարող էին լինել: Փաստորեն ինչ է ստացվում, դինոզավրերի հետ կապված աթեիստ այն գիտնականների հավակնությունները՝ Սբ Գրքի հետ հակասություններ գտնել ու մերժել սուրբգրային պատումները, փշրվում են հենց գիտական փաստերով, որոնք ևս մեկ անգամ փաստում աստվածաշնչային ճշմարտությունները
#83
Բարև ձեզ ես ուզում եմ իմանալ եկեղեցին դինոզավորների հետ կապված ինչ դիրքորոշում ունի, երբ են եղել, ինչ է եղել նրանց հետ, մարդկանց հետ  են ապրել:Շնորհակալություն
#84
Ես նայեցի սկզբում նշված երկու ֆիլմերը:
Zeitgeist-ի մեջ շատ լուրջ հոգեբանական ազդեցություններ կիրառելու ձևեր են օգտագործված: Առաջին իսկ վայրկյանից տեսա-ձայնային հոգեբուժական մեթոդներ են կիրառվում մարդուն առանց որևէ բան ասելու շոկի մեջ գցելու: Ուղիղ հինգ րոպե, մի քիչ էլ ավել, ոչ մի բանի մասին չի խոսվում, այսինքն` տեղի է ունենում հոգեբանական ազդեցության կիրառման ամփոփում, որից հետո, քանի որ պատրաստ ես ամեն ինչ ընդունել,  միանգամից սարկաստիկ աթեիստական քարոզ է հնչում, առանց որևէ գիտական հիմնավորումների, քանի որ վստահ են, որ ֆիլմը դիտողն արդեն ազդեցության տակ է: Հետո արդեն փորձ է արվում գիտականակերպ մեկնաբանություններով, որոնք ևս լավ կիրառում են ազդեցությունների մեթոդները, հաստատվել սկզբնական քարոզում ասվածը: Հետաքրքիր է, որ նույն ոճը կիրառվում է տնտեսական ու քաղաքական հարցերի անդրադարձում:
Ընդ որում աթեիստական այդ քարոզը շատ նման է բողոքականների քարոզաոճին:
#85
Հարցազրույցներ / Re: FelisCatus-ի հետ
Last post by FelisCatus - April 17, 2011, 08:11:29 PM
Իրականում շատ պարզ է պատճառը: Felis Catus-ը ուղղակի կատվի կենսաբանական անվանումն է: Ընտրել եմ, որովետև այլ կայքերում էլ եմ այն օգտագործում որպես մուտքանուն: Իսկ եթե հետաքրքիր է, թե ինչու հենց կատու, ապա կասեմ. կատուն իմ սիրած կենդանին է :)
#86
Ես զարմացա, որ այս բաժնում եհովայականների մասին ոչինչ չկա գրված, բայց եթե ասելիքներ կան, գրեք:
#87
Ինչ-որ զուգադիպմամբ վերջին շրջանում մի փոքր առնչվել եմ յոգային, հատկապես այն կենտրոններին, որոնք առողջական խնդիրներ են փորձում լուծել:
Չցանկանալով մանրամասնել, միայն ասեմ` համոզվեցի, որ յոգան նախ փիլիսոփայություն է, հետո նոր առողջություն կամ բժշկություն, ուստի Հայաստանում յոգայի միջոցով զարգացող բժշկությունը խայծ է ու միջոց հասնելու յոգային` այդ փիլիսոփայությանը: Նրանք, ովքեր դեռ բժշկական փուլում են, միամիտ հավատացյալներ են, որոնք դեռ չեն հասել յոգայի «բարձրագույն փիլիսոփայությանը», բայց երևի նրանց կհասցնեն, եթե շարունակեն միամտորեն հետևել բժշկական վարժություններին:
Յոգան բացարձակապես հարիր չէ քրիստոնեական աշխարհընկալմանը, ավելին, այն հակասում է քրիստոնեական դոգմատիկ հիմքերին:
Միշտ հիշեք. յոգան նախ փիլիսոփայություն է:
#88
Այս ամենով հանդերձ, իհարկե համամիտ եմ Ձեր հետ այն բանում, որ հակակրոնական քարոզչությունն օրեցօր ահագնանում է, և ընդհակառակը՝ քրիստոնեական պասսիվությունն ու բացասական երևույթներն էլ մի տեսակ խթան են հանդիսանում այդ ամենին: Դրանում բոլորիս մեղքի բաժինն էլ կա: Սա արդեն մեկ այլ ծավալուն թեմա է գուցե... բայց պետք է նշել, որգիտության զարգացման հետ մեկտեղ ոչ թե միայն ծաղկում են էվոլուցիոն ու աթիստական գաղափարները, այլև շատ անգամ հենց գիտությունն է բացահայտում հենց մեր Տիրոջ գոյությունը և աստվածաշնչյան շատ ճշմարտություններ: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ տերն է շատ անգամներ հենց գիտության միջոցով Իրեն բացահայտում: Ներկայացնեմ մի շատ թարմ օրինակ.
վերջերս Հարբլ արբանյակի միջոցով նկարահանվել է մի հրաշալի տեսարան: Գալակտիկաներից մեկի ուսումնասիրության ժամանակ, որ կոչվում է Հորդանուտ, մի մեծ ու սքանչելի լույսի խթացում է հայտնաբերվել հենց գալակտիկայի կենտրոնում... ու երբ որ Հարբլն իր հսկա օբյեկտիվն ուղղել է դեպի լույսի կենտրոն, այնտեղ երևացել է հենց Ինքը՝ խաչյալ Տերը...
#89
Ողջույն, Խորրդային պետության օրինակով կարծեմ թե ոչ մայն հավատացյալները, այլև հենց աթեիստներից շատերը համոզվեցին, որ կատարյալ հասարակարգ ստեղծելու մարդկային ջանքերը փլուզվեցին ու կատարյալ ձախողման ենթարկվեցին: Իհարկե, թեկուզ աթեիստ, բայց լուրջ գիտնականներից շատերը, ես վստահ եմ, շատ լուրջ համոզում ունեն, որ ոչ միայն խորհրդային միության մոդելն, այլ յուրաքանչյուր նմանատիպ մոդել կատարյալ չի կարող լինել: Կարծում եմ, որ լուրջ գիտնականները նույնպես մեր՝ հավատացյալների հետ միասին այդ գաղափարները փուչ կհամարեն, եթե իհարկե օբյեկտիվ վերլուծություն կատարեն: Գուցե չեն հավատում Աստծո թագավորությանը, որն իհարկե միակ կատարյալն է, սակայն չեն էլ հավատա, որ իրենք իրենց մարդկային ու բազմազան ջանքերով կարող են երկիրը դրախտային խաղաղության հասցնել
#90
Վերջին մի քանի տարիների ընթացքում, 2007-ից սկսյալ, Լուսամուտի 254,440 այցելուների կողմից ավելի քան մեկ միլիոն (1,006,083) էջ է բացվել:
Առավել մանրամասն նայեք այստեղ: