Quote from: Tigran on August 31, 2009, 01:43:20 PMՀարգելի Տիգրան, հիշեցնեմ, որ մեղքի սկիզբը անհնազանդությունն էր, գլխաշորը գուցէ չնչին բան է բայց անհնազանդության սերմ է (կարծում եմ միտքս հասկանում ես), «... Ոչ բոլորն են որ ինձ Տեր Տեր են ասում, պիտի մտնեն Երկնքի Արքայություն ...» կարծում եմ սա էլ կհասկանաս: Վտանգավոր աղանդը նա է , որ Քրիստոսի անվան տակ է գործում, իսկ այդպիսի աղանդներ շատ կան՝ 22500 ից ավելի է(միայն քրիստոնեական):
Վահան ես շատ ցավում եմ, որ ձեր պատկերացմամբ նրանք ովքեր գլխաշոր չեն կրում ուրեմն աղանդ են։ եվ շատ զարմանալի է, որ մեջբերված խոսքերում ձեզ դուր եկավ ոչ թե այն, ոը նրանք Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ են դավանում, այլ այն վոր պատասխանողի պատկերացմամբ աղանդ չէ։ երբ հաջորդ անգամ որևէ մեկին աղանդ անվանելուց կլինեք, մի պահ մտածեք, որ այդ մարդը ամեն օր աղոթում է Աստծուն` դավանելով Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։ Հիսուսն ասեց._ «ինչ որ ձեզ անեն ինձ են անում» իսկ Հակոբոսը գրում է, որ ամեն խոսքի համար պատասխան ենք տալու Աստծուն։ իսկ եթե դրանից հետո այնուամենայնիվ կվորոշեք պիտակավորել որպես աղանդ...ընտրությունը ձերն է։
Quote from: jivan on July 24, 2009, 08:56:51 PM
Բարևներ բոլորին:
Ես կարծում եմ, որ ամեն ինչ այդքան բարդ չէ, ինչքան ներկայացվում է: Ինչ որ աշխատանք կատարելիս, կամ ինչ որ բան ստեղծելիս, մենք բացի ֆիզիկական ուժից ու մտքից նաև հոգի ենք ներդնում մեր ստեղծածի մեջ:Մենք դա Աստծուց ենք ժառանգել:Այո Աստվածային հոգին չունի սկիզբ ու վերջ, բայց մարդկային հոգին սկիզբ ունի` այն ծնվում է նրա հետ: Հոգին չի կարող բազմակի օգտագործման առարկա լինել:Ուրեմն իմ կարծիքով ծնվելու պահին Աստված հոգի է դնում մարդու մեջ, իսկ մահից հետո հոգին վերադառնում է իր ստեղծողի մոտ:Մարդուն բնորոշ է Աստծուն նմանվելու ցանկությունը` ցավոք մեզ համար ամեն ինչ էլ ունի և սկիզբ և վերջ...
Quote from: Samvel on December 16, 2008, 09:49:06 PMQuoteԻսկ դու ի՞նչ գիտես, որ Մաղաքիա մարգարեն հենց դա նկատի ուներ։
Եթե նա ասում է.Quote«Я пошлю к вам Илию-пророка пред наступлением дня Господня, -ես ուրիշ ինչ կարող եմ գիտենալ, եթե նա հենց դա է ասում: Մարդը կոնկրետ այդ մասին է ասում, միթե դա այդպես չէ? Ինձ թվում է, ամեն ինչ այնքան պարզ է այստեղ ասված, որ շատ մեծ ցանկություն է հարկավոր ուրիշ բան հասկանալու համար:
Quote from: Admin on August 24, 2007, 12:28:36 PM
Մեծագույն նվիրում ու սեր առ Աստված։
Թողնում եմ, որ կցված ֆայլը խոսի նրա մասին։
Հ.Գ.
Այս ֆայլը թարգմանվել է Հասմիկ Մուրադյանի կողմից։
Ուրախ եմ, որ ես էլ իմ լուման ունեցա հայերեն տարբերակի պատրաստման հարցում։