Recent posts

#51
Ես նույպես ուզում եմ պատմել մի պատմություն մեր` ՙարեգաՙ կամերային երգչախմբի սուրբծննդյան ուղևորությունից:
Ուրեմն գնացինք բարեհաջող հասանք, հունիսի 6-ի երեկոյան պիտի կայանար մեր համերգը, իսկ առավոտյան, մինչև
Պատարագի սկիզբը, կողքի գյուղի եկեղեցու քահանան մեզ մոտեցավ ու ղնդրեց, որ Պատարագ երգենք, մենք էլ մի քանի հոգով գնացինք երգելու:
Անասելի ցուրտ էր Եկեղեցում, ընդ որում, մեր կոշիկներն էլ ջուր էին քաշել ու սրսռում էինք ցրտից: Մի խասքով, լավ ու վատ երգեցինկ մի կերպ ու վերադարձանք, որ երեկոյան պիտի երգեինք: Դե էդ ցրտից հետո էլ ինչ ձայն պիտի մնար: Պիտի ջերմություն ունենայինք ու պարկեինք, բայց, արի ու տես, որ ոչ ոք չհիվանդացավ: Ավելին, շատ լավ երգեցինք համերգն ու վերադարձանք Երևան:
Դա ֆենոմեն էր, որ առղջ մնացինք:
Էսքան բան ;)
#52
ողջույն սիրելիներ, բավական երկար ընդմիջումից հետո փորձեմ լրացնել ջավախքյան պատմությունների իմ շարքը հերթական ուշագրավ մի դեպքի նկարագրությամբ...

Հայհոյանքի հետեւանքը
[/font]

Ախալքալաքցի տաքսու մի վարորդ հերթական անգամ ուղեւորներին տանում է Երեւան եւ հերթական անգամ Շիրակի մարզի մի մատուռի կամ ջավախքյան ընդունված տարբերակով «Սրբի» կողքով անցնելիս խաչակնքում է: Ուղեւորներից մեկը տեսնելով այդ՝ սկսում է ներկայացնել իր կարծիքն այն մասին, որ անիմաստ է այդ խաչակնքումը, չկա Աստված եւ այլն... վարորդի հակառակ պնդումներից հետո սա սկսում է թունդ հայհոյանքներ տեղալ Աստծո եւ մատուռի հասցեին... այդ ուղեւորությունը երկար տեղի չի ունենում. տեղի է ունենում ավտովթար, ինչի արդյունքում մահանում է հայհոյող անձը, իսկ մյուսներին ոչինչ չի պատահում: Ահա եւ սրբապղծության պատասխանը՝ ոմանց համար գուցե պատահականություն, ոմանց համար հավատքն ամրացնելու հերթական վկայություն:
                   Այս պատմությամբ նորից ուզում ենք հիշեցնել մեր սիրելի զավակներին ազգիս հայոց, որ իրենց բերանները չպղծեն հայհոյանքներով, թեկուզ եւ մարդկանց ու երեւույթների հասցեին, եւ խաչակնքման ու աղոթքի զորությամբ հեռու մնան այդ տարածված ու ամրագրված չարիքից
#53
Quote from: Samvel on November 26, 2009, 10:56:08 PM
Quoteեվ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնիլ ու անկե ետքը դատաստան

Հովհաննես; Գ; 3-9.
     Հիսուս պատասխանեց և ասաց նրան. "Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել": Նիկոդեմոսը Նրան ասաց."Ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. միթե կարելի է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել": Հիսուս պատասխան տվեց և ասաց."Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի,չի կարող Աստծո արքայությունը մտնել. որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը հոգի: Դու մի զարմացիր, որ քեզ ասացի - պետք է վերստին ծնվել. որովհետև քամին ուր ուզում է - փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում. նույնպես է և ամեն ոք, ով Հոգուց է ծնված":
     Տես, Քրիստոս ասում է, որ  "չգիտես, թե Հոգուց ծնվածը որտեղից է գալիս և ուր է գնում": Իսկ դու, Վահան ջան, գերադասում ես  ավելի կոնկրետացնել: Ձեր երկուսի առաջարկներից ես ընտրում եմ ոչ թե քո առաջարկը: Եվ գիտես, թե ինչու? Որովհետև ես շատ լավ գիտեմ, որ ես էլ, դու էլ, ինչպես նաև նմացած ողջ մարդկությունը, ոչ միայն մարմնի ծնունդ ենք, այլ նաև հոգու, այսինքն բոլորս էլ տեսնելու ենք Աստծո արքայությունը, քանի որ դա է մեր իսկական Տունը և վերջիվերջո բոլորս այնտեղ ենք վերադառնալու:




Գուցե և բոլորն են տեսնելու Աստծո արքայությունը , բայց ոչ բոլորն են մտնելու այնտեղ. « ...կանչվածները շատ են, բայց ընտրվածները՝ քիչ»,
«Ոչ թէ ամեն մարդ, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր » է ասում, երկնքի արքայություն կը մտնի»...
#54
Չէի ասի, թե զարմացած եմ:
#55
Հովարսի և Սամվելի որոշ գրառումներ ջնջվել են վիրավորական բնույթի լինելու պատճառով:
#56
Առ ի գիտություն / Գրանցում
Last post by Ղուկաս Վահան - July 08, 2011, 03:05:12 PM
Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ մեզ մոտ ավտոմատացված գրանցումն արգելափակված է և կատարում ենք գրանցում միայն անձնական էլ. նամակի հիման վրա:
Վերջին շրջանում շատ են ոչ ավտոմատացված սպամ գրանցումները, օրական մի քանի տասնյակ գրանցում: Այստեսակ գրանցումների մեծ մասը կատարվում է ձեռքով, սակայն նպատակը ոչ թե ֆորումի քննարկումներին մասնակցելն է, այլ գրանցման միջոցով իրենց պրոֆիլում կամ ինչ-որ տեղ գովազդային հղումներ թողնելն է, որը մեզ մոտ արգելված է:
Անհատների նման արարքները կանխելու նպատակով ստիպված ենք արգելափակել մասնակիցների գրանցումը, բայց ադմինիստրացիան կարող է ձեզ համար գրանցում կատարել, ուստի դուք կայքի հիմնական հատվածից, կապի բաժնից պետք է գրեք գրանցվելու Ձեր ցանկության մասին, որից հետք հետևեք մեր պատասխանին/նամակագրությանը:
#57
Բարեւ ձեզ՝ բոլորիդ, թեման բացելու խնդրանքներից մեկն էլ իմն է, շնորհակալություն:
Ծանոթանալով թեմային, նկատեցի որ կան շատ չհիմնավորված փաստեր, բայց ես դրանց մասին առայժմ չեմ խոսի, կհայտնեմ իմ կարծիքը ԵԵ-ի վերաբերյալ: 1985-93թթ ես եղել եմ ԵԵ-ի անդամ: Նրա շնորհիվ ես ծանոթացա ՀԱԵ-ին, նրա դավանանքին և վարդապետությանը, ԵԵ-ն էր որ իմ մեջ սերմսնեց սեր դեպի ՀԱԵ-ն: Մեր անդամներից շատերը այսօր ծառայում են ՀԱԵ-ին, կան շատ քահանաներ և սարկավագներ: Սա առաջին, երկրորդ՝ ամեն մի կազմակերպություն որ իրեն համարում է եկեղեցի, ունի իր կարգերը և ձևերը(մկրտություն, հաղորդություն և այլն), ԵԵ երբեք իրեն չի հայտարարել ''եկեղեցի'', հետևաբար և չի կատարում ոչ մկրտություն , ոչ հաղուդություն և ոչ էլ մի խորհուրդ է կատարում: Հիշում եմ , որ սովետների ժանամակ ԵԵ-ին սրիպում էին որ նա գրանցվի որպես մի եկեղեցի, բայց եղբայրակցությունը միշտ հրաժարվում էր, պատասխանելով որ իրենք ՀԱԵ-ի անդամ են, իրենց եկեղեցին ՀԱԵ-ն է: Միակ բանը որ անում են դա հավաքական աղոթքներն է և Սուրբ Գրքի ընթերցումներն է: Եթե չեմ սխալվում 1988թ անձամբ Ինքը՝Կաթողիկոսը եկավ եղբայրակցություն և օրհնեց Իր հոտը ասելով թե «...Դուք եք մեր եկեղեցու իսկական զավակները...», այդ օրը ես ներկա էի, մեծ ուրախություն էր մեր համար, մի այլ զարթոնք ապրեց ԵԵ-ն:
Առայժմ այսքանը, ես շատ եմ ուզում ձեր փաստերը ներկայացնեք հիմնավորված և ճիշտը, դա ինձ համար էլ է կարեւոր:
Շնորհակալություն:
#58
Quote from: Samvel on September 20, 2009, 11:44:32 AM
Շատ շնորհակալ եմ քաջալերման համար, Տեր Տաթև: Մի փոքր հավաքեմ "խառնաշփոթ մտքերս" - ու, հուսով եմ, մի հետաքրքիր զրույց կսկսենք, մի ուրիշ տեղ:
Իսկ հիմա, այստեղ, այնուամենայնիվ կուզենայի լսել կոնկրետ Ձեր կարծիքը Վահանի մտքի վերաբերյալ.
Արդյոք քրիստոնեաները մերժված են աշխարհի կողմից? Եվ արդյոք նեղ է քրիստոնեայի ճանապարհը?

Ես չգիտեմ, թե քրիստոնյա ասելով ինչ ես հասկանում դու՝ Սամվել , բայց իրոք քրիստոնյան և մերժված է աշխարհի կողմից, և նրա ճանապարհները նեղ են , այնպես որ դու՝ հարգելիս, ինչ որ բան շփոթել ես : Հինմավորիր քո մտքինը, և ես քեզ կբացատրեմ իմը, եթե չես հասկացել:
#59
Որոշ մասնակիցների խնդրանքով թեման վերաբացել ենք:
#60
Աղանդավորները կամ Եկեղեցուց հեռացածները, անգամ նրանք, ովքեր իրենց Եկեղեցուն մոտ են համարում, բայց մոտ չեն, երբեմն-երբեմն փորձում են աշխարհի վերջը կանխատեսել: Զգույշ մնացեք նրանցից:
Քրիստոս ասում է, որ ոչ ոք չգիտե աշխարհի վախճանի օրը և մի պարզ օրինակ բերում` գողի` տուն մտնելու օրինակը: