Recent posts

#41
Բարի փայտահատը

Ժուկով-ժամանակով մի բարի փայտահատ է ապրում մի փոքրիկ քաղաքում: Մի որ այս փայտահատն անտառում իր կնոջ ցախ հավաքելիս է լինում ու դարսում իր փոքրիկ փոխադրամիջոց մոտոցիկլի մեջ եւ հանկարծ նկատում է որ իրենցից ոչ քիչ հեռու մի ծեր կին նույնպես ցախ է հավաքում: Փայտահատը մտածում է օգնել այս կնոջն ու ցախը տեղափոխել այս կնոջ տուն: Միասին տանում են այն գյուղ, որտեղ ապրում է այս տատը, եւ դատարկելու ժամանակ փայտահատը մտածում է, որ իր հավաքած բաժինն էլ դատարկի տատիկի տանը, Աստված ողորմած է, ինքը նորից կհավաքի, ժահել է, ուժը դեռ տեղն է: Այդ օրն առանց ցախ վերադառնում է տուն, բայց ահա զանգում է այդ քաղաքի կառավարիչը ու ասում, որ վաղը եթե քաղաքի ոչ պիտանի ծառերը կտրես, քեզ այդ կտրված ծառերից կտանք այնքան բաժին, որքան կկարողանաս տանել տուն: Սա իհարկե մեծ ուրախություն էր փայտահատի համար, քանի որ նա այսպիսով փայտի հսկայական բաժին ունեցավ իր տան համար: Այս իրողությունը փայտահատն անկալեց որպես Աստծո պարգեւ իր արած փոքրիկ բարության դիմաց...

Հ.գ. իհարկե սա հեքիաթ չէր, սիրելի ընթերցողներ, այդ փայտահատի հետ հենց այսօր ծանոթացա Եկեղեցում եւ իմացա այդ փոքրիկ պատմության մասին
#42
Շնորհավոր / Re: ԱԴՄԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐ
Last post by Ղուկաս Վահան - November 11, 2011, 10:04:24 PM
Շատ շնորհակալ եմ Մասնագետ ջան:

Ես այս երեք օրը ինտերնետից հեռու էի, խնդրում եմ ներող լինել:
#43
Շնորհավոր / Re: ԱԴՄԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐ
Last post by Masnaget - November 09, 2011, 10:40:27 PM
Ըհմ-ըհմ...
Ի սրտե և բոլոր լուսամուտցիների անունից շնորհավորում եմ մեր Ադմինի ծննդյան տարեդարձը՝ ցանկանալով ամենայն լավն ու բարին:
Թող Աստուծո Աջը միշտ պահապան լինի Ձեզ, սիրելի Ադմին:
Նոր բանաստեղծություն ունեմ այս առթիվ.

Հավաքվենք շուտով մեր Լուսամուտում, 21:)
Տոնենք ծնունդը մեր լավ Ադմինի. 19:)
Ուրախ, կենսախինդ կատակներ անենք, 37:)
Ու ցանկանք նրան պարգևներ բարի: 24:)

#44
Հասարակություն / Re: Հայկական սարսափ
Last post by mane - October 25, 2011, 09:03:06 PM
Այս ամենի հիմնական պատճառը անհավատությունն է, Աստծուց հեռանալը, ոչ ճիշտ քարոզչությունը, մարդկանց մեջ Աստծո երկյուղի բացակայությունը: Եկեղեցու հովիվները պիտի իրենց անձով օրինակ լինեն մարդկանց, այլ ոչ թե գայթակղության պատճառ: Ինչպես կարող են քարոզել ծխելու դեմ, եթե եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից շատերն են ծխում: Չե որ միայն սեփական անձով օրինակ ծառայելու դեպքում է քարոզչությունը տեղ հասնում:
Ցավոք, շատ ենք հեռացել հայրերից: Այս ամենի դեմն առնել կլինի միայն այն դեպքում, երբ շտկվեն եկեղեցու ներքին թերությունները:
#45

Վերջերս հերթական անգամ գտնվում էի հայ-վրացական սահմանի անցակետի մոտ և նկատեցի, որ հայկական կողմից սահմանին են մոտեցել մոտ տաս մարդատար ավտոբուսներ, որոնց դիմային ապակու գրությունը հուշում էր ուղևորության ուղղությունը դեպի Ստամբուլ: Մինչ պիտի տեղի ունենար սահմանային քաշքշուքների գործընթացը, ավտոբուսների ուղևորների համար ժամանակահատվածը մի քիչ օդափոխվելու ու դադար առնելու համար շատ հարմար էր, բայց... մեր աչքերի առջև բացվեց դադար առնելու ոչ սովորական մի տեսարան: Տեսարանն այնքան գռեհիկ էր, որ նույնիսկ կասկած առաջացրեց, թե մասնակիցները կարող են օտարերկրյա տուրիստական խումբ ներկայացնել: Նրանց հայ լինելու մասին անգամ չէի էլ ուզում պատկերացնել: Բայց արի ու տես, որ մեքենայի ապակին իջեցնելուց հետո իմ ականջին հասան աղավաղված հայերենի հնչյուններ... հիասթափությունս, ափսոսանքս, զզվանքս ու այլ բացասական զգացմունքներիս միախառնումն ավելի ներազդեց վրաս, քան կարող էր պատահել, եթե մի հոլիվուդյան սարսափ ֆիլմ դիտեի: Ցավոք սրտի ֆիլմը վավերագրական էր, իսկ հեղինակներն ու դերասանները հայեր, ավելի ճիշտ՝ աղավաղված հայերենով խոսող մարդիկ:
Վերջապես ներկայացնեմ բուն տեսարանը կամ էլ մեր սարսափ վավերագրականի սյուժեն. օդափոխվողների մոտ ութսուն տոկոսը կանայք ու երիտասարդ աղջիկներ էին, որոնց գրեթե յուրաքանչյուրի ձեռքին առկա էր օդափոխման զզվելի միջոց ծխախոտը... քիչ անց գործի դրվեց լիցքաթափման մյուս միջոցը՝ գարեջուրն ու սպիրտային այլ խմիչքներ... այս ամենն ուղեկցվեց վրաց սահմանապահների հետ նրանցից մի քանիսի լկտի ու քաղքենի պահվածքը սահմանային ստուգումների հետ կապված, ինչն ի դեպ կատարվում էր շատ քաղաքակիրթ ու պատշաճ մակարդակով: Այսպիսի հավաքածուի տասնյակ ավտոբուսներ ուղևորվում են Թուրքիա՝ այնտեղ էլ հայերեն խոսելու տխուր փաստի առկայությամբ: Այս ֆիլմի հանգուցալուծումը Ստամբուլում երևի մոտավոր պարզ է բոլորիս համար...
Սույն ողբերգության մեղքի բաժինը կրում ենք բոլորս, ամենքս ուրույն մասնաբաժնով...
...երանի նրանք չխոսէին հայերեն
#46
Եթե անկեղծորեն քննվում է սրբադասման ենթակա մարդու կյանքը և  նրա բոլոր տվյալները համապատասխանում են սրբադասման համար, որն է` նախ պատմության կամ կենդանի մարդկանց կողմից նրա առանձնահատուկ բարեպաշտությամբ կենցաղավարելը կամ նահատակվելը հանուն Քրիստոսի և ապա մահվանից հետո նրա գերեզմանի վրա կամ նրա բարեխոսությամբ տեղի ունեցած հրաշագործությունները, ապա Եկեղեցին նրան կարգում է սրբերի դասին: Դա իհարկե չի նշանակում, որ  եթե չլիներ այդ սրբադասումը, ապա նա երկնքում սրբերի դասում չի կարող լինել, այլ նա դառնում է Աստծո մոտ բարեխոս մեր մեղքերի համար, որին կարելի է խնդրել նաև միջնորդության համար:
Ճիշտ է պատմության ընթացքում տարբեր եկեղեցիներում եղել են սրբադասման կարգեր, որոնք հիմնվել են համեմատաբար ավելի մակերեսային քննության վրա և որոշ ժամանակ անց նորից դուրս են բերել սրբերի կարգից: Այդ պատճառով էլ միգուցե մեր եկեղեցին շատ ավելի զգուշավոր է այդ հարցում և 17-րդ դ. հետո սրբադասում չի եղել: Սակայն այլ է ինչ-ինչ պատճառներով սխալվել, և այլ` նախօրոք իմանալով, որ դա սխալ է` գնալ այդ քայլին, այսինքն` զուտ քաղաքական դրդապատճառներով օգտագործել հոգևոր դաշտը: Իզուր չի ասվել. <Վայ նրանց, որոնք հոգևոր բաներ են խոսում նյութական կամ այլ բարիքների ակնկալումով>:
#47
Սկզբնական շրջանում ԵԵ կարևոր դեր խաղաց ժողովրդին հավատքի բերելու գործում: Այն ժամանակ ամենուր անաստվածություն էր քարոզվում, մարդիկ գաղափար չունեին Աստծո, Եկեղեցու մասին, այդ պատճառով էլ ԵԵ դերը մեծ նշանակություն ունեցավ շատերի կյանքում: Սակայն հետագայում Աստծո շնորհը հեռացավ և ԵԵ սկսեց իշխել անձի պաշտամունքը հանձինս նրա ղեկավարի ու իր կնոջ: Այդ պատճառով հավատացյալների մեծ մասը գայթակղվեց ու հեռացավ ԵԵ-ից:
Երբ նրանց միջից քահանաներ դուրս եկան, նրանք էլ պիտի ստանձնեին ԵԵ ժողովրդի քարոզչության գործը: Միգուցե դրանով հնարավոր լիներ պահել Աստծո շնորհն ու օրհնությունը:
Բացի այդ ԵԵ մեծ տեղ էր տալիս բողոքական գրականությանը ու բողոքական քարոզիչներին, ժամանակ առ ժամանակ գալիս էին նրանք ու իրենց տարօրինակ ոգով քարոզները կարդում, որոնք օտար էին մեր Առաքելական Եկեղեցուն: ԵԵ- ավագների համար օտար էր հայրերի գրքերը: Այնինչ նրանք, եթե իրենց համարում էին Հայ Առաքելական Եկեղեցու անդամ, պետք է իսպառ մերժեին բողոքական ոգով գրված ամեն տեսակի գրականություն և առաջնորդվեին մեր հայրերի թողած ժառանգությամբ:
#48
Շնորհավոր / ՀՀ անկախության 20 ամյակը
Last post by Masnaget - September 22, 2011, 12:22:53 AM
Ի սրտե շնորհավորում եմ ՀՀ անկախության 20 ամյակը՝ լուսամուտցիներին ցանկանալով ամենայն լավն ու բարին:
Իսկ ՀՀ Զինված ուժերում ծառայող հոգևորականներին ցանկանում եմ կամքի և հոգևոր կոչման տոկունություն:
Թող Հայաստանի Հանրապետությունը միշտ ձգտի լավագույնին, իսկ նրա քաղաքացիները լավատես ու երջանիկ ապրեն:
39:) 39:) 39:)
21:) 21:) 21:)
#49
Quote from: mane on September 02, 2011, 07:05:24 PM

Այսօր մեր եկեղեցին նույնիսկ չունի սրբադասման կարգ: 16-րդ դ. սկսած ոչ ոք չի սրբադասվել,
Ի՞նչ պետք է ակնկալենք սրբադասումից հետո հարգարժան Մանե։Սրբադասված հոգին պետք է բարձրանա մարդկա՞նց աջքին. թէ՞ Աստծո։
#50
Այսօր մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջադրել է Մեծ Եղեռնի զոհերի սրբազման հարցը: Սա իսկապես լուրջ քննարկման հարց է, քանզի դա կարող է լինել կամ աստվածահաճո գործ կամ քաղաքականություն: Համոզված ենք, որ կոտորածի ընթացքում բազմաթիվ հայորդիներ պահել են իրենց հավատքը եւ նահատակվել հանուն Քրիստոսի: Բայց պետք է ետ դառնալ եւ նայել մեր բազմադարյան պատմությանը: Երբ պատմիչների մոտ հանդիպում ենք Հայոց երկրի վրա եկած բնական արհավիրքների եւ կոտորածների նկարագրությանը, տեսնում ենք, որ մեր եկեղեցու հայրերը անկեղծորեն դա համարում էին մարդկանց մեղքերի համար եկած պատիժ եւ բոլորին ապաշխարություն քարոզելով ջանում էին շտկվել եւ այդժամ նորից Աստծո օրհնությունը ծագում էր Հայոց աշխարհի վրա: Հիշենք Արիստակես Լաստիվերցու պատմության մեջ Արծնի կոտորածի մասին: Ինչպես ասում է պատմիչը, Արծնը նման էր Աստծո դրախտին, որովհետեւ ամեն ինչում օրհնված էր Աստծո կողմից, քանզի ամբողջ ժողովուրդը բարեպաշտ էր եւ երկյուղած եւ երբեք չէին բացակայում Սուրբ Պատարագից եւ եկեղեցու այլ ժամակարգերից, ապրում էին ճշմարիտ բարեպաշտությամբ եւ ողորմածությամբ: Սակայն, ըստ պատմիչի, երբ եկեղեցի ներթափանցեցին չար խորհուրդներով տարված հոգեւորականներ, Արծնում կամաց-կամաց սկսեց գլուխ բարձրացնել կաշառակերությունը, գողությունը, ագահությունը, անառակությունը եւ այլն: Մարդիկ հեռացան Աստծուց, Աստված էլ հեռացավ նրանցից եւ մի օրվա մեջ թշնամիները հանկարծ հարձակվելով Արծնի վրա, բոլորին սրի քաշեցին, իսկ եպիսկոպոսի ամբարներից սայլերով բազմաթիվ հարստություններ հանեցին: Պատմիչը սրանով հստակ ցույց է տալիս, որ այս սուրբ քաղաքը վերածվել էր պիղծ քաղաքի, ինչի համար էլ եղավ այս կոտորածը: Մարդիկ ինքնակամորեն դուրս եկան Աստծո  աջի պաշտպանությունից եւ մտան սատանայական ոլորտ՝ գայթակղվելով դիվային խաբկանքներից, ինչի ծանր հետեւանքը, Սոդոմ-Գոմորի պես իրենց վրա կրեցին: Ինչ կլիներ, եթե մի 50 տարի անց, մարդիկ մոռացության մատնելով  կոտորածի հիմնական պատճառը, որոշեին սրբացնել այս պղծության պատճառով կոտորածի ենթարկված մարդկանց: Կամ հիշենք Անիի կոտորածը: իսկ Ղազար Ջահկեցի կաթողիկոսը իր <Դրախտ ցանկալի> գրքում մանրամասն նկարագրում է Անի քաղաքի կոտորածից առաջ եղող վիճակը, թե ինչպես նրանք սուրբ Հովհաննես Պլուզ վարդապետին ծեծելով դուրս վտարեցին Անի քաղաքից, քանզի նա ամեն կերպ ջանում էր խելքի բերել պղծության մեջ խրված այդ ժողովրդին եւ ինչպես սուրբ վարդապետը բարձրանալով մոտակա բլուրը  դիմում է Աստծուն՝ ասելով. <Տեր, ես էլ չեմ աղոթում այս քաղաքի համար> եւ այդ ժամ լինում է Անիի մեծ երկրաշարժը եւ այդ երկրաշարժից դեռ ուշքի չեկած վրա են տալիս թշնամիները եւ կոտորում մնացածին, մի հատվածն էլ փախչում եւ դառնում են գաղթականներ:
16-17 դդ. պատմիչ Սիմոն Լեհացին Ղրիմի ափամերձ շրջաններում հանդիպելով Անիից փախաց եւ այնտեղ բնակություն հաստատած ժառանգներին, իր գրքի մեջ հորդորում է, որ այդ Ղրիմի հայերին չար աչքով չնայեն որպես Սոդոմ-Գոմորի ժողովրդի, այլ այնպես, ինչպես Սոդոմից փրկված Ղովտին: Լաստիվերցին Կարս քաղաքի կոտորածը հետեւյալ ձեւ է վերնագրում. <Թե ինչպես չարաչար պատժվեց այն հղփացած քաղաքը, որ Կարս է կոչվում>
Կարելի է մեր պատմությունից նման բազմաթիվ օրինակներ բերել, սակայն այսքանն էլ կարծում եմ բավական է, որպեսզի մենք կարողանանք տարբեր տեսանկյուններից նայել եւ քննարկել Մեծ Եղեռնի զոհերի սրբացման հարցը  եւ համեմատական անցկացնենք Արծնի, Անիի եւ Արեւմտյան Հայաստանի կոտորածների միջեւ: Կարծում եմ՝ պետք է ճշմարտության աչքերին ուղիղ նայել եւ հիշել, որ երկնքում կա Աստված եւ Նրանից է կախված թե ազգի օրհնությունը եւ թե անկումը: Ուզում եմ ասել, եթե Աստված չօրհնի, միեւնույնն է, ինչքան էլ պայքարենք, չենք հասնի մեր բաղձալի նպատակին, որ մեր հողերը եւ սրբությունները վերադարձվեն մեզ: Իսկ քաղաքական նկատառումներով սրբացնել կոտորածի ենթարկված մեր հայրենակիցներին, դա կարող է լինել նույնը, որ ինչ-որ նպատակներով ժամանակին սրբացնեին Արծնի կամ Անիի կոտորածներից ընկած այդ մարդկանց:
Չմոռանանք, որ Մեծ Եղեռնից առաջ արդեն իսկ մեծ հոգեւոր անկում էր ապրում հայ հոգեւոր կյանքը: Բազմաթիվ եկեղեցիներ եւ վանքեր դատարկվել էին հոգեւորականներից եւ վանականներից, եկեղեցիներին կից մատենադարանները դատարկել էին Սուրբ Գրքերից եւ դարձրել գինու ամբարներ: Ղարաբաղյան շարժման ժամանակ ելույթ ունեցող հարյուրամյա Պողոս վարդապետը պատմում էր, որ եղեռնից առաջ իր հայրը քահանա էր եւ պատարագի ժամանակ նա ծառայում էր իր հոր հետ եւ վկայում, որ եկեղեցին ամբողջովին դատարկ էր հավատացյալներից: «Քրիստոնյա Հայաստան» թերթում տպագրվեց մի հոդված մի քահանայի մասին, որը ծնված լինելով Ղարսում, որոշում է գալ Էջմիածին եւ ընդունվել ճեմարան եւ իր հուշերում գրում է, թե «Ես վերջապես դուրս եկա այդ պիղծ եւ անօրեն քաղաքից՝ Վանից»: Հիշենք նաեւ, թե Արեւմտյան Հայաստանում ինչպիսի բարքեր էր տիրում ժողովրդի մեջ: Դրա վառ ապացույցներից է «Կտոր մը երկինք» ֆիլմը: Մարդիկ հայերենը մոռացած քաղքենիորեն խոսում էին ֆրանսերեն, բազմաթիվ գրողներ իրենց աշխատություններում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ծաղրում էին եկեղեցուն եւ եկեղեցականներին: Շատերը դարձել էին մասոնական լոժաների անդամներ, ինչպես Գրիգոր Զոհրաբը եւ այլոք:
Ինչու ենք այս շեշտում: Մենք իհարկե, անկախ ամեն ինչից, պարտավոր ենք նրանց համար խնդրել մեղքերի թողություն եւ հոգու հանգստություն, բայց անխտիր սրբացնել նրանց, նշանակում է մոմ վառել Գրիգոր  Զոհրաբի նկարի առջեւ եւ խնդրել նրա բարեխոսությունը  Աստծո առջեւ մեր մեղքերի համար, ինչը, բնականաբար, անհեթեթ, անտրամաբանական եւ ծաղրելի արարք կլինի: Նորից ենք ասում, որ կան բազմաթիվ վկայություններ, որ շատ բարեպաշտ անձինք Մեծ Եղեռնի ժամանակ իսկապես արժանացել են նահատակության պսակին, բայց այս բանն ընդհանրացնել եւ թացն ու չորը խառնել իրար, դա աստվածամերժ արարք կլինի:
Այսօր մեր եկեղեցին նույնիսկ չունի սրբադասման կարգ: 16-րդ դ. սկսած ոչ ոք չի սրբադասվել, այնինչ, քիչ չեն եղել նրանք, ովքեր արժանի են եղել այդ պատվին, որի վառ օրինակներից է 17—րդ դ. մեր հրաշագործ հայրապետ Փիլիպոս կաթողիկոսը: Նախ ժողովրդի եւ պատմության կողմից պետք է այդ անձնավորությունը վկայված լինի սրբակենցաղ կյանքով եւ նրա մահվանից հետո էլ նրա գերեզմանի վրա պետք է հրաշագործություններ լինի: Ըստ Առաքել Դավրիժեցու, այս ամենն ավելիով երեւաց հենց Փիլիպոս սքանչելագործ կաթողիկոսի վրա, սակայն մինչ օրս նա չի դասվել սրբերի դասում եւ ոչ ոք այս հարցը չի քննարկում: Իսկ այս, շատ կասկածելի պարագայում մեծ քննարկումներ են գնում, ինչը եւս մեկ անգամ բերում է այն համոզման, որ սա անում են՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից: Մենք այսօր պարտավոր ենք մեղա գալ մեր եւ մեր նախնիների գործած մեղքերի համար, որ Աստծո ողորմության դռները բացվի Հայոց աշխարհի համար: Սա է միակ ելքը, այլ ոչ թե Արեւմուտքին հաճոյանալու աստվածամերժ ջանքերը: