Պայծառատեսություն և Բնության անոմալ երևո

Started by Karen, August 16, 2007, 02:13:08 PM

Previous topic - Next topic

Karen

ճիշտն ասած չիմացա թեման որտեղ բացեմ, դրա համար ստեղ բացեցի, երևի ամենահարմար տեղնա.
ուզում եմ իմանամ ինչպես եք վերաբերվում Պայծառատեսությանը, բնության անոմալ երևույթներին, ասենք Բերմուդյան եռանկյունի.
լուրջեք վերաբերվում արդյոք Նոստրադամուսին, Վանգաին, Քեյսիին, այլմոլորակայիններկին գոյությանը, երազներին հավատում էք արդյոք թե ոչ.
մի քիչ Քրիստոնեության հետ կապ չունեցող բաներ եմ գրում.
բայց հետաքրքիր կլներ իմանալ ձեր կարծիքը. 13:)

akunq

սիրով ասեմ իմ կարծիքը.Կարեն ջան։
այլմոյորակայիններ չկան՜
վանգան ու նոստրադամուսն ել սատանայի խոնարհ ծառաներն էին։

VAHAG

Quote from: Karen on August 16, 2007, 02:13:08 PM
ճիշտն ասած չիմացա թեման որտեղ բացեմ, դրա համար ստեղ բացեցի, երևի ամենահարմար տեղնա.
ուզում եմ իմանամ ինչպես եք վերաբերվում Պայծառատեսությանը, բնության անոմալ երևույթներին, ասենք Բերմուդյան եռանկյունի.
լուրջեք վերաբերվում արդյոք Նոստրադամուսին, Վանգաին, Քեյսիին, այլմոլորակայիններկին գոյությանը, երազներին հավատում էք արդյոք թե ոչ.
մի քիչ Քրիստոնեության հետ կապ չունեցող բաներ եմ գրում.
բայց հետաքրքիր կլներ իմանալ ձեր կարծիքը. 13:)
Chem haskanum ayd inchu es karcum vor ays meeeeeeeeeeeec tiezerqum miayn Erkir moloraki vra kendanutyun ka,aylmolorakayinnerin chavatalu pat&ar chka,chnayac havatalu pat&ar el chka:

TILIL

Quote from: Karen on August 16, 2007, 02:13:08 PM
ճիշտն ասած չիմացա թեման որտեղ բացեմ, դրա համար ստեղ բացեցի, երևի ամենահարմար տեղնա.
ուզում եմ իմանամ ինչպես եք վերաբերվում Պայծառատեսությանը, բնության անոմալ երևույթներին, ասենք Բերմուդյան եռանկյունի.
լուրջեք վերաբերվում արդյոք Նոստրադամուսին, Վանգաին, Քեյսիին, այլմոլորակայիններկին գոյությանը, երազներին հավատում էք արդյոք թե ոչ.
մի քիչ Քրիստոնեության հետ կապ չունեցող բաներ եմ գրում.
բայց հետաքրքիր կլներ իմանալ ձեր կարծիքը. 13:)
Անկեղծ ասած պայծառատեսությանն այնքան էլ դրական չեմ վերաբերում և չեմ հավատում պայծառատեսներին` համարելով նրնց ունակությունները չարի տրված, բայց ինքս իմ չեմ կարողանում պատասխան գտնել, թե ինչու Վանգայի նկատմամբ վերաբերմունքս դրական է:

Samvel

    Կարեն ջան, բարև! Եթե դեռ մնացել է հետաքրքրություն հարցիդ նկատմամբ...

1. Եթե Երկրագնդի  բնակիչն ասում է, որ այլմոլորակայիններ չկան, դա նույնն է, եթե, ասենք, համզաչիմանցին ասեր, որ Համզաչիմանից բացի Երկրագնդի վրա ուրիշ գյուղեր ու քաղաքներ չկան: Հա-հա-հա...

2. Այսօր հաճախ կարելի է լսել "ալֆա-ռիթմերի" մասին: Դա մեր ուղեղի ալիքային ճառագայթման տեսակներից մեկն է (կան նաև բետա-, դելտա- և թետա-ռիթմեր):
Այս ռիթմերը չափվում են շրջափուլ/վայրկյանով  (շփ/վ) և նրանք բոլորն ունեն տարբեր շփ/վ-ներ: Օրվա գործուն ժամանակը մենք ապրում ենք բետա-ռիթմերով (14-20 և ավել շփ/վ): Դա կարելի է անվանել նաև "Արտաքին գիտակցություն": Երբ մենք ննջում ենք, բայց դեռ չենք հասցրել քնել, կամ զարթնել ենք, բայց դեռ չենք հասցրել լրիվ արթնանալ, - մենք ալֆա-ռիթմերի մեջ ենք (7-14 շփ/վ) - "Ներքին գիտակցություն": Բետա-վիճակի մեջ մենք կարող ենք ապրել  վստահություն կամ վախ, աշխատել կամ անգործ մնալ, առույգ լինել կամ հոգնած, - բազում վիճակներ: Բայց պարզվում է, որ Ալֆա-վիճակի մեջ էլ մենք կարող ենք անել այդ ամենը, գումարած - մեր մեջ  թաքնված գիտելիքների խորին զգացմունքը: Մի խոսքով, ալֆա-վիճակի մեջ մենք կարող ենք կատարել ուրիշ գործողություններ, քան բետա-վիճակի մեջ:
Ինչպես գիտես, Կարեն ջան, մեր ուղեղը բաղկացած է երկու կիսագնդերից և ոչ իզուր: Կիսագնդերից յուրաքանչյուրը մեզ տրված է կոնկրետ ֆունկցիաներ կատարելու համար: Կոպիտ ասած, մի կիսագունդը (եթե ճիշտ եմ հիշում - ձախը) պատասխանատու է մեր միջի ամբողջ տղամարդկայինի համար, մյուսը - կանացիի, անկախ նրանից, կին ենք մենք, թե տղամարդ: Տղամարդկային մասը միշտ գտնվում է բետա-վիճակում (14-20 շփ/վ), կանացի կիսագունդը միշտ գտնվում է ալֆա-վիճակում (7-14 շփ/վ): Եվ անկախ նրանից, տղամարդ ենք մենք թե կին, արթուն ժամանակ գերիշխողը միշտ տղամարդկային կիսագունդն է իր ավելի հզոր շփ/վ-ով: Իսկ այն, ինչին տիրապետում է մեր կանացի կիսագունդը, մեզ համար այդպես էլ մնում է անհասանելի, կարծես թե քնած վիճակում: Իրականում այն բոլորովին էլ քնած չէ, այլ մնացել է բետա-վիճակի տակ, ճնշված նրա հզորությամբ:
Եթե մենք կարողանաինք մեր ալֆա-վիճակն օգտագործել բետա-վիճակին հավասար (ոչ ավել, - հակառակ դեպքում մենք միշտ քնած պիտի լինեինք ֆիզիկապես), մեր կյանքը լրիվ այլ կերպ կընթանար:
Հիմա պատկերացրու, որ կան մարդիկ, որ ապրում են հենց այդ վիճակում, հավասարազոր օգտագործելով ուղեղի ալֆա- և բետա- կիսագնդերը: Դրանք են բոլոր Էյնշտեյնները, Մոցարտները, Դա Վինչիները, կինոաստղերը, սպորտի աստղերը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում և հասնում են իրենց երազանքին: Եվ ինչ խոսք, որ ՎԱՆԳԱՆԵՐԸ, ՔԵՅՍԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍՆԵՐՆ անշուշտ այս բազմաքանակ խմբի մեջ իրենց վաստակավոր տեղն են գրավում: Հա սատանան էլ, իհարկե, այստեղ ոչ մի կապ չունի:
Ի միջի այլոց ասեմ, որ այսօր մեզանից յուրաքանչյուրը  ցանկության դեպքում կարող է այդպիսին դառնալ: Եթե հետաքրքիր է, կարող ես ինտերնետում փնտրել, օրինակ, Հոզե Սիլվային և նայել նրա աշխատությունները: Կարդացվում է արկածային գրականության պես հետաքրքիր և մանկականի պես պարզ ու հասկանալի:
                                                                                                           Շնորհակալություն:

Եռանկյունիների մասին էլ , ասենք - Բերմուդյան, - կարելի է հետո խոսել, եթե ցանկանաս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

բա մի հատ սեղան չգցենք՞ այլմոլորակայինՙտղեքի՚համար։մեկ էլ տեսար.եկան 2:) 2:) 2:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on November 23, 2008, 01:54:20 AM
Գցես, թե չգցես, - մեկ է: - Շուտով կգան!
թող մեծամտուտյուն չհնչի.բայց հավատա,վոր ,այն ճանապարհը ,վորտեղ դու գտնվում էս,ես արդեն անցել եմ.մի ջամանակ տարվել էի անոմալ երևույթներով,բաց չէի թողնում սենսացիա թերթի ոչ մի համար.գիշերները երկնքում թռչող ափսեներ էի որոնում.......պատրանք ու ունայնություն է այդ ամենը.
մի տեղ նշեցիր որ ինձանից պակաս Քրիստոնյա չէս.\\հուսով եմ իմացար ով եմ.\\
բա քրիստոնյան այլմոլորակայինների է սպասում,թե ՔՐԻՍՏՈՍԻՆ.
ու որ ասում եմ նոստրադամուսը սատանաի կամակատարն է.ճիշտ եմ ասում,ցանկացած գուշակություն պիղծ է ԱՍՏծՈ առաջ.
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Իհարկե ճանաչեցի, հարգելի "Վահան"! Արդեն երբ սեղան գցելու առաջարկ արեցիր, - կասկածում էի: Իսկ հիմա արդեն չհամբերեցիր, որ ինքս գուշակեմ: Եվ սակայն կասկածում եմ, թե սա էլ քո իսկական անունը լինի: Այսինքն, ոչ թե մարդ-Վահան, քրիստոնյա-Վահան, Աստծո որդի-Վահան, այլ վահան-զենք, վահան-միջոց պաշտպանման: Եվ եթե ես ճիշտ եմ իմ կռահումի մեջ, - դա շատ տխուր է ինձ համար: Բացատրեմ:
Քո պատասխանների մեջ կարելի է նկատել մի միօրինակություն. դիմացինիդ գրածի մեջ ընտրում ես մի միտք, որից, քեզ թվում է, կարող ես կառչել, և սկսում ես գնդակահարել  այդ միտքը: Վերցնենք հենց քո վերջին երկու պատասխանները ինձ. ինչ որ ես ասացի, գիտեմ, դու տեղյակ չես դրա մինիմում կեսին և կարող էիր գոնե մի հարց տալ ձևի համար: Իսկ դու, էլի,- աննորմալ երևույթներ... այլմոլորակայիններ...
Երբ դու կրում էիր քո նախկին անունը, ես երկկողմանի էի մոտենում քո պատասխաններին (քանզի անկախ քո կարծիքից վանգաների ու նոստրադամուսների մասին - անունն իր շտամպն է դնում մարդու վրա, և ինչ որ նշանակում է անունը, այն էլ է մարդը): Առաջինը. նշանակում է սկիզբ: Իհարկե, լինել սկիզբը ինչ-որ բանի ինչ խոսք, որ շատ Աստվածահաճո բան է: Բայց յուրաքանչյուր սկիզբ դեռ նոր է, ջահել, խակ և անփորձ (խոսքս տարիքի մասին չէ, իհարկե): Առվակն, օրինակ, սկսվելով ակունքից, դեռ ինչքան պիտի հոսի, որ գետ դառնա, ճի"շտ է: Երկրորդ. կարդալով անունդ հակառակը (աջից-ձախ), կարելի էր հուսալ, որ ինֆորմացիայի պակասը նրանից է , որ մարդը "քնուկ ա", շուտով կարթնանա: Երկու դեպքում էլ կային մեծ հույսեր - վերջիվերջո գետ դառնալու և կամ արթնանալու:
Իսկ հիմա - վահան - ընդամենը: Պ ա շ տ պ ա ն ա մ ի ջ ո ց: Միջոց, որը կարող է հեշտությամբ փակել պաշտպանվողի տեսադաշտը: Այսինքն, հարգելիս, դու դադարելու ես տեսնել, թե ինչ է նետելու քեզ վրա դիմացինդ, նիզակներ, թե" ծաղիկներ...

P.S.Հա, մոռացա ասել. լսիր, վերջիվերջո, Աստված նրանց հետ - այդ նոստրադամուսների: Առավել ևս, որ նրանց գուշակություններն այլևս չեն կատարվում արդեն մոտ քսան տարի: Իսկ գիտե"ս ինչու: Որովհետև դրանց իմաստը կորել է: Որովհետև ամեն ինչ փոխվել է այսօր: Որովհետև տիեզերքի մոտեցումն է դեպի մեզ - ուրիշ: Որոնհետև... ինչ երկարացնեմ. միևնույն է,  ՀԵՐՔԵԼՈՒ ԵՍ ամեն ինչ:
Մյուս անգամ, եթե նոր անունի կարիք ունենաս, - խորհուրդ - դիր անունդ ՀԵՐՔԱՐԱՐ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Ցանկանում եմ ավելացնել Քրիստոսին սպասելու մասին.
Չգիտեմ դու ինչպես, Վահան ջան, բայց ես գիտեմ, որ ասել Սուրբ երրորդություն - Հայր, Որդի և Սուրբ Հոգի, - դա նույնն է, ինչ ասել  - Աստված: Եվ եթե ասել "Քրիստոս" - ասել է - "Աստված", - ուրեմն ինչու զբաղվել ապարդյուն մի բանով - սպասելով: Իմ Քրիստոս-Աստվածը երբեք ինձ չի լքել, Նա միշտ ինձ հետ եղել է և կլինի: Այնպես որ, եթե պետք է սպասեմ մեկին, ավելի լավ է - այլմոլորակայիններին:
                                              Հարգանքներս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: