Պայծառատեսություն և Բնության անոմալ երևո

Started by Karen, August 16, 2007, 02:13:08 PM

Previous topic - Next topic

vahan

Quote from: Samvel on November 23, 2008, 11:13:07 PM
Ցանկանում եմ ավելացնել Քրիստոսին սպասելու մասին.
Չգիտեմ դու ինչպես, Վահան ջան, բայց ես գիտեմ, որ ասել Սուրբ երրորդություն - Հայր, Որդի և Սուրբ Հոգի, - դա նույնն է, ինչ ասել  - Աստված: Եվ եթե ասել "Քրիստոս" - ասել է - "Աստված", - ուրեմն ինչու զբաղվել ապարդյուն մի բանով - սպասելով: Իմ Քրիստոս-Աստվածը երբեք ինձ չի լքել, Նա միշտ ինձ հետ եղել է և կլինի: Այնպես որ, եթե պետք է սպասեմ մեկին, ավելի լավ է - այլմոլորակայիններին:
                                              Հարգանքներս:

ասեմ. որ անունս Վահան է։
թէ ինչու ակունքը դարձավ Վահան.
ուրեմն սկզբում գրանցվել էի իմ անունով.հետո չկարողացա գտնել ֆորումի լեզուն. ու մոռացել էի որ գրանցվել էի. որոշ ժամանակ հետո նորից գրանցվեցի. ակունք անունով ։այդ ընդացքում հիշեցի. որ այստեղ էլի կամ ։հետո ակունքին հալածեցին ու  որոշեցի դուրս գալ  գրանցումից։դիտում էի հյուրի կարգավիճակով։։ բայց  այնպիսի ճցացող հարց տեսա որ չէի կարող չպատասխանել։

Սամվել ջան.հավատա որ նպատակս ինչ որ բառերից կառչելը չէ։եթե այդպես լիներ .գրածներիդ մեջ բազում հակասություններ կաին.որ կարող էի օգտագործել քո դեմ.իմ նպատակը այն է.որ հիշեցնեմ  կտակարանի մասին։դու մի կարծիր. որ  իմ մեջի նստած  մարդկայինը.միշտ  համաձայն է եղել Աստվածայինի հետ։բայց Աստծո խոսքը նման է այն ավազահատիկին.որը ։քո մեջ հղկվելով դառնում է մարգարիտ։(թեկուզ ցավ պատճառելով)
հետո հիշիր.որ այդ Աստծո խոսքը չէ. որ պետք է հարմարվի մեզ։այլ մենք՝ նրան։ոչ ոք Աստծուն պարտքով մի բան չի տվել.որ հիմա ետ պահանջի։թէ քո ասած ալիքների համար ինչու հարց չտվեցի։մի նեղացիր բայց կարծում եմ զուր ժամանակ էս վատնել անոգուտ  գործի վրա։
իսկ որ ասում էս Աստված միշտ ինձ հետ է ու երբեք ինձ չի լքելու.էդ արդեն լրիվ ՙգլուխգործոց՚ա ։այստեղ կամ դու էս սխալվում .կամ Աստծո խոսքը։
մի օգտակար հիշեցում էլ ՙհերքարարի ՚վերաբերյալ։թեկուզ և այս թեմայում.ո՞վ առաջինը հերքեց. ու՞մ  կարծիքը՜։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

           Սիրում  եմ Վահան անունը: Պատանեկության ընկերոջս անունն է Վահան - հիմա աբեղա է դարձել: Ցավոք, կորցրել ենք իրար. շատ ուրախ կլինեի նորից գտնել:
       Այո, Վահան ջան - կտակարան: Իհարկե - կտակարան: Անշուշտ! - կտակարան: Հասկացանք - կտակարան! Բայց արի մի րոպե հիշենք, որ Աստված կտակարանից բացի մեզ Իր պես մտածելու և ստեղծելու հնարավորություն էլ է տվել և իմ ամբողջ կռիվը հենց սա է, եղբայր, որ մի քիչ էլ մտածենք: Եթե հակասություններ ես տեսնում ասածներիս մեջ, - շատ ուրախ եմ, և արի խոսենք այդ մասին: Ես հո մարգարե չեմ, որ ամեն ասածս անարատ ճիշտ լինի բոլորի համար: Եվ ոչ էլ դասագիրք եմ գրում. ուղղակի փորձում եմ զրուցել մեզ հետաքրքրող թեմաներով և աշխատել, որ այդ զրույցը հնարավիրին չափ հետաքրքիր լինի - բոլորիս համար:
       Իհարկե, Աստծո խոսքը չէ, որ պիտի հարմարվի մեզ, Վահան ջան: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է հարմարվեմ այդ խոսքին ճիշտ քեզ պես: Առավել ևս, որ, ինչ մեղքս թաքցնեմ, ես չեմ էլ ցանկանում քեզ պես հարմարվել: Գիտես, եթե ժամանակ կունենաս, գնա, խնդրում եմ "Ինչու եմ հրաժարվում քրիստոնեությունից" բաժինը և կարդա իմ պատասխանը Դհանիին: Կարծում եմ, դա կօգնի հասկանալ, թե ինչ եմ ուզում ասել: Եվ կամ, հիշու"մ ես իմ առաջարկը "Թեյարանում". շարունակել "Երբ լույսը մուտք է գործում իմ սենյակ"-ը: Ցավոք,  քեզանից բացի ոչ ոք չցանկացավ շարունակել, երևի հետաքրքիր առաջարկ չէր: Ինչ արած: Կմտածեմ մի ուրիշ առաջարկի մասին: Հիմա խոսքը քո պատասխանի մասին է.   "...ցույց է տալիս  սենյակի անկարգությունը.փոշին ու կեղտը.մաքրվել է անհրաժեշտ"։ Ճիշտն ասած, մինչև օրս մնացել եմ զարմացած. լավ, ինչու" հենց այդպես... այդքան մռայլ: Գիտես, եթե փորձեմ պատկերացնել քեզ, երևի առաջին հերթին պետք է տեսնեմ մի կնճռոտ ճակատ և խոժոռ հայացք - սեպաձև հոնքերի տակ: Քո մտքերը հիմնականում մռայլ են, նույնիսկ երբ նրանք ակունք են առնում այնպիսի մի լուսավոր տեղից, ինչպիսին կտակարանն է: Այնպիսի տպավորություն է, կարծես մեծագույն հոռետես Նիցշեն է գրել քո այդ կտակարանը: Իսկ ինչու չփորձել պատասխանել, մոտավորապես... ասենք... "Երբ լույսը մուտք է գործում իմ սենյակ, ես հասկանում եմ, որ գիշերվա  իմ սարսափները պատրանքներ էին միայն, ծնված իմ հիվանդ երևակայությունից..." կամ նման մի բան:
Ցավալին այն է, որ ես գիտեմ, թե ինչ ես դու հասկանում ասելով "իմ սենյակ", և  գիտեմ, որ դու չգիտես, որ իրավունք չունես այդպես վերաբերվելու քո այդ սենյակին: Այդ սենյակը քո սրտի սուրբ տարածությունն է, եկեղեցին է (եկ, եղիցի), որտեղ ապրում է քո Աստված, իսկ դու կարող ես մուտք գործել այնտեղ միայն և միայն ամբողջովին մաքրված: ՈՒրեմն ասա, խնդրում եմ, որտեղի"ց այնտեղ անկարգություն, փոշի և կեղտ. մաքրված Քեզանի"ց, թե"...
                                                                                           Ես սիրում եմ քեզ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on November 24, 2008, 09:32:19 AM

Սամվել.դու.ինձ բոլորովին չես ճանաչում.մի փորձիր զուր կերպար ստեղծել։գուցե մռայլ եմ երևացել.որ հեռու եմ մնացել ավելորդ սեթևեթանքներից ու կոմպլիմենտարիզմից:աշխատում եմ գրել հնարավորինս հակիրճ.որ հասկանալի լինեմ։այս էջը այցելել եմ ոչ թե ինչ որ ծանոթության  կամ անեկդոտների համար։ուրախ ու զվարճալի թեմաներ կարօղ ենք քննարկել ասենք օդնոկլասսնիկ ռու  ում։
դու հարցերդ տալիս էս խմբովի ու ինձ համար պարզ չի.թէ որ հարցն է քեզ համար առաջնային։հետո մեղադրում էս .որ գլխավոր հարցիդ չեմ պատասխանել։
դու թեմա առաջարկեցիր.ես արձագանքեցի։ու՞ր կորար.եթե եդքան  զարմացել էիր պատասխանիցս  .գրեիր.որ  իմանաի։ քո պատասխանն էլ վատը չի.բայց ես իմ պատասխանի մեջ  շարունակություն էի  ենթադրել.որը պետք է տաներ  դեպի քո ուզած ուախությունը։ բայց արձագանք այդպես էլ չեղավ։ինչ՞ է միանգամից հենց ենպես ելնենք ու ուրախանանք.բա չիմանանք ինչի համար ենք ուրախանում։ ես ինչի վրա ուրախանամ.երբ մեկը.որ իր դռան վրա ձիու  նալ է մեխել.տունն էլ փշերով է պատել.որ ՙշառից ու փորձանքից՚ հեռու մնա.իմ հավանությանն արժանացած դավանանքին ասում էՙադանդ՚երբ հոգևորականը  փիլիսոփայությունը համարում է շատ լուրջ գիտություն։ հավատա.որ  նախկինում.ընկերական սեղանների շուրջ.թեթև գինովցած.պակաս  ՙփիլիսոփայություններ ՚չեմ ասել.որ եթե գրի առնվեին  մի բրոշյուր կկազմեին։բայց երբ համեմատեմ կտակարանի հետ.ոչինչ են։բայց եթե  ուզում էս ուրախ բաներից խոսենք..... խոսենք  ընկերս։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Վահան ջան, իրոք, որ իմ առաջարկը դու ընդունեցիր  պատրաստակամորեն և անմիջապես պատասխանեցիր. - շատ շնորհակալ եմ: Եվ իրոք, որ ես իմ պատասխանը շատ ուշացրեցի. - ներող եղիր, խնդրում եմ: Բայց հավատա, որ հարգելի պատճառներ ունեի  ուշացնելուն: Նախ, չէ որ հարցը տվեցի բոլորին, այլ ոչ միայն Ակունքին, և արդարացիորեն սպասում էի, որ գոնե մի քանի հոգի կպատասխանեն:  Ցավոք... Երկրորդ. իմ այդ հիմար կռիվներ սարքելը թեյարանում, "Լուսամուտից" քանի օր դուրս գալը - էլի հետ մտնելը և այլն և այլն:
Այդ ամենից հետո, գիտես, ուղղակի մտքիցս թռել էր տվածս հարցը: Իսկ երեկ լրիվ պատահաբար նորից միտքս եկավ քեզ պատասխանելու ժամանակ, երևի, մեկ անգամ ևս ապացուցելու համար, որ պատահականություններ մեր կյանքում չկան:
     Վահան, գիտես, ինձ իրոք որ մտորության մեջ գցեց քո նամակի մի տեղը. "ես ինչի վրա ուրախանամ.երբ մեկը.որ իր դռան վրա ձիու  նալ է մեխել.տունն էլ փշերով է պատել.որ ՙշառից ու փորձանքից՚ հեռու մնա.իմ հավանությանն արժանացած դավանանքին ասում էՙադանդ": Համոզված եմ ,որ խոսքը իմ մասին չէ, քանզի ես ոչ հոգևորական եմ և ոչէլ գոնե մեկ բառ գտա այս տողերի մեջ, որը կկարողանայի կապել մեր վեճերի հետ: Եվ վերջիվերջո կապ էլ չունի, թե կոնկրետ ում են վերագրված այս տողերը: Կարևորը այն է, որ նրանց մեջ, իմ կարծիքով, մի ինչ-որ ցավէ թաքնված ու ես կցանկանայի, որ դու բացեիր այս թեման և մենք մի քիչ խոսեինք այդ մասին և, միգուցե, դա քեզ կօգներ ազատվել այդ ցավից":
     Եվ ուրախության մասին, վերջապես. իհարկե ուզում եմ: Բայց բոլորովին ի նկատի չունեմ իրար անեկդոտ պատմելն ու երգ ու պարը: Անշուշտ, դա էլ կարելի է: Բայց առաջին հերթին ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ մեր Աստված, մեր Կյանքը, մեր Սերը, մեր Գիտելիքները, մեր Իմաստնությունը, - հենց սրանք են մեր ուրախությունը, հարստությունն ու երջանկությունը: Եվ մեր ամենաուրախ ժամանցը - փառաբանելն է այս ամենը, - սկսած մեր Աստծոց և վերջացրած մեր Իմաստնությամբ: Իսկ լինել հոգևորական կամ աշխարհիկ, բոլորովին չի նշանակում, թե դու իրավունք ունես ուրախանալ Աստծով, իկ գիտությամբ -ոչ, և հակառակը: Մի"թե պատմաբանը հերքում է քիմիան, իսկ ֆիզիկոսը - երաժշտությունը?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Սամվել.իհարկեՙաղանդի՚ մասին քեզ ոչինչ չունեի  ակնարկելու։
բայց. այս թեմայով խոսենք ՙհավատի տարաձայնություններ՚բաժնում
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: