Քրիստ. համայնքների տարբերություններից

Started by Mandarinka, August 13, 2007, 04:51:06 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Կարենը ասյօր այս նամակը գրեց.

QuoteԻսկ ով ասեց որ իմ խոսքը միայն Հրեաների մասին էր.
Չե որ միայն Հրեանները չո որ այդ կարծիքին էին.
Այս անգամ էլ դուք ինձ լավ չհասկացաք.
փորձեմ ավելի մատչելի ասել.
Երբ տիեզերական ժողովի ժամանակ քիչ թե շատ լուծվեց եկեղեցիների միջև եղած պառակտումները` նրանց առանձնացնելով իրարից, դրանից հետո էլ չգիտես ինչու այդ նույն Քրիստոնյա մարդիկ սկսեցին հալածել Ավետարանչական և նման գաղափարներ ունեցող եկեղեցուն ներկայացուցիչներին, համարելով նրանց աղանդավորներ.
Իհարկե իմ կարծքով դուք հասկանում էք ինչներ դրա պատճառը, 
Այդ պատճառով ես ասում եմ որ դեռևս այն ժամանակներից Քրիստոնյաններին ընդունել են որպես աղանդավորներ, իհարկե ժամակի հետ այդ առանձնացած եկեղեցիներին չի վերաբերվել այդ ամենը, բայց արդեն նրանց իսկ կողմից հալածվել են այն մնացած մասը որը պետական մակարդակով չի ընդունվել և հալածվել է. և ինչպես դուք նշեցիք այդ բաժանումները դեռևս հնուց են գալիս, իսկ այն մտքին որ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ իմ կարծիքով դուք ճիշտ չեք.
մենք կարող ենք ու պիտի անենք.
պիտի միավորվենք ու մեր երկրի ժողովրդին դուրս բերենք մոլորությունից, դուք գիտեք ինչ է կատարվում ներկա պահին մարզերում?
ողջ մարզերում մակաբույծների նման տարածվել են Եհովայի վկաններ կազմակերպության անդամները և մոլորեցնում են ժողովրդին, պետք է պայքարել նրանց դեմ այլ ոչ թե պայքարել այն մարդկանց դեմ որոնք պայքարում են Եհովայի վկանների դեմ, ողջ քաղաքում տարածվել են մասսոնները ու մորմոնները, դուք գիտեք ինչ վտանգ են նրանք ներկայացնում Հայ ժողովրդին, բացի նրանից որ մեր Եկեղեցին շատ քիչ բան է ձեռնարկում այդ երևույթների դեմ այլև շատ հեշտությամբ թույլ տվեց որ Եհովայի վկաններ կոչվածների ուսմունքը ընդունվի պետական մակարդակով.
չե որ Եկեղեցու գործն էլ հենց դրանում է.
իմ կարծիքով մենք ուղղակի չենք միավորվում ու ընդունելով այդ պառակտումները, երբ ստեղծվել է Կարապի Խեցգետնի և Գայլաձկի պատմությունը ավելի ենք նպաստում մեր ազգի կործանմանը.

Mandarinka

Բայց Կարեն ջան, արի նաենք այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում: Ինչո՞վ են զբաղված տարբեր  "քրիստոնեական համայնքներ": Իրո՞ք իրենք օգնում են հոգևոր կյանքին, թ՞ե իրականում հոգևորսություն է կատարվում այն բոլոր կազմակերպությունների կողմից, որոնք "ծնվել են" ավանդական բողոքական եկեղեցուց, տարածվել Ամերիկաից և որոնք իրական բողոքականության հետ կապ չունեն, որոնք յուրացրել են " ավետարանչական" անվանումը և Հայաստանում հոգևորսությամբ են զբաղվում, կտրելով մարդկանց իրեն Մայր Եկեղեցուց, կտրելով իրեն արմատներից: Ցավոք, ես դրա մեջ եղել եմ բավական և շատ լավ գիտեմ ամեն բան: Մի հատ կարդացեք "Կյանքի խոսք" թեման: Այս ամենը իրականություն է:

Առաքյալների  աշխատություններում  Եկեղեցին  տարբեր  կերպ  է  անվանվում : Բայց  անուններից  մեկն  ունի  առավել  ընդհանուր  և  խորը  նշանակություն`<<Քրիստոսի  Մարմին>>:
Այդ  գաղափարը  զարգացնում  էր  հատկապես  Պողոս  Առաքյալը , համեմատելով  Եկեղեցին  մարդկային  օրգանիզմի  հետ , իր  տարբեր  օրգաններով , որոնցից  շատերը  ծառայում  են  բացառապես  որոշակի  նպատակների , բայց  յուրաքանչյուրը  բարիք  է  բերում  մարդկային
օրգանիզմին : (Ա.Կոր. 12:12-30)  Առաքյալը  հատուկ  ուշադրություն  է  դարձնում  նրան , որ  Կորնթոսում  բոլոր  քրիստոնյաները  պետք  է  միմյանց  հետ  ապրեն  համերաշխության  և  ներդաշնակության  մեջ , յուրաքանչյուր  մարդ պետք  է  իր  բոլոր  ընդունակություններն  օգտագործի  ընդհանուրի  շահերի  համար : Պողոս  Առաքյալը  Քրիստոսի  մարմնում  քրիստոնյաների  ցանկացած  բաժանության  և  պառակտումների  դեմ  էր  հանդես  գալիս :
Այսօրվա  քրիստոնյան  պետք  է  չափազանց  ուշադիր  լինի  Սուրբ  Գրքում  արձանագրված տեքստերին ,որոնք  գրել  են  մարգարեներն  ու  ավետարանիչները  Սուրբ  Հոգու  ներշնչմամբ մեզ  համար : Պողոս  Առաքյալը  կոչ  է  ուղղում  մեզ ,որ  չնմանվենք  կորնթացիներին , որոնք
տարբեր  քարոզիչների և ուսուցիչների  պատճառով  պառակտություն  էին  մտցնում Եկեղեցում :
Մեկն  ասում  է`<<Ես  Պողոսին  եմ  հետևում>> , մյուսը`<<Ես  Ապողոսին  եմ  հետևում>> , մի
երրորդն  ասում  է`<<Ես  Կեփասին  եմ  հետևում>> , իսկ  մի  ուրիշը , թե`<<Ես  հետևում  եմ
Քրիստոսին>> : ՄԻԹԵ  ՔՐԻՍՏՈՍԸ  ԿՈՂՄԵՐԻ  Է  ԲԱԺԱՆՎԱԾ : (Ա .Կոր 1:12,13)  Առաքյալը նման  կապվածությունը  համարում  է  կռապաշտություն : Այսօր  էլ  կարելի  է  հանդիպել 
մարդկանց , որոնք  հայտարարում  են , որ  իրենք  քրիստոնյա  են , աստվածավախ  մարդիկ , բայց  և  միաժամանակ  պառակտության  մեջ  են  մտել  ասենք  Հայ  Եկեղեցու  հետ  և  միացել են
ինչ –որ  առանձին  խմբավորման : Եթե  Պողոս  Առաքյալն  այսօր  գրեր  իր  նամակները , ապա նամակի  նախաբանները  կձևակերպեր  այսպես<<Ես  Պողոսս , որ  Աստծու  կամքով  կոչված  եմ
Հիսուս  Քրիստոսի  առաքյալը  լինելու , գրում  եմ  ձեզ`Կորնթոսում , Հռոմում , Գաղաթիայում , և  այլն , Հայաստանում  հաստատված  Աստծու  Եկեղեցուն : Խարիզմատիկ և այլն համայնքների  լիդերներն  ու  ուսուցիչները  միշտ  ձգտել  են  Եկեղեցու  անդամների  մեջ  նվաճել  իրենց  երկրպագուներին  և առաջ  են  բերել  պառակտություն  և  բաժանություն , որոնք  քրիստոնեական  ընկերության  համար  եղել  են  կորստաբեր : Առաքյալն  այսօր  նորից  մեզ  է  դիմում  նույն  ձևով .<<Եղբայրներ
մեր  Տեր  Հիսուս  Քրիստոսի  անունով  կոչ  եմ  ուղղում  ձեզ , որ  բոլորդ  միաբանվեք , և  պառակտումներ  չլինեն  ձեր  մեջ ,  այլ  միանաք  նույն  մտքի  և  նույն  խորհրդի  մեջ :>>  (Ա.Կոր1:10)
խռովության , հակառակության , բաժանության  հոգի  ունեցողների  մասին  բազում  զգուշացումներ  կան  Սուրբ  Գրքում : Պողոս  Առաքյալը  Եփեսոսի  երեցների  առաջև  ելույթ  ունենալիս  նրանց  ասաց .<<Զգույշ  եղեք  ինքներդ  ձեր  և  ամբողջ  հոտի  համար , որի  վրա  Սուրբ  Հոգին  տեսուչներ  կարգեց ձեզ`հովվելու  համար  Տիրոջ  ժողովրդին , որին  Նա  փրկեց  Իր  արյունով :Սակայն  ես  գիտեմ ,որ  Իմ  մեկնելուց  հետո  ձեր  մեջ  կգան  հափշտակիչ  գայլեր ,
որոնք  չեն  խնայի  հոտին : Ձեր  միջից  էլ  դուրս  կգան  մարդիկ , որ թյուր  բաներ  կխոսեն աշակերտներին  իրենց  ետևից  քարշ  տալու  համար :>> ( Գրծ.20:28-30)
Եթե  Եկեղեցին`Աստծու  հոտն  է , իսկ  նրա  ղեկավարները`այդ  հոտն  արածացնող  տեսուչներ,
ապա  սուտ  ուսուցիչները`հափշտակիչ  գայլերն  են :Առաքյալը  հաստատում  է , որ  այդ  սուտ  ուսուցիչները  մուտք  կգործեն  Եկեղեցի , ավելին  նույնիսկ  ձեր  միջից  էլ  դուրս  կգան  մարդիկ ,
որոնք  կմբոստանան  Եկեղեցու  դեմ :
<< Կան  այնպիսիները , որոնք  նախանձի  և  հակառակության  համար  են  քարոզում Քրիստոսին , բայց  ուրիշները  այդ  անում  են  սիրահոժար  կերպով >>: (Փպ 1:15)
Առաքյալին  ցավ  է  պատճառում , որ  կան  մարդիկ ,որոնք  ավետարանում  են  լոկ  նախանձից  և  մրցակցությունից :  Նրանց  քարոզի  բովանդակությունը  առաքյալի  մոտ  կասկած  չի  հարուցում ,այլ  նա  քննադատում  է  դրանց  դրդապատճառները : Ինչպես  այն  ժամանակ , գտնվում  էին  մարդիք , որոնք  նախանձում  էին  Պողոս  առաքյալի  ծառայության  էֆֆեկտիվությանը , ձգտում  էին  խախտել  նրա  հեղինակությունը ,ցավ  էին  պատճառում  նրան , այնպես  էլ  այսօր  կան  <<քարոզիչներ>> ,որոնք  հակառակության  ոգին  են  սերմանում  մարդկանց  մեջ , և  կտրելով  նրանց  Ընդանրական  և  Առաքելական  Սուրբ  Եկեղեցուց  փորձում  են  միացնել  իրենց  աղանդավորական  հոսանքներին : Պողոս  Առաքյալը  գրում  է  Տիմոթեոսին
<<Եթե  մեկն  այլ  բան  ուսուցանի  և  չանսա  մեր  Տեր  Հիսուս  Քրիստոսի  ողջամիտ  խոսքերին  և  այն վարդապետությանը , որ  աստվածպաշտության համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտե , այլ բռնված է հակառակության խոսքեր և խնդիրներ  առաջացնելու  հիվանդությամբ , որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիվ, հայհոյություններ, չար կասկածներ, խարդախություններ, մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև որոնք
շահի աղբյուր են համարում աստվածպաշտությունը: Բայց դու այդպիսիներից հեռու պահիր քեզ:  >> (Ա.Տիմ.6:3-5)  Նաև <<Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ յուաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը` իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով:>>( Բ.Տիմ.4:3)
Սուտ  ուսուցիչներից  զգուշանալու  համար Հուդա  Առաքյալն  իր  ընդհանրական  նամակում
գրում  է. <<Աղաչում  եմ  պայքարեք  հավատի  համար , այն  հավատի , որ  մի  անգամ  ընդմիշտ
ավանդվեց  սրբերին :>>  (3)
Պողոս Առաքյալը հռոմեացիների թղթում գրում է.-<<Աղաչում եմ ձեզ եղբայրներ, ուշ դրեք այնպիսիներին, որ հերձվածներ և գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք .և խորշեցեք նրանցից, որովհետև այնպիսիները մեր Տիրոջը Քրիստոսին չեն ծառայում, այլ` իրենց որովայնին. և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը :>> (16:17,18) Ցավոք, թե առաքյալների ժամանակներում, թե մեր օրերում գտնվում են մարդիկ, որ հերձվածներ և գայթակղություններ են առաջ բերում :
Այստեղ տեղին է նաև հասկանալ, թե ինչ ասել է հերձված կամ աղանդ : Բառարանների և տեղեկատուների մեծ մասը աղանդը սահմանում են, որպես համեմատաբար ոչ մեծ և մեկուսացած, տվյալ երկրի կամ տարածաշրջանի հիմնական կուլտուրան կազմող կրոնական համայնքից բաժանված և նրան հակադրվող կրոնական խմբեր : Աղանդի հասարակագիտական սահմանմանը կարևոր լրացում է կատարել գերմանացի գիտնական Էռնստ  Թրյոլչեմը : Որպես շրջապատող հասարակության և կուլտուրայի նկատմամբ աղանդների անտարբեր կամ նույնիսկ թշնամական վերաբերմունքի պատճառ , նա հատկապես առանձնացրել է աղանդներին բնորոշ պետության և հասարակության նկատմամբ միջխմբային հարաբերությունների և արժեքների առաջնայնությունը:

Պետք է հասկանալ, պառակտում են իրենք և ոչ թե Հայ Եկեցին: Իսկ թե ինչ անել պառակտիրների հետ Ավետարանում հստակ խոսվում է:

Karen

Ես ճիշտն ասած չգիտեմ դուք որ կազմակերպության մեջ էք եղել ու հետո հետ էք դարձել զգալով որ դա սխալ է, բայց մի բանի համար ուրախ եմ որ գտել էք ճիտը, ու դրա համար Փառք Աստծո.
Իհարկե ինչ գրել էք համամիտ եմ ու ինքս էլ տեղյակ եմ այդ ամենին, բայց այստեղ մի հարց կա.
Դուք լավ նշեցիք որ այդ մարդիկ բողոքականության հետ կապ չունեն.
Ես չեմ հասկանում ինչեք հասկանում հոգեվորսություն ասելով?
Միթե այդ մարդիկ սխալ ուսմունք են տալիս մարդկաց?
Համենայն դեպս ինչ վերաբերվում է Հայ Ավետարանչական եկեղեցուն իմ կարծիքով սխալ ուսմունք նրանք չեն տալիս մարդկանց, հնարավոր է որ ինչ որ բաներում թերանան բայց չե որ բոլորն էլ թերություններով են, իհարկե իմ խոսքերից կարող է տպավորություն ստեղծվել որ ես Ավետարանչական Եկեղեցու սաներից եմ բայց ասեմ որ ոչ ես Ավետարանչական Եկեղեցու սաներից չեմ, սակայն սխալ չեմ համարում այդ մարդկանց կողմից տրվող ուսմունքը, և ընդհանրապես ինձ համար անընդունելի է Առաքելական թե Կաթոլիկ, ինքներդ էլ նշեցիք որ չկա Պողոսին հետևող և Ապողոսին հետևող, դա արդեն սխալ է.
Երբ Քրիստոսի աշակերտներից մեկը նրան հարցրեց թե, այստեղ մի մարդ կա որը Աստծո խոսք է խոսում սակայն չի ցանկանում մեզ հետ գալ, ինչ անենք նրան? Քրիստոս նրան պատասխանեց, ով մեզ դեմ չե ուրեմն մեզ հետ է, թողեք թող խոսի.
Ապա ինչու մարդկան արգելել եթե նրանք Աստծո Խոսք են խոսում? Ինչու մարդկանց արգելել եթե նրանց հովանավորության տակ են գտնվում հարյուրավոր անոթևան երեխաններ?
Ինչու մարդկանց արգելել եթե նրանց կողմից քարոզվող Ավերատարնը կալանավայրերում հարյուրավոր մարդկանց կյանք է փրկում?
Չե որ նրանք ոչինչ չունեն Հայ եկեղեցու դեմ,նույնիսկ մի անգամ ԱՎԵՏԻՍ հեռուստաալիքով այդ եկեղեցու անդամներից մեկը կոչ արեց միանալ Առաքելական եկեղեցուն, և միասին պայքարել այն չարիքի դեմ որը հասունանում է մեր երկրում. Նրանք միայն սիրով են արտահայտվում. Փոխարենը Մեր Առաքելական Եկեղեցին նման պատասխան չի կարողանում տալ.
Նրանք հոգեվորսներ են? Ինչու են հոգեվորսներ չե որ հազարավոր մարդիկ որոնք խաղատներում իրենց փողերն են տանուլ տալիս վերադառնում են իրենց ընտանիք?
Իսկ այն մարդիկ որոնք Ավետարանելու մեջ շահ են փնտրում ապա Աստված իրենց հետ,կգա դատաստանի օրը ու ամեն մեկը կհատուցի իր մեղքերի համար.
Ես նորից երևի փորձեմ մեջբերում անել տիեզերական ժողովի մասին, ինչքան տարբերություն ու հակասություններ կա Հայ Առաքելական ու Ռուս Ուղղափառ եկեղեցինների միջև, երևի այդքան էլ տարբերություն կա Հայ Առաքելական ու Հայ Ավետարանչական եկեղեցինների միջև, ինչե Ավետարանչականները հերձվածներ են իսկ Ռուսները կամ Կաթոլիկները սուրբ?
Ոնց հասկանանք մյուս կողմից էլ նայելուց դուրս է գալիս որ միայն մենք ենք սուրբ իսկ մնացած բոլոր Քրիստոնյանները հերձված այո ?
այո այն ժամանակ Ավետարանչականներին տեղ չի եղել այդ ժողովին, բայց դա չի նշանակում որ նրանք սխալ են, ու նրանց պետք է հերձվածներ կամ աղանդավորներ ասել.
Իմ կարծիքով ուշադիր ուսումնասիրելով Կաթոլիկների Ուղղափառների և Հայ Առաքելական եկեղեցու օրենքները, մենք շատ տարբերություններ կարող ենք նկատել դրանցում, ու եթե չիմանանք որ ասենք Կաթոլիկները համարվում են քույր եկեղեցի, ապա հեշտությամբ կարելի է նրանցել հերձված համարել.
Ինչ վերաբերվում է Ամերիկյան կազմակերպություններին, ապա միանշանակ համամիտ եմ որ այստեղ շատ կան այդպիսիները, բայց պետք չե բոլորին դրանց շարքերում դասել, իմ կարծիքով նման կազմակերպությն ոչ մի անդամ իր կյանքը չի վտանգի, իսկ ես վերջերս իմացա որ Հայ Ավետարանչական եկեղեցու Հովիվներից մեկը Թուրքիայում է Քրիտոնեություն տարածում,  շատերի համար կարող է դա ծիծաղելի թվալ, բայց ինչու? մարդը արել է այդ համարձակությունը, և եթե գոնե մեկ հոգի էլ կարողանա շահել Աստծո համար ապա դա մեծ գործ կլինի իմ կարծիքով.
ինչե չեր կարող մեկ այլ տեղ տարածել եթե շահի համար էր? Ինչե էտ մարդը հիմար է որ նման բանով փորձում է փող աշխատել?

Mandarinka

Սիրելի Կարեն ջան: Փորձեմ ձեզ պատասխանել:

Quoteիհարկե իմ խոսքերից կարող է տպավորություն ստեղծվել որ ես Ավետարանչական Եկեղեցու սաներից եմ բայց ասեմ որ ոչ ես Ավետարանչական Եկեղեցու սաներից չեմ

Կարեն ջան, նույնիսկ եթե լինեիք Ավետարանչական Եկեղեցու սան, միթ՞ե խոսքի իրավունք չէիք ունենա: Կամ միթ՞ե դա Ձեր կամ իմ ասածի իմաստը փոխում է: Կարծում եմ, որ ոչ: Այստեղ կարևոր չէ ձեր դավանանքը: Չէ որ բանավեճը գնում է ոչ անձի հետ, այլ իր արտահայտաց մտքերի հետ:

Սա ես գրում եմ մեր բոլոր հյուրերի համար` այս ֆորումում խոսքի ազատություն է, իհարկե կանոնակարգի շրջանակում: Հետաքրքիր է կարդալ յուրաքանչյուրի կարծիքը:

QuoteԴուք լավ նշեցիք որ այդ մարդիկ բողոքականության հետ կապ չունեն.

Խոսքս գնում է բոլոր այն համայնքների մասին, որոնք գործում են Հայաստանի տարածքում: Իրենք Լյութերի բողոքականության հետ  որև կապ չունեն: Քանի որ շեղվել են նույնիսկ Լյութերի ուսմունքից, հորինելով նոր ուսմունքներ, վերագրելով իրենց տարբեր գույնզգույն անուններ: Եւ բաժանում են Հայ ազգը:

QuoteԵս չեմ հասկանում ինչեք հասկանում հոգեվորսություն ասելով?

Այն, որ մարդկանց կտրում են Առաքյալների տված ուսմունքից:

QuoteՄիթե այդ մարդիկ սխալ ուսմունք են տալիս մարդկաց?

Միանշանակ: Իրենք մարդկանց կտրում են  ամենակարևոր բանից և տանում վտանգավոր ճանապարհով:
Դուք  արդեն մի քանի անգամ մեջ եք բերում տիեզերական ժողովները և այլն: Այո, ավանդական եկեղեցին պառակտումների մեջ է: Բայց մի մոռացեք, որ ամենագլխավորում նրանք միասնական են` Պատարագի Սուրբ Խորհուրդի մասին է խոսքս: Մարդու մկրտության և ապաշխարհության հարցում: Առանց դրա ճանապարհ չկա:
<<Ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ ավանդեցի ձեզ . այն`որ Տեր Հիսուս, այն գիշերը, երբ մատնվեց,
հաց վերցրեց, գոհություն մատուցեց, կտրեց և ասաց.,,Այս է Իմ մարմինը, որ ձեզ համար է . արեք այս  Իմ հիշատակի համար,,: Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց.,,Այս բաժակը նոր ուխտ է Իմ արյունով . արեք այս Իմ հիշատակի համար , քանի անգամ էլ որ խմեք,,:Քանի անգամ, որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, պատմեցեք Տիրոջ  մահը , մինչև որ Նա գա:>>( Ա.Կոր11:23-26) Առաքյալը այսօրվա քրիստոնյային հիշեցնում է, որ ինքը հետևում է այն ավանդությանը, որը ժառանգել է Տիրոջից ու հայտնել է մեզ :Պողոսն այստեղ շարադրում է Եկեղեցում հաղորդության մեծագույն խորհրդի հիմնական դրույթները :Խորհուրդը հաստատել է Ինքը`մեր Տերը վերնատանը Վերջին Ընթրիքի ժամանակ : (Մտ 26:26-29)<<Ով ուտում Իմ մարմինը և ըմպում է Իմ արյունը, հավիտենական կյանք ունի .և Ես նրան վերջին Օրը հարություն առնել պիտի տամ , քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է , և Իմ արյունը
ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է Իմ մարմինը  և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ և Ես`նրա մեջ:>> (Հվ.6:55-57) Հիսուս  Քրիստոսի կողմից հաստատված այս խորհուրդը կատարվում է Եկեղեցիներում առ այսօր :
Նրա պատարագումը , որպես Նոր Ուխտի հիմնական հասկացություն վեր է
ածվել խորհրդի , որը ծեսերի , աղոթքների և ժամերգության միջոցով օծվել է և ստացել է<<Սուրբ
Պատարագ>> անունը : Պատարագ`բառացի նշանակում է զոհաբերություն : Զոհաբերության սովորույթը հայտնի է անհիշելի ժամանակներից և առկա է ուրիշ կրոններում նույնպես : Եվ
հեթանոսները , և հրեաները կենդանիներին Տաճար էին բերում զոհաբերելու համար հավատալով, որ կենդանին իր վրա կվերցնի մարդկային մեղքերը և հետագայում զոհ մատուցելով , կմաքրվի
կենդանու տիրոջ հոգին : Հիսուսը մերժեց այդ կեղծավոր վիճակը : Նա ցուցմունք տվեց մարդկանց,
որ յուրաքանչյուր ոք անձամբ պետք է քավի իր մեղքերն իր խղճի դիմաց : Եվ այդ բանի գերագույն
ապացույցը տվեց Իր զոհաբերությամբ`խաչվեց և մեռավ մարդկության մեղքերի համար : Նա
մարդկության պարտքերի դիմաց լիովին վճարեց :Խաչի վրա Իր մահվան միջոցով Հիսուսը պատռում է մարդկային մեղքերի պարտամուրհակը : Քրիստոնյաներն ամենասկզբից գիտակցում էին Հիսուսի զոհաբերության կարևոր նշանակությունը և այդ պաշտամունքը վեր է ածվում հատուկ
ծիսակարգի : Այն այսօր էլ կատարվում է սկզբնական ձևով : Իհարկե դարերի ընթացքում Եկեղեցու հայրերն ու նրա ոգեշնչված գործիչները կատարելագործում են այն : Ամեն կիրակի եկեղեցիներում
մատուցվող Սուրբ Պատարագը`Հիսուսի զոհաբերության խորհուրդն է , որի միջոցով ամեն մի
հավատացյալ մի պահ համբառնում է և իր ներսում վերապրում Նրա տանջանքներն ու անսահման
սերը մարդկանց նկատմամբ , որոնց համար Հիսուսն Իրեն պատարագում է : Դրանից բնավ չի
հետևում, որ եթե Հիսուսը մահն ընդունել է մեր մեղքերի համար , ապա մենք այլևս մեղք չունենեք և
կարող ենք ապրել առանց խղճի խայթի : Նման մտածելակերպն իհարկ է միամտություն է և չափազանց վտանգավոր :<<Եթե ասենք`<< Մենք մեղք չունենք>>, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ : Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար`
մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից :>>(Հվ.1:8,9) Հիշենք, որ
նամակի առաջին տողերում Հովհաննես Առաքյալը դիմում է դարձի եկած քրիստոնյաներին : Իր
զոհաբերությամբ Հիսուսը վկայություն տվեց , որ չարը`պարտված է և մեղքը կարող է քավվել: Այո
Հիսուսի զոհագործությունը`յուրաքանչյուր քրիստոնյայի համար աննկուն զորության աղբյուր է,
քանզի չարը պարտված է, քանի որ բաց է մեղքից ազատվելու ճանապարհը : Այդ ճանապարհը
Հիսուսի Ավետարանն է, Իր թողած Կտակը, որին հետևելով մենք կհասկանանք, թե ինչպես կարելի է ազատվել սեփական մեղքերից : <<Հետևաբար, ամեն անգամ, երբ ուտում ենք այս հացը և խմում
այս բաժակից, Տիրոջ մահն ենք պատմում, մինչև Նրա երկրորդ գալուստը:>> ( Ա.Կր 11:26)
Տիրոջ Խորհրդավոր Ընթրիքը Հիսուսի մահն է ազդարարում և այդ Խորհրդի պարտադիր կատարումը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ : Հաղորդության ժամանակ Քրիստոսը ներկա է <<ճշմարտապես>>,ոչ միայն, որպես խորհուրդ .<<իսկապես>> և կախված չէ մեր հավատից կամ երևակայությունից : Ամեն քրիստոնյա հացի կտրման և բաժակի ըմպման նկատմամբ պետք է ցուցաբերի պատշաճ վերաբերմունք :Ամեն մի քրիստոնյա պետք է հետազոտի իր հոգեկան իրավիձակը:
Պողոս Առաքյալը Փիլիպպեցիներին գրում է .<<Արդ` եթե  կա  մխիթարություն  Քրիստոսվ , եթե  կա  սիրո  սփոփանք , եթե  կա  Հոգու  հաղորդություն , եթե  կա  գթություն  և  ողորմություն ուրեմն` կատարյալ  դարձրեք  իմ  ուրախությունը . նույն  բանը  խորհեցեք , նույն  սերն  ունեցեք  ձեր  մեջ ,եղեք  միաշունչ , միախորհուրդ : Մի  արեք  որևէ  բան  հակառակության  ոգով , ոչ  էլ  որևէ  բան ` սնապարծությամբ ,այլ  խոնարհությամբ  մեկդ  մյուսին  ավելի  լավ  համարեցեք քան  ինքներդ  ձեզ : Միայն  ձեր  շահը մի  փնտրեք, այլ  յուրաքանչյուր ոք`ընկերոջ  շահն  էլ:(2:1-4)

Ինչպես գիտենք ժամանակակից <<բողոքականությունը>> դրժում է այդ ամենը: Եւ մի հարց էլ կա: Այսօր Ավանդական բոլոր եկեղեցիները, փորձում են բարձրաստիճան հոգևորականության մակառդակով գոնե գան միասնության, համագործակթության, միմիանց սիրո և հարգանքի: Իհարկե պռոբլեմները և հարցերը շատ են: Բայց ներողություն, ավանդական եկեղեցիները թողել են իրենց պռոզելիտիզմը: Եւ հստակ հասկանում են, որ  Աստվածամերժ երևույթ ե գնալ քրիստոնեական մի երկիր, նոր հակառակ մի ուսմունք մտցնել, մարդկանց վերամկրտել և տեղի քրիստոնեական համայնքը բաժանել իրարից: Թե ինչու է սա ոչ Աստվածահաճո գործ` կարդացեք նախորդ փոսթինգիս մեջ:

QuoteՔրիստոս նրան պատասխանեց, ով մեզ դեմ չե ուրեմն մեզ հետ է, թողեք թող խոսի.

Իսկ ո՞վ ասեց, որ նրանք դեմ չեն մեզ: Նրանք են, որ սովորեցնում են, թե Առաքելական Եկեղեցին մեռել է: Այնտեղ հին կտակարանյան ծեսեր են, առանց հոգևոր դրսևորումի: Որ Հայ եկեղեցում Սուրբ Հոգի չկա....դե մի խոսքով:
Մի համայնքը բացե ի բաց է խոսում: Ինչի համար երևի շնորհակալ եմ: Իսկ օրինակ Ռենե Լևոնյանների նմանները դա գաղտնի են անում: Բոլորին ցուցադրում են իրենց <<սերը>>  դեպի Մայր Եկեղեզի (այդպես մարդկաց մոլորեցնելը հեշտ է), բայց դա չի խանգառում նույն Ռենեին Ազգաին Ժողովում շատ ակտիվ դեմ դուրս գալ Հայ Առաքելական Եկեղեցու Քրիստոնեական Դաստիարակչության դեմ: 5:) 5:) 5:)Նրա սեմ, որ դպրոցներում սովորեցնում են Եկեղեցու Պատմությունը` մեր ազգի պատմությունը, սովորեցնում են քրիսստոնեություն, եկեղեցու ուսմունք և այլն:
Դրա համար իրնեց կոչերը.
QuoteՉե որ նրանք ոչինչ չունեն Հայ եկեղեցու դեմ,նույնիսկ մի անգամ ԱՎԵՏԻՍ հեռուստաալիքով այդ եկեղեցու անդամներից մեկը կոչ արեց միանալ Առաքելական եկեղեցուն,
միմիայն PR ակցիա է:
Մի ֆորումում մի հատ Մոսկվաի ավետարնչականի հովիվ էր մտնում: Ամբողջ ֆորումն էր խաբում, թե ինքը Առաքելական է, թե մկրտված է Հայ եկեղեցում` իրականում ունի երրկրորդ մկրտությունը, իմ ընտանիքի անդամներին էլ է մկրտել ժամանակին: Երբեք չի գնացել Առաքելական Եկեղեցուց`չնայած հովիվ էր: Եւ նման բաներ: Հա, բայց տակից լավ էլ հակաեկեղեցական քարոզ էր տանում, իրեն դնելով անմեղի դեմ:
Ահա իրական կերպարը:

QuoteՓոխարենը Մեր Առաքելական Եկեղեցին նման պատասխան չի կարողանում տալ.

Այս բաները տեսնելով, էլ ինչպիս՞ի պատասխան են սպասում: Հոգևորսներին միմիայն մի պատասխան կա....հենց ավետարանով: Նորից կարդացեք նախկին գրածս:

Հարգանքներով և սիրով, Մարո: 21:) 21:)

Mandarinka

Quoteայո այն ժամանակ Ավետարանչականներին տեղ չի եղել այդ ժողովին, բայց դա չի նշանակում որ նրանք սխալ են, ու նրանց պետք է հերձվածներ կամ աղանդավորներ ասել.

Սիրելի Կարեն ջան, այն ժամանակ ավետարանչականներ չկաին: 21:)

Karen

Ես ուղղակի ասեցի որ Ավետարանչական եկեղեցու սաներից չեմ այն պատճառով որ չստեղծվի կարծիք թե բողոքում եմ մեր Հայ Առաքելական եկեղեցու դեմ.
Ես ճիշտն ասած չհասկացա թե ինչի համար դուք մեջբերեցիք պատարագի խորհուրդը, կամ մարդկանց չափից դուրս ինքնավստահ արտահայտությունները մեղք չունենալու կապակցությամբ.
Բոլորս էլ մեղսավորներ ենք բոլորս էլ մեղավոր ենք քանի որ մարդ ենք.
Ինչնեն դրժում ժամանակակից բողոքականները? Անթթխմոր հացի և գինու խորհուրդը?
Ինչքանով ես եմ տեղեկացված Ավետարանչականները նման բանը չեն դրժում, նաև պատարագը չեն դրժում.
Սակայն պատարագի հետ կապված ես մի հարց ունեմ.
Ձեր կարծիքով հոգևոր ասպարեղում անգրագետ մարդը պատարագ լսելով ինչ որ բան հասկանում է? Նրան կարող են բացատրել որ դա ինչ որ խորհուրդ ունի և այլն, սակայն նա կարծես որպես պարտականություն  կլսի ոչինչ չհասկանալով. Այդպիսի մարդկանց պետք է 0-ից նյութ մատուցել, սովորեցնել թե Ով է Աստված, և ընդհանրապես աթեիզմից վերադարձնել հավատքի,ոչ թե Արեվմտահայերենով կամ Արեվելահայերենով կարդալ Սաղմոս և վերջ, այդպիսի բաները հարկավոր են հոգեպես հասուն մարդուն, և ոչ բոլորին. Ներկա պահին նայելով Հայ Ավետարանչական եկեղեցու գործունեությանը ես մի բան եմ հասկանում, որ ուղղակի իրենք փորձում են մարդկանց դարձի բերել, ես չգիտեմ դուք դա մոլորություն եք համարում թե ոչ, բայց ես դա ազգանվեր գործեմ համարում, մարդիկ քարոզումեն չլքել հայրենիքը, մարդիկ քարոզում են սիրել միմյանց,  սաել էլ է  ՓիԱռ ?
Դուք նորից նշեցիք հակառակ ուսմունք, որնե այդ հակառակ ուսմունքը ? ինչին են դեմ այդ մարդիկ? Ես ասյքան ժամանակ երբեք չեմ լսել թե նրանք այդպիսի բանա սած լինեն Առաքելական եկեղեցու հասցեյին, թե իբր մեռած է, այո ծեսերը մեր Առաքելական եկեղեցում կան, դա էլ իր խորհուրդը ունի, ասել որ դա սխալ բան է իմ կարծիքով շատ սխալ է, բայց ասել որ առանց դրա է սխալ դա էլ ճիշտ չի լինի, չե որ Աստվածաշնչում ոչ մի տեղ ծեսերի մասին խոսք չի գնում.
Ես անձամբ չգիտեմ ով է Ռենե Լևոնյանը, և ինչե նա ասում, բայց ասեմ որ եթե ես ինչ որ բան եմ ասում ապա դա ոչ թե վերաբերվում է Եկեղեցուն այլ կոնկրետ ինչ որ մեկին, Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Եկեղեցի է, բայց դա չի նշանակում որ եկեղեցու բոլոր Հոգևոր աստիճանի մարդիկ սուրբ են, Հայ առաքելական եկեղեցու սպասվորը կարող է սուրբ հոգի ունենալ բայց հեգևոր բարձրաստիճան Քահանան չուննենալ, եթե նա Բարձրաստիճան քահանա է դա դեռ չի նշանակում որ նա սուրբ է, այո մենք ունեցել ենք շատ սուրբ մարդիկ հոգևոր ասպարեզում և հիմա էլ ունենք, բայց համաձայնեք որ ժամանակները փոխվում են և ամեն ինչ չե այնպես ինչպես մենք ենք կարծում, ձեր կարծիքով նոռմալ երևույթ է որ քահանան ջրօրհներգության ժամանակ մարդկանց ասում է հարամ լինի էտ ջուրը որ պիտի խմեք?
և այդ ամենը այն բանի համար որ մարդիկ ուղղակի շտապում էին ջուր վերցնել և մի քիչ հրմշտոց էր.
Կամ իրավունք ունի քահանան արդյոք ալկոհոլ օգտագործի, չե որ Աստվածաշնչում պարզ նշվում է այդ մասին, և դա ոչ միայն քահանային է վերաբերվում այլ բոլորին.
Իհարկե այս օրինակների ցանկը կարող եմ շարունակել բայց դա ոչնչով մեզ չի կաորղ օգնել, իմ կարծիքով ահա այս բաներին են դեմ Ավետարանչական եկեեցու ներկայացուցիչները, իհարկե ես վստահ իրենց անունից չեմ կարող խոսել, բայց անձամբ ես ահա այպիսի երևույթներին եմ դեմ, և միայն չասեք թե այդպիսիններին զրկում են հոգևոր աստիճանից, որովհետև մինչև հիմա էլ այդ մարդիկ իրենց տեղում են և իրանց գործն են անում. Մեր եկեղեցին ուղղակի պետք է  ազատվի այդպիսի մարդկանցից, ամեն տեղել լավնել կա վատնել, ու ես չեմ պնդում որ Ավետարանչականները միանշանակ լավնեն կամ միանշանակ ճիշտեն, բայց որ մոլորեցնում են մարդկանց և սխալ ուղղու վրա են կանգնեցնու ես դրա հետ համամիտ չեմ, ես նշել էի թե նրանց խնամակալության տակ ինչքան երեխաններ կան, եթե համարենք որ դա սխալ ճանապահ է ապա որնե ճիշտ?
Այն նախկինը որում նրանք կային? Գողություն մարդասպանություն խաղամոլություն դրանք?
Իհարկե ոչ.
Ինչ վերաբերվում է դպրոցներում եկեղցական դաստիրակչությանը, ապա ես ուղղակի ցավում եմ որ իմ ժամանակ այդպիսի առարկա չի եղել, սակայն իմ դպրոցական տարիների երիտասարդները ավելի մարդու նման էին քան հիմա, դուք գիտեք հիմա ինչ է կատարվում երիտասարդության շրջանում?
Հիմիկվա դպրոցականներին ուղղակի չի լինում տարբերել աբորիգենների ցեղի ներկայացուցիչներից, կամ պանկերից, 3-րդ դասարանի երեխան ծխում է իսկ ավելի մեծ տարիքի դպրոցականը չի բավարարվում ծխելով ու թմրանյութ ու ալկոհոլ է օգտագործում, 8րդ դասարանի աղջիկ երեխանենրը որ դեռ թացն ու չորը իրարից չեն տարբերում գիշերվա հազարին են տուն գալիս, ու իհարկե տղաների հետ դիսկատեկաներում կամ մեկ այլ հիմար վայրերում հաճույք էին վայելում. Ինչե դա նոռմալ է, մեր ժամանակ չկար այդ հոգևոր դաստիրակությունը, բայց մենք մարդու նման էնք ապրում այլ ոչ թե աբորիգենների պես, իհարկե Եկեղեցին դաստիրակում է բայց դա քիչ է, միայն դպրոցով չպետք է սահմանափակվել, ներկա երիտասարդության մոտ 80 տոկոսը լսում է մի հիմարություն որի անունը ՌՈՔ է, ես ուղղակի կարծում եմ որ դա տխմաություն է այլ ոչ թե երաժշտություն, մարդկային հոգեբանությանը ծանոթ մարդը շատ լավ հասկանում է թե այդ այսպես կոչված երաժշտությունը ինչպիսի վատ հետևանքներ է ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա, նայեք ցանկացած Ռոք երգչի կենսագրությունը կամ ներկան, ոչ մի լավ բան չեք գտնի, ժամանակվա հայտնի ՌՈՔ խմբի` Բիթլսի հետ ինչ կատարվեց նրանց կատարած  հայտնի և միևնույն ժամանակ չափազանց հիմար արտահայտությունից հետո? մեկը մյուսի հետևից մահացավ. Մեր հոգևոր դասի ամենամեծ սխալը գիտեք որներ? Որ թույլ տրվեց ընդունել Եվրոխարհրդի կողմից առաջ քաշված օրենքները. Այ դա է մեզ ու մեր ազգին հետ պահում մեր Արմատներից և ոչ թե Ավետարականների կողմից կատարվող քարոզը. 10 տարի առաջ հազիվ թե մեկին տեսնեյիր բոմժի պես գազոնների վրա պառկած, իսկ հիմա? Հիմա երիտասարդների մեծամասնությունը  ապրում է աբորիգենի պես, անում է այն ինչ ուզում է գնում է այնտեղ որտեղ ուզում է, չի հարգում ծնողներին , իմ կարծիքով դուք գոնե 20 տարին անց կլինեք և կհիշեք ձեր մանկությունը, և հիմիկվա երեխանենրի մանկությունը, ուղղակի անհամեմատլի են, ահա սա է պահպանողականությունը, ոչ թե շարժվելով եվրոպայի հետևից ուրիշներին մեղադրել Ոչ պահպանողականության մեջ, և ընդունելով Դեմոկրատիա գաղափարը, իմ կարծիքով ցանկացած լեզվաբան գիտի թե ինչ բառից է առաջացել Դեմոկրատիա բառը, բառն առաջացել է «դեմոս» բառից, բառին նայելով շատ լավ հասկանում ենք ինչ է թաքնված նրա տակ, ահա սա է որ մեզ հետ է պահում մեր արմատներից, ներկա Երիտասարդությունը ընդհանրապես տեղյակ չի սեփական պատմությունից,  բացի երևի Հայկ նահապետից ու Տիգրան մեծից, ահա սա է մեզ կործանելու և ոչ թե մարդկանց կողմից քարոզվող Ավետարանը, մինչդեռ ինչքանով ես գիտեմ Ավետարանչականները առաջինն էին որ դեմ արտահայտվեցի Եվրոխորհրդին, իսկ ով նրանց լսեց? Դե իհարկե ոչ ոք, ինչե ձեր կարծիքով մեր Հոգևորականները չեին հասկանում ինչի կարող է հանգեցնել Եվրոպան?
Եվ համոզված եղեք եթե այս տեմպերով շարունակվի ապա մոտ 20 տարի հետո ազգը կկործանի, ու դրա համար ոչ թե պետք է կողքիններին մեղադրել այլ ինքդ քեզ որ դու ոչնչով դեմ չես կանգնում այդ ամենին, միյան թե մեղադրում ես այն մարդկանց որոնք ջանում են վերացնել այդ ամենը.
Կներեք փոքր ինչ կոպիտ արտահայտություններիս համար.

Mandarinka

QuoteԵս ճիշտն ասած չհասկացա թե ինչի համար դուք մեջբերեցիք պատարագի խորհուրդը

Ինչո՞ւ: Դա պատասխան էր ձեր հարցին, թե արդյոք նրանք սխալ ուսմունք են տածում: Ես բացատրեցի: Ուշադիր փորձեկ մեկ անգամ ևս կարդալ:

QuoteԻնչնեն դրժում ժամանակակից բողոքականները? Անթթխմոր հացի և գինու խորհուրդը?

Քրիստոսի իրական Մարմինը և Արյունը: 21:)

QuoteԻնչքանով ես եմ տեղեկացված Ավետարանչականները նման բանը չեն դրժում, նաև պատարագը չեն դրժում.

Սխալ եք տեղեկացված: 21:) 21:)

QuoteՁեր կարծիքով հոգևոր ասպարեղում անգրագետ մարդը պատարագ լսելով ինչ որ բան հասկանում է?

Պատարագը չեն լսում: Պատարագին մասնակցում են, պատարագը ընդունում են: Անգրագետ մարդը կարող է չհասկանալ, բայց նա կարող է հավատ ունենալ: Պատագը իմացության խնդիր չէ, դա հավատի խննդիր է:

QuoteՆերկա պահին նայելով Հայ Ավետարանչական եկեղեցու գործունեությանը ես մի բան եմ հասկանում, որ ուղղակի իրենք փորձում են մարդկանց դարձի բերել

Այդ եկեղեցու ճյուղերից մեկի մեջ լինելով, թույլ տվեք չհամաձայնվել: Նրանք մարդկանց կտրում են առաքյլների տված հավատքի` Բարդուղիմեոս և Թադեոս Առաքյալների տված հավատքից: Այ եթե նրանք և մնացած բողոքական համայնքները տանեին մարդկանց դեպի Մայր Եկեղեի, ապա  խոսք իսկ անգամ լինել չէր կարող: Բայց նրանցից շատերը քիչ է շեղում են եկեղեցուց, մի հատ էլ երկմկրտություն են անում, համարելով որ ՀԱԵ-ի մկրտությունը դա ոչինչ է:

QuoteԴուք նորից նշեցիք հակառակ ուսմունք, որնե այդ հակառակ ուսմունքը ? ինչին են դեմ այդ մարդիկ?

Ես արդեն բացատրել եմ, որն է իրենց հակառակ ուսմունքը: Պառակտման ուսմունքը: Ուշադիր չեք հետևում մտքիս, Կարեն ջան:

QuoteԵս ասյքան ժամանակ երբեք չեմ լսել թե նրանք այդպիսի բանա սած լինեն Առաքելական եկեղեցու հասցեյին, թե իբր մեռած է,

Դուք չեք լսել, իսկ ես արդեն  յոթ տարի շարունակ լսում եմ`սկսված այն օրից ինչ հաճախել եմ Մոսկվաի հայկական ավետարանչական մի համայնք: Լսում եմ մինչ այս օրը շփվելով տարբեր մարդկանց հետ Հայաստանում:

Quoteչե որ Աստվածաշնչում ոչ մի տեղ ծեսերի մասին խոսք չի գնում.

Աստվածաշունչը չ՞ի ասում: Դա նորություն էր: 21:) Իսկ ին՞չ գիտեք դուք մեր ծեսերի մասին: Որտեղի՞ց են հայտնվել: Օրինակ Պատարագի մասի՞ն էլ դուք համարում եք որ խոսք չի ասում:Մկրտությա՞ն:Դրոշմ՞ի: Ինչ՞ի մասին խոսք չի ասվում Աստվածաշնչում:

QuoteԵս անձամբ չգիտեմ ով է Ռենե Լևոնյանը, և ինչե նա ասում, բայց ասեմ որ եթե ես ինչ որ բան եմ ասում ապա դա ոչ թե վերաբերվում է Եկեղեցուն այլ կոնկրետ ինչ որ մեկին

Ռենեն ավետարանչականների գլխավոր հովիվն է:

QuoteՀայ առաքելական եկեղեցու սպասվորը կարող է սուրբ հոգի ունենալ բայց հեգևոր բարձրաստիճան Քահանան չուննենալ, եթե նա Բարձրաստիճան քահանա է դա դեռ չի նշանակում որ նա սուրբ է, այո մենք ունեցել ենք շատ սուրբ մարդիկ հոգևոր ասպարեզում և հիմա էլ ունենք, բայց համաձայնեք որ ժամանակները փոխվում են և ամեն ինչ չե այնպես ինչպես մենք ենք կարծում, ձեր կարծիքով նոռմալ երևույթ է որ քահանան ջրօրհներգության ժամանակ մարդկանց ասում է հարամ լինի էտ ջուրը որ պիտի խմեք?և այդ ամենը այն բանի համար որ մարդիկ ուղղակի շտապում էին ջուր վերցնել և մի քիչ հրմշտոց էր.

Լավ է ինքներդ եք ասում` ուսմունքի հետ դա որև կապ չունի: Իսկ այդ հոգևորականին ամոթ: Բայց ին՞չ կապ ունի դա մեր թեմայի հետ:

QuoteԿամ իրավունք ունի քահանան արդյոք ալկոհոլ օգտագործի, չե որ Աստվածաշնչում պարզ նշվում է այդ մասին, և դա ոչ միայն քահանային է վերաբերվում այլ բոլորին.

Պողոս Առաքյալը խորհուրդ է տալիս օրական մեկ բաժալ գինի օգտագործել:

QuoteՄեր եկեղեցին ուղղակի պետք է  ազատվի այդպիսի մարդկանցից, ամեն տեղել լավնել կա վատնել, ու ես չեմ պնդում որ Ավետարանչականները միանշանակ լավնեն կամ միանշանակ ճիշտեն, բայց որ մոլորեցնում են մարդկանց և սխալ ուղղու վրա են կանգնեցնու ես դրա հետ համամիտ չեմ, ես նշել էի թե նրանց խնամակալության տակ ինչքան երեխաններ կան, եթե համարենք որ դա սխալ ճանապահ է ապա որնե ճիշտ?
Այն նախկինը որում նրանք կային? Գողություն մարդասպանություն խաղամոլություն դրանք?
Իհարկե ոչ.

Իսկ դուք գիտե՞ք օրինակ թե մեր եկեղեցում ինչեր է արվում: Դուք շատ լավ տեղեկացաց եք նրանց գործերից, բայց մի բառ չասեք նրանից թե ինչեր է արվում մեր հոգևորականության և հավատացյալների կողմից: Միրթ՞ե պատճառը նրա մեջ է, որ եկեղեցին ոչինչ չի անում: Թ՞ե գուցե պատճառը նրա մեջ է, որ մեր եկեղեցում նման բաները սովոր չեն ռեկլամեն:

Դե դուք խոսում եք, որ մարդկանց ետ են բերում վատ ճամփից և այլն: Փառք Աստծո: Բայց մի հատ բացեք նույն Կյանքի Խոսք թեման մի հատ կարդացեք և ձեր կարծիքը գրեք: Ես շատ մեծ անհամբերությամբ և սիրով կսպասեմ, Կարեն ջան:


QuoteՀիմիկվա դպրոցականներին ուղղակի չի լինում տարբերել աբորիգենների ցեղի ներկայացուցիչներից, կամ պանկերից, 3-րդ դասարանի երեխան ծխում է իսկ ավելի մեծ տարիքի դպրոցականը չի բավարարվում ծխելով ու թմրանյութ ու ալկոհոլ է օգտագործում, 8րդ դասարանի աղջիկ երեխանենրը որ դեռ թացն ու չորը իրարից չեն տարբերում գիշերվա հազարին են տուն գալիս, ու իհարկե տղաների հետ դիսկատեկաներում կամ մեկ այլ հիմար վայրերում հաճույք էին վայելում. Ինչե դա նոռմալ է, մեր ժամանակ չկար այդ հոգևոր դաստիրակությունը, բայց մենք մարդու նման էնք ապրում այլ ոչ թե աբորիգենների պես, իհարկե Եկեղեցին դաստիրակում է բայց դա քիչ է, միայն դպրոցով չպետք է սահմանափակվել,

Կարեն ջան: Ձեր ասածի մեջ հնչյուններ լսվեցի, որ առանց այս դասնթացների ավել՞ի լավ է: Այ, կրկին: Ցավոք, պետք է խոստովանեմ, որ դուք ավելի հետաքրքրված եք ավետարանչականներով և նրանց գործերով այնքանմ որ բացարձակ տեղյակ չեք Հայոց Եկեղեցուց: Թե չէ նախ կիմանաք, որ դպրոցներում ահռելի աշխատանք է տարվում, և միայն դպրոցներում է: Կա կիրակնօրյա դպրոցներ, հայորդաց տներ, հեռուստատեսություն, թերթեր գրքեր, նոր եկեղեցիների կառույց, որի հետևանքով ստեղծվում է նոր համայնքներ, աշխատանք մանկատների հետ, երիտասարդաց միություններ և այլն: Պարզ է: 12:)

Quoteներկա երիտասարդության մոտ 80 տոկոսը լսում է մի հիմարություն որի անունը ՌՈՔ է

Հմմ: Կարեն ջան: Ես երեխա ժամանակից սիրել եմ և սիրում եմ ռոք: Բայց դա իմ մասին ոչինչչ չի ասում, որպես մարդ և հավատացյալ: 28:)Այդպես չ՞է, հայ Ղուկսա: 38:) 38:)

Իսկ  Beatles-ը մեկը միյուսի հետևից չմացավ: Անցավ քսան տարի: Իսկ երկուսը ապրում են և երջանիկ են:  38:) 38:)

QuoteԿներեք փոքր ինչ կոպիտ արտահայտություններիս համար.

Կարեն ջան, ներելու ոչինչ չկա: Քանզի մեր զրույցը չի անրադառնում անձնական: Սա ուղղակի մի թեմա է, ուր կարծիքների փոխանակում է: 13:)

Karen

լավ իմ կարծիքով թեման շարունակելը անիմաստ է որովհետև ես կասեմ իմը իսկ դուք ձերը և մենք վերջում ընդհանուր հայտարարի չենք գա.
նշեմ որ ես ոչ թե հետաքրքրված եմ Ավետարականներով այլ հետաքրքրված եմ ճշմարտությամբ, Ճշմարտությունը ուսուցանում են Առաքելական եկեղեցում մեծ սիրով ընդունում եմ, ճշմարտությունը ուսուցանում են Ավետարականները կամ կաթոլիկները մեծ սիրով ընդունում եմ, ու չեմ ընդունում այն կարծիքը թե ես ավետարանական եմ կամ առաքելական կամ կաթոլիկ, ես Քրիստոնյա եմ, հետևում եմ Քրիստոսին ու նրա խոսքին.


ինչ վերաբերվում է բիթլսին, իմ կարծիքով նույնիսկ դուք չեք հավատում ձեր ասածին, ինչպես կարող է հոմոսեքսուլաը երջանիկ լինել, կամ ինչպես կարող է նա ընդհանրապես իմանալ ինչ բան է երջանկությունը.
իսկ երաժշտությունը մարդու մասին շատ բան է ասում, ու ես ցավում եմ որ նման վայրենի երաժշտությունը ներխուժեց մեր Հայ Հասարակություն, ու կարծես Գառան մորթիով գրավեց մարդկանց, սակայն մարդիկ չենել հասկանում որ դրա տակ գիշատիչ է թաքնված.

իսկ ձեր ասած Կյանքի խոսք թեման ես չկարողա գտնել.
եթե դժվար չե գրեք.

Karen

հա ի դեպ մոռացա նշեմ, ուշադիր կարդացեք Աստվածաշունչը գինիի համար, նայեք թե ինչի համար է Առաքեալը ասում որ խմի օրական մեկ բաժակ.
դա բոլորին չեր վերաբերվում.
ու իմ ասածը սկզբում բնավ էլ գինիին չեր վերաբերվում.

Katharina von Bora

Բողոքականություն երեւույթը, ինչպես այդ մասին վկայում է  նաեւ այդ սեկտայի անվանումը, առաջացել է ի բողոք կաթողիկ եկեղեցուն, ու պատմականորեն արդարացրել իր դերը: Անշուշտ, այդ ժամանակաշրջանում պետք էր մի Մարթին Լյութեր, որը կանգներ եւ ասեր. "Սատանան այս գիշեր վիճում էր ինձ հետ, եւ ասում, թե ես գող եմ, եւ թալանել եմ կաթողիկ եկեղեցին եւ հռոմի պապին: Ես նրան ասացի "համբուրիր իմ [ներողություն արտահայտության համար] հետույքը" եւ նա ինձ հանգիստ թողեց:"
Բայց ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչի դեմ են բողոքում մեր, Հայաստանի բողոքականները: Դժվար թե տասնվեցերորդ դարի կաթողիկների կամ էլ Լեո Տասներորդ պապի: Մի՞թե այնպես չէ, որ ավետարանչականները - որոնք, օ, հրաշք, Ամերիկայում են առաջացել - բողոքում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, եւ նրանց դերը հայ ազգի պատմության մեջ միայն պառակտելն է: Հայ Առաքելական Եկեղեցին դարերի ընթացքում դարձել է հայության անբաժանելի մասը, քանի որ ձեւավորվել է հենց ազգի կարիքներից եւ հոգեբանությունից ելնելով: Ինչպե՞ս կարելի է փոխանակել այն ինչ-որ չկայացած կաթողիկների ուսմունքի հետ, որոնք այսօր տարածում են ինչ-որ չկայացած ուղղափառներ:
Անշուշտ, կարելի է շատ կեղտոտ բծեր գտնել յուրաքանչյուր եկեղեցու, այդ թվում նաեւ ՀԱԵ-ի վրա: Բայց փոխանակ փորձեր կատարվեն նրան օգնելու, կամ գոնե այն բարեփոխելու [ինչով ի սկզբանե ուզում էր զբաղվել Մարթին Լյութերը], տեղից էլ ոչ այնքան միասնական ազգը բաժանում են էլ ավելի փոքր ու ծիծաղելի խմբերի:

Հա, իսկ ռոքի մասին խոսակցությունը ժպտացրեց: Չգիտես ինչու ինձ ծանոթ բոլոր ռոք երաժշտություն գրողները, կատարողները եւ կամ էլ թե լսողները բավականին երջանիկ մարդիկ են, հոմոսեքսուալ չեն, իսկ Քրիստոսին վերաբերվում են ոչ այլ կերպ, քան ինձ ծանոթ դասական երաժշտություն գրողները, կատարողները, կամ էլ լսողները:  26:)