Քրիստ. համայնքների տարբերություններից

Started by Mandarinka, August 13, 2007, 04:51:06 PM

Previous topic - Next topic

Karen

Հարգելի Մարգո ջան, նախ ասեմ որ ես ոչ թե ներկայացել եմ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ, այլ ես ներկայանում եմ որպես հավատացյալ անձնավորություն առ Աստված, բազմիցս նշել եմ որ չեմ ընդունում Առաքելական և այլ անվանումների բաժանումները, սակայն միևնույն ժամանակ Հայ Առաքելական եկեղեցին համարում եմ իմ Մայր եկեղեցին, ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում և բոլոր այն կարգ ու կանոնով որ ներկայացված է այս կայքում.
Իսկ ինչ վերաբերվում է տեղյակ լինելու Ավետարականների գործունեությանը, ապա դուք շատ ճիշտ եք ես ավելի ավելի ծանոթ եմ նրանց գործունեությանը քան Հայ Առաքելական եկեղեցու, ու գիտեք պատճառը որն է?
պատճառը նա է որ ես ոչ մի տեղ Հեռուստացույցով չեմ տեսել թե ինչպես է Քահանան ժողովրդին հոգևոր սնունդ տալի, ոչ ոք չի ներկայացնում թե ինչ է անում մեր եկղեցին.
իհարկե դուք կարող եք ասել որ ես գնամ Եկեղեցի և այնտեղ ամեն ինչ կիմանմ, բայց դա էլ այդպես չի, Եկեղեցում այսքան ժամանակ ես միայն մոմ եմ վառել և մի քանի անգամ էլ պատարագ եմ լսել, ու դրանով ըստ ձեզ ես ինչ որ բան կիմանամ մեր եկեղեցու մասին?
մյուս տարբերակը ամեն բան թողնել ու սկսել հետաքրքրվել եկեղեցիով սակայն դա էլ ինքներդ հասկանում եք հնարավոր չե, եթե չես ընտրել հոգևորկանի ճանապարհը.
ապա որտեղից կարող էի իմանալ ես այդ ամենի մասին?
քիչ թե շատ ինչ որ բան կարողանում եմ իմանալ Շողակաթ Հեռուստաալիքից, բայց դա էլ քիչ է.
այդ պատճառով ես ոչ թե ուսմունասրիում եմ այս կամ այն եկեղեցու գործունեությունը, այլ ուսմունասիրում եմ Աստվածաշունչը, որը իմ կրծիքով ավելի ճիշտ է. 13:)

Mandarinka

Հարգելի Կարեն: Դա առավել ևս քանց տարօրինակ է: Ես, չապրելով Հայաստանում բավական ծանոթ եմ Եկեղեցու գործունեության հետ: Լինելով Հայաստանում շատ կարճ ժամանակ, բավական հասցնում եմ նկատել շատ բաներ, չնայած նրան, որ ես հատուկ հետազոտություններ չեմ կատարում:
1. Սկսենք նրանից, որ կարողանալ հեռուստատեսություն պահել արդեն իսկ բավական գործ է: Հետո բացի Շողակաթից ես քարոզներ եմ լսում ուրիշ տարբեր ալիքներով: Օրինակ Պարգև սրբազանը արդեն ահագին ժամանակ է ինչ Հ2 ալիքով, կարծեմ չորեքշաբդի օրերը: Հետո ԱԼՄ-յով  26:)եմ տեսել, նույնիսկ Նոր Տարվա գիշերը 12-ին: 38:) 38:)
2. Ռադիո "Վեմ": 24 ժամ գործում է: 39:) 39:) 39:)
3.Գոյություն ունեն թերթեր եկեղեցական:
4. Տպվում են գրքեր անհնդատ` եկեղեցու հայրերից և այլն:
5. Աշխատանք է ահագին տարվում դպրոցներում: Ճիշտ է առարկան նոր են մտցրել, բայց 6 տարի սովորեցնելը քիչ աշխատանք չէ:
6. Աշխատանք է տարվում նաև մանկատներում և ծերանոցնորում:
7. Կառուցվում են նոր եկեղեցիներ: Իսկ ամեն մի նոր եկեղեցին հնարավորություն է տաիս ստեղծել մի նոր համայնք եկեղեցական:
8. Ամեն մի համայնքում գործում են երիտասարդաց  միություններ իրենց բազմատեսակ պրոեկտնորվ:
10.Շաբադը մեկ անգամ, բացի ժամերգություններից և Պատարագից լինում են Աստվածաշնչի ուսումնասիրություններ:
11. Տարբեր ինտերնետ կայքեր կան եկեղեցական: Այ թեկուզ մեր Լուսամուտը: Որը ստեղծվել է հայր Ղուկասի անձնական գաղափարով և իրականացել է իր անձնական գաղափարով: Չնայած, որ մարդու ֆինասական պայմանները այդքան էլ թույլ չեն տալիս այսպիսի պռոյեկտ ստեղծելու և զարգացնելու: Իհարկե մեզ օգնություն է պետք: Բայց շարժվում է կայքը առանց օգնության քիչ թե շատ, որովհետև հայր սուրբը  կայքի վրա դրել է իր հոգին, ցանականով մեզ նմաններին օգտակար լինել: Հայր Ղուկաս, ներեցեք, որ սրա մասին գրում եմ, բայց հերիք է` թող իմանան մարդիկ:

Եւ այլն: Էլ հավես չկա կետեր շարունակելու: Նկատողը կնկատի, լսողը կլսի, տեսնողն էլ կտեսնի: Մնացածը ավելորդ է:

Իսկ ձեր կարծիքով էլ ին՞չ պիտի անի Եկեղեցին, որ չի անում:

Հ.Գ. Ես Մարոն եմ, ոչ թե Մարգոն: 38:) 38:)

Karen

Շատ լավ է որ Հայր Ղուկասը նման Գաղափարը կյանքի է կոչել, Փառք Աստծո որ նման սայթ կա, ու կարող ենք տեղեկություններ ստանալ մեր Եկեղեցու գործունեության մասին.
Ես ինքնս էլ երբ նկատում եմ նման հաղորդումներ նայում եմ, բայց միշտ չե որ հաղորդումների ընթացքում կարողանում եմ ստանալ այն հարցերի պատասխանը ինչը ինձ հետաքրքրում է, ասենք ձեր նշաց նույն ԱԼՄ-ով ոչ թե Տեր Հայրն է խոսում այլ պարզապես Տիգրան Կարապետյանը ինքնագովազդով է զբաղված.
Պարգև Սրբազանի խոսելը տեսել եմ, եթե չեմ սխալվում մի  անգամել ինքը վարդավառից էր խոսում թե իբր դա Քրիստոսի պայծառակերպության օրն է, ինչ պայծառակերպության մասին կարող է խոսք գնալ եթե դա հեթանոսական տոն է եղել, ինչպես կաթոլիկներն են սուրբ ծնունդը բերել դԴեկտեմբերի 25-ին դրել իրենց հեշտ լինելու համար նույն կերպել մենք պետք է վարվենք? Քրիստոնյա ազգին նման տոները օրհնել չի սազում.
Եկեղեցիներ կառուցելը շատ լավ է, բայց եկեղեցին էլ իր տեղում պետք է կառուցվի, հնում մեր պապերը եկեղեցի կառուցելուց նախ տեղն էին ճիշտ ընտրում ապա նոր կառուցում, եկեղեցին ամեն տեղ չպետք է կառուցվի ինչպես հիմա է դա արվում, հենց նույն ՀԱԹ-ի եկեղեցին կառուցված է սխալ վայրում, նույն Ռոսիայի մոտ գտնվող եկեղեցին  կառուցված է սխալ վայրում, մի խոսքով վերջին մի քանի տարում ինչ կառուցվել է արտասահմանյան փողերով, դրանք այն եկեղեցին չեն ինչը պետք է լիներ, Ես ավելի մեծ հոգևոր հանգստություն եմ ստանում մարզերւմ գտնվող վանքեր այցելելուց քան ասենք մտնելով ՀԱԹ-ում գտնվող եկեղեցին.
շատ լավ է որ այդպիսի գործունեություն է տարվում, իսկ ով պետք է մտածի մարզերի մասին, մարզերում գրեթե բոլոր վանքերը դատարկ են, շատ վայրերում վանքի ներսում բուսականություն է աճած իսկ գյուղացին կովերն է արածեցնում վանքի ներսում.
միթե Աստծո տունը կովերի արոտավայր պետք է ծառայի? մարզերում քանի քանի վանքեր քանդվելու եզրին են կանգնած անհետևողական լինելու պատճառով? ով պետք է անի այդ ամենը? միթե դա եկեղեցու գործը չե? միթե եկեղեցին չունի ֆինանսական հնարավորություններ? իհարկե ունի քանի որ պետությունը միշտ պատրաստ է աջակցել հայ եկեղեցուն.
Նույն մարզերում Եհովայի վկանները մոլորեցնւմ են մարդկանց, դուք գիտեք քանի երեխա է մահացել վերջին մի քանի տարում նրանց հտևանքով թե մարզերում թե երևան քաղաքում?
մարզերում գյուղացիները բանից անտեղյակ լինելով մոլորվում են, վերջերս Շողակաթ հեռուստաընկերությունով տեսա թե ինչպես մի քահանա հայաստանի մարզերից մեկում մի գյուղում ժողովրդին Աստվածաշունչ էր քարոզում, տնային խմբակների միջոցով, ամեն օր մեկի տունը այդ  մարդկանց քարոզ էր կարդում, ահա դա պետք է անի եկեղեցին, հիմա մարդիկ քնաց են ու մոլորված ոչ ոք չի ուզում տեղից շարժվել այդ պատճառով եկեղեցին ինքը պետք է հոգևոր մարդկանց ուղարկի մարդկանց տները քարոզներ կարդալու որպեսզի մարդիկ անգրագետ չմնան,
Դուք ասում եք մենք Հայերս Քրիստոնյա ենք? ինչ Քրիստոնյաի մասին կարող է խոսք գնալ եթե հասարակության երկու երրորդից ավելի ուղղակի անգրագետ են հոգևոր առումով, ինչ Քրիստոնյաի մասին կարող է խոսք գնալ եթե մարդուն հարցնումես Աստվածաշունչ կարդումես իսկ նա թեման փոխում է կամ պատասխանում թող հոգևորականները կարդան ես կարդում եմ ինչ անեմ, ինչ Քրիստոնյաի մասին կարող է խոսք գնալ եթե մարդուն Ասվածաշունչ էս ցույց տալիս կարծես խրտնում է, ահա այսպիսի մարդկանց պետք է քարոզել,դուք շատ սխալ արտահյտվեցիք որ  լսողը կլսի իսկ  տեսնողը կտեսնի, մնացածն էլ ավելորդ է, ՈՉ ՄՆԱՑԱԾԸ ԱՎԵԼՈՐԴ ՉԵ, մնացածը հենց նրանք են ովքեր պետք է լսեն ու տեսնեն, մնացածը նրանք են ովքեր տեսնելով որ հեռուստատեսությամբ կամ Ռադիոյով նման հաղորդում է գնում ալիքն են փոխում կամ անջատում.
չե որ Աստծո խոսքն է ասում որ եթե հնարավորություն ունենաս դիմացինիտ մեղքից հետ պահել ու չպահես, ապա նրա մեղքի պատասխանը քեզանից եմ պահանջելու.
իսկ դուք ասում եք ավելորդ են.
աշխարհումա վելորդ ոչինչ չկա.
իսկ ինչ վերաբերվում է ձեզ Մարգո անվանելու, ես ձեր գրառումներից մեկում նկատեցի "Հարգանքներով Մարգո".
եթե ինչ որ բան շփոթում եմ ներող կլինեք Մարո ջան  13:)

Mandarinka

QuoteԵս ինքնս էլ երբ նկատում եմ նման հաղորդումներ նայում եմ, բայց միշտ չե որ հաղորդումների ընթացքում կարողանում եմ ստանալ այն հարցերի պատասխանը ինչը ինձ հետաքրքրում է

Հարցը միայն հաղորդումների մեջ չէ: Օրինակ, ինչ՞ն է խանգարում ձեզ գնալ դասնթացների, որը տեղի է ունենում բոլոր եկեղեցիներում` Երևանի  եկեղեցիներում որ հաստատ: Ինչ՞ն է խանգարում կցվել, որևե երիտասարդաց միության, նրանց գործունեությանը, դրանով փորձել նաև օգուտ տալ Եկեղեցուն և ժողովրդին: Դուք պատասխաը գիտե՞ք: Միթ՞ե հարցը եկեղեցու մեջ է, այլ ոչ թե ձեր, Կարեն ջան:

QuoteՊարգև Սրբազանի խոսելը տեսել եմ, եթե չեմ սխալվում մի  անգամել ինքը վարդավառից էր խոսում թե իբր դա Քրիստոսի պայծառակերպության օրն է, ինչ պայծառակերպության մասին կարող է խոսք գնալ եթե դա հեթանոսական տոն է եղել, ինչպես կաթոլիկներն են սուրբ ծնունդը բերել դԴեկտեմբերի 25-ին դրել իրենց հեշտ լինելու համար նույն կերպել մենք պետք է վարվենք? Քրիստոնյա ազգին նման տոները օրհնել չի սազում.

Մի մոռացեք, որ ազգը մինչ քրիստոնյա դառնալը եղել է հեթանոս և ունեցել է բավական գեղեցիկ մշակույթ:  Այո, Վարդավառը եղել է հեթանոսական տոն: Բայց դրա հոգևոր իմաստը արդեն դարեր շարունակ կորել է: Այդ տոնից միայն գեղեցիկ անունն է մնացել: Դա ժողովրդական տոն է: Բայց նաև հոգևոր տոն է` Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Եւ դրա մեջ վատ միտում միայն աղանդավորները կարող են տեսնել, փորձևլով պառակտություն մտցնել: Դա անհեթեթություն է: 15:)
Իսկ մի հարց էլ: Տսեք: Եթե սրբազանի բացատրությունը ձեզ չի գոհեցնում, դա իր և եկեղեցու մեղքը չէ: Չի նշանակում, որ իրենք ոչինչ չեն անում: 12:)

QuoteԵկեղեցիներ կառուցելը շատ լավ է, բայց եկեղեցին էլ իր տեղում պետք է կառուցվի, հնում մեր պապերը եկեղեցի կառուցելուց նախ տեղն էին ճիշտ ընտրում ապա նոր կառուցում, եկեղեցին ամեն տեղ չպետք է կառուցվի ինչպես հիմա է դա արվում, հենց նույն ՀԱԹ-ի եկեղեցին կառուցված է սխալ վայրում, նույն Ռոսիայի մոտ գտնվող եկեղեցին  կառուցված է սխալ վայրում, մի խոսքով վերջին մի քանի տարում ինչ կառուցվել է արտասահմանյան փողերով, դրանք այն եկեղեցին չեն ինչը պետք է լիներ,

Ներեցեք, դա ձեր խիստ սուբյեկտիվ կարծիքն է: Ոչ օբյեկտիվ: Եկեղեցիր երբեք չի կարող լինել սխալ: 16:)

Quoteմիթե Աստծո տունը կովերի արոտավայր պետք է ծառայի? մարզերում քանի քանի վանքեր քանդվելու եզրին են կանգնած անհետևողական լինելու պատճառով? ով պետք է անի այդ ամենը? միթե դա եկեղեցու գործը չե? միթե եկեղեցին չունի ֆինանսական հնարավորություններ? իհարկե ունի քանի որ պետությունը միշտ պատրաստ է աջակցել հայ եկեղեցուն.

Մի հարց: Ին՞չ է եկեղեցին: Եկեղեցին շենք է՞: Եկեղեցին հոգևորականնե՞րն են: Թ՞ե մենք ենք եկեղեցին: Ես, դուք և մնացած հավատացյալները: Կոնկրետ դուք, որևիցե բանով օգտակար լինո՞ւմ եք եկեղեցուն: Ցանկություն կ՞ա:
Եւ հետո մի հարց էլ: Ին՞չ գիտեք դուք եկեղեցու ֆինանսների մասին: 11:)

Quoteվերջերս Շողակաթ հեռուստաընկերությունով տեսա թե ինչպես մի քահանա հայաստանի մարզերից մեկում մի գյուղում ժողովրդին Աստվածաշունչ էր քարոզում, տնային խմբակների միջոցով, ամեն օր մեկի տունը այդ  մարդկանց քարոզ էր կարդում, ահա դա պետք է անի եկեղեցին

Իսկ դուք գիտե՞ք արդյոք, թե հիմա հայ եկեղեցին ամբողջ աշխարհով քանի հոգևորական ունի: Իսկ հավատցյալների քանակը գիտե՞ք: Մեղադրելը միշտ էլ հեշտ է:

QuoteԴուք ասում եք մենք Հայերս Քրիստոնյա ենք? ինչ Քրիստոնյաի մասին կարող է խոսք գնալ եթե հասարակության երկու երրորդից ավելի ուղղակի անգրագետ են հոգևոր առումով

Այո, պատկերացնում եմ: Եթե դուք, հավատացյալ լինելով, ոչ անգրագետ լինելով, համարելով, որ Հայ եկեղեցին ձեր Մայր Եկեղեցին է, չեք ճանաչում ոչ Նրա ուսմունքը, ոչ էլ նրա կատարած գործերը,դրա փոխարենը ճանաչում եք ավետարանչականներին և փառաբանում նրանց գործերը..... և  չճանաչելով Մայր Եկեղեցին և նրանց գործունեությունը, դրանում իսկ մեղադրում եք եկեղեցուն (անչափ ներողություն Կարեն ջան, բայց ձեր ասածներից միայն դա կարող եմ եզրահանգել), ապա իրոք ոչինչի մասին խոսք լինել չի կարող: Տեսնողը կտեսնի: Նկատի ունեմ, որ եկեղեցին ոչ կարիգ ունի և ոչ էլ կանի ռեկլամ իր գործերին: Որովհետև նա եկեղեցի է և ոչ աղանդ: 21:) 21:) 21:) 21:) 21:) Նա իր գործը ոնց արել է, այնպես էլ կանի: 21:) 21:)

Հ.Գ. Ես Մարգո անուն չեմ տվել: 12:) Թվացել է: 13:)

Abegha

Ես կարդացի ձեր գրածներն այս թեմայում և ցանկանում եմ մի առաջարկություն անել։
Նախ էստեղ տեսակետների տարբերության պատճառով կարճ հակադարձումները, այսինքն՝ նրանք՝ սենց, սրանք՝ նենց և այլն, շատ հեռուն չեն տանի մեզ։ Տեսակետների տարբերությունը բնական է, որ լինի, բայց ցաքուցրիվ, տարբեր հարցերի շուրջ, մի երևույթից մեկ այլնին անդրադառնալը, հետո անցնելը մեկ ուրիշին և այլն, ինձ թվում է ոչ թե կոնկրետացնում են թեման, այլ ցրում ու շեղում։
Ուրեմն, որպեսզի հստակություն լինի, նախ առաջարկում եմ հստակեցնել թեմայի հարցը, և կարծում եմ դա պետք է անի Կարենը։
Ո՞րն է այս թեմայի նպատակը, արդյո՞ք ցանկանում ենք ինչ որ եզրակացության գալ, արդյո՞ք այս քննարկումով գոնե մեզ համար կարող ենք ինչ որ բան հստակեցնել։

Mandarinka

Հայ Սուրբ, այս թեման առաջացավ իմ և մեր Կարենի նամակագրությունից:

Բայց համամիտ եմ ձեր կարծիքի հետ: 30:) 21:)

Karen

Իհարկե հարցը միայն եկեղեցու մեջ չե, հարցը նաև ինձ և ձեզ է վերաբերվում, եթե դուք այսպես եք կարողանում ձեր ծառայությունը մատուցած լինել եկեղեցուն ապա հավատացած եղեք ես ել իմ չափով եմ փորձում ինչ որ բան անել, իսկ ինչ վերաբերվում է կցվելուն ինչ որ երիտասարդակն կազմակերպության, ապա ասեմ որ ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունեմ, ժամանակի սղության պատճառով, եթե իհարկե կհետաքրքրի ասեմ որ մասնագիտությամբ մաթեմատիկ-ծրագրավորող եմ ու դասերից հետո աշխատում եմ, և իմ կարծիքով ինքներդ էլ հասկանում եք որ որ ժամանակ ուղղակի չեմ կարողանում գտնել այլ բանի.
Ես երևի մի անգամել նորից նշեմ որ դուք ուղղակի ինձ սխալ եք հասկանում, կխնդրեյի խոսքերս մի փոքր ուշադիր կարդալ ես չեմ բողոքում եկեղեցու դեմ, և մեծագույն մեղքերից մեկնեմ համարում բողոքել եկեղեցու դեմ, այլ ուղղակի փոքր ինչ դժգոհ եմ եկեղեցու բարձարստիճան Քահանաներից որոնք ասենք ղեկավարում են եկեղեցու աշխատանքը, իհարկե ղեկավարել բառը փոքր ինչ կոպիտ կաող է հնչել.
Ինչ վերաբերվում է վարդավառին, տոնը իրոք հիմար տոն է կխնդրեյի գոնե ուսումնասիրել տոնի պատմությունը և նոր այդ տոնին "գեղեցիկ" բառով նկարագրել.
ինչե որ ես տոնը համարում եմ հիմարություն ինձել աղանդավոր կասեք?
մի հարց կտամ Ձեզ ձեր կարծիքով ով է ճիշտ օրը նշում սուրբ ծնունդը? մենք թե Կաթոլիկներ? Դեկտեմբերի 25-ին է թե հունվարի 6-ը?
կխնդրեյի պատասխանը հիմնավորել.
Եկեղեցին կառուցելուն համար, ասեմ որ դա իմ սուբյեկտիվ կարծիքը չե, ինչե ձեզ երբեք իչ հետաքրքրել թե ինչու են ասենք եկեղեցիները կառուցվել բարձր դիրքերում, և այնպիսի տեղեր որ մարդու ոտքը միշտ չե այդտեղով անցնում.
եթե չգիտեմ այդ մասին կխնդրեմ այցելել մեր մարզերում գտնվող վանքերը և եկեղեցիները, ընթացքւմ շատ բաների կծանոթանաք և շատ բան կսովորեք հավատցած եղեք.
Եկեղեցին սխալ կերպով կարող է կառուցված լինել, և սխալ տեղ.
սխալ կերպ ասելով ինկատի ունեմ մի շատ ողբերգական փաստ, որը վերջերս հայերի և արտասահմանաբնակ հայերի մեջ է սկսել տարածվել.
մարդը որը շատ փող ունի, ու ժամանակին էլ ու հիմա էլ վարում է շատ մութ կյանք, իրեն թվում է թե կառուցելով եկեղեցի ուրեմն իրեն մեղքերը ներվում են ու ինքը դառնում է Աստվածահաճո մարդ, միթե դա անհեթեթություն չե?
իսկ սխալ տեղի համար ես արդեն նշել եմ, նորից կխնդրեմ փոքր ինչ խորը ուսմունասիրել եկեղեցիների կառուցման պատմությունը, և եթե ծանոթ ունեք որը ժամանակին նման գործով է զբաղվել նա ձեզ ամենը կբացատրի.ցանկալի է որ այդ մարդը ավելի ատրեց սերնդի ներկայացուցիչ լինի.
Իսկ ով ասեց որ եկեղեցին շենք է? ես նման բան չեմ նշել, այո ես ձեր հետ համամիտ եմ որ եկեղեցի կարող ենք լինել եվ մենք.
Եկեղեցու ֆինանսների մասին ինֆորմացի պետք չե այլ աղբյուրից իմանալ, ուղղակի պատմություն է պետք սովորել ու ուսումնասիրել սեփական երկրի առորյա կյանքը.
Գիտեմ որ շատ հոգևորականներ ունենք  աշխարհով մեկ բայց դա ինչ օգուտ է տալիս հասարակ գյուղացուն?

ինչ վերաբերվում է ձեր վերջին արտահայտությանը, որը ինձ ընդհանրապես դուր չեկավ, սակայն փորձեմ մի երկու խոսք ել իմ կողմից ասել.
նախ ես չեմ նշել որ ես հոգևոր գրագետ եմ, սակայն դա չի նշանակում որ ես անգրագետ եմ, հուսովեմ հասկանում եք ինչեմ ուզում ասեմ, ժամանակին մի հայտնի փիլիսոփա ասել է "Ես գիտեմ որ ոչինչ չգիտեմ, բայց մարդ կա Էտել չգիտի":Եթե ձեզ թվում է թե ես այստեղ եմ Ավետարանականներին գովազդելու, որը իհարկե շատ պարզ երևում է ձեր գրած մտքի մեջ, ապա ասեմ որ դա ուղղակի ձեր երևակայության արդյունքն է, կներեք եթե փոքր ինչ վիրավորական հնչեց խոսքս բայց ավելի հասկանալի լինելու համար այլ կերպ չեի կարող գրել.
Ես շատ լավ տեղյակ եմ թե ինչ է ուսուցանում Հայ Առաքելական եկեղեցին, սակայն դրա հետ զուգահեռ ես չգիտեմ շան մանրամասնություններ որը և փորձում եմ իմանալ, իսկ դուք կարծես փորձում էք գրագետ կերպով մարդուն վիրավորած լինել, դա տգեղ է ասեմ ձեզ, ու ես չեմ պատրաստվում նման կերպ ձեզ պատասխանել.  ;)


Հայր Սուրբ ճիշտն ասած ես Մարոի հետ սկզբում խոսում էի Մկրտության մասին, որից հետո Մարոն առաջարկեց թեման տեղադրել ֆորումում, ես համաձայնվեցի, իհարկե թեմայի անվանում իմ դուրը այնքանել չեկավ, որովհետև ես և դուք իմ կարծիքով այլ Քրիստոնյաններ չենք, որ իրար դեմ լինենք, իհարկե դուք ինձանից շատ բան գիտեք Հայ Առաքելական եկեղեցու անցուդարձի մասին, սակայն մենք բոլորս էլ ընդունում ենք սուրբ Երրորդությունը, ընդունում ենք Քրիստոսի Աստվածությունը և ընդունում ենք Ավետարանի ճշմարտությունը,միակ տարբերությունը երևի նա է որ ես գովում եմ այլ կրոնական համայնքների բարի գործերը իսկ դուք որքանով ես նկատեցի այլ կարծիք ունեք այդ ամենի նկատմամբ.
և ահա այստեղ կարծես թեմայից թեմա բացվեց ու այսպես ամեն ինչ սկսեց.
ես կոնկրետ առաջարկ չունեմ թեմայի անվան հետ կապված, կարող է սայտի ղեկավարությունը որոշել, ուղղակի կխնդրեյի նման վերռնագրեր չնտրվեր, այսպիսի վերնագրերը կարծես մարտահրավեր ;լինի, իսկ մեր ազգին  նման բան չի սազում. 13:)
հարգանքներով Կարեն.

Mandarinka

Սիրելի Կարեն ջան, նախ ներողություն եթե որևե կերպ վիրավորել եմ ձեզ: Հավաստիացեք, որ դա ոչ միտումնավոր է:

Մի փոքր խատասխանեմ ձեզ:

Quoteնախ ես չեմ նշել որ ես հոգևոր գրագետ եմ
Իհարկե Դուք չեք նշել: Բայց այդպիսի կարծիք կազմեցի ես ինքս:

QuoteԵթե ձեզ թվում է թե ես այստեղ եմ Ավետարանականներին գովազդելու, որը իհարկե շատ պարզ երևում է ձեր գրած մտքի մեջ, ապա ասեմ որ դա ուղղակի ձեր երևակայության արդյունքն է, կներեք եթե փոքր ինչ վիրավորական հնչեց խոսքս բայց ավելի հասկանալի լինելու համար այլ կերպ չեի կարող գրել.

Ներեցեք, բայց ես այդդպիսի բան չեմ գրել եմ: Ես ուղղակի մատնանշեցի թե ինչպիսի ընթացք ստացավ մեր զրույցը:

QuoteԵս շատ լավ տեղյակ եմ թե ինչ է ուսուցանում Հայ Առաքելական եկեղեցին, սակայն դրա հետ զուգահեռ ես չգիտեմ շան մանրամասնություններ որը և փորձում եմ իմանալ

Ներեցեք, եթե ձեր ասածները սխալ եմ հասկացել, Կարեն ջան: Ես այդպիսի բան չէի համարձակվի գրել, կամ մտածել, բայց  երբ խոսվեց ծեսերի և Պատարագի մասին...
Մեկ անգամ ևս ներողություն սխալ ըմբռնելու համար Կարեն ջան: 21:)

QuoteՀայր Սուրբ ճիշտն ասած ես Մարոի հետ սկզբում խոսում էի Մկրտության մասին, որից հետո Մարոն առաջարկեց թեման տեղադրել ֆորումում

Միմիայն որպեսզի մնացածը կարողանան իրենց կարծիքը արտահայտել նրա մասին, ինչի մասին խոսում էինք սկզբում`քրիստոնեական համայքների և աղանդների օգուտի կամ վնասի մասին Հայ ազգի համար: 21:)

Quoteիհարկե թեմայի անվանում իմ դուրը այնքանել չեկավ, որովհետև ես և դուք իմ կարծիքով այլ Քրիստոնյաններ չենք, որ իրար դեմ լինենք

9:) 9:) 9:) Իս՞կ ով ասեց, որ խոսքս իմ և ձեր մասին էր Կարեն: Միթ՞ե թեման նրա մասին էր, որ հայաստանի բողոքաքանները գործում են կողմ թե դեմ Եկեղեցուն: Եւ միթ՞ե չէիք ասվում, որ բողոքականները միշտ անտեղի հալածվել են: Դրա համար թեման դարձավ այսպիսին: 21:)
Բայց, հայտարարել, որ թեմաի անունը կապված է ձեզ և մեզ հետ...հմմմ:
Ցանկանում եմ հիշեցնել գրածս ամենասկզբում.

բանավեճը գնում է ոչ անձի հետ, այլ իր արտահայտաց մտքերի հետ:

Հ.Գ. Ծննդյան մասին բացեք նոր թեմա, սիրելի Կարեն: 21:) Չխառնվենք իրար: Մեկ անգամ ևս ներեցեք, եթե ոչ ցանկությամբ նեղեցի ձեզ: 21:) 21:)


Ղուկաս Վահան

Կարեն, այս քանի օրը մենք մեր գրադարանում մի թարգմանություն ենք փորձում տեղադրել, որն առայժմ կիսատ է, սակայն կառաջարկեի կարդալ։ Այդ գրքում նշվում է նաև ուղղափառության և բողոքականության տարբերությունների մասին։ Ճիշտ է, այն Ղպտի Եկեղեցու վարդապետությունն է ներկայացնում, սակայն նշեմ, որ մեծ տարբերություններ չկան Հայ և Ղպտի Եկեղեցիների միջև։ Տարբերությունների մասին գրքում թարգմանիչը նշում է:
Այն այստեղ է՝ Համեմատական աստվածաբանություն :

Չմոռանամ նշել, որ գրքի մնացյալ մասերը առաջիկա օրերի ընթացքում կդրվի 13:)

Let's open the window of our soul and let the light enter our souls

Karen

շատ բարի, կաշխատեմ ժամանակ գտնել և կարդալ.
Շնորհակալ եմ.