Սիրահարություն և սեր

Started by CHERRY, August 03, 2007, 11:37:44 PM

Previous topic - Next topic

CHERRY

Միքանի օր առաջ Հայ Առաաքելական Եկեղեցու Երիտասարդաց Շարժման գրասենյակում կլոր սեղանի թեման ՙԱմուսնության նպատակն՚ էր: Կլոր սեղանը վարում էր Վարազդատ սարկավագը: Հարցին, թե ինչու՞ են մարդիկ ամուսնանում, երիտասարդները պատասխանեցին` ազգի շարունակության, սեփական անձի շարունակության համար, երբ հասկանում են առանց միմյանց չեն կարող, ամուսնանալու ժամանակն է եկել, բնական պահանջ, որ տանը չմնան, ինքնահաստատման համար, ընկերության տեսակ է, միայնակ չմնալու, ֆինանսական շահերի, կյանքի ձևը փոխելու համար, ծնողներն են պարտադրում, սեփական ընտանիքն ունենալու համար, հոգևոր մտերմության դեպքում: Այս  տարբերակին հետաքրքիր հարց տվեց Վարազդատ սարկավագը.
- Եթե մարդ ձեզ հոգեհարազատ է կարող եք ուղղակի ընկերներ լինել, ինչ պարտադիր է ամուսնանալ: Միթե՞ արտաքնապես բոլորովին մեկ է, թե ով կլինի: Երեք պայմաններն էլ կարևոր են` հոգի, միտք, մարմին, - ավելացրեց նա:
Մի ամուսնացած տարեց կին էլ ասաց.                                                                                                                                                          - Ամուսնանալուց կարևոր չի սիրել, ես առանց սիրելու ամուսնացա, հետո քիչ-քիչ սիրեցի:
Ճիշտն ասած, այդ կնոջ խոսքերն  անհավատալի են ինձ թվում :         

Մեծամասնության համար չամուսնանալու պատճառներն էին`սոցիալապես անապահով լինելը, ծնողների չկայացած ամուսնական կյանքի վատ օրինակը, չեն գտնում համապատասխան անձին, ծնողների պարտադրանքը, բարոյական կարգավիճակը, բծախնդրությունը, անհաջողության , անհայտության վախը, կին պահելու, ազատությունը կորցնելու վախը, ընտանիքի գիտակցության բացակայությունը, անհաջող սիրահարությունը:

Վերջում Տեր Տաճատն ամփոփեց.
-Մարդ ամուսնանում է սիրելու և սիրվելու պահանջից: Մարդուն բնորոշ չէ մենությունը: Սիրահարությունը նման է դիվահարության` :o :երկուսն էլ հարված են  38:)(կիսակատակ): Սիրահարությունն ամբողջությամբ զգացմունք է, և մարդ կարծես կուրացած լինի: Երբ ժամանակ է անցնում սիրահարված մարդու աչքերը բացվում են և նա զարմանում է, թե ինչն է այդ մարդու հավանել: Իսկ սերը ինքնազոհաբերություն է, երբ և,՜ սիրտդ և,՜ բանականությունդ են աշխատում:

Շատ օգտակար խորհուրդներ տվեց Տեր Տաճատն երիտասարդներին, բայց, ցավոք, չեմ հիշում:
Այս ամբողջ քնարկումից ինձ համար մի բան անհասկանալի մնաց: Ինչպե՞ս սկզբից հասկանալ, մարդ սիրում է, թե սիրահարված է, եթե ժամանակն է ցույց տալիս: Իմ կարծիքով, երկուսի դեպքում էլ մարդ պատրաստ է ինքնազոհաբերության, նվիրման, դիմացինին ընդունում է այնպիսին ինչպիսին կա` թերություններով, առավելություններով:  14:)   


Satenik

Quote from: CHERRY on August 03, 2007, 11:37:44 PM
Մի ամուսնացած տարեց կին էլ ասաց.                                                                                                                                                          - Ամուսնանալուց կարևոր չի սիրել, ես առանց սիրելու ամուսնացա, հետո քիչ-քիչ սիրեցի:
Ճիշտն ասած, այդ կնոջ խոսքերն  անհավատալի են ինձ թվում :         
Իսկ ես հավատում եմ: 30:) Այդպիսի բան կա: Վերցնենք իմ շուրջ քսան տարվա ամուսնության օրինակը: Սիրելով եմ ամուսնացել: Բայց տարիների ընթացքում այդ սերն այնպես է հասունանում, ծաղկում, ամրանում, էլ չգիտեմ ինչ խոսքերով դա կարելի է ճիշտ նկարագրել, որ երբ այսօրվա հայացքով եմ նայում այն ժամանակվան՝ ծիծաղս է գալիս: :) Հիմիկվա հետ համեմատած դա մի այնպիսի պրիմիտիվ ու ինֆանտիլ զգացում է եղել 9:), որ նույնիսկ համեմատելն է սխալ:  Բայց չկարծեք թե ոչ մի ռոմանտիկ բան չի եղել, հակառակը՝ պատկերացրեք, Արցախյան պատերազմ, իմ սիրած տղան կամավոր ազատամարտիկ, ես նրան Երևանում սրտատրոփ սպասող, նույնիսկ մի անգամ, երբ արդեն երկար ժամանակ ոչ մի լուր չկար նրանից, վեր եմ կացել, ծնողներիցս գաղտնի, գնացել հասել պատերազմի դաշտ, գտել նրան, համոզվել, որ ամեն ինչ կարգին է, նորից հետ դարձել: ;D Նա ինձ իսկական զենք բռնել ու կրակել է սովորեցրել: Կարճ ասած ռոմանտիզմի ծով էր: :)
Բայց նույնիսկ դրա հետ համեմատած տարիների ընթացքում ձևավորված  սերը շահում է: Այնպես որ ես կհավատայի այդ կնոջը: Իսկական սերը հետո է գալիս, այդ մարդու հետ տարիների համատեղ կյանքից հետո: Եթե ունենք սիրելու ցանկություն, իհարկե(տեր Տաճատ):
QuoteԱյս ամբողջ քնարկումից ինձ համար մի բան անհասկանալի մնաց: Ինչպե՞ս սկզբից հասկանալ, մարդ սիրում է, թե սիրահարված է, եթե ժամանակն է ցույց տալիս: Իմ կարծիքով, երկուսի դեպքում էլ մարդ պատրաստ է ինքնազոհաբերության, նվիրման, դիմացինին ընդունում է այնպիսին ինչպիսին կա` թերություններով, առավելություններով:
Այո, ճիշտ է: Դա նմանություններն են: Իսկ տարբերությունը, ինչպես տեր Տաճատն ասաց, որ սիրահարվածության դեպքում "մարդ կարծես կուրացած լինի": Ավելի պարզ ասեմ, աղջիկների սիրահարվածության ժամանակ հիստերիկ երևույթներ շատ կան: :) Երևի տղաների մոտ էլ է նույնը, ուղղակի որ տղա չեմ եղել, չեմ էլ պնդի: :) Աղջիկների գիշերվա չքնելը, լացելը, որևէ մեկին (ծնող, հարազատ, բարեկամ) չլսելը, դասերը չսովորելը, անվերջ սխալներ գործելը՝ սրանք սիրահարվածության մասին են խոսում:
Իսկ սերը վնասաբեր չէ, շատ հանգիստ է ընթանում, բանական, կշռադատված, մեղմ, չափավոր: Սիրո ժամանակ բացակայում է աշխարհի կողմից հասկացված չլինելու զգացումը: Ընդհանրապես ոչ մի հիստերիկ բան չկա: Առավել ևս իրարից խռովել, նեղանալ, "պրինցիպի ընկնել" և այլն, այսպիսի բաներ չկան: :) 21:)

hddonegb

 Dear Cherry,   18:)

քեզ մօտ կարդացի սիրելու եվ սիրահարված լինելւ մասին.... 32:)

Չես բացատրի արդյոք դրանց տարբերությունը... 

Սիրով`
hdd


CHERRY

Quote from: hddonegb on August 04, 2007, 02:08:08 PM
Dear Cherry,   18:)

քեզ մօտ կարդացի սիրելու եվ սիրահարված լինելւ մասին.... 32:)

Չես բացատրի արդյոք դրանց տարբերությունը... 

Սիրով`
hdd



Ես ինքս փորձում եմ տարբերությունը պարզել, հարգելի hddonegh 21:)



CHERRY

Հարգելի  Սաթենիկ, ձեր ամուսնության օրինակը տարբերվում է այդ կնոջ ասածից: Այն փաստը, որ դուք ձեր ապագա ամուսնուն սրտատրոփ սպասում էիք, հետո էլ ծնողներից գաղտնի, գնացել հասել եք պատերազմի դաշտ, արդեն սիրո նշան է 39:): Իհարկե, ձեր մոտ եղել է սիրո հիմք, որն ամուսնական կյանքի ընթավքում ծաղկել, հասունացել է: Բայց, երբ ընդհանրապես զգացմունք  չկա, այլ ուղղակի ժամանակն է ամուսնանալու, և լավ թեկնածու կա ընտանիք ստեղծելու համար, ի՞նչ երաշխիք, որ ամուսնանալուց հետո կսիրի: 

hddonegb

to Charry,  13:)

կարծում եմ հարցը պարզելու ճանապարհին մեթոդոլոգիական սխալ ես թույլ տալիս....
նախ պետք է իմանալ առանձին առանձին թե ինչ ե սեր ասվածը եվ ինչ սիրահարվածությունը և հետո նոր խոսել դրանք իրարից զատորոշելու մասին... այլապես ստացվում է, որ խոսում ենք բաների մասին` առնց իմանլու ինչի մասին ենք խոսում... այդպես չէ? 20: 14:)

CHERRY

Quote from: Satenik on August 04, 2007, 05:40:51 AM

Աղջիկների գիշերվա չքնելը, լացելը, որևէ մեկին (ծնող, հարազատ, բարեկամ) չլսելը, դասերը չսովորելը:

Ինչու՞ ոչ, երբեմն լաց, դասերի բացակայություն, անքուն գիշեր, մարդկային է: :(

CHERRY

Quote from: hddonegb on August 04, 2007, 07:28:08 PM
to Charry,  13:)

կարծում եմ հարցը պարզելու ճանապարհին մեթոդոլոգիական սխալ ես թույլ տալիս....
նախ պետք է իմանալ առանձին առանձին թե ինչ ե սեր ասվածը եվ ինչ սիրահարվածությունը և հետո նոր խոսել դրանք իրարից զատորոշելու մասին... այլապես ստացվում է, որ խոսում ենք բաների մասին` առնց իմանլու ինչի մասին ենք խոսում... այդպես չէ? 20: 14:)

Ճիշտ ես, այդպես է  30:): Օրինակ, ըստ քեզ ի՞նչ է, սերը: Գուցե՞ շեղվում եմ բաժնի թեմայից:

hddonegb

Quote from: CHERRY on August 04, 2007, 08:34:14 PM
Quote from: hddonegb on August 04, 2007, 07:28:08 PM
to Charry,  13:)

կարծում եմ հարցը պարզելու ճանապարհին մեթոդոլոգիական սխալ ես թույլ տալիս....
նախ պետք է իմանալ առանձին առանձին թե ինչ ե սեր ասվածը եվ ինչ սիրահարվածությունը և հետո նոր խոսել դրանք իրարից զատորոշելու մասին... այլապես ստացվում է, որ խոսում ենք բաների մասին` առնց իմանլու ինչի մասին ենք խոսում... այդպես չէ? 20: 14:)

Ճիշտ ես, այդպես է  30:): Օրինակ, ըստ քեզ ի՞նչ է, սերը: Գուցե՞ շեղվում եմ բաժնի թեմայից:



Ինչ է սերը?....  32:) Չգիտեմ....  և որևէ տեղ  չեմ կարդացել այդ մասին...  բազում տեղեր է խոսվում թե որոնք են սիրո հատկանիշները...  ինչ կարող է անել սիրող մարդը և այլ...  կարծում եմ սերը հնարավոր չէ սահմանել...  հետևաբար հնարավոր չէ սիրո և սիրահարվածության հարցին հստակ պատասխաններ տալ...
<կեղծ մարգարեների ամենամեծ թշնամին ժամանակն է>  , ինճպես նաև ամեն մի կեղծ բանի` այդ թվում և զգացմունքի... 41:)
եթե որևէ մեկը կկարողանա տրամաբանաված և հոդաբաշխ ինչ որ պատասխան տալ խնդրո առրկայի վերաբերյալ - իմ անկեղծ շնորհակալություններս... 30:)

Satenik

CHERRY,
QuoteԲայց, երբ ընդհանրապես զգացմունք  չկա, այլ ուղղակի ժամանակն է ամուսնանալու, և լավ թեկնածու կա ընտանիք ստեղծելու համար, ի՞նչ երաշխիք, որ ամուսնանալուց հետո կսիրի:
Եթե այդպես նայենք, ապա երկու դեպքերում էլ "երաշխիք" չկա: 14:) Երաշխիքը մեր մեջ է, եթե ուզենք՝ կսիրենք, իսկ չուզենք՝ չենք սիրի: Սերը հասունացած հարաբերությունների արդյունք է, նայաց ինչպես կզարգացնես հարաբերությունները (այստեղ կանանցից շատ բան է կախված), այդպիսի արդյունք էլ կստանաս:
Այդ կինը և ես, հավանաբար իրար պես ենք կնություն արել մեր ամուսիններին, եթե տարիքի հետ սեր է հասունացել: Ես կարծում եմ, որ որքան էլ սկիզբը կարևոր լինի, բայց ընթացքը շա՜տ ավելի կարևոր է: Որոշիչը ընթացքն է: Տեսեք, նույնիսկ ինձ իմ այն ժամանակվա այդքան ռոմանտիկ սերն այսօր ծիծաղելի է երևում: :) Դուք ասում եք, որ ես ի տարբերություն այդ կնոջից հիմք եմ ունեցել, իսկ ես կարծում եմ, որ այսօրվա սիրո հիմքը եղել է ընթացքը, բայց ոչ սկիզբը: ՈՒ այսօր էլ ես հիմք եմ գցում ապագա 10-20-30-40, որքան որ Աստված կկամենա, տարիների համար:

QuoteԻնչու՞ ոչ, երբեմն լաց, դասերի բացակայություն, անքուն գիշեր, մարդկային է:
Այո, երբեմն, լուրջ պատճառի դեպքում, բայց ոչ սիտեմատիկ, հյուծվելու աստիճան:

hddonegb
Quoteհետևաբար հնարավոր չէ սիրո և սիրահարվածության հարցին հստակ պատասխաններ տալ...
Բոլորի համար հնարավոր չէ, բայց եթե շրջանակը նեղացնեք, հայ-քրիստոնյա ընտանիքի սահմանների մեջ՝ շատ բան կարող է ավելի պարզ դառնալ: :)