Սիրահարություն և սեր

Started by CHERRY, August 03, 2007, 11:37:44 PM

Previous topic - Next topic

Mandarinka

#10
Սերը դա գիտություն չէ: Նա չունի օբյեկտներ և  պրեդմետներ:  38:) 38:) 38:) 38:) Դրա համար պարզելու համար թե ինչ է սերը, ոչ մի մեթոդոլոգիա չկա:

Որոշակի չափով ես համամիտ եմ Սաթենիկի հետ: Եկել եմ այն կարծիքին, որ ոչ մի Սիրո մասին խոսք լինել չի կարող, մինչ մարդու հետ չսկսես ապրել ամուսնական կյանքով: Մինչ այդ կարող է լինել համակրանք, սիրահարություն, ինչու չէ` կիրք, ձգողություն և այլն: Բայց ոչ Սեր: 21:) Հետևաբար հասկացա` երբևե չեմ սիրել:

Հ.Գ. Դրա համար, որոշել եմ էլ չսպասեմ "սիրուն": Թե չէ ես չեմ ամուսնանա: Իսկ ես արդեն իմ ավատարի նման բալիկ եմ ցանկանում:  34:) 34:) 34:) 34:)
38:) 38:) 38:) 38:) 38:)  38:) 38:)

Satenik

Մարո 21:), քո ասածի մեջ ոչ ծիծաղելու, ոչ էլ լացելու բան եմ տեսնում: Արի նայենք մեր շրջապատում եղած այն աղջիկներին, որոնց շուրջ այնքան տղա է պտտվում, որքան այդ աղջկա գլխին մազ կա: :) Կտեսնենք, որ նույնիսկ այդպիսի մեծ ընտրության պարագայում, իրական հարմար թեկնածուները շատ-շատ երեքից չորսն են: Մեր հնարավորությունները շա՜տ ավելի սահմանափակ են, քան մեզ թվում է: Մեր կյանքի ընթացքում մենք նույնիսկ իսկական, վստահելի ու լավ ընկերներուհիներ շատ չենք ձեռք բերում, նրանք նույնպես առավելագույնը երեքից չորսն են:
Այնպես որ, քո ասածը սթափ դատողություն է:
QuoteՄինչ այդ կարող է լինել համակրանք, սիրահարություն, ինչու չէ` կիրք, ձգողություն և այլն:
Այ հենց դրան ենք երիտասարդ ժամանակ ասում "սեր", էլի: Քանի ջահել ենք, մեր հորմոնները այնպես են աշխատում, որ մենք կարող ենք սիրահարվել այն տղային, որին սթափ դատողությամբ հավանեցինք, սկսում ենք սիրել հենց միայն նրա համար, որ նա մեզ հարմար է, համապատասխանում է մեր չափանիշներին: 30:)

Իսկ քո ավատարի ձագուկը լույսի կտոր է 39:) 37:) 37:): Այդպսի լավ ձագուկի համար արժե ամուսնանալ այնպիսի մեկի հետ, որը համ լավ զավակներ կարող է տալ քեզ, համ էլ այդ զավակներին պահել կարողանա: 30:) Այդպիսի ամուսնուն ցանկացած կին էլ կսիրի, նույնիսկ եթե սկբից իր կարծիքով չի սիրել: :)

Mandarinka

Սաթենիկ 21:) 21:), ես ծիծաղում էի ուղղակի իմ ձևակերպումների վրա, բայց ոչ մտքերիս:

Nane

Սիրելի լուսամուտցիներ, կարծում եմ սա այն թեման է, որի մասին կարող ենք անսպառ խոսել, բայց կարծում եմ, յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում սերը և մեկիս օրինակը և պատկերացումները չեն կարող նույնը լինել նաև մյուսի համար, քանզի համաձայն եմ, որ չկան սիրո իրական սահմանումներ: Բայց ես էլ կուզեի ներկայացնել, թե ինչ եմ մտածում:Ավետարանն ասում է. <Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով>.  Անշուշտ այստեղ խոսվում է Տիրոջ հանդեպ սիրո մասին, բայց միշտ այսպիսին եմ պատկերացրել իրական սերը` սրտի, հոգու և մտքի ներդաշնակ միացությամբ: Այդ պատճառով շատ չեմ ընդունում երբ ասում են, թե սերը դա մի զգացմունք է.....: Զգացմունք է սիրահարվածությունը, որի համար կոպիտ ասած աշխատում է հիմնականում սիրտը, բայց ոչ միտքը: Ճիշտն ասած մի քանի անգամ սիրահարվել եմ, բայց ամեն անգամ բացակայել է ՍՐՏԻՑ, ՀՈԳՈՒՑ կամ ՄՏՔԻՑ որևէ մեկը....
6:)
Ծննդոց գրքում ասվում է. <Աստված ստեղծեց մարդուն, տղամարդ և կին ստեղծեց նրան>: Այսինքն ՄԱՐԴ հասկացությունն իսկ իր մեջ պարունակում է այս երկուսին միասին.

-Տեր եմ,-ասաց Աստված մի օր:
-Հնազանդ եմ,-ասաց նյութը:
...Եվ սկսվեց արարչությունը:
Աստծո տիրական խոսքով և նյութի հնազանդությամբ ստեղծվեց գեղեցիկ ու բարի աշխարհը: Բայց պետք էր մեկը, որի մեջ կենտրոնանային <Տերն ու Հնազանդը>, որպեսզի ողջ Արարչությունը ներդաշնակ լիներ: Եվ Աստված ստեղծեց մարդուն <տղամարդ և կին ստեղծեց նրան>` միավորելով հոգին և նյութը, դրոշմելով <տեր և հնազանդ լինելու> պատկերը մեկի մեջ: Եվ մարդը դարձավ տերը ողջ արարչության և հնազանդը Արարչի: Ի սկզբանե Աստված սիրող, խնամող Արարիչ է և Տեր, իսկ մարդը` հնազանդ տեր: Սակայն, երբ մարդը մոռացավ իր հնազանդության մասին և խախտեց պատվիրանը, խախտվեց նաև Տիրոջ և հնազանդի ներդաշնակ կապը:
-Տեր եմ:
-Հնազանդ եմ:
Այսօր այս խոսքերն արտասանում են ՆԱ-ն և ՆԵ-ն Տիրոջ առջև:
-Եթե դու տեր լինես այնպես, ինչպես Աստված է Տեր բնությանը, և իմ գլուխն այնպես, ինչպես Քրիստոս եկեղեցունը` սիրելով և խնամելով այն, ես ավելի, քան հնազանդ կլինեմ,-ասաց ՆԵ-ն, սակայն մտածեց, որ այսպես սիրելն ավելի դժվար կլինի, քան հնազանդ լինելը: Իսկ ՆԱ-ն ժպտաց, որովհետև ՆԵ-ն ոչ թե պայման դրեց, այլ ուղղակի խոստովանեց իր հնազանդությունը` համեմատելով իրեն բնության և եկեղեցու հետ:
-Տեր եմ  հոգիս,-ասաց ՆԱ-ն,- իսկ եթե դու միշտ հնազանդ լինես, ես ավելի, քան տեր կլինեմ:
Ու նրանք սկսեցին արարել...
Սկզբում նրանք ստեղծեցին սիրով լեցուն մի դրախտ, որն ուներ տանիք, պատեր, լուսամուտներ, որ կային շատ արևներ, ծաղիկներ ու երազներ:
Բայց չկար մեկը, որ զարդարեր այդ դրախտը և նրանք որոշեցին  մարդ արարել: Այո, որոշեցին ու երկար մտածեցին, քանզի Աստված նույնպես խորհուրդ արեց մարդուն ստեղծելուց առաջ: Եվ արարվեց ՆԱՆԵՆ, որը դարձավ նրանց հոգիների հատման կետն ու հայելին: Երկուսը միավորվեցին մեկի մեջ, ինչպես արարչության ժամանակ նյութն ու հոգին մարդու մեջ: Միգուցե աշխարհի ներդաշնակությունը նրանում է, որ շարունակաբար երկուսը պիտի դառնան մեկ, իսկ մեկը` երկուս:
....Միայն թե մարդիկ հասկանային ՏԵՐ և ՀՆԱԶԱՆԴ լինելու արժեքը:


Magnolia

Ես կարծում եմ, որ սիրել մեկին, նշանակում է կարողանալ ներել ամեն ինչ: Բառացիորեն ամեն ինչ;
Իսկ երբ սիրահարված ես, չունես այդ անսահման համբերությունը և քնքշությունը ամեն բան հասկանալու, չնկատելու...