ՀՀ Սահմանադրության տոնը

Started by Abegha, June 30, 2007, 06:57:35 PM

Previous topic - Next topic

Abegha

Հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրն է, ոչ աշխատանքային, որ նշանակում է սա մի շատ կարևոր տոն է։ Թերևս տարօրինակ կարող է հնչել, ասենք՝ Սահմանադրության օրը ի՞նչ առնչություն ունի մեր եկեղեցական ու հոգևոր արժեքներին, քանի որ այն պետական տոն է, սակայն հենց այս հարցն եմ ուզում առաջ քաշել. արդյոք ի՞նչ առնչություն ունի Սահմանադրությունը, ըստ մեր ընկալման, եկեղեցու հետ, և արդյո՞ք այն կարող է իր ազդեցությունը ունենալ երկրի քաղաքացու հոգևոր կյանքում։

CHERRY

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է: Այն իրավական կարգավորման է ենթարկում ոչ թե հասարակական հարաբերությունների նեղ կամ երկրորդական բնագավառ, որը վերաբերում է միայն առանձին խումբ անձանց, այլ կարգավորում է լայն շրջանակի հասարակական հարաբերություններ, որոնք որոշում են բոլոր քաղաքացիների, երկրի որղջ բնակչության իրավունքները` հասարակության քաղաքական կազմակերպումը, հայրենիքի պաշտպանության հիմնահարցերը... : ՀՀ Սահմանադրությունը,  քաղաքացու հոգևոր կյանքում, ունի ինչպես դրական ազդեցություն` պաշտպանում է այնպիսի հոգևոր և բարոյական արժեքներ, որոնք համահունչ են Հայ Առաքելական Եկեղեցու արժեքներին , այնպես էլ բացասական` խղճի և կրոնի ազատության իրավունքը  թույլ է տալիս տարածվել աղանդներին, միասեռությանը:
                                               

Abegha

Ձեր խոսքից հասկանալի է, որ ՀՀ Սահմանադրությունը կարևոր նշանակություն և առնչություն ունի Եկեղեցու հետ, և, ի՞նչ եք կարծում, այն ավելի շատ վնասո՞ւմ, թե նպաստում է անհատի կամ երկրի քաղաքացու հոգևոր կյանքին։

Abegha

Կարելի՞ է ասել նաև, որ սահմանադրությունը երկրի «Հավատամքն» է, որին անհատը պետք է հարմարեցնի իր անձնական հավատամքը։

CHERRY

Quote from: Abegha on July 01, 2007, 09:01:07 PM
Ձեր խոսքից հասկանալի է, որ ՀՀ Սահմանադրությունը կարևոր նշանակություն և առնչություն ունի Եկեղեցու հետ, և, ի՞նչ եք կարծում, այն ավելի շատ վնասո՞ւմ, թե նպաստում է անհատի կամ երկրի քաղաքացու հոգևոր կյանքին։
Կարծում եմ նպաստում է: Մարդու համար ամենաարժեքավորը հոգու ազատություն է:
Quote from: Abeghalink=topic=957.msg3846#msg3846 date=1183306183
Կարելի՞ է ասել նաև, որ սահմանադրությունը երկրի «Հավատամքն» է, որին անհատը պետք է հարմարեցնի իր անձնական հավատամքը։
Այո, քանի որ Սահմանադրությունը  հիմնվում է քաղաքացիների մեծամասնության <<Հավատամքի>> հիման վրա:     

CHERRY

Հարգելի Աբեղա, հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքը:

Abegha

Ես համամիտ եմ Ձեր գրածին, բայց, ցավոք, մարդիկ անտարբեր են կարծես, գոնե մեծամասնությունը, իրենց սահմանադրության հանդեպ։ Այստեղ էլ դա տեսանելի եղավ։ Կարելի է երկարորեն խոսել հայկական այս երևույթի մասին, այո՛, հայերը սիրում են նայել, բայց ոչ թե՝ մասնակցել, իսկ սահմանադրության հանդեպ այդպես անտարբեր լինել նշանակում է նաև անտարբեր լինել մեզ շրջապատող մարդկանց հանդեպ։

Satenik

Աստված օգնական, հայր սուրբ:
Իհարկե, հայ մարդու և Հայաստանի քաղաքացու համար այդպիսի հակասական ու անորոշ հոդվածները Եկեղեցու մասին, որոնք կան Սահմանադրության մեջ այսօր, չեն կարող անհեթեթ ու տհաճ չլինել, որովհետև արձանագրվածը ոչ այլ ինչ է քան բացահայտ արհամարհանք հայի ազգային արժեքների, ինքնագիտակցության, մշակույթի, արժանապատվության և շատ այլ էական բաների նկատմամբ: Եթե այս Սահմանադրությունը իրոք դրված լիներ ժողովորդի ընտրությանը, այլ չարվեր այնպես, ինչպես արվեց, այն ուղղակի չէր դառնա ՀՀ Սահմանադրություն: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ թե' Հանրապետության ներսում, և թե' դրսում, ճնշող ազդակների տեսքով: Այսօրվա այս Սահմանադրությունը հաճեցել են նյութական աշխարհակալները, իրենց հավանությունն են տվել, գոհունակությունը հայտնել, ուստի այս Սահմանադրությունը ոչ թե Հավատամք է :), ինչպես նշեց հայր սուրբը, այլ նյութ է, նյութականություն, որի նշանակությունն էլ ընդամենը այդ է: 
Թող չստեղծվի թյուր տպավորություն, թե ես անտարբեր եմ պետական օրենքի նկատմամբ: Հակառակը՝ ոչ միայն ուղղակի հարգում եմ այն, այլ սրտով սիրում եմ օրենքը, ինձ շա՜տ ավելի լավ ու հարմարավետ եմ զգում խիստ օրինապահության մթնոլորտում: Բայց եթե այդ օրենքը տրամաբանական է և բարոյական: Իսկ եթե օրենքն այնպես է գրված, որ պիտի քեզ մի բան էլ մոլորեցնի, ապա այդ օրենքին կվերաբերվեմ այսպես ասաց փիլիսոփայորեն, որպես պատմության տվյալ հատվածի ժամանակավոր ու ձևական պարտադրանքի, որպես վերաբերվում էի օրինակ դպրոցական տարիքում պիոներիային և կոմսոմոլին :):
Ընդհանուր առմամբ եթե նայենք, ՀՀ Սահմանադությունը լավն է, բարոյական է, քրիստոնեական արժեքներին համահունչ է, չհաշված այդ մի քանի արևմտյան պարտադրված կետերը, որոնց մեջ բարոյականության առանցքը չի շոշափվում: Ես մտածում եմ, որ հեչ էլ շոշափվի, որովհետև այդպիսի պարտադրանքներ չէ, որ հաղթահարել ենք մեր պատմության ընթացքում:
Վերջ ի վերջո այս Սահմանադրությունը այնպիսին է, որ, այնուամենայնիվ,  հնարավորություն տալիս է հայ քրիստոնյային ապրել թե հայի և թե քրիստոնյայի պես, առանց այն խախտելու: Գցենք հայացք դեպի վերջին հարյուրամյակների անցյալը և փառք տանք Աստծոն գոնե սրա համար:
Ասել կուզեմ, որ ունենք հնարավորություն բարով ճնշելու չարը, և անձամբ ես աշխատում եմ հնարավորինս շատ օգտագործել այն:

Abegha

Ես նախ գլոբալ իմաստով եմ վերցնում սահմանադրությունը որպես երկրի հավատամք, ոչ թե զուտ ՀՀ Սահմանադրությունը։ Այսպես եթե ընդհանուր վերցնենք և հետո գանք ՀՀ Սահմանադրությանը, ապա ակամայից կտեսնենք, որ, լավ կամ վատ, այս երկրի սահմանադրությունն էլ հանդիսանում է այս երկրի հավատամքը, սիրենք, թե ոչ։

Quote from: Satenik on July 22, 2007, 08:47:50 AM
Եթե այս Սահմանադրությունը իրոք դրված լիներ ժողովորդի ընտրությանը, այլ չարվեր այնպես, ինչպես արվեց, այն ուղղակի չէր դառնա ՀՀ Սահմանադրություն: 
Եթե երկրի քաղաքացին պետք է սպասի, որ իրեն վերևից տան, ապա միշտ դժգոհ է լինելու։ Պատմությունից գիտենք, որ ժողովուրդները իրենք են վաստակում իրենց իրավունքները։ Հարցս հենց այս էր՝ արդյո՞ք ունենք մենք որպես ժողովուրդ այդ գիտակցությունը, որ սահմանադրությունը հանդիսանում է երկրի հավատամքը և որպես քրիստոնյա չպե՞տք է նախանձախնդիր լինենք նրանում կատարվող փոփոխություններում, թե՞ քրիստոնյան պետք է անտարբեր լինի պետական խնդիրներում, մանավանդ երկրի սահմանադրության։

Satenik

Հայր սուրբ, չեմ կարողանում կապել իրար "հավատամք" և  "սահմանադրություն" բառերը: Որովհետև եթե սահմանադրություն է, ապա պարտավոր ես, գոնե ակնհայտ, այն չխախտել, անկախ նրանից հավատում ես այդ սահմանադրության արդարացիությանը թե ոչ: Ի՞նչ ունեմ ես հավատալու կամ չհավատալու սահմանադրությանը՝ ծնո՞ղս է, Աստվա՞ծս է, հավերժական անփոփոխ արժե՞ք է:
Ինչ վերաբերում է Ձեր վերջին հարցին, ամբողջ ժողովրդի մասին չեմ կարող ինձ թույլ տալ դատել, բայց կան մարդիկ, որոնք գիտակցում են իրենց պատասխանատվությունը պետական ցանկացած խորհրդանիշի կամ անցուդարձի նկատմամբ, իսկ կան մարդիկ, որոնք չունեն ոչ այդ գիտակցությունը, ո'չ էլ պատասխանատվությունը: Կախված է երևի այն դաստիարակությունից, որը ստացել են ընտանիքում: Ասում եմ ընտանիքում, որովհետև ուրիշ հնարավորություն իմ կյանքի ընթացքում չեմ տեսել Հայաստանում: Պետությունը՝ ոչ սովետների ժամանակ, ոչ էլ այսօր հայ քաղաքացու դաստիարակության վերաբերյալ որևէ էական աշխատանք չի տարել: ՈՒստի մնում է ընտանիքը, իսկ թե որքան բարեկիրթ ու գիտակից կլինի այն՝ դա մարդու համար թերևս բախտի բան է: Տգետ մարդիկ շատ կան, որոնք կարծում են, որ մարդ կոչվելու համար բավական է հոգալ սեփական մաշկի կարիքները, իսկ թե ինչ կկատարվի իր արմատների, ակունքների, ժառանգության կամ իր տեսակի այլոց հետ՝ թող "պետությունը" կամ այլոք հոգան:
Սիլվա Կապուտիկյանի այս տողերը հիշեցի.

Ամենքն ուզում են, որ համարձակներ
Շատ լինեն կյանքում, սակայն ո'չ ինքը:
Ելնեն, ընդվզեն, սուտ ու նենգի դեմ,
Կուրծք տան աննկուն, սակայն ո'չ ինքը:
Ինքը դժգոհ է. "Ի՞նչ են երկնչում,
Ինչո՞ւ մինչև վերջ չեն նետվում կռվի,
Թե հարկ է զոհվել, այո', թող զոհվեն,
Բայց մնան կանգուն",- սակայն ո'չ ինքը...