ՀՀ Սահմանադրության տոնը

Started by Abegha, June 30, 2007, 06:57:35 PM

Previous topic - Next topic

Abegha

Միանշանակ ընդունելի է քո տեսակետը, բայց մեջը մի քիչ պեսիմիզմ կա։
Երկրորդ՝ եթե մարդը գիտակցում է պետական խորհրդանշի կարևորությունը, ապա չպե՞տք է բացատրի ուրիշներին, հասկանալի դարձնի։ Այսօր շատերը «սահմանադրություն» ասելով շատ բան չեն պատկերացնում, ուրեմն ի՞նչ հոմանիշ կառաջարկեիր, որը ավելի լավ կբացատրեր նրա իմաստը։ Եթե մարդիկ մի քանի հազար դրամով վաճառում են իրենց վաղվա օրը, արդյո՞ք գիտակցում են այդպես վարվելիս։ Ի վերջո, ինչ որ արժեք ո՞ւնի սահմանադրությունը քրիստոնյայի համար, թե՝ ոչ։

Satenik

Հայր սուրբ, ընդհանրապես հոռետեսությունը, իմ կարծիքով, բնավորության գիծ է, որից, էլի իմ կարծիքով, ես բարեբախտաբար զուրկ եմ :):
Անկեղծ ասած իմ հավատը դեպի հայոց կյանք, դեպի հայոց պետականություն և այլ նման բաներ այնքան կայուն է, որ նույնիսկ վատ սահմանադրությունը չի կարող նրա վրա ազդել: :)
Այո, համամիտ եմ, գիտակցող մարդը պետք է բացատրի չգիտակցողին:
Եթե հոմանիշ, ապա կառաջարկեի "մաքրասիրություն" բառը: :) Մաքրությունն էլ ունի իրեն հատուկ օրենքները, առանց որոնց չես կարող այն պահպանել (նույնիսկ այդպիսի գիտություն կա մաքրության մասին) : Օրենքին հետևելու կարողությունը գալիս է մանկուց, հենց լվացվելու, հարդարվելու տարրական մշակույթից: Ես ուղիղ կապ եմ տեսնում մարդու մաքրասիրության և օրենք հարգելու միջև:
Իրապես մաքրություն սիրող մարդը չի կարող իր մարմինն ու բնակարանը մաքուր պահել, իսկ հոգևոր կամ բարոյական անկանոնությունից չխորշել: Հնարավոր բան չէ: Հիմա մեր իշխանավորների մեջ կան թե մաքուր և թե փնթի-փլոշներ, ժառանգաբար "յոլա"-ով ապրած: Մարդու վրայից պարզ երևում է դա, և ոչ մի հարստություն, նոր հագուստ ու ծառաների կողմից ստեղծած պլպլոց դա չի պարտակում:  Մաքրասիրությունը նախ և առաջ հոգու վիճակ է, ապրելակերպ է, ժառանգականություն է վերջապես:
Սահմանադրության արժեքը քրիստոնյայի համար նույնքան է, իմ կարծիքով, որքան տարրական մաքրությունը և ձգտումը դրան:
Ներեցե'ք, եթե խիստ ստացվեց: 21:)

Abegha

Այս դեպքում կարելի՞ է ասել, որ քրիստոնյա երկրում կամ քրիստոնեական արմատներ ունեցող երկրում Սահմանադրությունը պետք չէ կապել քրիստոնեության հետ։

Satenik

 :)Այս դեպքում, որպես իմ ասածի հետևություն՝ ոչ, իսկ ընդհանրապես՝ ամեն ինչ էլ կարելի է, հիմա խոսքի ազատություն է: 21:)