Ժամերգությունը եկեղեցիներում

Started by Mariam, February 15, 2007, 11:04:55 PM

Previous topic - Next topic

Mariam

Ինձ համար պարզ է դարձել հանդիպածս բուն խնդրի էությունը:  20:)
Կաթոլիկե եկեղեցում, ուր հավատարիմ հավատացյալ եմ եղել մինչև չափահաս դառնալը, եկեղեցում «ծառայում » էի, այնպես, ինչպես դուք ՝ ժամերգությունների ընթացքին մասնակցելիս՝ սաղմոսերգությամբ, Աստվածաշնչի ընթերցմամբ, ժամերգությունների պատրաստությամբ, սրբերի գրվածքներից ընթերցվածքների և աղոթքների ընտրությամբ ու ընթերցմամբ- շարականների երգեցողությամբ...Պատարագի ընթացքին՝ մարգարեների կամ առաքյալների թղթերի ընթերցմամբ:
Հանդիպածս դժվարությունը հասկանալի է. Հայ Եկեղեցումն այս հնարավորությունը դեռ ընտրյալների մենաշնորհ է: Ու այն տպավորությունն ունեմ, որ զրկվեցի մի անգնահատելի երջանկությունից:
Նշմարում եմ մի վտանգ. Հայ եկեղեցում ընդհանրապես ժամերգությունը լքված է երիտասարդների և չափահաս աշխատավորների կողմից - գովելի մի քանի բացառություններով: Ձեր կարծիքով, ի՞նչ է դրա պատճառը:
Մի քահանա, որի այս դիիտողությունը արեցի, ինձ պատասխանեց, թե հոգևորականների կատարած աղոթքը շնորհ է բերում ամբողջ համայնքի վրա, ու ժամերգությունների որակը քանակով չենք կարող չափել: Մեծ թվով հավատացյալների ներկայությունը անհրաժեշտ չէ: Համաձա՞յն էք նրա հետ:

Mandarinka

Մարիամ, օրինակ ես իմ ամենաակտիվ եկեղեցական կյանքով ապրելու ժամանկ չէի մասնակցում ժամերգություններին ժամանակի պատճառով` ուսում, աշխատանք: Ին՞չ անես, որ այդպես է: Ստիպված է մարդ հոգալ իր օրվա հացի մասին: Ահա երիտասարդների բացակայելու պատճառները:

Mariam

Սիրելի Մարո, Ֆրանսիայում, նույն քաղաքում գտնվում են մի քանի եկեղեցիներ, կամ միաբանություններ: Բոլորը համագրծակցում են իրար հետ, որպեսզի հնարավոր լինի բոլոր ցանկացողներրին ներկա գտնվել առավոտյան և երեկոյան ժամերգություններին: Մին եկեղեցում, դա կատարվում էր առավոտ շատ կանուխ, որպեսզի աշխատողներն ով ուսանողները կարողանան իրենց մասնակցությունը բերել, մյուսին՝ ավելի ուշ...
Եկեղեցում, բոլորը իրենց տրամադրության տակ գտնում էին աղոթագրքեր, ժամագրքեր, շարակնոցներ, ու նաև ուրիշ ժամերին երբեմն կազմակերպում էին հոգևոր երգչախումբ - վանականների ու միանձնուհիների տնօրինության տակ:
Ձեզ չասեմ, որ բոլորը հրավիրված էին նույնիսկ բարձրաձայն մասնակցություն բերելու:
Իսկ...
Մոնք, ներեցեք: Այդ օրը, ամուսինիս խնդրանքով գնացել էին Ձեր քաղաքը, որովհետև Ֆրանսիայից եկած Ավետարանչականների կողմից հրավիրված էինք նրանց ճամբարում: Շատ առարկել եմ, բայց ամուսինիս չտխրեցնելու ցանկությամբ - նա, գործով պետք էր հանդիպեր այս մարդկանց հետ - արտոնություն էի ստացել գնալ նրանց քով ՄԻՆՉԵՒ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԸ, երբ անպայման պիտի միանայինք Հայ Եկեղեցու համայնքին:
Այդպես էլ արեցի: Ավետարանչականների ճամբարում, ամբողջ օրը խաղ ու կատակից հետևում է քարոզչական կազմակերպված աշխատանք՝ Աստվածաշնչի պարտադիր «ուսումնասիրություն», գոնե՝ տեղացի աշխատավորների համար, և «հոգևոր» երգերի ուսուցում՝ բոլորի համար:
Գնում ենք Ձեր եկեղեցին, Մոնք, ու շփոթում ենք՝ բոլորովին պարապ է: Մի քիչ սպասելուց հետո, գալիս են երկու ծառայողներ - դպիր, թե սարկավագ -, քահանան, ու եկեղեցում ծառայող մի հրաշալի կին-հավատացյալ: Ընդամենը՝ վեց հոգի էինք: Անընդհատ դպիրները մեզ զարմանքով էին նայում, որովհետև բացել էի ժամագիրքն ու տվել էի աղջկաս, որպեսզի կարողանա հետևել աղոթքներին ու սաղմոսներին :
«Ակուսդիկի» պատճառով շատ հաճախ եկեղեցիներում արտասանած աղոթքները կամ երգված շարականներն ու սաղմոսները լրիվ չեն հասնում մեզ, դժվարությամբ ենք ըմբռնում նրանց խոսքերն ու նշանակությունը:Դրա համար նաև է անհրաժեշտ ժամագիրքը:
Ստեփանակերտի եկեղեցում երբեմն երիտասարդներ են գալիս, բայց հեռանում են: Մնում է միայն այն ընտրյալ երիտասարդը, որը պատիվ ունեցել է ընդգրկվելու դպիրների խմբի մեջ: Բայց հոգևոր երգեր սովորելու ցանկացողները շատ են: Հիսաթափվել են, ու մասամբ հեռացել. ընտելացել են այն մտքի հետ, թե «հոգևոր երգերը » մի գանձ են՝ վերապահված քչերին: Ոմանք մոտենում են Եկեղեցասիրաց եղբայրակցության, ուր «հոգևոր երգերի» երգչախումբ է ստեղծված - բայց մեր սրբերի կողմից հորինված սուրբ շարականները չեն, որ սովորեցնում են երիտասարդներին, այլ՝ «արդիականացած» մեղեդիներով ու խոսքերով անհամ «երգեր»:
Մոնք, Հայր Սուրբ, Զոնարա, ասացեք՝ մեր երիտասարդությունը մե՞ղք չէ: Չլինի՞, Հայ եկեղեցում գտած ընդունելությունը մի քիչ նմանվեր Կաթոլիկ եկեղեցիներում գտած ջերմ ու բոլորի հանդեպ հոգատար վերաբերմունքին:
Սիրելի Մարոն, իսկ եթե հնարավորությունը տրվեր քեզ, կմիանայի՞ր ժամերգության սպասավորներին:

Mandarinka

Մարիամ ջան, դե ամեն մի տեղ տարբեր է: Ցավոք Մոսկվայում այդքան եկեղեցի չկա: 26:)
Իմ դրթապատճառները չգնալու միայն դա էին: Մոսկվայում դա հնարավոր չէ ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես: Աշխատանքը և ուսումը սկսվում է շատ վաղ, ավարտվում` ուշ: Տարածությունները շատ մեծ են. ես ծախսում եմ տնից մինչ եկեղեցի հանելւ մեկ և կես ժամ: Էլ չասեմ, որ տարվա կեսր ձմեռ է: Այդ ամենը շատ է ազդում երիտասարդության ակտիվության վրա եկեղեցում:

Mandarinka

#4
QuoteՍիրելի Մարոն, իսկ եթե հնարավորությունը տրվեր քեզ, կմիանայի՞ր ժամերգության սպասավորներին:

Ին՞չ նկատի ունես: Մարիամ ջան նեք հարցերին մի քիչ տարբեր ենք մոտենում և տարբեր ենք նայում:
Կարծում եմ, որ անկախ ամենինչից, եթե իմ անձնական աղոթքս մաքուր է , իմ սիրտս մաքրության մեջ է, ապամ ես անջատ չեմ այդ ապսասվորների աղոթքից: Ակդ կապը տեսանելի կապ չէ, բայց այն կա:
Ես անձնապես կխուսափեի այդ հնարավորությունից:

Mariam

Quote from: Mandarinka on February 18, 2007, 02:02:15 AM
Quote
Ես անձնապես կխուսափեի այդ հնարավորությունից:

Ի՞նչ են քո դրդապատճառները:
Խմբովին կատարված աղոթքի մեջ, ինչքա՜ն ջերմություն կա...Չէ՞ որ, «երբ եկուսը կամ երեքը աղոթում են Իմ անունով, Ես նրանց հետ, նրանց միջև Եմ...»

Mandarinka

Մարիամ, երևի դա դեռ գալիս է այն ժամանակաշրջանից, երբ "բողոքական եկեղեցի" էի հաճախում:
Այնտեղ "կոլլեկտիվ աղոթքները" շատ էր ընդունված: Դա հասնում էր աննկարագրելի գռեհիկ չափերի: Աղոթքի փոխարեն ստացվում էր թատրոն:
Ինձ համար նախնտերլի է Տիրոջ խոսքը Լեռան Քարոզի ժամանակ`երբ աղթում եք մտեք ձեր սեննյակը և ոչ թե փարիսեցիների նման բարձրաձայն ի ցույց բոլորի աղոթեք ժողովարաններում:

Mariam

Սիրելի Մարո, հավանաբար բողոքականների հետ կիսածդ աղոթքները շատ նման էին իմ երիտասարդության ատեն կիսածս աղմկալի աղոթքներին  այն կաթոլիկեների հետ, որոնք ե'վ լեզուներ էին խոսում,ե'վ մարգարէություններ անում ևայլն: Շատ չեմ կարողացել մնալ նրանց հետ, իմ նգարագրի հակոտնյա էր, սակայն խոստովանեմ, որ իսկապես ինձ համար հանդիսացան իսկական և իրական հավատի խթաններ:
Անկարգ էին նրանց աղոթքները,  զգայնությունները գրգռող, բայց միշտ ի մտի պահելու եմ ոմանց բացարձակ անկեղծությունն ու նվիրումը: Ես չեմ դատապարտելու այն քրիստոնյային, որը ի բոլոր սրտէ ջանում է հավատը ապրել այնպես, ինչպես առաջին քրիստոնյաներին. ամեն ինչ՝ բոլորի սեփականություն, աղոթել ու ապրել՝ մի սրտով ու մի հոգով.... Անհավատ Մարսեյլում այսպիսի փորձ կատարելը արդեն հրաշք էր:
Արժե մեր փորձաությունները կիսել , բաղդատել մեր ճանաչած ու ապրած աղոթքներն ու մտածել՝ Հայ Առաքելական Եկեղեցու պահանջած բացարձակ լռությունը կարո՞ղ է լինել առաջարկված աղոթքի միակ օրինակ:

Mariam

Ավելի լավ բացատրեմ միտքս. աշխարհաքաններից պահանջված բացարձակ լռությունը միայն բացասական չէ: Բայց վտանգավոր է, ըստ իս, եթե դրանով սահմանափակվենք:
Առանձին աղոթելը, ըստ Ավետարանական մի պատվիրանին, երբեք չքողարկեց մյուս ավետարանական պատվիրանը՝ հավաքվել ու միասին սուրբ աղոթք բարձրացնել դեպի Աստված և միասին փորձել միասնական հավատը ապրել այս աշխարհում:
Եթե պակասում է եղբայրական աղոթքը, հավանաբար էլ կպակասի միասնական գործերով քրիստոնեությունը ապրելու և միասնական քրիստոնեական կյանքով մեր հավատի վկա լինելու ցանկությունը:
Ո՞վ կօգնի մեզ իր աղոթական կյանքի փորձառությունը կիսելով մեզ հետ:
Անհատական և առանձնական աղոթքը բավարա՞ր է:
Բացարձակ լռության օրենքին հարգելը արգելք չէ՞ քրրիստոնեական հասուն կյանքի համար:
Մատնանշված երկու պարագծորեն հակոտնյա դրսևորումների միջև - բագարձակ «իրարանցումի» և բացարձակ լռության միջև - չկա՞ մի տեղ, եղբայրասիրական , եղբայրասիրաբար կիսված աղոթքի համար:

Mariam

Հրաժարվում եմ նորից այս թեման բանալ: Ուրիշ խոսք չունեմ ասելիք Ժամերգությունների մասին:
Երևի, դա իմ փորձություններից մեկն էր:
Հրաժարվում եմ խոսել ու քննադատել ներկա իրավիճակը, ի հանգանս այն հոգևորականներին, որնք ինձ համար աղոթել են, և որի շնորհիվ իմ հավատը զգալիորեն առաջացել ու հզորացել է:
Եթե նրանք կարողացել են ինձ համբերությամբ լսել, աղոթելով մեծապես օգնել, կարող եմ միմիայն ԼՌԵԼ իրենց այնքան ազդու աղոթքի առաջ: Եվ չքաննադատել նրանց, ովքեր ինձ չեն օգնել: Արդեն՝ շփացած եմ. անթիվ օգնություն եմ ստացել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներից, որ արժե երախտավորությունս հայտնել ու ԼՌՈՒԹՅԱՄԲ և ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՄԲ փաստել իմ հարգանքը: Գոնե լռեմ կատարածս սխալներիս պատճառով:
ՇՆորհակալություն: