Եկեղեցական վարչություններ

Started by Zonara, February 09, 2007, 10:28:17 PM

Previous topic - Next topic

Zonara

Ճիշտն ասած չէի ուղենա այս խնդրի մեջ խորանալ, ուղակի ասեմ որ հարցը բուն եկեղեցական ժամերգության մասին էր... Գիտեք ինչն է ցավալի. Տիեզերական Ժողովների կանոնները արգիլում են, որ Եպիսկոպոսից, եւ նրա թույլտվությամբ քահանայից զատ ուրիշ անձինք զբաղվեն եկեղեցու Տնտեսությամբ: Մեր եկեղեցին իր դժվար պատմությունից ելնելով իր աշխարհիկ զաւակներին բավականին բարձր է պաշտել թույլ տալով նրանց ատենապետ եւ եկեղեցու վարչական դառնալ: Սակայն չգիտես ինրու այդ զաւակները իրենց չափն ու սահմանը շատ շատ հաճախ մոռանում են... օրինակ բերեմ ձեզ Բուլգարիան: Սոֆիայում քահանան եկեղեցական վարչության ժողովին "իրավունք չուներ" մասնակցելու, եթե անգամ թույլ էին տալիս որ ժողովին ներկա գտնուի ապա խոսքի իրավունք չուներ... Գարեգին Սրբազանը պատմում է, որ իր երիտասարդ օրերին Ֆրանսյաի Մարսել քաղաքի եկեղեցական վարչությունը իրեն չեր ցանկանում թույլ տալ մասնակցելու վարչության ժողովներին... եւ վերցնենք հիմա գերմանահայ համայնքները... ըստ կանոնադրության առանձ հոգեւորականի ժողովները միայն բացառության կարգով կարող են տեղի ունենալ, սակայն շատ հաճախ ժողովներ են լինում եւ հոգեւորականները հետո են իմանում ժողովի կայացման եւ արդյունքների մասին....ՑԱՎԱԼԻ Է

Abegha

Ես տեղյակ չեմ, բայց եթե այդպես է, ապա իրապես, շատ ցավալի է։
Եկեղեցականը միշտ նախագահել է, որովհետև նա է օրհնել ընդունված որոշումը։ Առանց այդ օրհնության ... անհասկանալի է։

Zonara

Այո Հայր Սուրբ հենց դրանում է հարցը, որ մանավանդ արեւմտյան երկրներում մեր հայորդիք օրհնությանը արդեն նշանակություն չեն տալիս, քահանան երբ ընթերիով համայնք է գնում ասում են գոռոզ է, ուզում է իրեն ցուցադրել պատկերացնում եք ??? Եկեղեցական վարչության ատենապետուհին ասում է թէ ինք քրիստոսի հարությանը չի հաւատում այլ եկեղեցական վարչության ատենապետուհի լինելով միայն իր ազգին է ծառայում, եւ քանի որ քրիստոս հայ է եղել հավատում է ընդհանրապես քրիստոսին... եւ շատ անքամ քահանան մենակ լինելով վարչության մեջ մյուս տաս անդամներին չի կարողանում համոզել, որ հայ եկեղեցու տոները միայն Զատիկն ու Սբ. Ծնունդը չեն այլ բազում այլ տոներ կան...  28:)

Mariam

#3
Ձեր ասածը ինձ մտածել տվեց երեք ուղղությամբ.
ժամերգության համար կռիվներ...Երգեցոզության համար... Կանայք կռվում են ընդհանրապես իրենց երեխաներին ստանալիք դաստիարակության համար.. Հայ քահանայի օրհնությունը հարկավոր է: Բայց երբ Հայ քահանան չի՞ հասկանում դաստիարակության անհրաժեշտությունը: Ծուլության պատճառով, պարզապես՝ հեռու են ընտանեկան և դաստիարակչական մտահոգություններից:
Ձեզ միայն ասեմ, թե անզիջող եմ եղել իմ հոգուց ավելի սիրածս երեխայիս համար: Ու քահանան ինձ ինչքան է լացրել հենց եկեղեցո'ւմ: Դա իր իրավունքն էր՝ նա է տերը եկեղեցուն: Իմս՝ լռելյայն լալն էր: Բայց անզիջողաբար. երեխայիս թողել եմ, հորդորել եմ, որ վարվի ԻՄ ԸՆՏՐԱԾ ՁԵՎՈՎ, որը մայրական բնազդով ու հավատի ուժով զգում էի, որ ճիշտ էր: Եթե հակառակը պարտադրեի, երեխաս կհեռանար եկեղեցուց:
Ձեզ ասեմ, որ հրաշքով, իսկական հրաշքով մը, քահանան հասկացել է, որ արածս ճիշտ էր: Ու հիմա, բոլորի արտոնությամբ ու օրհնությամբ իմ երեխաս մասնակցում է պատարագի երգեցողությանը:
Ինձ մնում է՝ համառությամբ նույն հոգը տանել մյուս երեխաների համար - որոնք հիմա բացակա են եկեղեցում:

Մեծ վտանգ կա մանավանդ սփյուռքում, երբ եկեղեցական հոգևոր խորհրդի վրա ազդեցություն ունենալը նշանակում է ազդեցություն ունենալ գաղութի վրա, որովհետև եկեղեցին գաղութի միավորման, հավաքման ամենեն հարմար - ու միակ - տեղն է: Բնականաբար, զանազան կուցակցությունների մեջ մրցակցություն է առաջանում հենց իշխանության համար եկեղեցում, որ կնպաստի իրենց քաղաքական իշխանությանը գաղութի վրա ընդհանրապես: Ու տեսեք, որ բարի հավատացյալը, այն մարդը, որ ցանկանում է օգտակար լինել իր ժողուրդին ու կատարել քրիստոնեական իր պարտադրանքները չի կարողանում ուրիշ բան անել, քան ծառայել սույն կուսակցության: Եթե իր երիտասարդական տարիներին չէ անցկացրել սույն կուսակցության շարքերում - այնպիսի քահանաներ կան, որոնք բնական են համարում իրենց կուսակցության գործելակերպը -, քահանաներին  մնում է միայն շվարած կարտարել հոգևորականի իրենց ծառայությունը, ու փորձել բոլորին համախմբել հավատի շուրջ: Բայց դա դժվար է, պարզապես դրա համար, որ եկեղեցին դարձել է մշակությաին կենդրոն, ու կուսակցական համախմբման վայր: Եկեղեցին լցվում է մեծ տոներին, քաղաքական բոլոր առիթներին ներկա է իր վարչության անդամներով, բայց գրեթե մեռած է հավատով ու բարի գործերով:
Ուրիշ արձագանք ձեր խոսքի փոխանակման...
Սփյուռքում գործնականապես կուսակցությունն է որոշում ու ընտրում վարչովթյան անդամները - և բնականաբար՝ ոչ հավատի չափանիշի վրա: Դա շատ վատ ազդեցություն ունի եկեղեցու հոգևոր կյանքի վրա:
Իսկ այստեղ, իմ այսօրվա համայնքում, հայրենիքում, երկու քահանաները իրենց համաձայնությունը պիտի տան, որպեսզի աշխարհականներից մեկի թեկնածությունը առաջարկվի: Եվ նրանց կողմից ընդունվելուց հետո, մնացածը՝ պաշտոնեական արարք է: Քահանա որոշում է ամեն ինչ, իսկապես լրտեսում է եկեղեցում ամբողջ անցուդարձի վրա, ու տիրում է ամեն ինչի վրա: Քեզ մնում է միայն աղոթել, որպեսզի իքնիրեն հասկանա հավատացյալի քո մտահոգությունները, երկրորդական չհամարի -օրինակ- երեխաներին տրվելիք հոգևոր դաստիարակությունը, և քո բոլոր արդար սպասումները:

Անհնարի՞ն է երևակայել փոխադարձ հարգանքի վրա հիմնված գաղափարների եղբայրական ու քաղաքավար փոխանակումներ, Հիսուս Քրիստոսի միասնական հավատի լույսի տակ:


Zonara

Հենց այն պարագան, որ սփյուրքում եկեղեցին դարձել է մշակությաին կենդրոն եւ տարբեր կուսակցություններ իրենց քաղաքականության համար են զայն օգտագործում ամենա մեծ դժբաղտությունն է հավատացյալի համար: Փառք Տիրոջ Գերմանիայում եկեղեցական վարչության անդամները ընտրվում են ժողովրդի եւ ոչ թէ կուսակցությունների կողմից: Եւ հավատացեք Գերմանիայում դեռ չեմ տեսել, որ որեւե մեկ հոգեւորական չզբաղվի  երիտասարդների եւ կամ ընդհանուր համայնքի հոգեւոր դաստիարակությամբ, բայց ժողովուրդն այստեղ այլեւս ավտորիտետի կարիք չունի, անքամ եէե այդ եպիսկոպոս կամ քահանա է: Ճիշտ է, որ այստեղ հոգեւորականներն ել իրենց մեղքն ունեն, բայց...
Գիտեք մեր զրույցը վստահաբար հեռու չի տանի եթե միայն նստենք եւ բողոքենք... կարծում եմ, որ հարկ է ընդհանուր առմամբ մեր եկեղեցու եպիսկոպոսները եւ գիտուն քահանաները, սարկավագները եւ աստուածաբանները ժողովի հավաքվեն եւ վերանայեն եկեղեցու առօրյան թէ հայաստանում եւ թէ սփյուրքում: Եկեղեցական կարգ ու կանոնով եթե քննեա ապա շատ բաներ կան, որոնք դատապարտելի են, սակայն չկան հստակ եկեղեցական որոշումներ եւ ամեն մեկը փորձում է այն անել ինչ ինք անձամբ ճիշտ է համարում:Դժվարություններ կան ամենահասարակ հոգեւորականի առորյաից սկսած մինչեւ Սբ. Խորհուրդների հետ կապնուած եւ հաճախ դավանաբանականօրեն սխալ արարքների հետ...ցուցակը բավականին մեծ է, սակայն մնանք համայնքային կազմի եւ այստեղ կանանց իրավունքի հարցի սահմաններում.

Կարծում են, որ լավ կլիներ որ քահանան նշանակվեր Եպիսկոպոսի կողմից համայնքի հոգեւոր հովիվ եւ այդպիսով համայնքի ատենապետ եւ ոչ թէ ուղակի պատվո նապագահ:Նախագահությունը միշտ Եպիսկոպոսինն է: Համայնքի վարչությունը լիներ հինգից տասնմեկ անձերից կազմված հոգեւոր հովվի հետ միասին: Քահանային օգնական լինեին համայնքում ծառայող քահանաներ, սարկավագներ (սարկավագի դերը մեր եկեղեցում նույն պես պետք է վերանայել: Մեզ հարկավոր են ուսյալ խելացի սարկավագներ եւ ոչ թէ պողոսն ու Պետրոսը որոնք լավ ձայն ունեն...) եւ օրինակ դպիրներ: Համայնքի ժողովրդից ընտրուեն անձինք որոնք ոչ թէ ընտրության օրը իրենց թեկնածությունը բարձացնեն այլ ընտրություններից մեկ ամիս առաջ առաջարկվեն հոգեւոր հովվին, որը վերանայե իրենց կենսագրությունը եւ ապա ներկայացնե այս անձանց կենսագրությունը իր անձնական կարծիքով տվյալ անձի վերաբերյալ Առաջնորդին: Միայն Առաջնորդի թույնտվությունից հետո թէկնածուներն իրավունք ստանան  թեկնածուական ցուցակում իրենց անունը դնելու: Այսպիսով արդեն թեկնածուների շարքը կազմուավ կլինի արժանի անձերից: Ժողովուրդը այս թեկնածուներից կնտրի արդեն վարչության անդամներին: Անդամների ցուցակը կրկին անգամ կհաստատվի Առաջնորդի կողմից եւ կներկայացվի թեմական խորհուրդին ԱՌ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Վարչականները երկու վարչական շրջան ծառայելուց հետո չեն կարող երրորդ անգամ ընտրվել:

Թեկնածուներից հարկ է պահանջել, որ սրանք Հավատո Հանգանակի տակ իրենց ստորագրությունը դնեն վկայելու համար որ հավատում են նրան, ինչին որ հավատում է մեր եկեղեցին: Բացի դրանից նրանք պետկ է չլինեն դատապարտուած, լավ անուն ունենան համայնքում, եկեղեցական կյանկքով ապրեն եւ մասնակցած լինեն Քրիստոնեական Դասընթացներին (Այսպիսի դասընթացներ պետք է լինեն յուրաքանչյուր համայնքում եւ մասնակիցները ամբողջ կուրսը անցնելուց հետո վկայագիր ստանան):

Ընտրվոելուց հետո պետք է կազմակերպել միքանի օր տեվող դասընթացներ, որի մեջ վարչականները ծանոթանան իրենց իրավունքների եւ պարտականությունների հետ եւ ընդհանուր գաղափար ստանան, թէ ով ինչ հանձնարարություններ ունի:

Կանանց եւ տղամարդկանց մեջ ոչ մի տարբերություն չպետք է դրվի համայնքային կամ թեմական վարչական անդամակցության պարագայում:

Այստեղից դուրս կանանց դերը Եկեղեցում բարելավելու համար հարկաոր է որ վանական կառուցվածքը իբր այդպիսին վերանորոգվի...մենք այսօր միայն միքանի մայրապետուհիներ ունենք, բայց վստահ եմ որ ավելի շատ փափագողներ կան եւ եթե սրանց խելացիօրեն կազմակերպել, ապա կարելի է վանքերում վերանորոգել նայեվ սարկավագուհու աստիճանը:

Mandarinka

Զոնարա ջան, համամիտ եմ Ձեզ հետ, բացի մի կետից: Ես չեմ կարող ընկալել կնոջը վանկան կառուցվածքի մեջ:
Մի անգամ հեռուստացույցով խոսեցնում էին մի մայրապետուհու: Հարցնում էիր, թե ինչով էր զբաղվում "աշխարհիկ" կյանքում: Պարզվեց, որ Հայոց Լեզվի ևԳրականության ուսուցիչ էր: Եւ իրենց հարցին, թե հիմա ինչով է զբաղվում, եղավ պատասխան` մոմ է վաճառում: Այնքան զայրացա այդ հանգամանքի վրա: Համոզված եմ, որ մնալով ուսւցիչ ինքը Տիրոջը և իր ազգին ավելի շատ օգտակար ծառայություն կաներ:
Եկենք հիշենք Պողոս առաքյալի խոսքերը կնոջ սրբանալու մասին, որբ ինքը զավակ է ծնում: Ես այստեվ նաև կավելացնեմ` նաև դաստիարակում: Ոչինչ, երբև չի համեմատվի դրա հետ:

Zonara

Մայրապետուհու այս պատասխանը շատ սխալ էր եւ խոսում է նրա մասին, որ թէ ինք չի ըմբռնում իր արաքինութիւնը եւ թէ մենք մոռացել ենք վանական կյանքի նշանակությունը եւ նրանից ժողովրդին եկող օգնութիւնը:

Մայրապետը ինչպես նաեւ յուրաքանչյուր վանական ամենա առաջին հերթին ոչ թէ մոմ է վաճառում այլ աղօթում է իր անձի համար եւ միունոյն ատեն բոլոր անոնց համար, որ հանրաւորութիւնը չունեն ամենօրեա աղօթքի: Մի թէ սա աւելի կարեւոր չէ միայն ուսուցիչ լինելուց?

Բացի դրանից, մոմ վաճառելու մեջ ամոթ բան չկա, մանավանդ որ դրանով վանականներն իրենց առօրյա հացի մեկ մասն են վաստակում: Բայց. Նայեցեք օրինակ ռուսաստանում ինչ աշխատանք են տանում մայրապետուհիները, նայեցեք ինչ աշխատանք են տանում կաթոլիկ եկեղեցու մայրապետները: Եկեղեցու սոցիալ ծառայությունը այսօր նոր նշանակություն պետք է ստանա մեր եկեղեցում, հակառակ դեպքում մենք միայն եկեղեցի կդառնանք խոսքերի վրա: Նոյն այդ ուսուցիչ մայրապետը կարող է օգտակար լինել սփյուրքում ցրված մեր հայորդեաց համար: Եթե գոյություն ունենա վանք, ուր սփյուրքից երիտասարդուհիներ կարող են գալ ամառվա ընթացքում եւ գոնե միքիչ հայերեն սովորել, արդեն նա կատարեց աննկարագրելի մի մեծ ծառայություն թէ Աստծուն եւ թէ հայ ժողովրդին: Հայաստանում մենք ունենք այդքան որբեր, մի թէ նրանք կարիք չունեն մայրական գուրգուրանքի եւ սիրո, եւ մի թէ լավ կրթություն ստացած մայրապետներ, որոնք աստուածաբանության կից ուսանել են սոցիալ պեդագոգիկա չեն կարող օգտակար լինել? Հավատացեք թէ կին եւ թէ այր վանականների կարիքը մեր եկեղեցում այսօր շատ շատ մեծ է

Mandarinka

#7
QuoteՄայրապետը ինչպես նաեւ յուրաքանչյուր վանական ամենա առաջին հերթին ոչ թէ մոմ է վաճառում այլ աղօթում է իր անձի համար եւ միունոյն ատեն բոլոր անոնց համար, որ հանրաւորութիւնը չունեն ամենօրեա աղօթքի: Մի թէ սա աւելի կարեւոր չէ միայն ուսուցիչ լինելուց?

Ոչ, ավելի կարևոր չէ իմ կարծիքով: Նա չէր լինի "միայն ուսուցիչ", նա կլիներ Քրիստոս ճանաչող ուսուցիչ, որը իր տված գիտելիքներով և ինչու չէ դրան մեկտեղ աղոթական կյանքով (աղոթական կյանքը միայն վանքի հետևում չէ), Աստծո շնորհիվ հազար անգամ ավելի մեծ օգուտ տված կլիներ:

QuoteԲացի դրանից, մոմ վաճառելու մեջ ամոթ բան չկա, մանավանդ որ դրանով վանականներն իրենց առօրյա հացի մեկ մասն են վաստակում:

Իսկ ես ասեցի, որ ամոթ բան է մոմ վաճառելը:

Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն մի մարդ իրեն տված շնորհներից չպիտի հրաժարվի: Եթե մեկին տրված է Աստծուց լինել լավ մայր, նա պարտավոր է լինել: Եթե տրված է շնորհ լինել լավ բժիշկ, նա պարտավոր է լինել բժիշկ: Եթե մեկին տրված է շնորհ լինել լավ ուսւցիչ, պարտավոր է լինել: Այդ շնորհները չեմ հավատում, որ հնարավոր է օգտագործել վանքի մեջ:

Zonara

Mandarinka դուք ազատ եք ունենալ ձեր անձնական կարծիքը, սակայն ձեր կարծիքը խոսում է նրա մասին, որ դուք ծանոթ չեք իսկական վանականության հետ: Ամեն մի անձ իր կոչումն ունի այս աշխարհում, եւ եթե անգամ ամենամեծ գիտնականը իր կոչումը տեսնում է վանքում եւ ոչ թէ համալսարանում, ապա ուր է խնդիրը: 14:)

Mandarinka

Հարգելի Zonara, իհարկե ամեն մարդ ազատ է ունենալ իր անձնական կարծիքը: Չեմ վիճում: Գուցե Դուք ամեն բան ինձանից լավ եք հասկանում, ինձանից լավ գիտեք, բայց ես հստակ ունեմ իմ մատծելակերպը, հայացքներս` իմ հոգու և ուղեղիս կարողությունների չափ:

Ես կարծում եմ, որ աշխարհը այսօր փոխվել է, փոխվել են կարիքները: Եւ ըստ իմ մտածելակերպի, այսօր առավել կարևօր է վանքեր ստեղծելու փոխարեն, ամեն ոք, ով Քրիստոս է ճանաչում, ով կրում է Նրա լույսի մի մասնիկ պետք է տարածի այդ լույսը աշխարհով մեկ իրեն տրված շնորհների միջոցով: Այսօր դրա կարիգը շատ մեծ է:

QuoteԱմեն մի անձ իր կոչումն ունի այս աշխարհում, եւ եթե անգամ ամենամեծ գիտնականը իր կոչումը տեսնում է վանքում եւ ոչ թէ համալսարանում, ապա ուր է խնդիրը: 14:)

Zonara ջան,  իմ խոսքս Աստծո տված շնորհների մասին է, որի միջոցով Տերը մեզ տալիս է մեր կոչումը: Օրինակ: Միթ՞ե եթե Աստված մեզ տվել է բժշկության շնորհը, մենք իրաբունք ունենք դա անտեսելու: Միթ՞ե, Տերը մեզ չի տվել այդ շնորհը ծառայելու համար մարդկանց, բարիք գործելու համար:

21:) 21:) 21:) 21:)