Եկեղեցական վարչություններ

Started by Zonara, February 09, 2007, 10:28:17 PM

Previous topic - Next topic

Mariam

Այս երկուսը խիստ հարկաւոր էն, սիրելի Մարո: Ձէր երկուսի ասածները ամբողջություն են կազմում: Շատ տարբեր են կոչումները, բոլորը ծառայում են Եկեղեցուն:

Zonara

Mariam համաձայն եմ ձեզ հետ: Ինձ հետաքրքիր է սակայն թէ ինչ էք կարծում եկեղեցական վարչության մասին ասածներիս վերաբերյալ:

Abegha

Ես հարցին մեկ այլ կողմից եմ նայում.
Եկեղեցական վարչություններ ստեղծելիս կարևորն այն չէ, թե ով ինչ իրավունք կստանա և այլն։ Կարևորն այն է, թե ինչն է հիմք հանդիսանում մեզ համար եկեղեցական ծխական կանոնադրություններ ստեղծելիս, որոնցով որ առաջնորդվում են վարչությունները։ Ցավոք կանոնագիտությունը մեզանում զարգացած եկեղեցագիտական ճյուղ չէ, հետևաբար նման կանոնադրություններ ստեղծվելիս լուրջ անդրադարձ չի կատարվում հետևյալ կարևոր կետին. ինչի՞ն պետք է հետևել այդ կանոնադրությունները ստեղծելիս։
Առաքելական կանոնները, տիեզերական և տեղական ժողովների կանոնները հաճախ նկատվում են ժամանակավրեպ, որի իրավունքը դեռ Եկեղեցին ինքը չի սահմանել, որ նկատվեն որպես այդպիսին։ Արդյունքում ժամանակակից ինչ որ մոդելների վրա, «մոդեռն–պրոգրեսիվ» լինելու համար ստեղծվում են կանոնադրություններ, որոնք և պատճառ են դառնում շատ բարդությունների։
Հետևաբար առաջին խնդիրն է՝ միշտ ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ կանոնախմբերը, որ նոր կանոնադրությունները չհակասեն դրանց։ Սա եթե արվի, կարծում եմ վերոնշյալ խնդիրներից շատերը կլուծվեն։

Zonara

#13
Հայր Սուրբ ամբողջովին համամիտ եմ ձեզ հետ: Կարծում եմ այս հարցին պետք է շատ լրջորեն մոտենալ եւ վերնայել այս հարցը միաբանական ժողովների ընթացքին: Ես շատ ուրախ եմ, որ  Անուշավան եպիսկոպոսը եկեղեցական կանոնագիտության մասնագետ է եւ նշանակվել է Աստվածաբանական Ֆակուլթետի Դեկան:Եթե չեմ սխալվում դուք նույնպես կանոնագիտության մասնագետ եք, ուրեմն կարող ենք հուսալ որ մոտ ապագայում եկեղեցական կանոնագիտությունը հայաստանում եւ մեր եկեղեցում ընդհանրապես լավ կզարգանա:


Mariam

#15
Զոնարա, ինձ թվում է, ներեցեք, որ չափազանց պարզացնում էք իրականությունը: Ձեր բնական խանդավառությունն եկեղեցական համակարգի նկատմամբ - հոգևորականների դասի հանդեպ, որին մաս էք կազմում անձամբ հավանաբար- քողարկում է համայնքի հանդիպած դժվարությունների էությունն ու կարևորությունը: Ձեր կարծիքով, բավական է միաբանական ժողովներ կայացնել, որպեսզի ամեն ինչ ըստ Աստծու կամքով ղեկավարվի: Դա պարզամտություն է ըստ իս: Եկեղեցին, նաև Համայնք է: Մի ամբողջություն է, ու մյուսին տալ բացարձակ իշխանությունը լի է բացասական ու ճակատագրական հետևանքներով: Երբ քահանան իր համայնքին չի լսում, երբ նկատի չի առնում համայնքի կարիքները,երբ անջատված է համայնքի իսկական կյանքից... իր քահանայությունը թերի չէ՞:
Մյուս կողմից, ինձ համար ցավալի է այն երևույթը, թե եկեղեցական կյանքում գործունյա տղամարդը միայն դպի'րն ու սարկավա'գն է, արդեն մտել է եկեղեցական համակարգի մեջ, ու իր տեսակետըը շատ ազդված է նրանից. եկեղեցու համակարգի մաս կազմողը հոգևոր հասկանալի հպարտությամբ է լցվում ուրիշնելի՝ աշխարհականների նկատմամբ, լինեն կանա'յք, թե' տղամարդ: Ու բնականաբար Եկեղեցին է մտնում իր մենաշնորհների բերած բավարարվածության դռնով: Իր՝ եկեղեցու մաս կազմելը նրան ամեն ինչով բավարարվածություն է բերում, հպարտանում իր մենաշնորհով՝ Աստծու ծառայելու իր կարծեցյալ մենաշնորհով, ու անտեսում է մյուս՝ աշխարհաքանների՝ կանանց, թե տղամարդկանց ապասումներն ու կատարածը:
Ճիշդ է, մեզ հնարավորություն չի տրվում գործելու Եկեղեցում - գրեթե անհնարի'ն է նույնիսկ մի բարեգործություն կատարել Եկեղեցում: Ուրեմն՝ գործում ենք եկեղեցուց դուրս, ժամերգություններն էլ երգում ու աղոթում ենք եկեղեցուց դուրս:
Այսպիսով չի վնասվում եկեղեցականների հաստատված մենաշնորհների համակարգը: Պարտարագը տվե'ք մեզ և Սուրբ Հաղորթությունը: Մնացածը՝ աղոթքի մեջ բավական ուժ ու նեցուկ կգտնենք մեր Հավատի անունով, ու Քրիստոսի Սուրբ Անվան համար բարեգործություններ կատարելու- դա էլ չե՞ սարկավագության կարգի հաստատման պատճառը ու նրա բուն էությունը: Բարեգորթություններ կատարելը նշանակում է նաև ծառայել Եկեղեցուն:
Թող մեզ ասվի նույնիսկ՝ աղոթքը հոգևորականների գործ է կամ վանականներին, չենք էլ հավատում: Հարգում ենք եկեղեցու մեջ հաստատված կարգուկանոնին, սակայն այն ոչ լրիվ համարելով: Որ թերի է, ես կարող եմ գործել Եկեղեցուց դուրս: Դա կանեմ Եկեղեցու համար, ու ազատ որդու նման ես էլ իմ ձևով ու ամբողջ կյանքով կմասնակցեմ Քրիստոսի Եկեղեցուն:
Մեր գտած շնորհները չեն տարբերվում ձեր ստացածներից: Իսկապես՝ եղբայր ու քույրեր ենք, տարբեր վիճակում, բայց բոլորս - եթե համոզված քրիստոնյա ենք - նվիրված՝ Քրիստոսին:
Ձեր մենաշնորհները վերաբերվում են եկեղեցական - ծեսերի - կյանքին: Մնացածի մեջ՝ հավասար ենք - հավասար ենք, սակայն ստացած շնորհները բոլոր վիճակներում կախված են աղոթքի նկատմամբ մեր հավատարմությունից -, ու ավելի արդյունաբեր ու օգտակար կլիներ Եկեղեցուն՝ միասնաբար գործեինք: Նույնիսկ աղոթքը՝ ավելի երղբայրական չէ՞ր լինում կիսել նրան հավատացյալների հետ, ու չպարտադրել մեզ բացարձակ լռության: Վա՛յ այս ձեր հպարտությունը:
Շմեմանը կարդամ, կազդուրվեմ:

Mariam

#16
Շատ բնական ու հասկանալի է հոգևորականի հատուկ այդ հպարտությունը: Ես էլ, իմ կողմից, եթե որևէ մի տիտղոս ինձ պարգևվեր եկեղեցում, կարծես՝ ստացած կլինեի իմ հոգու մեծագույն գոհունակությունը:
Միայն թե,այդ հպարտությունը մեղանչական չլինի ուրիշների՝ բացարձակ հնազանդության պարտադրված աշխարհականների դեմ: Չլինի՝ անջատում ժողովրդից, այն ժողովուրդը, չմոռանաք, որ լիքը շնորհներ է ստանում իր բերած համեստ ծառայությունների համար - լինեն՝  եկեղեցուց նե'րս, թե' դուրս:
Այս ամենը, ցանկացա լռությանս մեջ ընդունել, ու չարտահայտվեմ: Բայց որովհետև իմ կարծիքը- ցածր վարկանիշի ունեցողի կարծիքը արժե՞ք ունի: Երևակայեք՝ երեք տարի գրում եմ՝ աղոթքներ եմ ուղղում Աստծո ու տետեք վարկանիշիս ահռելի վիճակին  -... իմ կարծիքը խնդրել էք, կասեմ նաև հետևյալը.
Ձեր ասածներից կարող ենք նշմարել մի մեծ խտրականություն կատարված կանանց հանդեպ: Մինչև մյուս թեմաներում մտահոգվում էք սարկավագների ամուսնության խնդիրներով, ընդունում էք միմիայն միանձնուհիների շնորհել նաև եկեղեցական աղոթական կյանքի մասնակցություն մը բերելու պատիվը, օժարում էք նրանց հետ կիսել եկեղեցու աղոթական կյանքը: Ո՞ւր են անհետացել բոլոր աղոթասեր ամուսնացյալ կանայք: Մի՞թե հավատով ու հավատի գործերով չենք փաստել, թե ի նպաստ եկեղեցու ընդունակ ենք նաև բերելու լրջալուրջ աջակցություն:

Zonara

Սիրելի Մարիամ, խորհին շնորհակալութիւնս Ձեր հիասքանչ պատասխանին: Անմիջապես զգացվում է Ձեր սերը մեր Եկեղեցու եւ մեր Տիրոջ հանդեպ, կարող եմ միայն ասել Աստուած Ձեր վարցքն ի կատար ածի: Սակայն անցնենք այն մեղադրանքներին որոնք դուք առաջ եք բերում: Առաջին հերթին ասեմ, որ ես երբեւիցէ կանանց դերը տղամարդու դերից ցածր չեմ գնահատել, եւ չեմ ել ասել որ եկեղեցում կինը պիտի լռի: Այսոր աստուածաբանական Ֆակուլթետներում ուսանում եմ կանայք եւ այդ գեղեցիկ մի օրինակ է, որը գալիս է ցույց տալու, թէ Կինը այսօր իրավունք է ստանում սովորելու եւ սովորեցնելու: Եկեղեցական Վարչության պարագային նոյնպես ասեցի, թէ մեր եկեղեցին շատ ավելի իրավունք է տվել կանանց քան որեւիցե ուղղափառ կամ կաթոլիկ եկեղեցի: Իմ նկատողությունը, կայանում է ոչ թէ նրանում, որ կանայք եկեղեցական վարչության անդամ են լինում, ոչ, քավ լիցի: Իմ նկատողությունը նրանում է, որ Ձեր նման հավատացյալ եւ եկեղեցուն ու Աստծուն նվիրված անձինք սփյուրքահայ մեր համայնքներում, եւ կարծում եմ ընդհանրապես, շատ քիչ են: Բայց, կրկին ասեմ, հարցը կնոչ եւ տղամարդու մեջ չէ, այլ նրանում, որ եկեղեցական վարչության անդամ լինելը ցավոք խաղ ու պարի է վերածվում: Միայն հայապահպանությունը ցանկանում են առաջ տանել, մոռանալով, որ արանձ մեր հավատքի, մեր եկեղեցու հայը չի կարող գոյատեւել:Ես կարող եմ ձեզ օրինակ բերել Միւնխենի համայնքը, վստահ լինելով որ նման համայնքներ բազում են: Եկեղեցական վարչության ատենապետուհին (նկատեք ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻՆ) անցած Զատիկին ինձ ասում է թէ ինք Քրիստոսի հարությանը չէ հավատեում, վարչության անդամ է միայն որտեվ եկեղեցին հայկական է: Ահա այս է իմ նկատողությունը, ցավը, վերքը եւ ոչ թէ հըպարտությունը: Իմ ասածը հետեւյալն է` Եպիսկոպոսը եւ իբր իր տեղապահ քահանան ձեռնադրությամբ Սբ. Հոգվով լցվում են եւ Աստուծոյ առաջ պատասխանատու են բոլոր այն անձերի համար, որոնք իրենց համայնքեն կամ թեմեն ներս են բնակվում: Ուրեմն Աստված տալիս է եւ սակայն պահանջում: Հիմա պատկերացրեք, որ վարչությունը որոշում է կայացնում, որը կխաղթի հոգեւոր կյանքը համայնքեն ներս, եւ եթե քահանան հասարակ անդամի ձայն ունենա, ապա անկախ իրենից կհաստատվի այն որոշումը, որը վնասարար է ժողովրդին: Եւ սակայն դատաստանի օրը վարչությունը չէ, որ պիտի պատասխան տա, այլ քահանան... Այս տեսանկյունից ելնելով ասում եմ, որ քահանան եւ եպիսկոպոսը պետք է անհրաժեշտորեն համայնքի եւ թեմի գլուխը լինեն: Գլուխ, տեր եւ տիրական լինելը սակայն հասկանում եմ ոչ թէ ինչպես այս աշխարհի մեծերն են սա հասկանում այլ ինչես մեզ պարգեւեց մեր Տերը, ասելով թէ ամենա մեծը ձեր մեջ ծառա ծառայից թող լինի: Այսինքն Տիրել նշանակում է լսել համայնքը, աշխատել նրա բարելավման համար, խնայել եւ բուրբուրել զայն: Սակայն Եպիսկոպոս ու Քահանա միայ լինելով չեն կարող ամբողջը հասցնել եւ այստեղ կարիգն ունենք եկեղեցական վարչության: Սակայն վարչութեան անդամները պետք է հասկանան թէ ինչ մեծ պարտականություն են առնում իրենց ուսերին: Կրկին օրինակ բերեմ Միւնխենը` այստեղ ամիսը մեկ անգամ միայն պատարագ է տեղի ունենում եւ ոչ մի մեծ եկեղեցական տոն եկեղեցու վարչության կողմից չի տոնվում: Կա մի ուրիշ միություն որը ոչ միայն ա'խարհիկ, այլ նաեւ եկեղեցական տոների օրը խնջոյք է կազմակերպում: Եթե քահանան կամ սարկավագը ցանկանում են զրոյց վարել ժողովրդի հետ, ապա կրկին այս զրոյցները վարվում կազմակերպվում են ոչ թէ եկեղեցական վարչության միջոցավ, այլ այդ մյուս կազմակերպության: Քանի որ Միւնխենում եկեղեցի չունենք, այլ ստիպված ենք կաթոլիկներից եկեղեցի վարցել ամիսը մեկ անգամ երկու ժամով, ապա կարող եմ ասել, որ այստեղի եկեղեցական վարչությունը մեկ տարվա մեջ միայն տասներկու օր է աշխատում եկեղեցու եւ համայնքի համար, սակայն այս ել կարող է չանել, քանի որ աշխատանքի մեծ մասը կարգադրվում է առաջնորդարանի կողմից: Բայց կարծում եմ, որ եթե վարչության անդամները նախ ծանոթ լինեին մեր հավատքին եւ քրիստոնեականի կուրս անցնեին եւ վարչ. անդամ ընթունվելուց հետո մեկ շաբաթել ծանոթանայն իրենց հանձնարարություններ հետ, ծանոթանալով եկեղեցու կանոնների եւ թէմի ու համայնքի կանոնադրության հետ, ապա շատ ավելի լայնածավալ աշխատանք կտանեին: Կառճ եւ կոնկրետ, հարցը նրանում է, որ մեզ հարկավոր են կրթյալ վարչականներ, իսկ թե նրանք կին կլինեն թէ այր, դա ոչ մի նշանակություն չունի: Ինչ վերաբերվում է կուսակրոն կանանց ապա այդ հարցը այստեղ չեմ պատասխանի այլ կնոչ իրավունքը բաժնում:

Satenik

Անդրադառնալով ձեր զրույցի կանանց դերին վերաբերվող հարցերին և վերը նշված զավակածնության շնորհի շատ ճիշտ նշված հանգամանքին, կուզեի ասել հետևյալը: Կինը կարող է աղոթել Աստծոն տալ իրեն մի արու զավակ, նվիրելու համար նրան Եկեղեցուն:
Դրանից մեծ ուրիշ ի՞նչ գործ կարող է անել կինը Եկեղեցու համար:
Հայ քրիստոնեաներ լույս աշխարհ բերել, նրանց դաստիարակել: Մի՞թե սա քիչ գործ է:
Մյուս գործերը տղամարդիկ էլ կարող են անել, բայց այս գործը բացի կնոջից ուրիշ ոչ ոք չի անի:

Mandarinka

 21:) Սաթենիկ, իմ ասածնել էր մոտավորապես դա: 37:)