Եկեղեցական վարչություններ

Started by Zonara, February 09, 2007, 10:28:17 PM

Previous topic - Next topic

Mariam

Զոնարա, համաձայն եմ Ձեզ հետ: Այդպիսի երևույթներին եմ ականատես եղել Ֆրանսիայում, ուր վարչությունները կազմվում են անգիտակ ու անհավատ ժողովրի ու «ժողուրդական» քվեներով:
Զանարա, իմ կարծիքով, ոչ միայն անհրաժեշտ է, այլ էական է, որ վարչության բոլոր անդամները ընտրվեն քահանաների կողմից: Նրանք՝ քահանայի հենարաններ են լինելու համայնքի վրա իմաստուն հովվությունը կատարելու համար: Քահանայի աջ բազուկներ են լինելու: Պիտի լինեն փորձառու, հաստատ հավատի տեր կանայք կամ տղամարդիկ, օրինակելի հավատացյալներ և բոլորի կողմից հարգված:
Բայց հանդիպած անհաղթահարելի դժվարությանց դիմաց նաև շատ պիտի զգուշանաք, որ քահանան՝ համայնքի հովիվն ու ղեկավարը ներշնչված մնա միշտ լավագույն հովվություն կատարելու միտումով: Ափսոսալի է, որ երբեմն շատ կարծրացած մտածումների տեր է, երբեմն իր կատարած ընտրությունը հիմնված չէ ընդհանուր շահերի վրա, այլ կարճ հայացքով է որոշում կայացնում, «համամիտների» ընտրություն է արվում, որը բացարձակ հնազանդությոամբ լցված լինելուց բացի, շատ քիչ ընդունակության տեր են, ու այս դրությունը չի կարող նպաստել համայնքի հոգևոր շահերին:
Վարչությունը ՝ընտրված քահանայի կողմից, բայց և նաև պիտի միշտ ցուցադրվեն բարիկամեցողությունը՝ համայն համայնքի հետ հանդիպելու ջանքեր, ընդհանուր մտահոգությունները նկատի առնելու իրական ճիգեր: Պարզապես՝ շինիչ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Չենք ցանկանում Եկեղեցու ղեկավարությունը վերցնել, ցանկանում ենք միմիայն, որ մեր արդար մտահոգությունները նկատի առնվեն ու քննարկվեն:
Ըստ իս, քահանան պարտադիր է համայնքի իր բոլոր զավակներին լսել իրապես օգնելու ցանկությամբ: Եթե ոչ, նա մարդ է նաև ու տկար, հոգևորական լինելը չի նշանակում անթերի լինել,  ու կարող է անտեսել իրականում շատ մեծ կարևորություն ունեցող խնդիրներ: